ժամանակին կար մի բադ, որը կոչվում էր Միրանդա: Նա ապրում էր Աֆրիկայում, և մեկ ցանկություն ուներ, և նրա ցանկությունն էր ՝ մեկնել Անգլիա և խաղալ այնտեղ ապրող աղջիկների և տղաների հետ, ուստի նա հրաժեշտ տվեց վագրերին, առյուծներին, բայց ոչ կոկորդիլոսներին: Նա ատում էր նրան: Նա տխրեց, որ հեռացավ իր ծայրահեղությունից, բայց նա համարձակորեն հեռացավ: Մի քանի մղոն հեռավորության վրա ոչինչ չկար, մինչև որ նա տեսավ ծովը, այնուհետև հասավ Իտալիա: Նա տեսավ, որ երեխաները ծովափին են խաղում, բայց ծնողները ոչինչ չէին անում և կարծում էր, որ հիմար է, երբ եկել է մի քանի լեռ,բայց նա ստիպված էր թռչել դրանց վրա: Եղանակը ավելի ցուրտ էր և ցուրտ, և ձյունը սկսեց ընկնել, հետո նա լսեց երգելու ձայն: Այն ավելի ու ավելի մոտենում էր, քանի որ նա մոտենում էր, և նա սկսեց ճանաչել երգը, դա ֆրանսիական երգ էր: Մառախուղի միջից թռչում էր ֆրանսիական կուլերի մի հոտ, այն թռչում էր դեպի հարավ ՝ դեպի Իտալիա: Անցնելով ՝ նրանք բոլորը թևերը բարուրում էին, այնպես որ Միրանդան նույնն արեց, ինչպես նաև ընկղմեց իրը: Նա շատ հոգնած և սոված էր, մինչ այժմ սկսում էր ավելի արագ և արագ գալ, նա չէր կարողացել տեսնել որևէ բան, որը վրաս արգելափակում էր ճանապարհը, և նա չէր կարող դադարել մտածել ամառային օրերի մասին: Սկսվում էր մթնել, և երբ նա նայեց վերև, նա տեսավ աստղերին, և երբ նա նայեց ներքև ՝ տեսավ քաղաքի լույսերը: Նա Լոնդոնում էր: Նա նկատեց մի բույն, այնպես որ նա իջավ այն, գտնվելով հյուրանոցի մոտ: Նա բույնի մոտ ուտում էր մի քանի խոտ: Երբ նա պատրաստվում էր քնել, նա լսեց մի քանիսի մասին, որոնք բղավում էին. «Միրանդա բադ! Միրանդա բադ»: Նա նայեց դուրս և տեսավ մի խառնաշփոթ տղայի, և նա ասաց. «Telegram for you, sign here», նա ստորագրեց, վերցրեց այն և մտավ իր բույնը: Նա շատ ուրախացավ, երբ կարդում էր այն, ինչ իր ընկերներն են գրել Աֆրիկայում Միրանդա,Միրանդա,Միրանդա բադ։ Ահա ձեզ հաջողություն մաղթելու հաղորդագրություն Աֆրիկայի երեխաներից, սիրելի Զգացեք ինքներդ ձեզ, մենք մտածում ենք ձեր մասին։
Day: 26.02.2020
Պարսկական գրականություն (Նադեր Էբրահիմի)
Եթե մի գիշեր երկնքից աստղ ընկավ, բոլոր ցավերը կվերանան, բոլոր սիրահարներն իրենց սիրեցյալներին կհասնեն, ամեն ընկեր՝ իր ընկերոջը։
Իմ կարծիքով, պատմվածքի և հենց այս հատվածի գաղափարը այն էր, որ բոլորը ցանկանում են, երազում են, իսկ երբ կատարվում են ցանկություններն ու երազանքները, նրանք չեն նկատում, որովհետև ցանկության մոլուցքից կուրացած են լինում։ Փոքրիկ տղան նկատեց աստղին, որովհետև նա տեսնում էր ամեն լավ բան, հասկանում և նկատում այն ամենը, ինչը կատարվում էր իր շուրժը, և, որ ամենակարևորն է, երեք տարեկան տղան, իսկապես, հավատում է։
Պարսկական գրականություն (Ռասուլ Յունան)
Վերջին տեսարանը
Տղամարդը մտրակը պտտեցրեց օդում և ասաց.
— Նայե’ք նրանց. խաղաղ են ինչպես գառնուկները:
Հետո գլուխը առյուծներից մեկի երախը մտցրեց, իսկ այդ առյուծը ես էի: Առիթը պատեհ համարեցի, առանց հապաղելու գլուխը անջատեցի վզից` ի հատուցում այն բոլոր մտրակների, որ ստացել էի կրկեսում:
Այս փոքրիկ պատումն ուզում էր ասել, որ որևէ մեկի հետ վատ վարվելուց հետո հատուցման օրը կգա։
Անձրև
Լուսանկարների ալբոմը թերթեց և հասավ իր երիտասարդությանը: Հենվել էր մի ծառի և կեցվածք էր ընդունել: Գլխի ետևում` երկնքի մի անկյունում, երևում էր մի կտոր սև ամպ: Հանկարծ ամպը ահագնացավ և քիչ անց աձրևը թրջեց ամբողջ դեմքը… Թրջեց ալբոմը և կյանքը …
Այդ օրը զարմանալի օր էր: Միայն ծերունու տանն էր անձրև տեղացել:
Երիտասարդությունը շատ արագ է անցնում և այդ պատճառով այն պետք է վայելել։ Կարծում եմ «սև ամպ»-ը կարող է լինել իր երիտասարդության ընթացքում տեղի ունեցած որևէ բան, որի համար նա զղջում է։
Այրված Դաշտը
Դաշտը այրվել էր: Աղավնին վայրէջքի տեղ չուներ: Հանկարծ աչքը մի ճյուղի ընկավ և առանց հապաղելու վայր իջավ, սակայն ճյուղը ոտքի տակ ամուր էր: Չկարողացավ հավասարակշռությունը պահել: Ուզեց նորից թռչել, բայց մի ձեռք խանգարեց ու նրան իր ճանկերում սեղմեց:
Աղավնին որսորդի հրացանափողին էր վայէջք կատարել:
Ինձ ամենաշատը դուր եկավ այս պատումը։ Երբեմն մենք փնտրում ենք հեշտ ճանապարհներ, բայց դրանք մեզ բերում են պարտությանը։ Անհաջողությունների դեպքում պետք է շարունակել և գնալ առաջ, այլապես մենք կսեղմվենք մարդկանց «ճանկերում»։
Հերթ
-Առավոտից իրիկուն նստած լափում է, ոչինչ չի թողնում մեզ համար: Եթե մի բան էլ ասես, աշխարհը իրար կխառնի: Էսպես որ շարունակվի մենք սովից կմեռնենք:
Երիտասարդ անգղը այս նախադասությունները ասելով` հայացքը հառեց ծեր անգղի աչքերին: Նա երիտասարդ անգղի խոսքը լուրջ չընդունեց և ճյուղի վրայից թռչելով` ասաց.
-Թող ուտի, որ լավ չաղանա, մենք շատ առյուծների ենք կերել` սրան էլ կուտենք:
Երիտասարդ անգղը սպասում է, որպեսզի առյուծն իր կերը ուտի և նա ուտի առյուծի ուտելիքը, իսկ ծեր անգղը սպասում է առյուծի սատկելուն, որպեսզի նա ուտի առյուծին։ Այս փոքրիկ պատումն ուզում է ասել, որ ժամանակի հետ մարդիկ դառնում են ավելի իմաստուն, խելացի։
Անհնարին
— Ես չեմ կարողանում հավատալ: Կարծես ամեն ինչ երազում եմ տեսնում: Ախր, ոնց կլինի, հնարավոր չի: Միթե՞ կարելի է պատերի միջով անցնել կամ ջուրը մտնել ու չթրջվել: Մենք այդ բոլորը արեցինք, նույնիսկ սարից նետվեցինք և ոչ մի քերծվածք չունեցանք:
— Հիմար, մենք մահացել ենք:
Ոչ ոք չի կարող ասել մահից հետո ինչ է լինելու։ Մարդկային կյանքը լի է անակնկալներով։
Այս գրությունը գտնվել է բրոնզաձույլ արձանի բրդյա գլխարկի միջից
” Իմ կյանքի տղամարդ, քեզ լավ նայիր, դաժան ձմեռ է առջևում: Եթե չդիմանաս քեզ գժի տեղ դիր, որպեսզի քեզ էլ գժանոց տեղափոխեն: Վստահ եմ, որ քեզ այստեղ ուրախ կանցնի:
Քո ընկեր` կապուտաչյա աղջիկ”:
Երբեմն իրավիճակից ելք ունենալու շատ միջոցներ կան, բայց այդ իրավիճակը լուծելու համար պետք է հաղթահարել այն։
Ճամփորդություն
Մարդը գերադասում էր գետ լինել, քան թե քար: Մի օր համբերությունը հատեց և բղավեց.
— Ես գնում եմ այստեղից:
Ոչ ոք չասաց մի գնա: Ճամփա ընկավ և շարժվեց գետին զուգընթաց: Ուզում էր ծովին հասնել` անծայրածիր կապույտին: Սակայն, երբ դաշտավայրին հասավ, ինչ-որ տագնապ ողջ էությունը համակեց:
Գետը սուզվում էր հողի խորքերը:
Որոշ դեպքերում մեր ընտած ճանարհը մեզ չի տանում մեր նախատեսված ուղղությամբ, այլ բերում է հիասթափության։ Այս դեպքերում պետք չէ հանձնվել և պետք է շարունակել ճիշտ ճանապարհով։
Նրանք չպետք է սիրահարվեն
Տղամարդը իր գործընկերոջն ասաց.
— Ես քեզ սիրում եմ:
— Ինչի՞ մասին ես խոսում.- հարցրեց աղջիկը:
— Սիրուց.- պատասխանեց տղամարդը:
Աղջկա ներսում ինչ-որ մաս թույլ ,տագնապային ազդանշան հաղորդեց: Վտանգավոր բան զգաց և անհապաղ ասաց.
-Այս ծրագիրը ինձ չի հաղորդվել:
Այնուհետև շրջվեց ու գնաց: Տղամարդը, զգալով իր սխալը, աշխատեց այդ մասին ոչ մեկին ոչինչ չասել: Նա չգիտեր, որ իր ասածները ձայնագրվել են հսկիչ սենյակում: Մի քանի օր անց նրան վերադարձրին այն գործարանը ուր արտադրվել էր և սրտի մեջ հզոր անտիվիրուսային անտենա տեղադրեցին:
Սերը կարծես ծրագիր լինի։ Երբ այն մերժվում է այդ ծրագիրը ջնջվում է, բայց այն միշտ հնարավոր է վերականգնել։
Ոչինչ
Նրանք ձյունոտ մի օր բաժանվեցին միմյանցից:
Մեկը գնաց դեպի հյուսիս, իսկ մյուսը` դեպի հարավ:
Ձյունը ծածկեց նրանց ոտնահետքերը, ասես երբեք չէին եղել:
Ոչինչ մինչև վերջ չի տևում։ Երբեմն նույնիսկ ամենաթանկ մարդու և քո ճանապարհները կարող են տարբերվել։
Ստեղծագործական աշխատանք
Հիմնականում հեշտ ճանապարհները կոտորում են աշխատանքը։ Նույնիսկ, երբ քիչ է մնացել որևէ բանն ավարտելուն մենք միշտ փորձում ենք ավելի հեշտ միջոց գտնել այն ավարտելու համար։Երբեմն այդ հեշտ ճանապարհները դառնում են բարդ։ Այդ ամենը լինում է մարդկանց պատճառով։ Որևէ աշխատանք կատարելուց երբեք պետք չէ հույս դնել ուրիշի վրա և օգնություն խնդրել։ Այդ օգնությունը կարող է ավելի բարդացնել իրավիճակը։ Միշտ պետք է սկսել մի ուղղությամբ և ավարտել նույնով։
Թթվածին
- Թթվածին+խնդիրներ <<Թթվածին>>թեմայից
Էջ89-90,96,102,109,112,117,122,127-128
- Պարտադիր Թթվածնի անձնագրի կազմումը
- Քիմիական նշանը; O
- Քիմիական բանաձևը; O2
- Հարաբերական ատոմային զանգված՝ ; Ar 16
- Հարաբերական մոլեկուլային զանգված; Mr 32
- Իզոտոպները; 16O,17O,18O-Իզոտոպները դա նույն ատոմների տարրատեսակնեն, որրոնք ունեն նույն պրոտոնները և էլեկտրոնները։
- Դիրքը պարբերական համակարգում՝կարգաթիվը, պարբերությունը, խումբը; 8 կարգաթիվ 2 պարբերություն 6 խումբի գլխավոր։
- Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը;(8P. 8N.)8E+8 2,6
- Վալենտականությունը, օքսիդացման աստիճանը; -2 +2 F
- Հաշվել մեկ ատոմի զանգվածը; (0)=16×1,66×10-27=26,56×10-27
Գործնական աշխատանք`Օդի բաղադրության որոշումը
Օդի բաղադրությունը որոշելու համար կատարում ենք փորձ: Վերցնում ենք ջրով լցված տարրա, այլ տարրա և մոմ: Վառում ենք մոմը, դնում ջրի մեջ: Հետո մյուս տարրան հակառակ կողմով դնում ենք վրան: Մոմը բարձրանում է վեր և հանգում, քանի որ տարրայում եղած թթվածինը վերջանում է: Ջուրը բարձրանում է այնքան, որքան թթվածին կա անոթում: Տեսնում ենք, որ ջուրը բարձրացավ տարրայի 1/5 չափով:
Թթվածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները
- Ֆիզիկական
Թթվածինը սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է:
Թթվածինը ջրում քիչ է լուծվում: Սովորական պայմաններում 1լիտր ջրում 30 մլ թթվածին է լուծվում ( 100 ծավալ ջրում՝ 3 ծավալ թթվածին): Ջերմաստիճանը իջեցնելիս լուծելիությունը մեծանում է: Օրինակ՝ 100 ծավալ սառցաջրում (0°C) 5 ծավալ թթվածին է լուծվում:
Թթվածնի խտությունը 0°C-ում և 101 կՊա ճնշման պայմաններում 1,43 գ/լ է, օդից ծանր է 1,11անգամ: Թթվածինը եռում է −183°C-ում, իսկ պնդանում է −219°C-ում՝ առաջացնելով բաց երկնագույն բյուրեղներ:
2. Քիմիական
Թթվածինը քիմիապես ակտիվ նյութ է: Այն փոխազդում է պարզ նյութերի հետ՝ ոչ մետաղների և մետաղների, ինչպես նաև` բարդ նյութերի:
Փոխազդեցություն ծծմբի հետ` S+O2→SO2+Q
Փոխազդեցություն ածխածնի հետ` C+O2=CO2+Q
Փոխազդեցություն ֆոսֆորի հետ` 4P+5O2=2P2O5+Q
Փոխազդեցություն մագնեզիումի հետ` 2Mg+O2=2MgO
Փոխազդեցություն պղնձի հետ` 2Cu+O2=2CuO
Փոխազդեցություն մեթանի հետ`CH4+2O2=CO2+2H2O
Թթվածնի կիրառումը
Թթվածինը կիրառվում է տարատեսակ նպատակներով: Թթվածնի գլխավոր սպառողները համարվում են էներգետիկան մետաղահանման գործարանները, էլեկտրական և ջերմային կայանները, որոնք աշխատում են ածխով նավթով, օգտագործում են մթնոլորտի թթվածինը: Թթվածինը օգտագործվում է նաև մետաղների կտրման, զոդման և երակցման համար: Կարևոր է նրա դերը մարդու և կենդանիների կյանքում: Այն մասնակցում է շնչառությանը, տարբեր նյութերի դանդաղ օքսիդացմանը: Թթվածինը մատակարարում է արյան հեմոգլոբինը: Բույսերը նույնպես կլանում են մթնոլորտային թթվածինը:
- Լրացուցիչ
Ծխելը և օդի ախտոտվածությունը
http://www.lider-74.ru/load/metodicheskij_material/so..
Ծխախոտի ազդեցությունը առողջության վրա, հիմնականում պայմանավորված է ծխախոտի մեջ մարդու օրգանիզմի համար վնասակար ազդեցություն ունեցող նիկոտինի պարունակությամբ, որը ծխախոտ օգտագործողի մոտ նաև առաջացնում է հոգեբանական, հետագայում նաև կենսաբանական կախվածություն։ Աշխարհում ամեն տարի ավելի մեծ թվով մարդիկ են մահանում ծխախոտի օգտագործման հետևանքներով և սպասվում է որ ապագայում այդ մարդկանց թիվը էլ ավելի կմեծանա։

Միջին ծխողը ներս է քաշում ծուխը օրեկան մոտ 200 անգամ: Դա կազմում է ամիսը մոտավորապես 6000, տարին՝ 72.000, ավելի քան 2 մլն. անգամ 45 ամյա ծխողի մոտ, որը սկսել է ծխել 15 տարեկանում: Շատ ծխելը նպաստում է մեր օրգանիցմում քաղցկեցի մոտ 50.000 տեսակներ առաջացմանը: 30 տարվա ընթացքում ծխողը ծխում է մոտ 160 կգ. ծխախոտ, միջին հաշվով նրա մեջ կա 800գ նիկոտին: Մեկ ծխախոտը պարունակում է մոտ 6-8մգ. նիկոտին, որից 3-4մգ. ներծծվում է արյան մեջ: Ծխախոտի ծխի բաղադրության մեջ հայտնաբերված են քաղցկեղ հարուցող նյութեր: Ապացուցված է, որ ծխախոտից առաջացած ռադիացիան հանդիսանում է քաղցկեղով հիվանդանալու հիմնական պատճառը: Պարզվել է, որ ծխախոտի ծխի վնասակար ազդեցությունը կարող է հղի կնոջ ապագա երեխայի մոտ դեռահաս տարիքում լսողության կորստի հանգեցնել: Գիտնականները նման եզրահանգման են եկել 12-15 տարեկան հազար երեխաների տվյալներ ուսումնասիրելով:

Հարցազրույց կրթահամալիրի աշակերտների հետ ծխելու և ծխախոտի վերաբերյալ։