Posted in Պատմություն 8

Փետրվարի 22-28 (Առաջադրանք 2)

Հայ ազգային կուսակցությունները, հայդուկային շարժումը/ Հայոց պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ 83-90/

  • Ներկայացրու, համեմատիր հայկական կուսակցությունների և հայդուկային շարժման առաջացման պատճառները:

Հայաստանի ազատագրության համար պայքարն ավելի արդյունավետ մղելու համար, անհրաժեշտ էր քաղաքական կազմակերպվածության ավելի բարձր մակարդակ, քանի որ ազատագրական խմբակների հնարավորությունները սահմանափակ էին։ Սկսվեց խմբակների և միությունների միավորման գործընթաց, որն էլ հանգեցրեց ազգային–քաղաքական կուսակցությունների առաջացմանը: Կուսակցությունների ձևավորմանը մեծապես նպաստեց նաև Հայկական հարցի միջազգայնացումը, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայում և Ռուսաստանում հեղափոխական, ժողովրդավարական ու ազգայնական շարժումների ծավալումը:

  • Անդրանիկ Օզանյան, Գևորգ Չավուշ, Հրայր Դժոխք, Աղբյուր Սերոբ և Սոսե/ ռադիոնյութի պատրաստում որևիցե մեկի մասին/

Աղբյուր Սերոբ և Սոսե.

Աղբյուր Սերոբը (Վարդանյան) ֆիդայական շարժման առաջին սերնդի գործիչներից է: Ժողովուրդը նրան անվանել է Աղբյուր Սերոբ, այսինքն՝ կյանք պարգևող Սերոբ: Նա հայտնի է նաև Նեմրութի հսկա, Նեմրութի Ասլան անուններով: Սերոբը՝ դեռևս երիտասարդ, բախվել է Թուրքիայում տիրող անարդարությանը և, խուսափելով իշխանությունների հետապնդումներից, 1891 թ-ին եղբայրների օգնությամբ հասել է Կոստանդնուպոլիս, ապա տեղափոխվել է Ռումինիա և անդամագրվել ՀՀԴ կուսակցությանը: Իմանալով Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի կոտորածների մասին՝ 1895 թ-ին 27 հոգուց բաղկացած խմբով վերադարձել է Խլաթ և կազմակերպել գավառի հայկական գյուղերի ինքնապաշտպանությունը: Նրա հայդուկախմբում մարտնչած բազմաթիվ ֆիդայիներ (Բիթլիսցի Մուշեղը, Բալաբեխ Կարապետը և ուրիշներ) հետագայում դարձել են ջոկատների հրամանատարներ: Որոշ ժամանակով նրա խմբի անդամ է եղել նաև Անդրանիկը: 1896 թ-ին Սերոբը կազմակերպել է ինքնապաշտպանական նոր խմբեր, նրանց տեղաբաշխել գյուղերում, զենք հայթայթել Կովկասից: 1897 թ-ին կռվել է Թեղուտում (Բիթլիսի նահանգ) և Սոխորթում: Ֆիդայական շարժման պատմության հերոսական էջերից է 1898 թ-ի հոկտեմբերի 20-ին Աղբյուր Սերոբի խմբի մղած կռիվը Բիթլիսից ոչ հեռու՝ Բաբշեն գյուղի մոտ: Մարտը տևել է մինչև ուշ երեկո. հակառակորդն ունեցել է բազմաթիվ զոհեր: Հերոսամարտից հետո թուրքական կառավարությունն ամենուրեք հետապնդել է Սերոբին: Հեռանալով Խլաթից`  նա ապաստանել է Սասունում: 1899 թ-ի նոյեմբերին Սերոբը զինակիցների հետ պաշարվել է Գելիեգուզան գյուղում: Թուրքերին հաջողվել է դավադիրների միջոցով թունավորել նրան, սակայն մինչև վերահաս մահը Սերոբը շարունակել է մարտը: Նրա դին ընկել է թշնամու ձեռքը և գլխատվել: Կռվում զոհվել են նաև Սերոբի որդին ու երկու եղբայրները: Աղբյուր Սերոբի գլուխը թաղվել է Բիթլիսի Սբ Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը՝ Գելիեգուզանում: Գելիեգուզանի կռվում գերվել և Բիթլիս է տարվել Աղբյուր Սերոբի վիրավոր կինը՝ խմբի միակ կին հայդուկը` Սոսեն, սակայն շուտով ազատվել է: Ժողովուրդը նրան օծել է Մայրիկ պատվանունով: Սոսե Մայրիկը 1904 թ-ի Սասունի ապստամբությունից հետո տեղափոխվել է Վան, ապա՝ Կովկաս: Նրա մյուս որդին՝ Սամսոնը, զոհվել է Կարինում: 1920 թ-ի վերջին Սոսե Մայրիկը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, ապա հաստատվել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ էլ  1953 թ-ին վախճանվել է: 1998 թ-ին նրա աճյունը տեղափոխվել է Երևան և ամփոփվել Եռաբլուրում:Ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել Աղբյուր Սերոբի և Սոսե Մայրիկի սխրանքների մասին:

  • Ներկայացրու, հիմնավորիր արդի շրջանում որևիցե քեզ համար ընտրելի մի կուսակցություն:

Ես քաղաքականությունից որոշ չափով տեղյակ եմ, սակայն չունեմ որևէ նախընտրելի կուսակցություն, նախընտրում եմ լինել չեզոք այս պարագայում:

  • «Հայկական բանակի դարավոր պատմությունը»

Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը հիմնականում ռուսական զինվորական գիմնազիաներ ավարտած, Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած կադրեր էին։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1917 թվականի դեկտեմբերի 13-ի կովկասյան բանակի գլխավոր հրամանատարի 136 հրամանով արտոնվում է հայկական կորպուսի ստեղծումը, որն էլ հետագայում դարձավ Հայկական ազգային բանակի կորիզը։

Ռուսական զորքերի դուրս գալուց հետո Հայկական կորպուսը  կազմավորվեց ռուսական բանակի հայկական գնդերի և հայդուկային ջոկատների հիման վրա՝ ժառանգելով ռուսական բանակի կառուցվածքային սկզբունքները և սպառազինությունը՝ զենքն ու զինամթերքը։ Նրա բարձրագույն սպայական և հրամանատարական կազմը բաղկացած էր հիմնականում ռուսական բանակի հայ բարձրաստիճան, ավագ և կրտսեր սպաներից, քիչ չէին նաև ֆիդայական շարժմանը մասնակցած խմբապետները։ Ձևավորված կանոնավոր զորամասերի հետ համատեղ բանակի կազմում գործում էին նաև աշխարհազորային ջոկատներ։

1918 թվականի մարտի վերջին հայկական կորպուսի մարտական անձնակազմի թվաքանակը կազմում էր շուրջ 20 000, որից մոտ 800-ը՝ սպա։ 1918 թվականի ամռանը հայկական կորպուսը վերակազմավորվեց մեկ հետևակային դիվիզիայի, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկյանը (1862-1937)։ Դիվիզիայի թվակազմը հասնում էր մոտ 16 հազարի։ 1919 թվականի հունվարի դրությամբ այդ քանակը գրեթե անփոփոխ էր։ Նույն թվականի վերջին արդեն հայկական բանակի թվաքանակը կազմում էր ավելի քան 30 000։

1918 թվականի դեկտեմբերի 11-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը։ Մինչև դեկտեմբերի վերջը վրացական բանակը պարտություններ էր կրում ու նահանջում։ Դեկտեմբերի 26-ի դրությամբ հայկական բանակը որպես ռազմավար էր վերցրել 400 վագոն, 25 շոգեքարշ, 39 գնդացիր և 3 զրահագնացք : Դեկտեմբերի 31-ին վրացական բանակի նոր անհաջողություններից հետո Թիֆլիսի համար վտանգ ստեղծվե։ Անմիջապես Անգլիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների միջնորդությամբ հայերի և վրացիների միջև կնքվեց զինադադար։

Արդեն 1920 թվականի հունվարին հանրապետության բանակի թվաքանակը հասնում էր 25 000-ի, իսկ աշնանը՝ թուրք-հայկական պատերազմի շրջանում, շուրջ 40 հազարի։

Հայկական բանակը ուներ զրահագնացքներ, դրանց նախնական քանակը, վրացական բանակից վերցվածների հետ միասին ինչքան են կազմել, ինչպես են գործածվել և այլն։ Դրանք բավականին կարևոր միջոցներ էին այդ ժամանակ, հիմնականում նախատեսված էին երկաթուղագծերի մոտ գտնվող կարևոր նշանակության օբյեկտների պաշտպանության և համազորային մյուս զորատեսակներին կրակային աջակցություն ցուցաբերելու համար։ Շատ հաճախ կիրառվում էին ապստամբած այս կամ այն շրջանների դեմ պայքարի համար։ Այս զրահագնացքները բաղկացած էին զրահապատ շոգեքարշից, մեկ կամ երկու զրահահարթակներից և մինչև չորս զրահապատ պահեստավագոններից։ Զրահահարթակների վրա տեղակայված էին թեթև հրանոթներ և մի քանի գնդացիրներ։

Հայաստանի անկախության հռչակման շրջանում զորքի մատակարարման աղբյուրներն իսպառ բացակայում էին։ Հարկ եղավ զորքերի մատակարարման իրականացման նոր միջոցներ գտնել, քանի որ նախկին ռուսական բանակի բոլոր պահեստներն ընկել էին թուրքերի ձեռքը, իսկ Թիֆլիսում եղածը փոխանցվել էր վրացիներին։ Հաղորդակցությունն իրականացվում էր թուրքերի թույլատվությամբ, շաբաթը 1-2 անգամ՝ Ալեքսանդրապոլով, ընդ որում՝ կառավարության տնօրինության տակ կային 3-4 շոգեքարշ և 2 ապրանքատար գնացք։ Բացի այդ, թուրքերն արգելում էին որևէ ռազմական գույք անցկացնելը։

Դեկտեմբերին սկսված հայ-վրացական պատերազմի հետևանքով հաղորդակցությունն արգելակվեց մինչև 1919 թվականի մարտ ամիսը։ Ընդ որում, այդ հակամարտության ընթացքում ռազմական գույքի մեծ մասը Թիֆլիսում բռնագրավվեց վրացիների կողմից։ Աշխատանք էր տարվում զորքի համար անհրաժեշտ գույքի արտադրության համար։ Սկսած 1919 թվականի գարնանից, երկրի տնտեսական կյանքի աշխուժացմանը զուգընթաց, զինարտադրությունը սկսեց իրականացվել ավելի մեծ չափերով։ Սպառազինության պակասը լրացվում էր համբարակային վարչությանը պատկանող արհեստանոցների արտադրանքի հաշվին։ Երևանի և Կարսի ինժեներական արհեստանոցները թողարկում էին հիմնականում ռումբեր և այլ պայթուցիկ նյութեր, փամփուշտներ, իսկ Ալեքսանդրապոլի և Կարսի կարի արհեստանոցները՝ ռազմական հանդերձանք, անդրավարտիքներ, շապիկներ, գլխարկներ և այլն։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունը ապրում էր իր գոյության վերջին ամիսները՝ փլուզման շրջանը, իսկ տարածաշրջանում սկսվել էր միջէթնիկական, տարածքային պատերազմ հայերի և ադրբեջանցիների միջև։

1990 թ․-ի սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր։ 1991 թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։

Աղբյուր`

Հայաստանի զինված ուժեր

Հայկական բանակ (1918-1920)

  • Ընտրիր որևիցե մի երկիր, պատմիր այդ երկրի բանակի առանձնահատկությունների մասին:

Իսրայելական բանակը աշխարհի բոլոր բանակներից տարբերվում է նրանով, որ Իսրայելի պաշտպանության բանակում ծառայում է երկրի կանանց մեծամասնությունը (կանայք Իսրայելում զինապարտ են համարվում)։ Սակայն կանանց մոտ 1/3-րդը տարկետում եմ ստանում կամ ամբողջությամբ ազատվում են զինվորական ծառայությունից (հղիություն, կրոնական համոզմունքներ)։ Ժամկետային ծառայության ավարտից հետո կանանց մեծամասնությունը ազատվում է ամենամյա զինվորական հավաքագրումից։

1948 թվականի անկախության համար մղվող պատերազմում, երկրի ծանր իրավիճակի հետ կապված, կանայք ակտիվ մասնակցություն ունեցան Իսրայելի պաշտպանության գործում։ Պատերազմի ավարտից հետո կանայք գործնականորեն դադարեցին մասնակցել մարտական գործողություններին։ Ներկայումս կանանց մեծ մասը զորակոչվում է ոչ մարտական զորամասեր։ 2005 թվականի դրությամբ կանանց թույլատրվում է ծառայել Իսրայելի պաշտպանության բանակի ավելի քան 83 % զորամասերում։

2009 թվականի դրությամբ կանայք ծառայում են հրետանային զորքերում,  Մագավ սահմանապահ զորքերում: Գոյություն ունեն նաև հետևակային զորամասեր, որտեղ տղամարդիկ և կանայք միասին են ծառայում, օրինակ, «Կարակալ գումարտակ»:

2001 թվականին Գլխավոր շտաբին կից ստեղծվել է կանանց-զինծառայողների հարցերով խորհրդականի վարչություն, որը զբաղվում է Ցահալում հավասար հնարավորությունների պահպանման հարցերով։ Վարչությունը գլխավորել է գեներալ Սյուզի Յոգևը:

Posted in Քիմիա 8

Դաս 9

Հետևյալ ռեակցիաների հավասարումները հավասարեցնել,նշել տիպերը
2Cu +O2 =2CuO
Fe(OH)2→ FeO+H2
Zn +Cl2= ZnCl2
2HgO = 2Hg+ O2
2Cr2O3 → 4Cr + 3O2
KJ + Cl2→ KJ + Cl2
Na2O + H2O= 2NaOH
H2CO3 → CO2 + H2O
Zn + 2HCl → ZnCl2+ H2
2Fe + 3O2→ 2Fe2O3
2NaNO3→ 2NaNO2+ O2

Zn +O2=ZnO2
MgO + H3PO4=MgPO4H3 Al(OH)3 + H3PO4 = AlPO4H3 Fe2O3 +H2SO4=Fe2SO4
CaO + HNO3=CaHNO3
Al + Cr2O3=
Ca+H2O=CaH2O
P2O5 + H2O=
Al(OH)3=

Posted in Հայոց լեզու 8

«Ընկերը» շարադրություն

Յուրաքանչյուր էակ կարիք ունի մի այնպիսի մարդու, ում կարող է լիովին վստահել: Հավատարիմ ընկեր կլինի այն մարդն, ում հետ դու ունես ընդհանրություններ, ում վստահում ես, ու ով քեզ է վստահում: Ում կարող ես ասել այն ամենն, ինչ չես ասի ոչ մեկին, չնայած, որ կարիք ունես մտքերով կիսվելու՝ որևէ մեկի հետ: Կարծում եմ, բոլորի կյանքում էլ կա այդ ընկերը:
Ես ունեմ շատ ընկերներ, նրանց բոլորին էլ սիրում եմ, վստահում, բայց ոչ միշտ ու ոչ ցանկացած թեմաներով կարող եմ ազատ արտահայտվել նրանց հետ: Բայց, ինձ համար ամենալավ, ամենաբարի ու հասկացող ընկերը մայրիկն է: Ես նրա հետ կարող եմ խոսել շատ երկար ժամանակ՝ և ուրախ, և տխուր թեմաներից, ու համոզված եմ, որ նա երբեք ինձ չի դավաճանի, ու չի արհամարհի, այլ կլսի ու խորհուրդ կտա:

Posted in Կենսաբանություն 8

Ինքնաստուգում

1.Արյան բաղադրություն՝պլազմա , ձևավոր տարրեր(թվարկել դրանց կառուցվածքը և ֆունկցիան)

Արյունը կազմված է պլազմայից և ձևավոր տարրերից։ Պլազմայի կազմի մեջ մտնում են ջուրը,օրգանական նյութերը, անօրգանական աղը, ճարպերը, աղաջուր և այլ նյութեր։ Ձևավոր տարրեր են էրիթրոցիտը,թրոնբոցիտը և լեյկոցիտը։ Էրիթրոցիտը ունի 100-130 օր։ Էրիթրոցիտները առաջանում եմ կարմիր ոսկրածուծում և մտնելով արյան մեջ կորցնում է իր կորիզը։ Լեյկոցիտներ մեր օրգանիզմում այդքան էլ շատ չէն մոտ 6000-8000։ Թրոմբոցիտների կյանքը տևում է մոտ 5-8 օր։

2.արյան խմբեր՝կառուցվածքը, անոթների տեսակները և կառուցվածք

Արյան խմբերը չորս տեսակի են։ I խումբը համընդհանուր դոնոր է, այսինքն կարող է տալ բոլորին, սակայն կարող է արյուն ընդունել միայն I խմբից։ Իսկ IV խումբը համընդհանուր ռեցիպիենտ է, այսինքն կարող է ընդունել բոլորից, սակայն կարող է տալ միայն IV-ին։

3.իմունիտետ ՝տեսակները և առաջացման առանձնահատկությունները

Իմունիտետը դա հիվանդության դեմ պայքարող ուժ է։ Այսինքն երբ դու հիվանդանում ես ինչոր հիվանդությամբ քո օրգանիզմում առաջանում է այդ հիվանդության դեմ իմունիտետ։Իմունիտետը լինում է երկու տեսակի՝բնական և արհեստական։ Բնական իմունիտետը լինում է բնածին և ձեռքբերովի։ Բնածին իմունիտետը հասնում է մարդուն ժառանգաբար։Իսկ ձեռքբերովի ստեղծվում է արհեստականորեն։ Արհեստական իմունիտետը լինում է պասիվ և ակտիվ։

4.սրտի կառուցվածք , արյան մեծ և փոքր շրջանառություն

Արյան շրջանառության համակարգ, արյան շրջանառությունը օրգանիզմով։ Արյունը շարժվում է սրտից արյունատար անոթներ և հակառակը։ Արյունը մատակարարում է հյուսվածքներին թթվածնով և սննդարար նյութերով։ Արյան հարստացումը թթվածինով տեղի է ունենում թոքրում։ Արյան շրջանառությունը սովորաբար կազմված է լինում սրտից և նրանից դուրս եկող արյունատար անոթներից։

Posted in Անգլերենի ընտրության դասընթաց 8

Թարգմանություն

ժամանակին կար մի բադ, որը կոչվում էր Միրանդա: Նա ապրում էր Աֆրիկայում, և մեկ ցանկություն ուներ, և նրա ցանկությունն էր ՝ մեկնել Անգլիա և խաղալ այնտեղ ապրող աղջիկների և տղաների հետ, ուստի նա հրաժեշտ տվեց վագրերին, առյուծներին, բայց ոչ կոկորդիլոսներին: Նա ատում էր նրան: Նա տխրեց, որ հեռացավ իր ծայրահեղությունից, բայց նա համարձակորեն հեռացավ: Մի քանի մղոն հեռավորության վրա ոչինչ չկար, մինչև որ նա տեսավ ծովը, այնուհետև հասավ Իտալիա: Նա տեսավ, որ երեխաները ծովափին են խաղում, բայց ծնողները ոչինչ չէին անում և կարծում էր, որ հիմար է, երբ եկել է մի քանի լեռ,բայց նա ստիպված էր թռչել դրանց վրա: Եղանակը ավելի ցուրտ էր և ցուրտ, և ձյունը սկսեց ընկնել, հետո նա լսեց երգելու ձայն: Այն ավելի ու ավելի մոտենում էր, քանի որ նա մոտենում էր, և նա սկսեց ճանաչել երգը, դա ֆրանսիական երգ էր: Մառախուղի միջից թռչում էր ֆրանսիական կուլերի մի հոտ, այն թռչում էր դեպի հարավ ՝ դեպի Իտալիա: Անցնելով ՝ նրանք բոլորը թևերը բարուրում էին, այնպես որ Միրանդան նույնն արեց, ինչպես նաև ընկղմեց իրը: Նա շատ հոգնած և սոված էր, մինչ այժմ սկսում էր ավելի արագ և արագ գալ, նա չէր կարողացել տեսնել որևէ բան, որը վրաս արգելափակում էր ճանապարհը, և նա չէր կարող դադարել մտածել ամառային օրերի մասին: Սկսվում էր մթնել, և երբ նա նայեց վերև, նա տեսավ աստղերին, և երբ նա նայեց ներքև ՝ տեսավ քաղաքի լույսերը: Նա Լոնդոնում էր: Նա նկատեց մի բույն, այնպես որ նա իջավ այն, գտնվելով հյուրանոցի մոտ: Նա բույնի մոտ ուտում էր մի քանի խոտ: Երբ նա պատրաստվում էր քնել, նա լսեց մի քանիսի մասին, որոնք բղավում էին. «Միրանդա բադ! Միրանդա բադ»: Նա նայեց դուրս և տեսավ մի խառնաշփոթ տղայի, և նա ասաց. «Telegram for you, sign here», նա ստորագրեց, վերցրեց այն և մտավ իր բույնը: Նա շատ ուրախացավ, երբ կարդում էր այն, ինչ իր ընկերներն են գրել Աֆրիկայում Միրանդա,Միրանդա,Միրանդա բադ։ Ահա ձեզ հաջողություն մաղթելու հաղորդագրություն Աֆրիկայի երեխաներից, սիրելի Զգացեք ինքներդ ձեզ, մենք մտածում ենք ձեր մասին։




Posted in Գրականություն 8

Պարսկական գրականություն (Նադեր Էբրահիմի)

Եթե մի գիշեր երկնքից աստղ ընկավ, բոլոր ցավերը կվերանան, բոլոր սիրահարներն իրենց սիրեցյալներին կհասնեն, ամեն ընկեր՝ իր ընկերոջը։

Իմ կարծիքով, պատմվածքի և հենց այս հատվածի գաղափարը այն էր, որ բոլորը ցանկանում են, երազում են, իսկ երբ կատարվում են ցանկություններն ու երազանքները, նրանք չեն նկատում, որովհետև ցանկության մոլուցքից կուրացած են լինում։ Փոքրիկ տղան նկատեց աստղին, որովհետև նա տեսնում էր ամեն լավ բան, հասկանում և նկատում այն ամենը, ինչը կատարվում էր իր շուրժը, և, որ ամենակարևորն է, երեք տարեկան տղան, իսկապես, հավատում է։

Posted in Գրականություն 8

Պարսկական գրականություն (Ռասուլ Յունան)

Վերջին տեսարանը

Տղամարդը մտրակը պտտեցրեց օդում և ասաց.
— Նայե’ք նրանց. խաղաղ են ինչպես գառնուկները:
Հետո գլուխը առյուծներից մեկի երախը մտցրեց, իսկ այդ առյուծը ես էի: Առիթը պատեհ համարեցի, առանց հապաղելու գլուխը անջատեցի վզից` ի հատուցում այն բոլոր մտրակների, որ ստացել էի կրկեսում:

Այս փոքրիկ պատումն ուզում էր ասել, որ որևէ մեկի հետ վատ վարվելուց հետո հատուցման օրը կգա։ 

Անձրև

Լուսանկարների ալբոմը թերթեց և հասավ իր երիտասարդությանը: Հենվել էր մի ծառի և կեցվածք էր ընդունել: Գլխի ետևում` երկնքի մի անկյունում, երևում էր մի կտոր սև ամպ: Հանկարծ ամպը ահագնացավ և քիչ անց աձրևը թրջեց ամբողջ դեմքը… Թրջեց ալբոմը և կյանքը …
Այդ օրը զարմանալի օր էր: Միայն ծերունու տանն էր անձրև տեղացել:

Երիտասարդությունը շատ արագ է անցնում և այդ պատճառով այն պետք է վայելել։ Կարծում եմ «սև ամպ»-ը կարող է լինել իր երիտասարդության ընթացքում տեղի ունեցած որևէ բան, որի համար նա զղջում է։

Այրված Դաշտը

Դաշտը այրվել էր: Աղավնին վայրէջքի տեղ չուներ: Հանկարծ աչքը մի ճյուղի ընկավ և առանց հապաղելու վայր իջավ, սակայն ճյուղը ոտքի տակ ամուր էր: Չկարողացավ հավասարակշռությունը պահել: Ուզեց նորից թռչել, բայց մի ձեռք խանգարեց ու նրան իր ճանկերում սեղմեց:
Աղավնին որսորդի հրացանափողին էր վայէջք կատարել:

Ինձ ամենաշատը դուր եկավ այս պատումը։ Երբեմն մենք փնտրում ենք հեշտ ճանապարհներ, բայց դրանք մեզ բերում են պարտությանը։ Անհաջողությունների դեպքում պետք է շարունակել և գնալ առաջ, այլապես մենք կսեղմվենք մարդկանց «ճանկերում»։

Հերթ

-Առավոտից իրիկուն նստած լափում է, ոչինչ չի թողնում մեզ համար: Եթե մի բան էլ ասես, աշխարհը իրար կխառնի: Էսպես որ շարունակվի մենք սովից կմեռնենք:
Երիտասարդ անգղը այս նախադասությունները ասելով` հայացքը հառեց ծեր անգղի աչքերին: Նա երիտասարդ անգղի խոսքը լուրջ չընդունեց և ճյուղի վրայից թռչելով` ասաց.
-Թող ուտի, որ լավ չաղանա, մենք շատ առյուծների ենք կերել` սրան էլ կուտենք:

Երիտասարդ անգղը սպասում է, որպեսզի առյուծն իր կերը ուտի և նա ուտի առյուծի ուտելիքը, իսկ ծեր անգղը սպասում է առյուծի սատկելուն, որպեսզի նա ուտի առյուծին։ Այս փոքրիկ պատումն ուզում է ասել, որ ժամանակի հետ մարդիկ դառնում են ավելի իմաստուն, խելացի։

Անհնարին

— Ես չեմ կարողանում հավատալ: Կարծես ամեն ինչ երազում եմ տեսնում: Ախր, ոնց կլինի, հնարավոր չի: Միթե՞ կարելի է պատերի միջով անցնել կամ ջուրը մտնել ու չթրջվել: Մենք այդ բոլորը արեցինք, նույնիսկ սարից նետվեցինք և ոչ մի քերծվածք չունեցանք:
— Հիմար, մենք մահացել ենք:

Ոչ ոք չի կարող ասել մահից հետո ինչ է լինելու։ Մարդկային կյանքը լի է անակնկալներով։ 

Այս գրությունը գտնվել է բրոնզաձույլ արձանի բրդյա գլխարկի միջից

” Իմ կյանքի տղամարդ, քեզ լավ նայիր, դաժան ձմեռ է առջևում: Եթե չդիմանաս քեզ գժի տեղ դիր, որպեսզի քեզ էլ գժանոց տեղափոխեն: Վստահ եմ, որ քեզ այստեղ ուրախ կանցնի:
Քո ընկեր` կապուտաչյա աղջիկ”:

Երբեմն իրավիճակից ելք ունենալու շատ միջոցներ կան, բայց այդ իրավիճակը լուծելու համար պետք է հաղթահարել այն։

Ճամփորդություն

Մարդը գերադասում էր գետ լինել, քան թե քար: Մի օր համբերությունը հատեց և բղավեց.
— Ես գնում եմ այստեղից:
Ոչ ոք չասաց մի գնա: Ճամփա ընկավ և շարժվեց գետին զուգընթաց: Ուզում էր ծովին հասնել` անծայրածիր կապույտին: Սակայն, երբ դաշտավայրին հասավ, ինչ-որ տագնապ ողջ էությունը համակեց:
Գետը սուզվում էր հողի խորքերը:

Որոշ դեպքերում մեր ընտած ճանարհը մեզ չի տանում մեր նախատեսված ուղղությամբ, այլ բերում է հիասթափության։ Այս դեպքերում պետք չէ հանձնվել և պետք է շարունակել ճիշտ ճանապարհով։

Նրանք չպետք է սիրահարվեն

Տղամարդը իր գործընկերոջն ասաց.
— Ես քեզ սիրում եմ:
— Ինչի՞ մասին ես խոսում.- հարցրեց աղջիկը:
— Սիրուց.- պատասխանեց տղամարդը:
Աղջկա ներսում ինչ-որ մաս թույլ ,տագնապային ազդանշան հաղորդեց: Վտանգավոր բան զգաց և անհապաղ ասաց.
-Այս ծրագիրը ինձ չի հաղորդվել:
Այնուհետև շրջվեց ու գնաց: Տղամարդը, զգալով իր սխալը, աշխատեց այդ մասին ոչ մեկին ոչինչ չասել: Նա չգիտեր, որ իր ասածները ձայնագրվել են հսկիչ սենյակում: Մի քանի օր անց նրան վերադարձրին այն գործարանը ուր արտադրվել էր և սրտի մեջ հզոր անտիվիրուսային անտենա տեղադրեցին:

Սերը կարծես ծրագիր լինի։ Երբ այն մերժվում է այդ ծրագիրը ջնջվում է, բայց այն միշտ հնարավոր է վերականգնել։

Ոչինչ

Նրանք ձյունոտ մի օր բաժանվեցին միմյանցից:
Մեկը գնաց դեպի հյուսիս, իսկ մյուսը` դեպի հարավ:
Ձյունը ծածկեց նրանց ոտնահետքերը, ասես երբեք չէին եղել:

Ոչինչ մինչև վերջ չի տևում։ Երբեմն նույնիսկ ամենաթանկ մարդու և քո ճանապարհները կարող են տարբերվել։ 

Ստեղծագործական աշխատանք

Հիմնականում հեշտ ճանապարհները կոտորում են աշխատանքը։ Նույնիսկ, երբ քիչ է մնացել որևէ բանն ավարտելուն մենք միշտ փորձում ենք ավելի հեշտ միջոց գտնել այն ավարտելու համար։Երբեմն այդ հեշտ ճանապարհները դառնում են բարդ։ Այդ ամենը լինում է մարդկանց պատճառով։ Որևէ աշխատանք կատարելուց երբեք պետք չէ հույս դնել ուրիշի վրա և օգնություն խնդրել։ Այդ օգնությունը կարող է ավելի բարդացնել իրավիճակը։ Միշտ պետք է սկսել մի ուղղությամբ և ավարտել նույնով։

Posted in Քիմիա 8

Թթվածին

  •   Թթվածին+խնդիրներ <<Թթվածին>>թեմայից

Էջ89-90,96,102,109,112,117,122,127-128

  • Պարտադիր                                                                                                               Թթվածնի անձնագրի կազմումը                                          
  • Քիմիական նշանը; O
  • Քիմիական բանաձևը; O2
  • Հարաբերական ատոմային զանգված՝ ;  Ar 16
  • Հարաբերական մոլեկուլային զանգված; Mr 32
  • Իզոտոպները; 16O,17O,18O-Իզոտոպները դա նույն ատոմների տարրատեսակնեն, որրոնք ունեն նույն պրոտոնները և էլեկտրոնները։ 
  • Դիրքը պարբերական համակարգում՝կարգաթիվը, պարբերությունը, խումբը; 8 կարգաթիվ 2 պարբերություն 6 խումբի գլխավոր։
  • Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը;(8P. 8N.)8E+8 2,6
  • Վալենտականությունը, օքսիդացման աստիճանը;  -2 +2 F
  • Հաշվել  մեկ  ատոմի զանգվածը; (0)=16×1,66×10-27=26,56×10-27

Գործնական աշխատանք`Օդի բաղադրության որոշումը

Օդի բաղադրությունը որոշելու համար կատարում ենք փորձ: Վերցնում ենք ջրով լցված տարրա, այլ տարրա և մոմ: Վառում ենք մոմը, դնում ջրի մեջ: Հետո մյուս տարրան հակառակ կողմով դնում ենք վրան: Մոմը բարձրանում է վեր և հանգում, քանի որ տարրայում եղած թթվածինը վերջանում է: Ջուրը բարձրանում է այնքան, որքան թթվածին կա անոթում: Տեսնում ենք, որ ջուրը բարձրացավ տարրայի 1/5 չափով:

Թթվածնի  ֆիզիկական և քիմիական  հատկությունները                          

  1. Ֆիզիկական     

Թթվածինը սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է:

Թթվածինը ջրում քիչ է լուծվում: Սովորական պայմաններում 1լիտր ջրում 30 մլ թթվածին է լուծվում ( 100 ծավալ ջրում՝ 3 ծավալ թթվածին): Ջերմաստիճանը իջեցնելիս լուծելիությունը մեծանում է: Օրինակ՝  100 ծավալ սառցաջրում (0°C) 5 ծավալ թթվածին է լուծվում:

Թթվածնի խտությունը 0°C-ում և 101 կՊա ճնշման պայմաններում 1,43 գ/լ է, օդից ծանր է 1,11անգամ: Թթվածինը  եռում է −183°C-ում, իսկ պնդանում է  −219°C-ում՝ առաջացնելով բաց երկնագույն բյուրեղներ:

2. Քիմիական

Թթվածինը քիմիապես ակտիվ նյութ է: Այն փոխազդում է պարզ նյութերի հետ՝ ոչ մետաղների և մետաղների, ինչպես նաև` բարդ նյութերի:

Փոխազդեցություն ծծմբի հետ` S+O2→SO2+Q

Փոխազդեցություն ածխածնի հետ`   C+O2=CO2+Q

Փոխազդեցություն ֆոսֆորի հետ`  4P+5O2=2P2O5+Q

Փոխազդեցություն մագնեզիումի հետ` 2Mg+O2=2MgO

Փոխազդեցություն պղնձի հետ` 2Cu+O2=2CuO

Փոխազդեցություն մեթանի հետ`CH4+2O2=CO2+2H2O

Թթվածնի կիրառումը

Թթվածինը կիրառվում է տարատեսակ նպատակներով: Թթվածնի գլխավոր սպառողները համարվում են էներգետիկան մետաղահանման գործարանները, էլեկտրական և ջերմային կայանները, որոնք աշխատում են ածխով նավթով, օգտագործում են մթնոլորտի թթվածինը: Թթվածինը օգտագործվում է նաև մետաղների կտրման, զոդման և երակցման համար: Կարևոր է նրա դերը  մարդու և կենդանիների կյանքում: Այն մասնակցում է շնչառությանը, տարբեր նյութերի դանդաղ օքսիդացմանը: Թթվածինը մատակարարում է  արյան հեմոգլոբինը: Բույսերը նույնպես կլանում են մթնոլորտային թթվածինը:

  • Լրացուցիչ

      Ծխելը և օդի ախտոտվածությունը

http://www.lider-74.ru/load/metodicheskij_material/so..

Ծխախոտի ազդեցությունը առողջության վրա, հիմնականում պայմանավորված է ծխախոտի մեջ մարդու օրգանիզմի համար վնասակար ազդեցություն ունեցող նիկոտինի պարունակությամբ, որը ծխախոտ օգտագործողի մոտ նաև առաջացնում է հոգեբանական, հետագայում նաև կենսաբանական կախվածություն։ Աշխարհում ամեն տարի ավելի մեծ թվով մարդիկ են մահանում ծխախոտի օգտագործման հետևանքներով և սպասվում է որ ապագայում այդ մարդկանց թիվը էլ ավելի կմեծանա։

Image result for Õ®Õ­Õ¡Õ­Õ¸Õ¿

Միջին ծխողը ներս է քաշում ծուխը օրեկան մոտ 200 անգամ: Դա կազմում է ամիսը մոտավորապես 6000, տարին՝ 72.000, ավելի քան 2 մլն. անգամ 45 ամյա ծխողի մոտ, որը սկսել է ծխել 15 տարեկանում: Շատ ծխելը նպաստում է մեր օրգանիցմում քաղցկեցի մոտ 50.000 տեսակներ առաջացմանը: 30 տարվա ընթացքում ծխողը ծխում է մոտ 160 կգ. ծխախոտ, միջին հաշվով նրա մեջ կա 800գ նիկոտին: Մեկ ծխախոտը պարունակում է մոտ 6-8մգ. նիկոտին, որից 3-4մգ. ներծծվում է արյան մեջ: Ծխախոտի ծխի բաղադրության մեջ հայտնաբերված են քաղցկեղ հարուցող նյութեր: Ապացուցված է, որ ծխախոտից առաջացած ռադիացիան հանդիսանում է քաղցկեղով հիվանդանալու հիմնական պատճառը: Պարզվել է, որ ծխախոտի ծխի վնասակար ազդեցությունը կարող է հղի կնոջ ապագա երեխայի մոտ դեռահաս տարիքում լսողության կորստի  հանգեցնել:  Գիտնականները նման եզրահանգման են եկել 12-15 տարեկան հազար երեխաների տվյալներ ուսումնասիրելով:

Image result for Õ®Õ­Õ¡Õ­Õ¸Õ¿

Հարցազրույց կրթահամալիրի աշակերտների հետ ծխելու և ծխախոտի վերաբերյալ։

Posted in Ռուսերեն 8

24-28 февраля (Урок 1)

1.Прочитайте текст

Праздник Масленицы – один из любимейших праздников русского народа. Из всех славянских праздников Масленица – самый древний, так как возник задолго до принятия христианства на Руси. Предки русских отмечали праздник проводов зимы и встречи весны в честь языческого бога плодородия и скотоводства Волоса. А поскольку праздник был приурочен к определенному циклу земледельческого календаря – началу весны, то и полагалось проводить зиму по всем правилам, чтобы не навлечь на себя ее гнев в следующем году, и, конечно же, достойно встретить весну. И это было не случайно: ведь древним славянам было свойственно олицетворение природы, от которой они полностью зависели. Масленица  по сей день живет как проявление надежды на сытный год. Отсюда и прославление весны, и всеобщее веселье.

Масленица – один из самых радостных и светлых праздников. Это веселые проводы зимы, озаренные радостным ожиданием близкого тепла, весеннего обновления природы. Масленица как раз приходится на ту пору зимы, когда стоят оттепели, с крыш льет капель, день увеличивается, а мрак и холод отступают. Поэтому на Руси очень любили этот праздник и отмечали так же широко, весело и щедро.

Масленица приходится на неделю, предшествующую Великому посту. Принятие христианства в X в. внесло значительные изменения в славянские верования, традиции и культур славян. Постепенно языческая религия стала вытесняться христианской. Однако укоренившиеся веками традиции трудно было вычеркнуть из повседневной жизни. Масленица была принята христианской церковью как религиозный праздник. В церковном календаре Масленица называется «сырной» или «мясопустной» неделей.  Однако вся символика масленичных обрядов по-прежнему связана с древними языческими традициями, о чем свидетельствует идол-чучело Масленицы.

Даже блины, непременный атрибут масленицы, имели ритуальное значение: круглые, румяные, горячие, они являли собой символ солнца, которое все ярче разгораясь, удлиняло дни.

Каждый масленичный день имеет свой смысл и название. Все дни Масленичной недели имеют свои особенные названия: понедельник – встреча, вторник – заигрыши, среда – лакомка, четверг – разгул, перелом, широкий четверг, пятница – тещины вечерки, суббота – золовкины посиделки, воскресенье – проводы, прощанье, целовник, прощёный день.

К первому дню устраивали катания с гор, качели, балаганы, столы с угощениями.

На «заигрыши» – второй день праздника – молодые вступали в игры и знакомились с представителями противоположного пола.

В среду принято было приглашать в гости зятьев на блины. В четверг происходил накал веселья, пик праздничных забав. Массовые гулянья, катание на лошадях по улицам с песнями, кулачные бои. После четверга буйство праздника шло на убыль. Отсюда второе название «перелом». В пятницу зятья угощали своих тещ блинами. Зять обязан был лично пригласить тещу с вечера накануне. В субботу празднование больше приобретало домашний характер, и уже молодая невестка приглашала родных в гости.В воскресенье праздник заканчивался. Торжественно сжигали куклу Масленицу с приговорами: «Полно зимушка зимовать – весна идет».

Пепел рассеивали по полю, чтобы урожай был богатый. В этот день просили прощения, что заключалось поцелуем, поэтому воскресенье еще называли «целовник».

2. Вставьте пропущенные предлоги.

Возник от древних славян до принятия христианства на Руси; приурочен к определенному циклу; проводить зиму по всем правилам; не навлечь на себя гнев в следующем году; с крыш льет капель; ходить друг к другу в гости; вычеркнуть из повседневной жизни; связана с древними языческими традициями; год на Руси начинался с марта; устраивали катания с гор; столы с угощениями; устанавливали на возвышенном месте; вступали в игры; знакомились с представителями противоположного пола; кататься  на качелях; встречали гостей у ворот; приглашать в гости зятьев на блины; катание на лошадях по улицам с песнями; рассеивать по полю.

Posted in Գրականություն 8

Պարսկական գրականություն (Օմար Խայամ)

Օմար Խայամ — 123։ Ծանոթացեք Օմար Խայամի ստեղծագործություններին։ Ընտրեք ժողովածուներից մեկը, ընդհանուր գիծ դուրս բերեք ստեղծագործություններից՝ մեջբերելով տողեր։ Համեմատեք Հ․Թումանյանի քառյակների հետ (օրինակներով)։ Ընթերցեք մի քառյակ և վերլուծեք այն։ Քառյակներից դուրս բերեք որևէ տող՝ ստեղծագործելու համար։

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Օմար Խայամը շատ հետաքրքիր մտածելակերպ ունի, որը ես շատ հավանցի: Նրա հիմնական թեման մարդու կյանքն է: Նա փորձում է ցույց տալ, որ մենք անիմաստ կյանքով ենք ապրում և մեր ժամանակը սխալ ենք օգտագործում: Շատերը կարող են մտածել, որ նա ամեն ինչ բարդացնել է ուզում և իր ստեղծագործություններում դատում է մարդկանց արարքները, բացի ըստ իս նա ճիշտ է:

ԸՆԹԵՐՑԵՔ ՄԻ ՔԱՌՅԱԿ Եվ ՎԵՐԼՈՒԾԵՔ ԱՅՆ

Չեմ վախենում մահից բնավ,
ոչ էլ իմ բախտը անիծում,
Իսկ դրախտի ունայն հույսով երբևէ չեմ մխիթարվում:
Ինձ միայն կարճ մի ժամկետով տրված
հոգին հավերժական
Սահմանված օրը,
ճի՛շտ ժամին ետ կտամ ես՝ հոժարակամ:

Ըստ իս այս ստեղծագործութույունն ամենահետաքրքիրն էր, որովհետև այստեղ հեղինակը շատ հետաքրքիր փիլիսոփայություններ է անում: Գլխավոր իմաստը ինձ թվում է այն է, որ կյանքը անվերջ չէ, և պետք է դա ընդունել և հիշել: Եթե կյանքը այդքան կարճ է, ինչու իզուր ժամանակը վատնել:

ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

Օմար Խայամը և Հովհաննես Թումանյանը առանձնապես այքան չեն տարբերվում իրենց ստեղծագործական թեմաներով։ Նրանք երկուսի ստեղծագործությունների հիմը դված է կյանքի վրա։ Նրանք խոսում են աշխարհայացքներց տարբեր տարիքի և տարբեր մարդկանց մոտ։ Նրանց մեջ սակայն կա մի տարբերություն։ Հովհաննես Թումանյանը գրում է կարծես իր բացթողումների, իր կյանքի, իր անցկացրած օրերի մասին: ԻՍկ Օմար Խայամը գրում է ընդհանուր մարդկության մասին: 

Ինչպես ապրեք, էդպիսի՛ն էլ հաջորդ
ձեր կյանքը կլինի

Օմար Խայամ

Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով

Հովհաննես Թումանյան

Քառյակներից դուրս բերեք որևէ տող՝ ստեղծագործելու համար։

Չեմ վախենում մահից բնավ

Առօրյաում շատ ենք հանդիպում մարկանց, ովքեր ասում են, որ չեն ուզում մահանան և ուզում են ապրեն շատ երկար։ Դա նշանակում է, որ նանք սիրում են կյանքը կամ պարզապես վախենում են մահից։ Իմ կարծիքով սխալ է վախենալ մահից, որովհետև մահը յուրաքանչյուր մարդու ճակատագիրն է։ Սակայն կան նաև մարդիկ, ովքեր հենց իրենք են ցանկանում իրենց կյանքին վերջ տալ։ Սակայն ես կարծում եմ, որ դա նույնպես սխալ է։

Կյանքը ունի բազմաթիվ գեղեցիկ կողմեր սակայն այդ գեղեցիկներին հասնելու համար պետք է բախվենք բազմաթիվ դժվար և տհաճ իրադարձությունների։ Պետք է յուրաքանչյուրը գիտակցի այդ ամենը։ Կան մարդիկ, ովքեր հետնց սկզբից հանձնվում են և ուզում են վերջ տան իրենց կյանքին։

Ի վերջո կյանքը մարդուն տրված է ապրելու, վայելոլու համար, սակայն պետք է պայքարել գեղեցիկ ապրելու համար, իսկ եթե դու ամեն փոքրիկ բանից վախենաս չէս զգա կյանքի գեղեցկությունը և այդ դեպքում կցանկանաս մահանալ։