Posted in Աշխարհագրություն 8

Ադրբեջան

Դասի հղումը 

  1. Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:
    Ադրբեջան հանրապետություն Սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը արևմուտքում, Վրաստանին հյուսիս արևմուտքում, Ռուսաստանի Դաշնությանը հյուսիսում և Իրանի Իսլամական Հանրապետությանը հարավում։ Ադրբեջանական Հանրապետության կազմի մեջ է մտնում նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որը սահմանակցում Հայաստանի Հանրապետությանը, Իրանին և Թուրքիայի (7 կմ լայնությամբ միջանցքով)
  2. Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:
    Ադրբեջանը տարբեր երկրներ նավթ և գազ է մատակարարում, այդ իսկ պատճառով մեծ դեր ունի հարավ-արևմտյան Ասիայում։
  3. Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:
    Վիթխարի է Կասպից ծովի տնտեսական նշանակությունը Ադրբեջանի համար: Կասպիական ջրերը պարունակում են միլիոնավոր տոննա տարբեր աղեր, հատակում կան նավթի և բնական գազի պաշարներ:
    Կասպից ծովը հարուստ է արժեքավոր ձկնատեսակներով (սաղմոն, թառափ):
    Ադրբեջանի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով, հատկապես նավթով և բնական գազով: Զգալի են նաև երկաթի հանքերի, ալյոմինի հումքի, մոլիբդենի, քարաղի պաշարները: Շատ են հանքային աղբյուրները: