Posted in Հայոց լեզու 8, Առցանց ուսուցում 8, Գրականություն 8

Անհատական նախագիծ

ֆիլմի դիտում-վերլուծություն 

Ես դիտեցի «16 желаний» ֆիլմը, որը ամերիկյան արտադրության ֆիլմ է, սակայն ֆիլմը թարգմանել են տարբեր լեզուներով։ Ես դիտեցի ռուսերեն թարգմանած տարբերակը։ Ֆիլմը կատագերգական ժանրի է։ Ֆիլմի ռեժիսորը Պիտեր դե Լուիզն է։

16wishes.jpg

Ֆիլմը 16 տարեկան աղջկա մասին էր, ով 8 տարեկան հասակից սկսել էր կազմել երազանքի ցուցակ, որը ուներ 16 կետ և այդ բոլորը կիրականացներ հենց 16 տարեկան դառնալու օրը։ Ընթացքը շատ հետաքրքիր էր և դիտարժան։

Երազանքներց մեկը այն էր, որ նրան բոլորը դնեն մեծի տեղ և այլևս փոքրի նման չվերաբերվեն։ Այդ երազանքն իրականանալուց հետո բոլոր նրա ընկերները չէին ճանաչում նրան և նա սկսեց զղջալ, որ պահել էր այդպիսի ցանկություն։ Հետո նա փոխեց երազանքներից մեկը նրանով, որ այդ օրը նորից սկսվի։ Երբ նա արթնացավ և տեսավ, որ ամեն բան նորից է սկսվել շատ ուրախացավ և պատռեց այդ երազանքների ցուցակը ու հասկացավ, որ ինչպես պետք է այդպես էլ կյանքն ընթանում է և ինչ-որ բան փոխելը նրա կողմից սխալ կլինի։

Ֆիլմը շատ հետաքրքիր էր և յուրաքանչյուրը պետք է նայի այն, որովհետև բացի հետաքրքիր լինելուց այն նաև ուսուցողական բնույթ ունի։

Posted in Հայոց լեզու 8, Առցանց ուսուցում 8

Պատճառի պարագա

  • Հուզմունքից (ինչի՞ց, ինչի՞ պատճառով)այտերը կարմրել էին:
  • Ապրուստի ուրիշ միջոց չունենալով (ինչո՞ւ, ինչի՞ պատճառով)՝ ծերունին սենյակը վարձով էր տալիս:

Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության պատճառը, կոչվում է պատճառի պարագա:

Գտի՛ր պատճառի պարագաները:

• Տիկինը սարսռաց սեփական մտքից:

• Մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացելեն կլիմայի փոփոխության պատճառով:

• Փորձարարները զղջում էին, որ կանգ առան կես ճանապարհին:

• Նա բոլորովին չէր վախենում, որ իրեն չեն հասկանա:

• Բոլորի հայացքներն ուղղվեցին նավի կողմը, քանի որ այն անսպասելի հայտնվեց։

Կետերի փոխարեն գրի՛ր պատճառի պարագաներ:

• Շների ծառայությունների մասին պետք է խոսել խուսափելու համար:

• Ոչ մի հնար չօգնեց ծանր վիճակից դուրց գալու համար:

• Լճում ձկների տեսակները շատացել են պայմանների բարելավման շնորհիվ:

• Նա աշխատանքից դուրս եկավ ուշացման պատճառով:

• Երեխաները ուսուցչուհուց կաշկանդվում էին:

Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը:

  • Գետերի հոսանքում ձուկն ազատ երթևեկելու հնարավորություն չունի, քանի որ ամենուրեք սեփականատերերի կողմից դրված են ջրմուղ սարքեր ու կայաններ:

Ենթակա- ձուկը

Ստորոգիալ- երթևեկելու

Տեղի պարագա- գետը

Երկրորդական նախադասությունները դարձրո՛ւ դերբայական դարձվածներ:

• Քանի որ լույսը շատ էր, ձկները խորն էին իջել:

Լույսի շատ լինելու պատճառով, ձկները խորն էին իջել:

• Երեկոն շատ խաղաղ էր, որովհետև մեքենաներ չկային:

Մեքենանաեր չլինելու պատճառով, երեկոն շատ խաղաղ էր: 

• Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր, քանի որ հարկերը չէր մուծել:

Հարերը չփակելու համար, խանութն արդեն երկար ժամանակ փակ էր: 

• Հրամանները շատ արագ էին կատարվում, քանի որ նրանցից էր կախված հայրենիքի ճակատագիրը: 

Հայրենիքի ճակատագիրն նրանցից կախված լինելու պատճառով, հրամանները շատ արագ էին կատարվում։

• Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերներ է ունեցել, որովհետև սիրում էր մենակ աշխատել:

Մենակ աշխատել սիրելու պատճառով, մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերներ է ունեցել: 

Կետադրի՛ր:

1. Նրանց մարմինը համեմատաբար կարճ է, վիզը՝ երկար:

2. Մորթին ամռանը շիկակարմիր է, ձմռանը՝ գորշ:

3. Ուղտապանները կերակրում են իրենց ուղտերին և անվերջ շոյում, փայփայում նրանց:

4. Սևանում համեմատաբար բարվոք է սիգ ձկան վիճակը, որը դրսից՝ ռուսական Լադոգա և Չադ լճերից, բերվել է՝ Հայաստան:

5. Որպես սառն անուշեղեն՝ չինացիները գործածել են ձյունը՝ լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած:

Posted in Առցանց ուսուցում 8, Գրականություն 8

Լեոնիդ Ենգիբարյան

Լեոնիդ Ենգիբարյանի նովելներից.

Մանկության կայարանում

Մանկության կայարանում տեղ զբաղեցնելով Կյանքի գնացքում՝ մի՛ փորձեք անպայման տեղ գրավել պատուհանի մոտ: Տպավորությունը խիստ մակերեսային կլինի: Եվ բոլորովին կարևոր չէ, թե որն է ձեր վագոնը, չնայած ոմանք գրեթե ողբերգություն են համարում, եթե փափուկ վագոնով չեն գնում: Ի վերջո տոմս – ծննդյան վկայական ունեցողի համար տեղն ապահովված է… Կարևորն այլ բան է. որպեսզի բազմաթիվ կայարաններում՝ Պատանեկություն, Հասունություն, Ստեղծագործություն, Անհաջողություն ու գուցե, Երջանկություն և շատ ուրիշ՝ ուրախ, բայց, ցավոք, կարճ կայարաններում բոլորն անեն ամեն հնարավորը, որ հետո, երբ գա ձեր ժամանակը, հրաժեշտ տաք խաղաղ կիսակայարաններում…

  • Ինչու՞ Կյանքի գնացքում պատուհանից նայել խորհուրդ չի տալիս, ինչի՞ տպավորությունը մակերեսային կլինի:

Իմ կարծիքով այս խոսքերով Լեոնիդ Ենգիբարյանն ուզում է ասել, որ ոչ միշտ է կյանքում ամեն ինչ այնպես լինում, ինչպես որ մենք ենք ուզում։ Մենք պետք է հասկանաք, որ շատ դեպքորում կարող ենք հայտնվել վատ դրության մեջ և  դա նորմալ է։ Օրինակ՝ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ կյանքում ամեն ինչ շատ լավ է, սակայն երբ նրանք հայտնվեն վատ դրության մեջ չեն կարողնա դիմադրել, որովհետև նրանք սովոր էին միայն լավին։

  • Փափուկ վագոն ասելով՝ ի՞նչ ի նկատի ունի հեղինակը, և իսկապե՞ս կարևոր չէ, թե ինչ վագոնով ես գնում:

Փափուկ վագոնը դա փողն է, հարստությունը և նյութականը, որոնք մարդիկ տենչում են ունենալ։ Ներկայումս բավական մեծ տեղ ունի մարդկանց մեջ, թե ինչ վագոնում ես նստած։ Հիմնականում դրանից է կախված քո հանդեպ հարգանքը։ Բայց խելացի մարդիկ դրան կրևորություն չեն տալիս, քանի որ նրանք իրենց ջարդված վագոնը կարող են սարքել ու ավելի շքեղ դարձնել։

  • Մարդը ծնվեց — ձեռք բերեց Կյանքի գնացք նստելու տոմս, տեղն ապահովված է. հիմա ի՞նչն է կարևորը:

Տեղը երբ արդեն ապահովված է դու պետք է սկսես մտածել քո ապագայի մասին։ Բայց ամենակարևորը պետք է խելամիտ անես ամեն քայլդ։

Ձնծաղիկը

Այսօր ես  հավաքում եմ դեղին, նարնջագույն, կարմրավուն տերևները աշնանային անտառում: Հրաշք ոսկին իմ ձեռքերի մեջ է ու իմ շուրջը: Իսկ ես մտածում եմ այն մասին, որ շուտով երկար ու խստաշունչ ձմեռ է գալու: Եվ որքա՜ն ուժ ու հավատ է հարկավոր փոքրի՜կ ձնծաղկին, երբ նա լույս աշխարհ գա գարնանը՝ ամայի ու մերկացած անտառում:  Որքա՜ն ուժ ու հավատ է պետք է որ լինի նրա փոքրիկ թերթիկների մեջ, որպեսզի դրանք չդողան և կարողանան ամեն ինչ սկսել նորից արդեն ո՜րերորդ անգամ: Բարեկամս, եղիր Ձնծաղիկի պես, ես գիտեմ, որ քեզ համար հիմա շատ դժվար է… Բարեկամս, եղիր Ձնծաղիկի պես, ես գիտեմ, դու հիմա բոլորովին միայնակ ես…Բարեկամս, ես հավատում եմ քեզ, ինչպես Ձնծաղիկին, քանի դեռ ողջ է քո մեջ թեկուզ և մի թերթիկ, թեկուզ մեկ թերթիկ, եղիր Ձնծաղիկի պես…

  • Ձնծաղիկի պես ․․․ Արդեն որերորդ անգամ … (Ձնծաղիկի խոհերից) — ստեղծագործական աշխատանք։

Ձնածաղիկի պես նուրբ հոգի պետք է ունենաս, բայց թաքցնես բոլորից, որ չոտնահարեն։ Արդեն քանի անգամ են առանց նկատելու իրենց ցեխոտ ոտքերը սրբել քո մաքուր հոգու վրա։ Պետք է ձնծաղիկի պես ուժեղ լինես։ Նա անտեսելով ցուրտն ու ձյունը դուրս է գալիս գետնից ու դիմանում սառնությանը։ Ինչքան էլ տարօրինակ է, ձնծաղիկը ամենալավ մարդու օրինակն է։ Այն նուրբ ու քնքուշ է, բայց ունի ուժեղ կամք փորձություններին դիմադրելու համար։ Ձնծաղիկի պես կամքի ուժ ունեցող մարդիկ կհասնեն այն ամենին ինչին ուզում են։ Մենք բոլորս պետք է նման լինենք ձնծաղիկին։

Սովորականն ամենաանսովորն է

Գարնանը գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև:

-Ես ամենա-ամենան եմ,- ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է:

Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված լինել, նույնիսկ ամենից շատ… Նրա առջև անտառն էր, հետո դաշտը, հետո էլի անտառ և էլի դաշտ և էլի լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ այն մեծ աշխարհում, որում այդքան ուրախ թռվռում էր գետակը…

Իսկ որպեսզի ճանապարհին գետակը դիմանա և կարողանա հասնել կապույտ հիասքանչ լճին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժի տեսքով ներքև թափվի, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը…

-Ոչ,- սակայն մտածեց Գետակը,- ես ամենաանկրկնելին եմ:

Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես խառնվեց նրան ու նրա հետ միասին լողաց դեպի Ծո՜վը…

Իսկ Մեծ ու մեծահոգի գետը ընդունեց նրան ու անգամ չնկատեց էլ…

Գետը իր հետ տարավ նավեր, լույս տվեց մարդկանց ու էլի լիքը-լիքը հոգսեր հոգաց…Այդպես անցան գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Մեծ գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց.

-Ես ամենաանկրկնելին եմ, ես հասա Ծովի՜ն:

Բայց հանկարծ տեսավ, որ Մեծ գետի մեջ իր պես տասնյակ անկրկնելիներ էին թաքնվել…
Իսկ բոլոր պարգևներն ու պատիվները Մեծ գետին բաժին հասան, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական…

Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…

  • Սովորական արարքներ ․․․ (ստեղծագործական աշխատանք)։

Մարդիկ երբեք չեն նկատում ամենահասարակ բաները։ Օրինակ՝ այգիներում առկա ծառերը, նստարանները, ցայտաղբյուրները։ Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ կլիներ, եթե ծառերը, նստարաները կամ ցայտաղբյուրները չլինեին։ Հոգնած մարդիկ քայլելու ընթացքում չէին կարողանաս նստել նսարաններին և ծառի ճյուղերի շողքում հանգստանալ։ Եթե չլիներ ցայտաղբյուրները ծարավ մարդիկ ստիպված կլինեին մինչև տեղ հեսնելը այդպես էլ տանջվել ծարավից։ Մարդիկ պետք է ուշադիր լինեն և նկատեն իրենց շրջապատող ամեն ինչ և գնահատեն, որ դա կա։

Միկրոֆոնը

— Մարդն առանց ինձ ոչինչ է,— մտածում էր միկրոֆոնը:— Ոչ ոք առանց ինձ յոլա գնալ չի կարող` ոչ երգիչը, ոչ մեկնաբանը, ոչ տիեզերագնացը: Ես եմ, որ նրանց ձայները սփռում եմ երկրագնդով մեկ, իմ առաջ է, որ բոլորը հուզվում ու դողում են:
Այդ օրվանից էր, որ մարդն սկսեց երբեմն-երբեմն անջատել միկրոֆոնը: Միկրոֆոնը համեստացավ, հասկանալով, որ մարդը կարող է ապրել նաև առանց իրեն: Ավելին, հասկացավ, որ ամենակարևոր բաները մարդիկ իրար ասում են առանց միկրոֆոնի:
Ի՞նչ են ասում:
Օրինակ, ես սիրում եմ քեզ:

  • Միկրոֆոնո՞վ, թե առանց միկրոֆոնի (քննարկում):

Ես կարծում եմ, որ միկրոֆոնով նշանակում է բոլորին հայտարարելով, իցույց դնելով անել ինչ-որ բան, իսկ առանց միկրոֆոնի, այսինքն լուռ և առանց հայտարարելու։ Ես կարծում եմ, որ առանց միկրոֆոնի, քանի որ բոլորին ինչ-որ բան հայտարարելու, ցույց տալու համար չենք անում մենք ինչ-որ բան, կամ էլ ասում, մենք դա անում ենք մեզ համար, մեր կյանքում և դա պետք չէ հայտարարել բոլորին։

Տերևները

Մարդկային կյանքի դյուրաբեկ ճյուղերին նախշազարդ կանաչ տերևիկներ կան: Բարու տերևներ, որոնք ամենաշատն են, քնքուշ տերևներ սիրո և տերևներ վախի, որոնք սովորաբար աճում են ինչ-որ տեղ, ներքևում. նրանք քիչ են: Տերևներ հավատարմության, գուցեև ոչ ամենագեղեցիկները, բայց թերևս ամենաանհրաժեշտները: Կան յուրահատուկ տերևներ՝ ոչ մի հերբարիումում չնկարագրված: Նրանք հանդիպում են հազվադեպ, և նրանց առանձնահատուկ պետք է պահպանել: Քամուց օրորվում են կենսունակ ճկուն ճյուղերը, բայց վաղ թե ուշ գալիս է աշունը, և ժամանակից դեղնած տերևները թափվում են: Եվ շատ կարևոր է, որ գորգի նախշը, որ կփռեն գետնին, լինի մաքուր, պայծառ և զրնգուն: Դա շատ կարևոր է եկող գարնան համար:

  • Ինչ սովորեցիր նովելից:

Նովելի ասելիքն այն է, որ մենք բոլորս ծառեր ենք և ունենք տարբեր տերևներ, դրանք մեր բնավորության գծերն են։ Նովելը բացատրում էր, որ մենք ունենք շատ տարբեր բնավորության գծեր, թերություններ, առավելություններ։

  • Պատմիր քո ճյուղերի տերևների մասին (տեսանյութի դեպքում՝ 10 միավոր):

Իմ կյանքում կան բազմաթիվ տերևներ։ Առանց տերևների ոչ ոքի կյանքը գեղեցիկ չի լինի, որովհետև մարդը ծառն է իսկ տերևները բնավորության գծերը։ Իսկ դատարկ ծառը առանց տերևների ոչ ոքի չի հետաքրքրում և ինքն իրեն ևս դուր չի գալիս։ Իմ տերևները բազմազան են։ Իմ տերևներն են՝ սերը, ընկերասիրությունը, հավատարմությունը, նվիրվածությունը, ուրախությունը և դրականը։

Մի նեղացրեք մարդուն

Մի նեղացրեք ինձ, որովհետև աշխարհում կպակասի…

«Леонид Енгибаров, знакомьтесь!» — ֆիլմ Լ․Ենգիբարյանի մասին և մասնակցությամբ։

Թարգմանել Լեոնիդ Ենգիբարյանի նովելները։

ЗВЁЗДНЫЙ ДОЖДЬ

Я подарю тебе звездный дождь. В жизни каждого человека бывают звездные дожди, чистые и удивительные: если не дни, то хоть редкие часы, полные звездного света, или хотя бы минуты, пусть даже мгновения, бывают, обязательно бывают, стоит только вспомнить…
Помнишь, когда ты совершила самый гордый поступок…
День и час, когда ты увидела человека, ставшего самым любимым…
Миг восторга от встречи с искусством…
Счастливые минуты смеха, развеявшие горе и боль… И многие-многие, сверкнувшие прозрением мгновения нашей жизни люди называют звездными.
Я дарю тебе звездный дождь.
Взгляни, его капли я принес тебе в ладонях.

Աստղային անձրև…

Ես քեզ աստղային անձրև կնվիրեմ։ Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են աստղային անձրևներ մաքուր ու զարմանալի, եթե ոչ օրեր, ապա գոնե հազվադեպ ժամեր՝ լի աստղային լույսով, կամ թեկուզև րոպեներ, նույնիսկ վայրկյաններ, լինում են, անպայման լինում են, հարկավոր է միայն վերհիշել…
Կհիշե՞ս, թե երբ ես դու կատարել ամենահպարտ արարքը…
Օրն ու ժամը, երբ դու տեսել ես մարդուն, որը հետո դարձել է ամենասիրելին…
Արվեստի հետ հանդիպումից ծնված հիացմունքը…
Ծիծաղի երջանիկ րոպեները, որոնք ցրում են ցավն ու վիշտը…
Եվ մեր կյանքի շատ ու շատ պայծառ պահերը մարդիկ անվանում են աստղային։
Ես քեզ աստղային անձրև եմ նվիրում։
Նայիր, նրա կաթիլները ես քեզ իմ ափերով եմ բերել։

Տեսանյութեր դարձնել Լեոնիդ Ենգիբարյանի նովելները — 12։