Posted in Գրականություն 8

ՁԵՒՆ ՈՒ ՀՈԳԻՆ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱ

Ինձ շատ դուր եկավ այս հոդվածը: Այստեղ խոսվում էր արտաքինի ու ներքինի, նյութականի և հոգևորի մասին, որ մարդիկ անընդհատ ուշադրություն են դարձնում արտաքինին: Շատերը չեն ցանկանում կամ ուղղակի չեն կարողանում ըմբռնել հոգևորը: Կարևորում և ուշադրություն են դարձնում միայն նյութականը: Իսկ շատ մարդիկ ծնված օրվանից արդեն շրջապատից սովորում են՝ ամեն ինչին նայել մակերեսորեն: Յուրաքանչյուր իրի, մարդուն կամ իրադարձությունն ընկալում են միայն արտաքնապես: Հոդվածում Թումանյանն անընդհատ համեմատություններ էր անում ներքինի ու արտաքինի միջև: Թե ինչպես ենք ընկալում մեր շրջապատը: Այս հոդվածն ինձ ամբողջությամբ դուր եկավ, և ես մի քանի հատված դուրս եմ բերել:

Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը—ձևը և ներքին իմաստը– հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին, իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին, կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։

Ասում են՝ հայոց թատրոնն է, որ ստեղծել է Սունդուկյաններ ու հանճարներ։ Էլ չեն մտածում, թե բոլորովին հակառակն է եղել— Սունդուկյան, Ադամյան, Հրաչյա, Սիրանույշ, Չմշկյան և այլն, և այլն, մինչև նորերը, նրանք են, որ թատրոն են ստեղծել, և առանց նրանց դուք թատրոն չեք կարող հասկանալ։

Դուք արտաքին ձևի մեջ եք որոնում նրա կյանքը, երկրորդական տեղ եք տալի նրա ներքին բովանդակությանը, արհամարհում եք նրա հոգին, էն, ինչով որ գոյություն կարող է ունենալ և ապրել թատրոն ասածը։

Posted in Ֆիզիկա 8

Դաս 20. (10.02-14.02)

1.Որ ալիքներն են կոչվում պարբերական
Պարբերական են կոչվում այն ալիքները, որոնց ամենաբարձր կետերի տատանումների բարձրությունների մինչև եղած հեռավորությունը համընկնում է:

2.Ինչպես է առաջանում և տարածվում սեղմման դեֆորմացիայի ալիքը
Այն առաջանում է, երբ մարմնի վրա մենք ազդում ենք, օրինակ՝ որ մուրճով հարվածենք փայտին, ապա նրա մասնիկները, ինչ-որ տեղամասում իրար կմոտենան, իսկ այդ տեղամասից հետո արդեն կպահպանեն հաստատուն հեռավորությունը միմյանցից:

3.Որ ալիքն են անվանում մենավոր:
Մենավոր են անվանում այն ալիքը, որը տատանվում է մեկ անգամ, և վերադառնում սկզբնական դիրքին:

4.Ինչպես կարելի է ցուցադրել երկար պարանի երկայնքով  <<վազող>> մենավոր ալիքը
Պետք է մի ծայր կապել պատից, մյուսը ծայրը տատանել:

5.Ինչ հատկանիշ է բնորոշ բոլոր մեխանիկական ալիքներին
Նրանց բնորոշ է այն հատկանիշը, որ նրանք մենք կարողանում ենք տեսնել:

6.Բացատրել թե ինչպես է գոյանում առաձգական ալիքը
Երբ, մենք օրինակ՝դուռը շեշտակի բացում ենք ,ապա այդ տեղամասում օդը սեղմվում է, և ինչ-որ ժամանակ հետո նոսրանում, դա է կոչվում առաձգական ալիք: Առաձգական ալիքներ առաջանում են միայն առաձգական միջավայրում:

7Որ ալիքներն են կոչվում լայնական:Բերել լայնական ալիքների օրինակներ
Եթե միջավայրի մասնիկները տատանվում են այն ուղղություններով, որը ուղղահայաց է դեֆորմացիայի տարածման ուղղությանը, ապա ալիքը կոչվում է լայնական: Այդպիսիք են, օրինակ՝օդում տարածվող ալիքները:

8.Որ ալիքներն են կոչվում երկայնական :Բերել օրինակներ:
Եթե միջավայրի մասնիկները տատանվում են այն ուղղություններով, որոնք համընկնում են դեֆորմացիայի տարածման ուղղությանը, ապա ալիքը կոչվում է լայնական: Դրանցից են, օրինակ՝պարանի երկայնքով վազող ալիքը:

9.Ինչպիսի տատանումներ են կատարում միջավայրի մասնիկները,երբ այդ միջավայրով առաձգական ալիք է տարածվում:

10.Որ երևույթներն են հաստատում,որ ալիքը տարածվում է վերջավոր արագությամբ:

11.Մաթեմատիկորեն ինչպես է սահմանվում ալիքի տարածման արագությունը
Ալիքի տարածման արագությունը հավասար է նրա տատանման ամենաբարձր կետերի մինչև հեռավորությունը բաժանած այդ ալիքների մինչև ժամանակահատվածին:

12.Ինչ է պարբերական ալիքի երկարություն:
Պարբերական ալիքի երկարությունը հաստատուն է:

13.Ինչպես է ալիքի տարածման արագությունը կապված ալիքի երկարության և տատանումների պարբերության կամ հաճախության հետ:
Ալիքի տարածման արագությունը հավասար է x2-x1/t2-t1: Ալիքի երկարությունից է կախված x2-x1-ը: Տատանումների պարբերությունը հավասար է T=t/N, որտեղ t-ժամանակահատվածն է, իսկ N-ը տատանումների քանակը այդ ժամանակահատվածում:Հաճախությունը հավասար T=1/v-ի, որտեղ v-ն ալիքի արագությունն է:

14.Ինչով է պայմանավորված ալիքի երկարությունը և տատանումների հաճախությունը
Ալիքի երկարությունը կախված է նրա վրա ազդող ուժի, իսկ տատանումների հաճախություն այդ ալիքի երկարությունից:

15.Ինչ է երկրաշարժի ուժգնությունը:Ինչ է մագնիտուտը:Որն է դրանց տարբերությունը:
Երկրաշարժի ուժգնությունը դա այն է, թե այդ տեղամասում ինչպես է ցնցվել տարածքը: Մագնիտուդ ,պայմանական մեծություն, որըբնութագրումէ երկրաշարժերի կամ պայթյունների հետևանքով առաջ եկող առաձգականտատանումների ընդհանուր էներգիան։ Մեկը այդ տեղամասի ցնցնումն է, իսկ մյուսը այդ ցնցման մեծությամբ պայմանավորված մեծությունը:

16Ինչ է ձայնը;Որ հաճախություններով ալիքներն են կոչվում ձայնային
Ձայնը դա առանձգական միջավայրում առաջացած տատանումներն են, որը մարդը զգում է թմկաթաղանքի տատանումների միջոցով: Եթե մեխանիկական ալիքների տատանումների պարբերությունը համընկնում 16Հց-ից մինչև 20000Հց հաճախությամբ, ապա միջավայրում առաջացող ալիքը կոչվում է ձայնային ալիք:

17Ինչ է պարզ ձայնը կամ երաժշտական տոնը:Ինչ է ձայնի հնչերանգը
Պարզ ձայնը պայմանավորված է մարմնի մի հաճախությամբ, իսկ երաժշտական տոնը պայմանավորված է մարմնի մի քանի հաճախությամբ: Ձայնի հնչերանգը, դա ձայնի տեմբրն է, այսիքն նրա ուժգնությունը:

18ինչ է արձագանքը,անդրաձայնը,:Որ առաձգական ալիքներն են անվանում ենթաձայն

Posted in Ֆիզիկա 8

Դաս 18. (27.01-31.01)

1.  Մեխանիկական տատանումների ինչ օրինակներ գիտեք:

Օրինակ՝ սրտի բաբախումը, կարի մեքենայի ասեղի շարժը, ճոճանակը, թիթեռի թևերի շարժը և այլն։

2.  Ինչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին:

Կրկնելիությունը, նաև այն, որ տատանումները շարժումներ են,որոնք կատարվում են  հերթականորեն՝ հակադիր ուղղություններով:

3.  Որ տատանումներն են անվանում պարբերական:

Այն տատանումները,որոնք որոշակի հավասար ժամանակից հետո նույնությամբ կրկնվում են,կոչվում են պարբերական։

4.  Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն:

Այն ամենափոքր ժամանակամիջոցը,որից հետո տատանումները կրկնվում են,կոչվում է տատանումների պարբերություն:

 5.  Ինչ միավորներով է արտահայտվում տատանումների պարբերությունը:

Տատանումների պարբերությունը(T) արտահայտվում է ժամանակի միավորներով՝ րոպե,վայրկյան և ալն: T=t/N , որտեղ T-տատանումների պարբերությունն է,t-Ժամանակը,N-տատանումների թիվը.

6.  Ինչ է տատանումների լայնույթը: Ինչ միավորներվ է այն արտահայտվում:

Տատանվող մարմնի առավելագույն շեղումը հավասարակշռության դիրքից կոչվում է տատանումների լայնույթ:Այն արտահայտվում է երկարության միավորներով՝ մետր,սանտիմետր և ալն:

7.  Ինչ է տատանումների հաճախությունը: Ինչ միավորներով է այն արտահայտվում։

Տատանումների հաճախությունը(ν) մեկ վայրկյանում կատարվող տատանումների թիվն է։Հաճախությունը արտահայտվում է հերցով (Հց)
ν=N/t 
ν=1/T  T=1/ν դա նշանակում է, որ հաճախությունը և պարբերությունը հակադարձ մեծություններ են:

 8.  Որ հաճախությունն է կոչվում 1 Հց:

Եթե տատանումների հաճախկությունը 1 Հց է նշանակում է, որ յուրաքանչյուր վայրկյանում տատանվող մարմինը կատարում է 1 տատանում:

9.  Քանի  Հց է 1 կՀց-ը, 1 ՄՀց-ը, 1 ԳՀց-ը:

1կՀց=103 Հց 1ՄՀց=106 Հց 1ԳՀց=109Հց

10.Որոնք են տատանումների մարման պատճառները:

Մաթեմատիկական ճոճանակի տատանումներն օդի դիմադրության պատճառով մարող բնույթ են կրում, դրանց լայնույթն աստիճանաբար նվազում է, և, ի վերջո, ճոճանակը կանգ է առնում:

11. Ինչ պայմաններում ճոճանակի տատանումները կլինեն չմարող:

Երբ նրա վրա անընդմեջ ուժ ազդի՝ այսինքն հրվի։

12.Ինչու են ճոճանակը անվանում տատանողական համակարգ:

Ճոճանակը չէր տատանվի,եթե չլիներ երկրագունդը:Ճոճանակը  ոչ միայն թելն է և նրանից կախված գունդը,այլ նաև Երկիրը:Դրա պատճառով կոչվում է տատանողական համակարգ:

13. Ինչ է մաթեմատիկական ճոճանակը:

Մաթեմատիկական (թելավոր) ճոճանակը բաղկացած է l երկարությամբ բարակ թեթև թելից, որից կախված m զանգվածով գնդիկը։ Եթե գնդիկը, հավասարակշռության դիրքից հանելով, մի կողմ շեղենք ու բաց թողնենք, այն կսկսի տատանվել, այսինքն կրկնվող շարժումներ կատարել` պարբերաբար անցնելով հավասարակշռության դիրքով։

14. Ինչ է զսպանակավոր ճոճանակը:

Զսպանակավոր ճոճանակը k կոշտությամբ անկշիռ զսպանակից կախված m զանգվածով բեռ է և ի վիճակի է տատանվել զսպանակի առաձգականության ուժի շնորհիվ։   

15.Որ տատանումներն են անվանում ազատ: Բերել օրինակներ:

Այն տատանումները, որոնք կատարվում են համակարգում գործող ներքին ուժերի շնորհիվ, անվանում են ազատ տատանումներ:Մաթեմատիկական և զսպանակավոր ճոճանակների տատանումները  կոչվում են ազատ:

17․Որ տատանումներն են կոչվում հարկադրական: Բերել օրինակներ:

Այն տատանումները, որոնք կատարվում են արտաքին պարբերաբար փոփոխվող ուժի առկայությամբ, անվանում են հարկադրական տատանումներ:

18․ Որքան է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի լրիվ մեխանիկական էներգիան:

Ճոճանակի լրիվ մեխանիկական էներգիան անփոփոխ է և հավասար է

E=Eպ+Eկ=mgh+mv2/2

19.Էներգիայի ինչ փոխակերպումներ են  տեղի ունենում ճոճանակի սեփական տատանումների ժամանակ:

Այն բանից հետո, երբ ճոճանակը իներցիայով շարունակի հեռանալ հավասարակշռության դիրքից, նրա կինետիկ էներգիան կսկսի նվազել, իսկ պոտենցիալը` աճել: Եզրային դիրքում ճոճանակի պոտենցիալ էներգիան կհասնի իր առավելագույն արժեքին, իսկ կինետիկ էներգիան կվերածվի զրոյի: Այնուհետև այս ամենը կկրկնվի հակառակ հաջորդականությամբ: Այսինքն, տատանումների ընթացքում նրա պոտենցիալ էներգիան պարբերաբար փոխակերպվում է կինետիկ էներգիայի, իսկ կինետիկ էներգիան` պոտենցիալի. Eպ→Eկ→Eպ→Eկ…

Eպ= mgh    Eկ=mv2/2

20. Ինչ է ռեզոնանսը:

Ռեզոնանս տատանողական համակարգում ստիպողական տատանումների լայնույթի կտրուկ աճի երևույթ, երբ արտաքին պարբերական ազդեցությանբ,հաճախությունը մոտենում է որոշակի արժեքների, որոնք պայմանավորված են համակարգի հատկություններով

 երբ զսպանակավոր ճոճանակի սեփական հաճախությանը հավասար է պտույտի հաճախության դեպքում (ν =νսեփ) 

Posted in Ֆիզիկա 8

Դաս.17 (20.01-24.01)

1.Մեխանիկական տատանումների ինչ օրինակներ գիտեք:

Ճոճվող ճոճանակը, թելից կախված ծանրոցը։

2.Ինչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին:

Նրանց լայնույթն աստիճանաբար նվազում է, և, ի վերջո, ճոճվորղ իրը կանգ է առնում։

3.Որ տատանումներն են անվանում պարբերական:

Պարբերական տատանումներ են կոչվում այն տատանումները, որոնք հավասար ժամանակից հետո նույնությամբ կրկնվում են։

4.Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն:

Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում է տատանումների հաճախականություն։

5.Ինչ միավորներով է արտահայտվում տատանումների պարբերությունը:

6.Ինչ է տատանումների լայնույթը: Ինչ միավորներվ է այն արտահայտվում:

Տատանվող մարմնի առավելագույն շեղույթը կոչվում է տատանումների լայնույթ։

7.Ինչ է տատանումների հաճախությունը: Ինչ միավորներով է այն արտահայտվում

Տատանումների հաճախությունը 1վ ում տատանումների թիվն է։

1Հց

8.Որ հաճախությունն է կոչվում 1 Հց:

1վ^-1

9.Քանի  Հց է 1 կՀց-ը, 1 ՄՀց-ը, 1 ԳՀց-ը:

1 կՀց=10^3Հց

1 ՄՀց=10^6Հց

1 ԳՀց=10^9Հց

10.Ինչպես են որոշում տատանումների պարբերությունը և հաճախությունը:

Տատանումների պարբերությունը հավասար է ժամանակի և կատարված տատանումների քանորդին։

Տատանումների հաճախականությունը հավասար է կատարված տատանումների և ժամանակի քանորդին։

11.Որոնք են տատանումների մարման պատճառները:

մարմնի վրա ազդող ուժի դադարելը, դրա հակազդող ուժի հայտնվելը։

12.Ինչ պայմաններում ճոճանակի տատանումները կլինեն չմարող:

Եթե մարմնի վրա ազդող ուժը չդադարի։

13.Ինչու են ճոճանակը անվանում տատանողական համակարգ:

Ճոճանակը եթե հրենք, կսկսվի ճոճվել։ Եթե էլ չհրենք, այն դանդաղ սկսում է դանդաղել։

15.Ինչ է մաթեմատիկական ճոճանակը:

Եթե թելը թեթև է նրա վրա կախված գնդիկից, բայց գնիկի տրամագծից երկար է, ուրեմն մաթեմատիկական ճոճանակ է։

14.Ինչ է զսպզնզկավոր ճոճանակը:

Զսպանակավոր ճոճանակը զսպանակ է, որի մի ծայրը ամրացված է անշարժ, իսկ մյուսից կաղված է բեռ։

16.Որ տատանումներն են անվանում ազատ: Բերել օրինակներ:

Շեղման հետևանքով առաջացող ներքին ուժի ազդեցությունը արտաքին ուժերի բացակայությամբ կոչվում է ազատ տատանում։

17.Որ տատանումներն են կոչվում սեփական:

Նույն ազատ տատանումերն են։

18.Որ տատանումներն են կոչվում հարկադրական: Բերել օրինակներ:

Եթե տատանողական համակարգի վրա ազդող ուժը, որը ժամանակի ընդհացքում փոխում է որոշակի պարբերությամբ կոչվում է հակադրական տատանումներ։

19.Որքան է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի լրիվ մեխանիկական    է էներգիան:

20.Էներգիայի ինչ փոխակերպումներ են  տեղի ունենում ճոճանակի սեփական տատանումների ժամանակ:

Ճոճանակը գնալով դանդաղում է, և, ի վերջո, կանգնում։

21.Որ դիրքում է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի պոտենցիալ էներգիան առավելագույնը և որ դիրքում նվազագույնը:

22.Որ դիրքում է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի կինետիկ էներգիան առավելագույնը և որ դիրքում նվազագույնը:

Posted in Պատմություն 8

Փետրվարի 15-22 (Առաջադրանք 1)

Արևելքի ավանդական հասարակությունները/Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան ,էջ 55-60/

Տանը

  • Կազմել Հնդկաստանի, Չինաստանի նոր ժամանակների ժամանակագրությունը:

Հնդկաստան
Տասնհինգերորդ դարում Հնդկաստանում ստեղծվեցին առաջին գաղութները պորտուգալացիների կողմից:
Տասնվեցերորդ դարում Հնդկաստանի հյուսիսային և կենտրոնային մասում առաջացավ Մեծ Մողոլի կայսրությունը:
1600 թվականին հիմնադրվեց անգլիական Արևելահնդկական ընկերությունը:
Նոր դարերում Մեծ Մողոլի կայսրությունը սկսեց թուլանալ և երկրի ոչ միասնական իրավիճակը հեշտացրեց եվրոպացիների ներթափանցումը և Հնդկաստանի գաղութացումը:
1857 թվականին Անգլիացիների դեմ հզոր ապստամբություն սկսվեց, որը գլխավորում էր մողոլական վերջին կայսրը:
1858 թվականին ապստամբությունը ճնշվեց և արդյունքում ամբոողջ Հնդկաստանը դարձավ բրիտանական գաղութ:
1947 թվականին բրիտանական գաղութ Հնդկաստանը բաժանվում է երկու մասի՝ Պակիստան և Հնդկաստան:

Չինաստան

1644 թվականին մանջուրները գրավում են Պեկինը ստեղծելով Ցին կայսրությունը:
Տասնութերորդ դարի կեսին կայսերական հատուկ հրովարտակով բոլոր նավահանգիստները, բացի մեկից՝ Գուանչժոուից, փակվեցին եվրոպացիների առջև:
Տասնութերորդ դարի վերջերին սկսեց աճել Ցին կայսրության առևտուրը արտաքին աշխարհի հետ:
1839 թվականին սկսվեց Ափիոնի առաջին պատերազմը:
1842 թվականին Ափիոնի առաջին պատերազմը ավարտվեց անգլիացիների հաղթանակով:
1842 թվականին, պատերազմի ավարտից հետո կնքվեց մի անհավասար պայմանագիր, որով Չինաստանը բացեց հինգ նավահանգիստ և այսպես կատարվեց Չինաստանի <<բացումը>> արտաքին աշխարհի առջև:
1856 թվականին սկսվեց Ափիոնի երկրորդ պատերազմը անգլիացիների դեմ:
1860 թվականին ավարտվեց Ափիոնի երկրորդ պատերազմը:
1882 թվականին Հոնկոնգը տրվեց Բրիտանիային:
1894 թվականին սկսվեց առաջին ճապոնա-չինական պատերազմը:
1895 թվականին ավարտվեց պատերազմը ճապոնացիների հաղթանակով:
1911 թվականին սկսվեց Սինհայական հեղափոխությունը:
1912 թվականին փլուզվեց Ցին կայսրությունը:

  • Գրավոր համեմատել Հնդկաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը  ժամանակակից Հնդկաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:

Հնդկաստանը հիմա ունի բազմազգ և բազմալեզու հասարակություն: Առաջ էլ եր այդպես: Հնդկաստանում առաջ էլ կային կաստաներ, հիմա էլ կան կաստաներ: Հնդկաստանի ավանդական հասարակությունը կարելի է ասել դեռևս քիչ թե շատ պահպանվել է, քանի որ Հնդկաստանն ունի բարեկեցության, քաղաքայնացման և կրթության ցածր մակարդակ, ինչն էլ նպաստում է բնակչության մեծ աճին, ու գիտնականները կանխատեսում են, որ 2022 թվականին Հնդկաստանի բնակչությունը կանցնի Չինաստանի բնակչությունից: Հնդկաստանի այսօրվա հասարակության ութսուն տոկոսը դավանում է հինդուիզմ, տասներեք տոկոսը իսլամ, երկու տոկոսը քրիստոնեություն, իսկ մնացածը բուդդայականություն: Իսկ ավանդական հասարակության ժամանակ շատ տարածված էր մահմեդականությունը՝ իսլամը: Ավանդական հասարակության ժամանակ Հնդկաստանի տնտեսության մեջ տիրապետող էր գյուղատնտեսությունը, իսկ այսօր տնտեսության մեջ տիրապետողը սպասարկման ոլորտն է:

  • Գրավոր համեմատել Չինաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը  ժամանակակից Չինաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:

Այն ժամանակ Չինաստանը փորձում էր ինքնամեկուսացնել արտաքին աշխարհից, իսկ հիմա Չինաստանում կան երկու հարյուր միլիոնից ավել միգրանտ աշխատողներ: Հիմա Չինաստանը փորձում է ազդել մի շարք պետությունների վրա, կառուցում է մետաքսի ճանապարհ, որը հնարավորություն կտա Չինաստանին ավելացնել իր գործընկերների ցանկը: ՀՀ-ն Չինաստանի գործընկերներից է: Չինաստանի հասարակությունը հիմնականում ավանդական չէ, մարդիկ ունեն ժամանակակից մտածելակերպ, ստեղծվում են միլիոնավոր նոր տեխնոլոգիաներ, իսկ տնտեսությամբ Չինաստանը առաջատարն է ողջ աշխարհում: Չնայած որ այժմ Չինաստանը պաշտոնապես համարվում է աթեիստ, Չինաստանի հասարակության ութսուն տոկոսը դավանում է Չինական կրոն, որը ներառում է կոնֆուցիականության և բուդդայականության տարրեր: Ավանդական հասարակության ժամանակ Չինաստանի հասարակության մեծ մասը դավանում էր միայն ու միայն կոնֆուցիականություն: Ավանդական հասարակության ժամանակ չինացիները անվստահությամբ էին վերաբերվում եվրոպացիներին: Այսօրվա հասարակությունը շատ ավելի լավ է վերաբերվում եվրոպացիներին, տարբեր տարածաշրջաններում Չինաստանը բացում է հսկայական դեսպանատներ: Մի խոսքով Չինաստանի ավանդական հասարակության և այսօրվա հասարակության մեջ մի կարևոր բան է փոխվել, մեծացել է Չինաստանի հասարակությանը վստահությունը արտաքին աշխարհի նկատմամբ:

  • Հայերը Հնդկաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:

Հնդկաստանում հայերը հիշատակվում են մ.թ.ա. հինգերորդ դարում: Տասնվեցերորդ դարում Հնդկաստանում ձևավորվեցին առաջին հայկական համայնքները, որոնց բնակիչները հիմնականում վաճառականներ և զինվորականներ էին: Հնդկաստանի հայերը ակտիվությամբ մասնակցել են Հնդկաստանի ազատագրության պայքարին: Հայտնի հայ գործիչ Հովսեփ Էմինը հնդկահայ է: Այսօրվա դրությամբ Հնդկաստանում ապրում է մոտ հինգ հարյուր հայ, որոնց մեծամասնությունը ապրում է Կալկաթա քաղաքում, որտեղ նույնիսկ հայկական ծերանոց կա: Այսօր բազմաթիվ հնդիկներ են ապրում Հայաստանում, որոնք ցավոք լավ վերաբերմունքի չեն արժանանում մեր հասարակության կողմից:

  • Հայերը  Չինաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:

Հայերը Չինաստանում հիշատակվում են դեռևս երկրորդ դարից. նրանք մետաքս և այլ ապրանքներ արտահանող վաճառականներ էին: Տասնութերորդ դարի սկզբից սկսվել են հիմնվել հայկական փոքր գաղութներ: Հայաստանից գերեվարված հայերի մի մասը բնակեցվել է Չինաստանի հյուսիսային շրջաններում: Ամենահայաշատ քաղաքը Չինաստանում եղել է Խարբինը, այնտեղ նույնիսկ հայկական եկեղեց է եղել: Իսկ այսօր Չինաստանում բնակվում է ընդամենը 160 հայ:

  • Աշխարհում առաջին կին դեսպանը.Դիանա Աբգարkedob-ni636f3
  • Տեղեկություն Թաջ Մահալի մասին։

Թաջ Մահալը Հնդկաստանի Ագրա քաղաքում գտնվող մարմարե մահմեդական դամբարան է, որը համարում են աշխարհի ութերորդ հրաշալիք: Այն շատ յուրահատուկ և շքեղ ճարտարապետական կառույց է: Բառը ստուգաբանվում է հետևյալ կերպ. «Թաջ» նշանակում է «թագ», իսկ «մահալ»`   «արքունիք»:

Սակայն միայն ճարտարապետական կատարելությունը չէ, որ գրավում է տարբեր երկրներից այստեղ ժամանած միլիոնավոր մարդկանց: Նրանց վրա մեծ ազդեցություն է թողնում նաեւ Թաջ Մահալի ստեղծման պատմությունը, մի պատմություն, որն ավելի շատ նման է արեւելյան հեքիաթի:Թաջ Մահալը կառուցել է Մեծ Մողոլների դինաստիայի կայսր Շահ Ջահանը իր սիրելի կնոջ`   Մումթազ Մահալի հիշատակին: Ի դեպ, տեղեկություններ կան այն մասին, որ Մումթազ Մահալը հայուհի է եղել, եւ կայսերական արքունիքում նա է ներդրել Մարաշի ասեղնագործությունը: Չնայած Շահ Ջահանը մեծ հարեմ ուներ, ինչպես դա ընդունված է ցանկացած արեւելյան տիրակալի մոտ, սակայն նա շատ կապված էր Մումթազ Մահալին, որը կայսերը պարգեւում է ութ որդի եւ վեց դուստր: Մումթազ Մահալն ամենուրեք ուղեկցում էր կայսերը տարբեր արշավանքների, ճամփորդությունների ժամանակ: Նա շատ խելացի կին էր, շահը միշտ նրա կարծիքի հետ հաշվի էր նստում: Սակայն վերջին`   14-րդ երեխային ծնունդ տալու ժամանակ Մումթազը մահանում է: Մահից առաջ նա խնդրում է Շահին խոստանալ իր համար դամբարան կառուցել եւ այլեւս ոչ ոքի հետ չամուսնանալ: Կնոջ մահճի մոտ Շահ Ջահանը վշտից միանգամից սպիտակում է: Նա երկու տարով երկրում սուգ է հայտարարում, եւ այդ ընթացքում արգելված էին տոները, պարերն ու երաժշտությունը: Որոշ ժամանակ անց Ագրայում`   Մոնղոլական կայսրության մայրաքաղաքում սկսվում է Մումթազի դամբարանի շինարարությունը, որը տեւում է 22 տարի: Շինարարական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 20 հազար մարդ, որոնց թվում էին Պարսկաստանից, Հնդկաստանից, Վենետիկից, Սամարղանդից հրավիրված լավագույն շինարարներ եւ ճարտարապետներ: Ի դեպ, նրանց թվում եղել են նաեւ հայ շինարարներ: Նրանցից մեկին`   Գրիգոր անունով, կոչում էին մեծ վարպետ-կառուցող: Ի դեպ, նա մասնակցել է ոչ միայն Թաջ Մահալի, այլեւ Շահ Ջահանի ճարտարապետական այլ գլուխգործոցների կառուցմանը:  Թաջ Մահալի բարձրությունը գմբեթի հետ միասին 74մ է: Նրա չորս կողմում կառուցված մինարեթների բարձրությունը 42մ է: Այս կոթողն ամբողջությամբ կառուցված է ձյունասպիտակ մարմարից: Այն հիացնում եւ ապշեցնում է նաեւ նրբագեղ աշխատանքով, ասես մարմարի վրա արված ասեղնագործ լինի: Ողջ շինությունը դրվագազարդված է թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերից պատրաստված ծաղիկներով, տերեւներով, ինչպես նաեւ Ղուրանի որոշ սուրաներով: Դրվագազարդումը կատարվում է այսպես. նախ մարմարի վրա փորագրվում է ծաղիկը, այնուհետեւ թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերից շատ բարակ տաշեղներ են կտրվում եւ սոսնձվում պատրաստված տեղում: Յամունա գետի մյուս ափին`   Թաջ Մահալի դիմաց, Շահ Ջահանը մտադիր էր մեկ այլ դամբարան կառուցել: Դա էլ իր համար, որը պետք է լիներ սեւ մարմարից: Երկու դամբարանները պետք է միմյանց միանային կամրջով: Սակայն նրա որդին`   Ջահանգիրը, որին արդեն հոգնեցրել էին հոր անտեղի հսկայական ծախսերը, Շահ Ջահանին գահընկեց է անում եւ տնային կալանքի տակ առնում իր պալատում: Նախկին կայսրը կարող էր միայն իր կալանասենյակի պատուհանից տեսնել հեռվում երեւացող իր հավերժական սիրո խորհրդանիշը: Շահ Ջահանի մահից հետո նրան թաղում են նույն դամբարանում`   իր սիրած կնոջ կողքին: Ահա այսպիսին է Թաջ Մահալի`   հնդկա-իսլամական արվեստի գլուխգործոցի գեղեցիկ եւ տխուր պատմությունը:

Image result for Õ©Õ¡Õ» Õ´Õ¡Õ°Õ¡Õ¬