Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները ցածերն ու կեղծավորները:
Այս խոսքերը պարունակում են իրենց մեջ խորը իմաստ։ Ես այս պատմվածքից հավանեցի այս տողերը, որովհետև այս տողերում ասվում է շատ կարևոր բան։ Մարդիկ չպետք է դերասանություն անեն իրենց շրջապատում, իրենց ընկերների և հարազատների մոտ։ Դերասանությունը գեղեցիկ է դիտվում միայն բեմում, դերասանի կողմից, իսկ կյանքում դերասանությունը շատ տհաճ երևույթ է։
Հայերենի ծագումը, հնդեվրոպական լեզվաընտանիքում նրա տեղը:
Հայերենը , հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ հանդիսացող լեզու։Հայաստանի և Արցախի պետական լեզուն է։Իր շուրջ հինգհազարամյա գոյության ընթացքում հայերենը շփվել է տարբեր ժողովուրդների, բազմաթիվ լեզուների հետ, սակայն պահպանել է իր ինքնուրույնությունը, քերականական կառուցվածքի և բառապաշարի ինքնատիպությունը։
XIX դարի երկրորդ կեսին, երբ լեզվաբանությունն ու լեզվագիտությունը նոր թափով էին առաջ ընթանում, գերմանացի լեզվաբան Հայնիխ Հյուշբամանը 1875 թվականին հրատարակված «Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում» հոդվածում ապացուցում է, որ հայերենը հնդեվրոպական լեզուների մեջ ինքնուրույն լեզվաճյուղ է, իսկ պարսկերենի և հնագույն այլ լեզուների հետ ունեցած ընդհանրությունները, հիմնականում բառապաշարային, ոչ թե ծագմամբ են պայմանավորված, այլ հետագա շրջանի փոխառություններ են։ Մինչ այսօր այս տեսակետը համարվում է ճիշտ, և հայերենը շարունակում է իր ուրույն տեղը զբաղեցնել այդ լեզվաընտանիքում։Հայերենի առաջին պատմահամեմատական մեթոդի հեղինակները՝ Հ. Պետերմանը և Ֆ. Վինդշմանը առաջ էին քաշում այն դրույթը, ըստ որի հայերենը պատկանում է հնդիրանյան/արիական/ լեզվախմբին։ Դրան էին հանգեցրել շուրջ 1400 բառերի առկայությունը, որոնք պարսկերենից փոխառություններ էին։ Սակայն այս տեսակետը հետագայում մերժվեց։
Ձոն մայրենի լեզվին. բանաստեղծություններ, ասույթներ, ասացվածքներ լեզվի մասին:
Ախ,լեզուն,լեզուն,լեզուն որ չըլի,մարդ ընչի նման կըլի: Մեկ աղգի պահողը,իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը… Ձեզ եմ ասում,ձեզ,հայոց նորահաս երիռասարդք,ձեր անունին մեռնեմ,ձեր արևին ղուրբան,տասը լեզու սովորեցեք,ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք: Խաչատուր Աբովյան
Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը,պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին,հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը: Հովհ. Թումանյան
…Գրաբարը…ոսկի է,դա լեզու չէ,այլ երկնային երաժշտություն,պերճություն,ուժ,ճկունություն, այդ ամենը նոր եմ սկսում զգալ: Եվ ինչպիսի ձախորդությունների էլ հանդիպեմ,և որքան էլ ինձ համար դժվար լինի,ես պատրաստ եմ ամեն ինչի,միայն թե իրագործեմ երազանքս`կատարելապես ուսումնասիրեմ այդ արքայական լեզուն: Վահան Տերյան
Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահակալն քամուց: Ավետիք Իսահակյան
Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլև աշխարհին, նա միայն մեր սրբությունը չէ, այլ մասունքը հանուր մարդկության: Ստեփան Զորյան
Լեզվի մահն արագացնում է ժողովուրդների հոգևոր մահը: Պարույր Սևակ
Դարձվածքներ, շրջասություններ ու թևավոր խոսքեր. դրանց ծագումը, առանձնահատկությունները, օրինակներ:
Լեզվական սխալներ, խախտումներ:
Հայոց տեղանունների (բնականուններ, ջրանուններ, մանրատեղանուններ և այլն) վերլուծությունը
Փոխառյալ բառերը հայերենում:
Հայերենի զարգացման փուլերը:
Հրաչյա Աճառյանի աշխատությունները:
Յուրաքանչյուր թեմային անդրադառնալիս՝ կարդալ երկու հոդված, նայել երկու ֆիլմ, առանձնացնել անհրաժեշտ ինֆորմացիան, եզրահանգում անել:
Պատմել 1877-1878թթ.-ի ռուս-թուրքական պատերազմի ընթացքի մասին:
Ցարական կառավարությունը, ձգտելով ուժեղացնել իր ազդեցությունը Բալկաններում, աջակցում էր ապստամբներին: Երբ Թուրքիան մերժեց (Մեծ Բրիտանիայի թելադրանքով) Բոսնիային և Հերցեգովինային ու Բուլղարիային ինքնավարություն տալու նախագիծը, որը մշակվել էր Կ. Պոլսում, դեսպանների միջազգային կոնֆերանսում՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ, ապա Ռուսաստանը 1877-ի ապրիլի 12(24)-ին պատերազմ հայտարարեց Թուրքիային: Ռուսաստանի կողմում հանդես եկավ Ռումինիան, հետագայում նաև Սերբիան. ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ վերսկսեց Չեռնոգորիան: Հունիսի սկզբիս ռուսական զորքերը (145 հզ. մարդ) կենտրոնացան Դանուբի ձախ ափին, նրանց դեմ կանգնեց թուրքական բանակը (ավելի քան 200 հզ. մարդ): Կռվող կողմերի ուժերը գրեթե հավասար էին նաև Կովկասյան ռազմաճակատում: Կովկասյան բանակի (75 հզ. մարդ) հրամանատարն էր Մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչը, թուրքական բանակինը (65-75 հզ մարդ)՝ Ահմեդ Մուխտար փաշան: Բալկանյան ռազմաճակատում ռուսական զորքերը 1877-ի հուլիսից 1878-ի հունվարին ծանր մարտեր մղեցին թշնամու դեմ, կարողացան կոտրել թուրքերի դիմադրությունը, տարան մի շարք հաղթանակներ, ազատագրեցին Բուլղարիան, հունվարի 8-ին գրավեցին Ադրիանապոլիսը և դուրս եկան Կ. Պոլսի մատույցները:
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ: Հայ ժողովրդի քաղաքական պատմության, այն է՝ օտարների տիրապետությունից Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում ինքնուրույն հայկական պետականության վերականգման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար մղված հայ ազգային-ազատագրական պայքարի հիմնահարցերի ամբողջություն:
Արևելյան հարց, Օսմանյան կայսրության տիրույթների բաժանման համար մեծ տերությունների միջև ծավալված պայքարի և օսմանահպատակ ժողովուրդներ՝ այդ թվում հայ ժողովրդի, ազատագրական շարժման հետ կապված միջազգային հակասությունների պայմանական անվանումը դիվանագիտության և պատմական գրականության մեջ:
Համադրել Հայկական հարցը Սան-Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի կոնգրեսում:
Ըստ Սան-Ստեֆանոյի պայմանագրի Հայկական հարցին է վերաբերվում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները, և ըստ պայմանագրի ռուսների է անցնում նաև Կարսը, Բայազետը և Ալաշկերտը, որոնք իրականում հայկական հողեր են։ Իսկ Բեռլինի կոնգրեսի մասնակիցները՝ Իտալիան, Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, դեմ էին գնացել Ռուսաստանին, պաշտպանելով Թուրիքային, և դա հանգեցնում է նրան, որ Թուրքիային է անցնում հայերի դրության բարելավման հարցը Ռուսաստանից։ Բեռլինի կոնգրեսի 61-րդ հոդվածը վերբերվում է հայերին, ըստ որի Թուրքիան պարտավոր է բարեփոխումներ իրականաացնել հայկական տարածքներում, ապահովելով նրանց անվտանգությունը։
‹‹Մկրտիչ Խրիմյան.Երկաթե և թղթե շերեփը››
Շատերն են լսել Խրիմյան Հայրիկի «երկաթե շերեփի» մասին, բայց քչերը գիտեն պատմության մյուս մասը: Իսկ այն այսպիսին է.
Երբ Խրիմյան Հայրիկը, որպես Բեռլինի կոնգրես մեկնող հայկական պատվիրակության ղեկավար, գնում է Եվրոպա, նրան հարցնում են` ինչպես պետք է կատարեք ձեզ հանձնարարված դիվանագիտական առաքելությունը, եթե եվրոպական ոչ մի լեզու չգիտեք: Իսկ նա պատասխանում է` «Ես պիտի խոսեմ մի լեզվով, որը համաշխարհային լեզու է. ես պիտի լացեմ»: Կոնգրեսից հետո, իր տպավորությունները նա ասյպես էր կիսում` «Բեռլինի մեջ բոլոր հպատակ ազգերին հոգեճաշ հարիսա էին բաժանում: Ինձ ուղարկել էիք, որ հայերին հասնող բաժինը վերցնեմ բերեմ: Բոլորը երկաթե շերեփով վերցրին տարան իրենց բաժինը, իսկ իմ շերեփը թղթից էր, որը հարիսայի մեջ լխճվեց, ընկավ մեջը: Ինձ ոչինչ չհասավ և ես ձեռնունայն վերադարձա»:
Հ. Գ. Բոլոր լացողների, խնդրողների շերեփները միշտ թղթից են լինելու: Դա պետք է հասկանար Խրիմյան Հայրիկը: Մի բան, որ հիմա էլ չեն հասկանում մերոնք:
Աղբյուրներ՝ հայոց պատմություն, 8-րդ դասարան , էջ 73-79,համացանց
Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը: Ադրբեջան հանրապետություն Սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը արևմուտքում, Վրաստանին հյուսիս արևմուտքում, Ռուսաստանի Դաշնությանը հյուսիսում և Իրանի Իսլամական Հանրապետությանը հարավում։ Ադրբեջանական Հանրապետության կազմի մեջ է մտնում նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որը սահմանակցում Հայաստանի Հանրապետությանը, Իրանին և Թուրքիայի (7 կմ լայնությամբ միջանցքով)
Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում: Ադրբեջանը տարբեր երկրներ նավթ և գազ է մատակարարում, այդ իսկ պատճառով մեծ դեր ունի հարավ-արևմտյան Ասիայում։
Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները: Վիթխարի է Կասպից ծովի տնտեսական նշանակությունը Ադրբեջանի համար: Կասպիական ջրերը պարունակում են միլիոնավոր տոննա տարբեր աղեր, հատակում կան նավթի և բնական գազի պաշարներ: Կասպից ծովը հարուստ է արժեքավոր ձկնատեսակներով (սաղմոն, թառափ): Ադրբեջանի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով, հատկապես նավթով և բնական գազով: Զգալի են նաև երկաթի հանքերի, ալյոմինի հումքի, մոլիբդենի, քարաղի պաշարները: Շատ են հանքային աղբյուրները:
Պատմել Նոր ժամանակների համաշխարհային մշակույթի մասին/:Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 65-73/համացանց՝ օգտագործել օտարալեզու աղբյուրներ/
Թվարկել Նոր ժամանակների կրթական ձեռքբերումները:
Նոր գիտելիքների արմատավորման համար անհրաժեշտ էր կառուցել նոր ուսումնական հաստատություններ: Պարտադիր տարրական կրթություն ներդրվեց Պրուսիայում, ապա՝ Ավստրալիայում, Շվեդիայում և այլուր: Բացվեցին նաև միջնակարգ ուսումնարաններ՝ գիմնազիաներ, լիցեյներ, քոլեջներ: Ուսուցանում էին լեզուներ, մաթեմատիկա, բնագիտություն, պատմություն և այլն: Նոր պայմաններին համապատասխան՝ իրենց գործունեությունը վերակառուցեցին միջնադարյան համալսարանները՝ Քեմբրիջը, Օքսֆորդը, Սորբոնը, հետագայում նաև Վիեննայի, Բեռլինի, Մոսկվայի և այլ համալսարաններ: Բացվեցին Հարվարդի, Սանկտ Պետերբուրգի համալսարանները:
Ներկայացնել Նոր ժամանակների գիտության առանձնահատկությունները:
Եվրոպայում գիտության և կրթության ոլորտներում արձանագրվեցին մեծ տեղաշարժեր: Մարդկանց վերաբերմունքը փոխվեց գիտելիքի նկատմամբ: Միջնդարում գիտելիքը կտրված էր կյանքից, գործնական նպատակներից հեռու էր: Բայց դա աստիճանաբար փոփոխվեց: 17-18 դարերում մարդիկ գիտելիքը սկսեցին ավելի կապել առօրյա կյանքի հետ:
Մի համալսարանի մասին պատմություն/տեսաֆիլմ/
Օքսֆորդի համալսարանը տեղակայված է Օքսֆորդ քաղաքում՝ Օքսֆորդշիր դքսությունում։ Օքսֆորդյան «գիտելիքների շտեմարանն» աշխարհի երկրորդ ամենահին համալսարանն է, ամենաառաջին անգլալեզու ուսումնական հաստատությունը և Բրիտանիայում հիմնադրված առաջին ու օտարերկրացիների համար դեռևս լավագույն ու ամենանախընտրելի կրթօջախը։
Համալսարանի հիմնադրման ստույգ տարեթիվն անհայտ է, թեև որոշ փաստերի համաձայն՝ այստեղ դասախոսում էին դեռևս 11-րդ դարում։
Ըստ բրիտանացի և ֆրանսիացի պատմիչների՝ Օքսֆորդի համալսարանում մարդիկ կարողանում էին կրթություն ստանալ դեռևս 1096 թվականիից, սակայն այդ տարիներին համալսարանը մեծ հեղինակություն չէր վայելում բրիտանացիների շրջանում, և շատերը նախընտրում էին սովորել հարևան Ֆրանսիայում` Փարիզի համալսարանում։
Մի երգահանի մասին պատմություն/տեսաֆիլմ/
Յոհան Սեբաստիան Բախ բարոկկո դարաշրջանի գերմանացի կոմպոզիտոր, երգեհոնահար և ջութակահար։ Հայտնի է այնպիսի գործիքային ստեղծագործություններով, ինչպիսին են Գոլդբերգի վարիացիաները և Բրանդենբուրգյան կոնցերտները, հեղինակել է «St Matthew Passion» և « Mass in B minor (BWV 232)» վոկալային երաժշտական գործերը: 19-րդ դարի վաղ երաժշտության վերածննդից սկսած Բախը համարվել է բոլոր ժամանակների ամենամեծ կոմպոզիտորներից մեկը:
Բախերի ընտանիքում արդեն մի քանի կոմպոզիտորներ կային, երբ Այզենախ քաղաքում ծնվեց Յոհան Սեբաստիանը՝ ընտանիքի վերջին երեխան: Որբանալով 10 տարեկանում՝ նա հինգ տարի ապրել է իր ավագ եղբոր հետ, որից հետո շարունակել է իր երաժշտական ուղին Լյունեբուրգում: 1703 թվականին նա վերադարձել է Թյուրինգիա՝ աշխատելով որպես երաժիշտ Բողոքականության եկեղեցիներում և երկար ժամանակ Վայմերի արքունիքներում, որտեղ էլ ընդլայնել է իր ռեպերտուարը: 1723 թվականից որպես դիրիժոր է աշխատել Լայպցիգի Սբ. Թոմաս եկեղեցում: Բախը երաժշտություն է գրել քաղաքի հիմնական Լյութերական եկեղեցիների համար և նրա համալսարանի ուսանողական «Collegium Musicum» անսամբլի համար: 1726 թվականից սկսած նա հրատարակել է իր ստեղնաշարային և երգեհոնային որոշ ստեղծագործությունները: Լայպցիգում, ինչպես նաև իր նախկին որոշ պաշտոնների ժամանակ, ունեցել է դժվար հարաբերություններ իր գործատուի հետ, սակայն այդ իրավիճակը փոխվել է, երբ 1736 թվականին Հոլանդիայի Ավգուստ III-ը նրան շնորհել է արքունական կոմպոզիտորի տիտղոս: Իր կյանքի վերջին տասնամյակում Բախը վերամշակել և ընդլայնել է իր վաղ շրջանի ստեղծագործությունները: Նա մահացել է 1750 թվականին աչքի վիրահատության բարդություններից:
Մի գիտնականի մասին պատմություն/տեսաֆիլմ/
Անվանի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը ծնվել է 1879 թվականի մարտի 14-ին: Դպրոցում միջակ սովորող էր, և ուսուցիչները նրան համարում էին ոչ այնքան խելացի:
Դպրոցն ավարտելուց շատ չանցած՝ Էյնշտեյնը լրջորեն հետաքրքրվում է մաթեմատիկայով և սկսում ջանասիրաբար ուսումնասիրել այն: Որոշ ժամանակ Իտալիայում ապրելուց հետո տեղափոխվում է Շվեյցարիա, որտեղ մաթեմատիկայի և բնական գիտությունների բնագավառում նրա ունեցած հաջողությունները լայն ճանաչում են գտնում:
Մեկ տարվա ընթացքում 26-ամյա Էյնշտեյնը հրապարակում է գիտական հոդվածներ, որոնք հիմնովին փոխում են գիտնականների մտածելակերպը: Էյնշտեյնի գիտական գաղափարներն այնքան անսովոր էին, որ սկզբում մարդիկ չէին կարողանում դրանք հասկանալ:
Էյնշտեյնը ստեղծում է ժամանակի և տարածության վերաբերյալ տեսություն (հարաբերականության տեսություն), ինչպես նաև մեծապես նպաստում չափազանց փոքր մասնիկների (օրինակ՝ էլեկտրոններ, պրոտոններ և այլն) վարքագծի տեսության (քվանտային տեսություն) ուսումնասիրմանը:
Մեր ժամանակներում հենց այդ տեսություններն են հնարավորություն տալիս գիտնականներին ավելի լավ հասկանալ ատոմների և տիեզերքի կառուցվածքը: Հատկապես հետաքրքիր գաղափարներ էին արտահայտված նրա մշակած հարաբերականության տեսությունում:
Ըստ այդ տեսության, եթե որևէ մարմին շարժվի լույսի արագությանը մոտ արագությամբ, ապա այդ մարմնի համար ժամանակի ընթացքը կդանդաղի, նրա երկարությունը կփոքրանա, իսկ զանգվածը կաճի: Այդ տեսության հիմնական դրույթներից մեկն էլ այն է, որ լույսի արագությունը հաստատուն է և հավասար է վայրկիանում 300 հզ. կմ-ի:
Էյնշտեյնի տեսությունը նաև կապ է հաստատում էներգիայի ու զանգվածի միջև և արտահայտվում է E=mc2 բանաձևով, որտեղ E-ն էներգիան է, m-ը՝ զանգվածը, c-ն` լույսի արագությունը: 1914թ.-ին Էյնշտեյնը վերադառնում է Գերմանիա: Իր գիտական աշխատանքների շնորհիվ նա նշանավոր է դառնում ողջ աշխարհում և 1921թ.-ին արժանանում ֆիզիկայի բնագավառի Նոբելյան մրցանակի:Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստական կուսակցության ազդեցության ուժեղացման ժամանակ, սակայն, ազգությամբ հրեա Ալբերտ Էյնշտեյնը հետևողականորեն ենթարկվում է ստորացումների ու վիրավորանքների: Ի վերջո, նա վճռում է թողնել Գերմանիան և 1933թ.-ին արտագաղթում է ԱՄՆ, որտեղ էլ ապրում է մինչև իր կյանքի վերջը: Չնայած Էյնշտեյնի գիտական գաղափարները հետագայում օգտագործվեցին ատոմային զենքի ստեղծման նպատակներով՝ ինքը՝ գիտնականը, դեմ էր դրա ստեղծմանը: Նա խաղաղության հաստատման շարժման ականավոր առաջամարտիկ էր: Ալբերտ Էյնշտեյնը մահացել է 1955 թվականի ապրիլի 18-ին:
Մի նկարչի պատմություն/տեսաֆիլմ/
Վերածննդի դարաշրջանի իտալացի գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, երաժիշտ ու գրող Լեոնարդո դա Վինչին ծնվել է 1452 թվականի ապրիլի 15-ին: Նա եղել է նաև գրող, մաթեմտիկոս, մեխանիկ, քաղաքագետ և գյուտարար: 1466թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆլորենցիա, որտեղ 1469-1478թթ. աշակերտել է ժամանակի հայտնի նկարիչ Անդրեա դել Վերոկիոյին: Սովորել է ոսկերչություն, քանդակագործություն և նկարչություն:
1495-1497թթ. Լեոնարդո դա Վինչին Միլանի Սանտա Մարիա դելե Գրացիե վանքի սեղանատանը կերտել է հռչակավոր «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը, որն իր դրամատիզմով, կերպարների հոգեբանական խորությամբ, հորինվածքի կառուցման մաթեմատիկական ճշգրտությամբ համաշխարհային արվեստի գլուխգործոցներից է:1503թ. նա ստեղծել է իր ամենանշանավոր գործերից մեկը՝ «Մոնա Լիզան» («Ջոկոնդա»): Երիտասարդ կնոջ երազկոտ, խոհուն, առեղծվածային, փոքր-ինչ թախծոտ ժպիտը բացահայտում է բնորդուհու ներաշխարհը: Մոնա Լիզան պատկերված է բնապատկերի մեջ: Հեռավոր սարերը, երկինքը, գետը, ծառերն ասես տարածված են մշուշում: Նկարչի համար բնությունն ու մարդն անբաժանելի են: Դրա վկայությունն է նաև «Աստվածամայրը քարանձավում» (1483-1494թթ.) կտավը, որի կերպարները նույնպես բնապատկերի մեջ են և ստեղծում են յուրահատուկ հուզական միջավայր: Դա Վինչիի ուշ շրջանի լավագույն գործերից են «Սուրբ Աննան Մարիամի և մանուկ Քրիստոսի հետ» (մոտ 1500-1507թթ.), «Հովհաննես Մկրտիչ» (մոտ 1513-1517թթ.), «Ջրհեղեղ» գծանկարաշարը (մոտ 1514-1516թթ.) և այլն: Նկարիչը, չհանդուրժելով անարդարությունը, գժտություններն ու անմիաբանությունը, իր ողջ կյանքում ստիպված է եղել թափառել: Աշխատել է Միլանում, Ֆլորենցիայում, Հռոմում, Վենետիկում, իսկ 1517թ. Ֆրանսուա Ա թագավորի հրավերով որպես «թագավորական առաջին նկարիչ, ճարտարապետ և մեքենաշինարար» տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը: Նախագծել է Տուր-Բլուա-Սաոն ոռոգման ջրանցքը և ճարտարապետական գլուխգործոց Շամբորի դղյակը: Դա Վինչին թողել է 7 հզ. ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել: Որպես գիտնական և ճարտարագետ՝ Դա Վինչին խորաթափանց դիտարկումներով հարստացրել է ժամանակի գիտության գրեթե բոլոր բնագավառները: Ձեռագրերում եղել են թռչող սարքերի, պարաշյուտների, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալման վառարանների, տպագրական և հողափոր մեքենաների նախագծեր: Նա առաջինն է բուսաբանությունը դիտել որպես ինքնուրույն կենսաբանական գիտություն, տվել բույսերի արևամետության, արմատներում նյութերի շարժման նկարագրությունը: Սակայն տեխնիկայի ցածր մակարդակի պատճառով չի կարողացել իրականացնել իր նորարարական մտահղացումները: Մահացել է 1519թ. մայիսի 2-ին:
Նոր դարերի մարդկանց ՝առօրյա հոգսերը, կենցաղը, հագուստը/տեսաֆիլմ/
Գիտության մեծ թռիչքը և հատկապես կիրառական նվաճումները հսկայական փոփոխություններ առաջացրին մարդկանց կյանքում և կենցաղում։ Միջնադարից մարդկությունը ստացել էր բավականին ծանր ժառանգություն։ Նրան հետապնդում էին պարբերաբար կրկնվող սովն ու համաճարակները։ Կյանքի միջին տևողությունը 50–55 տարի էր։ Չափազանց մեծ էր երեխաների մահացությունը։ Արդյունաբերական հասարակությունն աստիճանաբար փոխեց իրադրությունը։ Ցանքատարածությունների և արոտավայրերի ընդարձակումը, նոր մշակաբույսերի և գյուղմեքենաների ներդրումը հարստացրին բնակչության կերակրացանկը։ Բարելավվեց նաև առողջապահությունը։
Պատմություն ունենք―տգետ ենք: Եվ, դժբախտաբար, դեռ մի կարգին պատմության գիրք էլ չունենք, թեև քիչ ժողովուրդ կունենա էնքան նյութ իր պատմության համար, ինչքան մենք ունենք: Նախնական մշուշի մեջ թաղված դարերի մասին չեմ ասում, այլ էն ժամանակների ու անցքերի, որոնց վրա ընկնում է ճշմարիտ պատմության լույսը: Չգիտենք: Չգիտենք մենք ինչ ենք եղել, ինչ ենք արել, ինչու և ինչպես, ինչ օրով, ինչ ճանապարհով ենք էստեղ հասել:
Домашняя работа: Прочитать и знать содержание рассказа О’ Генри » Последний лист»
Найдите в словаре объяснение слова » шедевр» приходилось ли вам видеть шедевры и где?
Шедевр— уникальное, непревзойденное творение, высшее достижение искусства, мастерства или чего-либо другого. Шедеврами чаще всего называют произведения искусства и архитектуры, реже — науки и техники.
Я увидела много шедевры, и мне кажется что нет кокой-то человек который некогда не видел шедевры. Мы встречаем их в музеях и галереях.