Քիմիական հավասարումը՝ դա քիմիական ռեակցիայի պայմանական գրառումն է բանաձևերի և, եթե անհրաժեշտ է գործակիցների միջոցով։
Ռեակցիաների տեսակները՝
Միացման է կոչվում այն ռեակցյաները, որոնց ժամանակ երկու նյութից ստացվում մեկ բարդ նյութ։
Լաբորատոր աշխատանք
Mg+O2=MgO
Մենք մագնեզիումը պահեցինք սպիրտայրոցի վրա և երբ մագնեզիումն այրվեց բարձր լույս առաջացավ։
Քայքայման է կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ մեկ բարդ նյութից ստացվում է մի քանի նյութ։
Լաբորատոր աշխատանք
Փորձանոթի մեջ լցրեցինք մալաքիտի կանաչ փոշին և փոձանոթը հորիզոնական դիրքով դրեցինք ամրակալի թաթաի վրա, փակեցինք խցանով, որի մեջ կար գազատար խողովակ։ Խողովակը մտցրեցինք ջրով լի փորձանոթի մեջ։ Տաքացրեցինք փորձանոթը սպիրտայրոցի բոցի միջոցով։ Նկատեցինք, որ կանաչ մալաքիտե սևացավ, փորձանոթի մեջ առաջացավ ջրի գոլորշի, իսկ ջրի մեջ առաջացավ ածխաթթու գազ։
Տեղակալման են կոչվում այն ռեակցիաները, որոնք կատարվում են պարզ և բարդ նյութերի միջև։ Որտեղ պարզ նյութի ատոմները տեղակալում են բարդ նյութի տարի ատոմներից որևէ մեկին։
Լաբորատոր աշխատանք
Fe+CuSO4=FeSO4+Cu
Մեխը թելով կապեցինք և իջեցրեցինք պղնձի սուլֆատի կապույտ լուծույթի մեջ, որոշ ժամանակ անց մեխը կարմրեց։