Posted in Ռուսերեն 8, Առցանց ուսուցում 8

2. Проект » Книги нашего дома»

Сроки проекта: 6.0410.04

Участники проекта: учащиеся 8-х классов

2 апреля- международный День детской книги

Расскажите в своих блогах в качестве статьи, аудио, видео, а какие книги живут в вашем доме:

  • есть ли у вас библиотека, кто начал ее собирать?сколько там книг?
В нашем доме много книг. Есть книги разных жанров и языков. Сначала мои бабушка и дедушка собирали книги, затем мой отец и моя мать. Книги постоянно растут в нашем доме.
  • на каких языках эти книги, на каких языках ты предпочитаешь читать книги?
В нашем доме есть книги на русском, английском и армянском языках. Я люблю читать по-армянски.
  • расспроси у мам и пап, бабушек и дедушек, какие книги они любили читать, сколько времени уделяли чтению в то время ( лучше- если интервью запишешь)

Мои родители читают разные книги. Например, мой папа в основном читает книги, связанные с его делом, он юрист и читает гражданские книги и другие книги, связанные с его делом.

  • спроси о любимой детской книжке, прочтите ее вместе ( скорее, читать будешь ты самостоятельно, но один отрывок пусть почитает родитель или бабушка, ведь это- семейный проект, запиши на диктофон)
Дети любят читать сказки. Моему младшему брату двенадцать лет, он больше не читает сказки, теперь он читает рассказы, романы. А моя младшая сестренка слишком молода, чтобы читать сказки.
  • Спроси родителей, согласны ли они, что КНИГА- это большое путешествие в жизнь
Да, мои родители всегда читают книги, и нам всегда советуют читать книги, чтобы лучше узнать и понять жизнь.

Posted in Ռուսերեն 8, Առցանց ուսուցում 8

1.Проект “ Формула дружбы

Сроки проекта: 30.03-3.04

Участники проекта: учащиеся 8-х классов

Цель проекта: исследовать, как происходит выбор человека, с которым хочется дружить? И почему есть люди, у которых нет друзей? Что им помешало? Или они в этом не нуждаются?

Дружба не может быть без взаимной симпатии, доверия, откровенности, похожих интересов, взаимопонимания. Или это не так?

Направления работы:

Ответить на вопросы( работа в блоге):

  • Есть ли у тебя друг?
Да, у меня много друзей. Все они очень милые, добрые и дружелюбные. Но у меня также есть верный друг. Я с ней с детства и мы всегда вместе.
  • Сколько лет вы дружите?
Мы были друзьями в течение восьми лет.
  • Есть ли у вас с другом общие увлечения, хобби?

Вместе мы любим смотреть фильмы, готовить что-то на кухне, читать книги и болтать всю ночь напролет.

  • Уверен ли ты, что друг может помочь в беде, готов прийти на помощь, когда тебе трудно, выслушать, посочувствовать?

Да, мы всегда в хорошие и плохие времена вместе, и если один из нас нуждается в помощи, мы помогаем друг другу.

  • Что самое важное при выборе друга?

Я думаю, что друг должен быть заслуживающим доверия, лояльным, скрытным и самое главное искренним.

  • Есть ли разница между другом,  приятелем, товарищем, коллегой, соседом?

Конечно есть. Друг это тот, с кем ты чувствуешь себя спокойно. Приятел, твой родственник и так далее. Они все разные, но друг может заменить любого.

  • Какие пословицы и поговорки о дружбе тебе известны?
  1. Друзей найти сложно, о потерять легко.
  2. Друга на деньги не купишь.
  • Если ли у вас с другом разные взгляды на что-то, разные вкусы, противоположные черты? К примеру, ты активный, веселый, инициативный человек, а твой друг мечтатель,  спокойный.

Да, как я сказала, у меня есть очень много друзей, к примеру, когда мы с подругой обсуждаем какая тема, мы часто ссоримся, потому что у нас с другом разные взгляды.

Творческое задание( обязательное):

  1. Создать видеоматериал, рассказывающие о твоем друге, передай ему дистанционный привет, скажи, как ты скучаешь без него в эти трудные дни карантина.
  2. Придумать интересную историю о приключениях твоего друга, можно фантастическую).

Результаты поместить в блог.

Posted in Հասարակագիտություն 8, Առցանց ուսուցում 8

Մարտի 30- ապրիլի 14- հասարակագիտություն

Ո՞վ է ամենադաժանը

Յուրաքանչյուրն ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից ուժեղ է և մարդը կարող է մրջունի համար ամենաուժեղը լինել, բայց մարդուց ուժեղ արարածներ ևս կան։ Մարդիկ վախենում են հսկա կենդանիներից, այլմոլորակայիններից։ Այսինքն չկա արարած, որ իրենից թույլ մեկը չունենա և նա ինչ-որ մեկից թույլ չլինի։

Առնետավազք

Այս առակը կարծես նկարագրի մեր ներկայիս իրավիճակը։ Հիմա այս համաճարագի պատճառով մարդիկ վախի, խուճապի մեջ են։ Ոմանք վախենում են, ոմանք պաշտպանվում, ոմանք էլ պարզապես շարունակում են իրենց բնականոն կյանքը։ Մարդկությունը մշտապես խուճապի մեջ է, նույնիսկ այն ժամանակ, երբ դրա կարիքը բացարձակ չկա։ Այդ ամենը գալիս է նրանից, որ նրանք միշտ բարդացնում և ծանրացնում են իրավիճակը։

Ագռավն ու աղբարկղերը

Մարդկանց մեծամասնությունը ապրում է անցյալով կամ ապագայյով, չմտածելով ներկայի մասին։ Սակայն նրանք չեն գիտակցում, որ ապրելով անցյալով նրանք բաց են թողնում ներկան և հետո զղջում են դրա համար։ Պետք է ապրել ներկայով և վայելել ամեն վայրկյանը։

Ծերունին և գարեջրասերը

Առակը նրա մասին էր, որ ով գնահատում է իր ներկան և ապրում է ներկայով ամեն ինչի իր կյանքում հասնում է։ Իսկ այն մարդը, ով ապրում է անցյալով միշտ կմնա հիշողություններում ապրելով և չի հասնի ոչնչի։

Posted in Պատմություն 8, Առցանց ուսուցում 8

Մարտի 30-ապրիլի 10 (Առաջադրանք 1)

Համազգային պայքարըՀայոց պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ 102-105, համացանց,

Ներկայացրու ցարիզմի ձեռնարկած քայլերը Հայոց եկեղեցու իրավունքները սահմանափակելու համար,նրանց իրական նպատակը, արդյունքը:

Կովկասի կառավարչապետ Գ. Գոլիցինը կազմել էր Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի բռնագրավման ծրագիր: Նիկոլայ II կայսրն ընթացք տվեց դրան ու 1903 թ. հունիսի 12–ին հաստատեց Հայոց եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու մասին օրենքը: Հայ առաքելական եկեղեցու կալվածքները, գույքը, ավանդները ենթակա էին պետականացման: Քանի որ  Հայոց եկեղեցու ունեցվածքից ստացվող եկամուտների հաշվին էին պահվում հայկական դպրոցները և մշակութային այլ հաստատություններ հայերի մոտ ցարիզմի այդ քայլը մեծ վրդովմունք առաջացրեց գրեթե բոլոր խավերի մեջ: Մայր աթոռն ու հայ ազգային ուժերը կազմակերպեցին ժողովրդի դիմադրությունը: Սկսվեց ազգային իրավունքների պաշտպանության համար շարժում: Բոլոր հայերը համախմբվեցին: Բողոքի առաջին ցույցը տեղի ունեցավ 1903 թ. հուլիսի 29–ին Ալեքսանդրապոլում: Հաջորդ ամիսներին հուժկու ելույթներ ու կառավարական ուժերի հետ բախումներ եղան Երևանում, Գանձակում, Թիֆլիսում, Բաքվում, Լոռիում և այլուր: 1903 թ. հոկտեմբերին Հնչակյանները Գ. Գոլիցինի դեմ մահափորձ կազմակերպեցին, սակայն վերջինս ողջ մնաց: Հայության համազգային պայքարը շարունակվեց երկու տարի և ի վերջո պսակվեց հաջողությամբ: 1905 թ. օգոստոսի 1–ին օրենքը չեղյալ հայտարարվեց: Հայ առաքելական եկեղեցուն վերադարձվեցին բռնագրավված հողերը, գույքը, դրամը, իսկ հայկական դպրոցները նորից հանձնվեցին նրա տնօրինությանը:

Ներկայացրու 1905-1906թթ. հայ-թաթարական հարաբերությունները:

Ռուսաստանում սկսված հեղափոխությունը Նիկոլայ II-ին ստիպեց դիմել կտրուկ քայլերի: Հեղափոխությունը թուլացնելու համար ցարիզմը կրոնական և ազգային թշնամանք բորբոքեց կայսրությունում ապրող ազգերի և ժողովուրդների մեջ: Դրա հետևանքով Այսրկովկասում կռիվներ ծավալվեցին հայերի և թաթարների միջև: Հայ–թաթարական բախումը սկսվեց 1905 թ. փետրվարի 6–ին: Բաքվի նահանգապետ Մ. Նակաշիձեի անմիջական հրահրմամբ տեղում սկսված հայկական ջարդերը շարունակվեցին մի քանի օր: Անակնկալի եկած Բաքվի հայ բնակչությունը պատրաստ չէր դիմադրելու և զգալի կորուստներ ունեցավ: Սակայն հայերը շատ արագ համախմբվեցին և հայդուկապետ Նիկոլ Դումանի գլխավորությամբ արժանի հակահարված տվեցին հակառակորդին: Ազգամիջյան կռիվները շուտով տարածվեցին
երկրամասի այլ նահանգներ: Ընդհարումներ եղան Երևանում, Բաքվում, Թիֆլիսում և Արևելյան Հայաստանի տարբեր գավառներում: Հայ–թաթարական ընդհարումները շարունակվեցին մինչև 1906 թ. սեպտեմբերը: Այդ ժամանակ արդեն առաջին հեղափոխությունն անկում էր ապրում, ուստի ռուսական իշխանությունը որոշեց դադարեցնել ազգամիջյան բախումը:

Պատմիր ինքնապաշտպանական կռիվները ղեկավարած կուսակցության, աչքի ընկնող  անձանց մասին:

Ինքնապաշտպանության ղեկավարումն իր ձեռքը վերցրեց ՀՅԴ կուսակցությունը: Նիկոլ Դումանը Բաքվից հետո ղեկավարեց Երևանի նահանգի, Վարդանը՝ Ղարաբաղի, Արմեն Գարոն՝ Թիֆլիսի ինքնապաշտպանությունը: Կռիվներում աչքի ընկան Քեռին, Սևքարեցի Սաքոն, Դրոն, Համազասպը, Մուրադը և շատ ուրիշներ: Դրոն Բաքվում սպանեց Մ. Նակաշիձեին: Նման պատժի արժանացան նաև Նախիջևանի հայերի կոտորածի կազմակերպիչ գեներալ Դ. Ալիխանով–Ավարսկին և շատ ուրիշ պաշտոնյաներ: Ազգային իրավունքների համար զինված պայքարում զգալի ներդրում ունեցավ նաև Հնչակյան կուսակցությունը: Վերջինիս մարտական խմբերը մասնակցեցին Նախիջևանի, Էջմիածնի և այլ գավառների հայության ինքնապաշտպանությանը: Զանգեզուրում էր մարտնչում հնչակյան հայտնի գործիչ Փարամազի խումբը: Այդ ծանր ժամանակաշրջանում իր ժողովրդի կողքին էր և աջակցում էր Հայոց եկեղեցին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ: Հայության երկու հատվածների ազատամարտիկներին մեկտեղել էր ազգային միասնության և սեփական իրավունքների պաշտպանության վեհ գաղափարը:

Հայ-թաթարական ընդհարումներ:

Հովհաննես Թումանյանը որպես հասարակական գործիչ:

20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-1906 թվականներին հաշտարարի դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է։ 1918 թվականին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին:

Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը։ 1916 թվականին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։ 1914 թվականին Թումանյանը միանում է Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե-ին, որ հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին Էջմիածնում հաստատվել:

Օգտագործված աղբյուր

Posted in Հայոց լեզու 8, Առցանց ուսուցում 8, Գրականություն 8

Նախագծային մարտ-ապրիլ

  • Երկարաժամկետ անհատական նախագծեր։

Ընթերցողական

  • Ընտանեկան նախագծեր․
  1. Չարենցյան ընթերցումներ

2. Հեքիաթների ընթերցում բարբառներով 

  • Զատկական բառարան 

Ձու (Սննդամթերք է, որն օգտագործում են Զատկի տոնին կարմիր գույնով ներկած։)

Գինի (Ոգելից խմիչք է, որը ստացվում է խաղողի կամ մրգապտղային հյութի ամբողջական կամ մասնակի խմորման միջոցով։)

Եկեղեցի (Եկեղեցին Ժողով է հավատացյալների, որոնք մեկ հավատքով և մեկ մկրտությամբ կապված են Քրիստոսին՝ իբրև իրենց Տիրոջը և Փրկչին, պաշտում են Մեկ ճշմարիտ Աստծուն՝ Ամենասուրբ Երրորդությանը, մեկ հաստատուն հույսով ակնկալում են փրկություն և Աստվածային երանական տեսություն, և մեկ անկեղծ սիրով միացած են իրար Սուրբ Հոգով, նույն խորհուրդների հաղորդության մեջ են և կառավարվում են նույն նվիրապետական իշխանությամբ։)

Ձուկ (Ձրային ողնաշարով կենդանի, որ շնչում է քիմուխտներով և ունի լողաթևեր։)

Մեծ պաս (Այն ինքնամաքրման, ինքնազոհաբերման, ապաշխարության, մաքրակենցաղության և ինքնազսպման յոթշաբաթյա շրջան է։)

Posted in Պատմություն 8, Առցանց ուսուցում 8

Մարտի 23-30, գարնանային նախագծային աշխատանք

Ուիլյամ Սարոյան «Մայիկ, ես սիրում եմ քեզ»

Ես ընթերցեցի այս գիրքը։ Գիրքը շատ հետաքրքիր էր, ինձ այն շատ դուր եկավ։ Գիրքը ամուսնալուծված ամուսինների մասին էր, ովքեր ունեին երկու երեխա՝ աղջիկ և տղա։ Աղջիկն ապրում էր մոր հետ, իսկ որդին հոր։ Նրանք ապրում էին տաբեր քաղաքներում։ Մայրը ցանկանում էր դառնալ թատրոնի դերասանուհի, այդ պատճառով նա աղջկա հետ տեղափոխվեց մեկ այլ քաղաք։ Երբ նա գնաց դերասանների ընտրման կաստինգին, նրան մերժեցին, հաջորդ օրը նրան զանգ տվեցին և մոր փոխարեն հեռախոսազանգին աղջիկը պատասխանեց։ Նկարահանման խմբի անդամներին շատ դուր եկավ աղջկա ձայնը և նրանք մորից խնդրեցին հանդիպում դստեր հետ։ Նրանք շատ հավանեցին աղջկան, նրանք փնտրում էին հենց իր պես աղջիկ իրենց պիեսի համար․․․

Հետո տեղի ունեցան շատ հետաքրքիր իրադարձություններ։ Գիրքը շատ հետաքրքիր էր։ Այս գրքից կարող եք սովորել բազմաթիվ բաներ։ Առհասարակ յուրաքանրյուր գիրք ունի իր ասելիքը և իր խրատը։ Իմ կարծիքով չկա գիրք, որը անիմաստ է։ Ես ինքս շատ եմ սիրում ընթերցել․․․

Posted in Առցանց ուսուցում 8, Գրականություն 8

Ուսումնական գարուն․ փաթեթ

  • «Քաղաքացիական պատասխանատվություն»․ ի՞նչ է սա նշանակում։ Փորձում եք այս արտահայտության բացատրություը գտնել համացանցում, այդ մասին խոսել ընտանիքի անդամների հետ, մեկ շաբաթ դիտարկել իրավիճակներ, երբ գործում է կամ բացակայում է այն։ Բերել օրինակներ։ Կետերով գրառում արեք բլոգում, իսկ հեռավար օնլայն քննարկման ժամանակ կբարձրաձայնեք ձեր դիտարկումները։

Քաղաքացիական պատասխանատվությունը հարկադրական ներգործության ձև է, քաղաքացիաիրավական հատուկ սանկցիաների կիրառություն, որն իրավախախտի համար անշահավետ գույքային հետևանքներ առաջացնելուց բացի նրան հարկադրում է կատարել մինչև իրավախախտումը գոյություն չունեցող լրացուցիչ պարտավորություն։

Շուկայական տնտեսության բնականոն զարգացման համար չափազանց կարևոր նշանակություն ունի քաղաքացիական պատասխանատուների բարեխիղճ կատարումը։ Պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով կարող է վնաս պատճառել ոչ միայն այդ հարաբերության մասնակիցներին, այլև հանրությանը։ Պատասխանատվությունը չկատարված է համարվում այն դեպքում, երբ պարտավորության սուբյեկտները ձեռնամուխ չեն լինում պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունների կատարմանը կամ կատարում են այնպիսի գործողություններ, որոնք պարտավորվել էին չկատարել։ Օրնակ, ապրանքը չեն հանձնում, գինը չեն վճարում, շենքը չեն կառուցում, աշխատանքը չեն կատարում և այլն։

Անձնական ոչ գույքային հարաբերությունները նպատակ են հետապնդում բավարարել այդ հարաբերության մասնակիցների ոչ նյութական շահերը։ Այդպիսի հարաբերություններ կարող են առաջանալ անձանց հեղինակության իրավունքի, պատվի և բարի անունի, գործարար համբավի, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության, մասնավոր կյանքի անձեռնամխլիությամբ և այլ անձնական ոչ գույքային իրավունքների շունչ։

  • 2020-ի մարտի բառարան (բացատրական, ստուգաբանական, պատկերազարդ, ստեղծագործական…)
    • կորոնավիրուս (Կորոնովիրուսը պատկանում է այն վիրուսների խմբին, որոնք առաջացնում են տարբեր հիվանդություններ: Նոր կորոնովիրուսը նոր ենթատեսակ է, որը մինչ օրս չի հայտնաբերվել մարդկանց շրջանում։)
    • պանիկա, խուճապ (Խուճապը տանջալի տագնապի դրվագ է, որն ուղեկցվում է սաստիկ վախով և տարբեր վեգետատիվ նշաններով:)
    • արտակարգ իրավիճակ (Արտակարգ իրավիճակը որևէ տարածքում վթարի, աղետի, համաճարակի, պատերազմի հետևանքով առաջացած իրավիճակն է, որը հանգեցնում է նյութական բարիքների ոչնչացմանը, շրջակա միջավայրի աղտոտմանը։)
    • սոցիալական հեռավորություն (Միմյանց հետ գործառնապես փողկապված սոցիալական գործընթացների, սոցիալական հարաբերությունների, սոցիալական պրակտիկաների, դիրքերի, դաշտերի բազմաչափ հեռավորություն։)
    • ինքնամեկուսացում (Ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց առանձնացումը իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով)
    • մեկուսացում (Մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով)
    • կարանտին (Բժշկության մեջ, միջոցառումների համակարգ, կիրառվում է` համաճարակի օջախից վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու և օջախը վերացնելու նպատակով։)
    • պարետ (Կայազորային և պահակային ծառայության ճշգրիտ կատարման, հասարակական վայրերում զինծառայողների կարգապահության ևն հսկողության գործը վարող զինվորական պետ:)
    • գրիպ (Ինֆլուենցա, սուր վարակիչ վիրուսային հիվանդություն, որը պարբերաբար կարող է ընդունել համաճարակային և աշխարհավարակ բնույթ։)
    • բժշկական դիմակ (վիրուսից պաշտպանվելու պարզագույն միջոցներից մեկն է)
    • ալկոգել (ալկոհոլային ախտահանիչ, որը ախտահանում է ձեռքերը և վերացնում է բակտերիաների 99.9%-ը)