Առցանց աշխատանքի համար ուսումնասիրում ենք և պատրաստում վերլուծական աշխատանքներ հետևյալ թեմայով՝
Իշխանություն և ժողովրդավարություն
Իշխանությունը ծագել է մարդկային հասարակության առաջացման և ձևավորման հետ զուգահեռաբար, այսինքն` մարդկանց համատեղ ապրելու, սոցիալական հարաբերություններ հաստատելու համար: Իշխանությունը սոցիալական երևույթ է և գտնվում է անընդհատ զարգացման և ձևավորման գործընթացում: Այն թույլ է տալիս թափանցելու կյանքի բոլոր ոլորտները և կապ ունի ինչպես սոցիալական խմբերի, այնպես էլ անհատների գործունեության հետ: Տարբեր ժամանակաշրջաններում իշխանության հարցին տվել են տարբեր մեկնաբանություններ` ցույց տալով այս կամ այն առանձնահատկությունը: Իշխանությունը սոցիալական այնպիսի հարաբերություն է, որը հնարավորություն է տալիս մեկ սուբյեկտի որոշումներ կայացնել, որոնց կատարումը մեկ այլ սուբյեկտի համար պարտադիր է: Եթե հասարակության մեջ հաստատված են ժողովրդավարական կարգեր, այս պարագայում իշխանությունը սուբյեկտների միջև հարաբերություն է, որտեղ ամեն ինչ ընկած է համոզմունքների, հեղինակության, փոխադարձ շահերի վրա, ինչն էլ օգնում է դժվար իրավիճակներում համատեղ լուծումներ գտնելու ժամանակ: Այսինքն՝ կա շահերի որոշակի համընկնում, ինչն էլ օգնում է իշխանության ամրապնդմանը:
Ժողովրդավարություն, քաղաքական ռեժիմ, որի հիմքում ընկած է գործընթացի կամ նրա որևէ մակարդակի վրա մասնակիցների հավասար մասնակցությամբ խմբային որոշումների կայացման ընթացակարգը։ Չնայած այն հանգամանքին, որ տվյալ ընթացակարգն ընդունելի է առկա յուրաքանչյուր հասարակական կառուցվածքի համար, այնուամենայնիվ այսօր վերջինիս գոյության բաղադրիչը հանդիսանում է հենց պետության առկայությունը, քանի որ այն ենթադրում է իշխանության առկայություն ։ Այս դեպքում ժողովրդավարության սահմանումը հիմնականում սահմանափակվում է հետևյալ հատկանիշներով.Ժողովրդավարությունը կամ դեմոկրատիան քաղաքական համակարգի տեսակ է, որտեղ ընտրող հասարակությունը մասնակցում է ընտրություններին և քաղաքական գործիչներ է ընտրում Օրենսդրական խորհուրդում իրենց ներկայացնելու համար:
Ժողովրդավարական իշխանությունը այն իշխանությունն է, որը կառավարվում և ղեկավարվում է ժողովրդի կողմից։ Յուրքանչյուր երկրում պետք է հաշվի առնվի ժողովրդի կարծիքը։ Կան երկրներ, որտեղ ժողովուրդի կարծիքն անտեսված է և դա շատ սխալ է։
Ժողովրդավարական պետություն ասելով ես հասկանում եմ, որ պետք է կառավարումը լինի ժողովրդի կողմից և ժողովրդի համար։ Այդ կառավարությունը պետք է ձևավորվի ժողովրդի կողմից կատարված ընտրության արդյունքում։ Իմ կարծիքով մեր երկիրը սահմանադրությամբ և իրավաբանորեն ներկայացված փաստաթղթերով համապատասխանում է, բայց իրականությամբ ոչ, քանի որ ընտրություններից հետո ժողովրդի մի մեծ զանգված դուրս են գալիս փողոց իրենց բողոքը ներկայացնելու կեղծիքների վերաբերյալ։ Այստեղից էլ պարզ է լինում, որ կատարվել է օրենքի խախտում։ Իսկ եթե երկրում խախտում են օրենքը և սահմանադրությունը չի կարող լինել ժողովրդավարական երկիր։
Վերլուծական աշխատանքի համար ընթերցանության նյութեր