Դասարանական-Արևելյան Հայաստանի դրությունը /Հայոց պատմություն , 8-րդ դասարան, էջ 55-64/
Տանը
- Ներածություն
Եվրոպական զարգացած երկրների համեմատ Ռուսաստանում ավելի ուշ սկսվեց արդյունաբերական հասարակության ձևավորումը։ Երկրի հասարակական առաջընթացն արագացավ հատկապես Ալեքսանդր 2-րդ կայսեր կողմից 1860-1870թթ իրականացաված լիբերալ, այսինքն ազատական բարեփոխումների շնորհիվ։ Արդիականացման գործընթացը ներթափանցեց նաև կայսրության ազգային երկրամասեր, այդ թվում Արևելյան Հայաստանը։
- Պատմիր XIX դարի II կեսին Ռուսական և Օսմանյան կայսրություններում ապրող հայերի վիճակի մասին:
1830-ական թվականներին Արևելյան Հայաստանի մեծ մասի ազատագրումով և հայ բնակչության ներգաղթով նպաստավոր պայմաններ ու հեռանկարներ ստեղծվեցին տնտեսական, քաղաքական ու մշակութային զարգացման համար։ Վարչաքաղաքական բաժանումների հետևանքով սկսեցին ուրվագծվել Հայաստանի սահմանները: Առաջիկա 30 տարվա ընթացքում ցանքատարածություններն ավելացան 2.5 անգամ, կրկնապատկվեց անասունների գլխաքանակը: Արարատյան դաշտում և լեռնային գոգավորություններում ցորենի ու գարու արտադրությունը հնգապատկվեց, բրինձինը՝ ավելացավ 2.5 անգամ, բամբակինը և վուշինը՝ գրեթե 4 անգամ: Միայն 3 տարում՝ 1861-1864 թվականներին, բամբակի արտադրությունը տասնապատկվեց՝ հասնելով 300 հազար փութի: Զգալի առաջընթաց ապրեցին այգեգործությունը և խաղողագործությունը: Շուկային համապատասխան՝ փոփոխություններ կրեցին յուղատու բույսերի արտադրությունը, շերամապահությունը, բանջարաբուծությունը։ Ալեքսանդր II կայսեր իշխանության շրջանում (1855-1881) սկսեցին զարգանալ բուրժուական հարաբերությունները։ Կապիտալիզմը զարգանում էր նաև Անդրկովկասում։ Ձեռքի աշխատանքն աստիճանաբար սկսել էր մեքենայացվել, կարգավորվել էին խճուղային ճանապարհներ, նորույթ էր երկաթուղիների կառուցումը։ 1883 թվականին սկսեց գործել Բաքու-Թիֆլիս-Բաթում, իսկ 1899 թվականին՝ Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Կարս երկաթուղին։ 1901 թվականին Ալեքսանդրապոլը կապվեց Երևանի հետ։ Դրա շնորհիվ Ռուսաստանից ներմուծվում էր արդյունաբերական արտադրանք, իսկ Անդրկովկասից ու Հայաստանից տարվում էր գյուղատնտեսական ապրանք. Երևան և Ալեքսանդրապոլ քաղաքների առևտրական շրջանառությունը դարի վերջին տասնամյակներին 1860-ական թվականների համեմատությամբ աճեց ավելի քան երեք անգամ։ Աճեց նաև հացահատիկի, բամբակի, գինու, կոնյակի, մետաքսի, ծխախոտի, բրդի, չոր մրգի առևտուրն ու արտահանումը։
- Համեմատիր Ռուսական և Օսմանյան կայսրությունների ազգային քաղաքականությունները:
Ռուսաստանի կայսրության քաղաքականությունը ավելի բարեխիղճ էր։ Դրա շնորհիվ էր, որ Օսմանյան կայսրության հպատակ Արևելյան Եվրոպայի ուղղափառ քրիստոնյաները պաշտպանվեցին։ Նրա քաղաքականության շնորհիվ՝ 1914 թվականին Ռուսաստանը ներքաշվեց Առաջին համաշխարհային պատերազմում Ֆրանսիայի, Բրիտանիայի և Սերբիայի կողմից՝ ընդդեմ Կենտրոնական ուժերի։ Հակառակ Օսմանյան կայսրությունը վարում էր լիբերալ առևտրի քաղաքականություն, որը բաց էր օտարերկրյա ներմուծումների համար: Օսմանյան լիբերալ քաղաքականությունը բարձր էր գնահատվում բրիտանացի տնտեսագետների կողմից։
- Թվարկեք XIX դարի II կեսին հայերի կյանքում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական փոփոխությունները և դրանց հետևանքները:
1860-1870թթ. Ալեքսանդր II կայսեր շնորհիվ իրականացվեց ազատական բարեփոխումներ
1874 թ. Ըստ օրենքի Երևանի նահանգը բաժանվեց 7 գավառների
1882 թ. Կովկասի փոխարքայությունը վերափոխվեց կառավարչապետության
1884 թ. Ցարի հրամանով արգելեց տարականից բարձր հայկական դպրոցներ ստեղծել:
1886 թ. Վերաբացվեցին հայկական դպրոցները
1896 թ. Նորից փակվեցին հայկական դպրոցները: