Ձմեռային ճամբարն անցնում է շատ հետաքրքիր և զվարճալի։ Այսօր մեր ջոկատավարի՝ Զարինե Փանյանի և 6-րդ դասարանցիների ջոկատավար՝ Լիանա Հակոբյանի հետ միասին գնացինք սահադաշտ։

Մեզանից շատերը վարել չգիտեին, սակայն մեզ օգնեցին սահադաշտի մարզիչները։ Մեր ճամբարային առաջին շաբաթն ավարտվեց շատ հետաքրքիր և հիշարժան կերպով։ Դեռ ունենք ճամբարային ևս երկու շաբաթ և այդ երկու շաբաթն էլ կանցկացնենք շատ հետաքրքիր։
