Posted in Պատմություն 8, Առցանց ուսուցում 8

Մարտի 16-22 (առաջադրանք 1)

Արևմտահայերի կոտորածները և ինքնապաշտպանական կռիվները 1890-ական թվականները/Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 91-96/

Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի համաձայն կազմել էին Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանները և ներկայացրել սուլթանի կառավարությանը 1895-ի մայիսի 11-ին: Նախագիծը  հայաբնակ վեց վիլայեթներում պետք է ձեռնարկվեր  կենտրոնական իշխանության ամրապնդում, հասարակական   կյանքի զարգացում, արտադրության և տնտեսական դրության կարգավորում, ինչպես նաև քրիստոնյաների պաշտպանությունը քուրդ ցեղապետների կամայականություններից: Մեծ  տերությունների կիսապաշտոնական հովանավորությամբ Բ. դռանը կից կազմվելու էր մշտական հանձնաժողով, որը կհսկեր բարենորոգումների անթերի գործադրությունը: Բոլոր պաշտոնները նաև ոստիկանությունը պետք է բաշխվեին մահմեդականների և քրիստոնյաների միջև, եթե պաշտոնյան մահմեդական էր, նրա օգնականը քրիստոնյա էր լինելու և՝ ընդհակառակը: Բայց Օսմանյան կառավարությունը ընդիմանեց և Սուլթանի անունից դեսպաններին ներկայացվեցին «դիտողություններ», որից հետո էլ Օսմանյան կայսրությունը ակտիվորեն ծավալեց հակածրագիր հայերի դեմ:

  • Համեմատել Զեյթունի հերոսամարտը, Վանի ինքնապաշտպանությունը, հետևանքները:

Զեյթունի հերոսամարտի և Վանի ինքնապաշտպանության հետևանքները գրեթե նույնն էին։ Երկու դեպքում էլ հայերը հաղթանակած էին դուրս եկել: Զեյթունի հերոսամարտի վերջում հաշտություն կնքվեց, իսկ Վանի ինքնապաշտպանության վերջում հայերը՝ փրկվեցին կոտորածից:

  • Ցանոթացիր այս հղմանը «Ցեղասպանություն»  տերմինը,     ինչ փոփոխություններ կկատարեիր, հիմնավորիր կամ հերքիր, որ 21-րդ դարում ցեղասպանություն չի կատարվում:

Ես փոփոխություն չէի կատարի, քանի որ ճիշտ նկարագրված, բացատրված է այդ բառի իմաստը: 21-րդ դարում, կարելի է ասել, ցեղասպանություն չի լինում, լինում են ահաբեկչություններ, պատերազմներ, և տուժվում բազմաթիվ մարդիկ, ինչը և տեղի է ունենում նաև ցեղասպանության ժամանակ:

  • Փորձիր վերհանել քո նախնիների պատմությունը.արդյոք դու էլ մազապուրծ փախած հայի ժառանգ ես, թե ոչ, եթե այո , ապա հարցումների արդյունքում հավաքագրի այդ պատումը՝ նկարներով, հնամյա իրերի լուսանկարներով:

Ես մազապուրծ փախած հայի ժառանգ չեմ։

  • Արդի և ապագա ինչ մոտեցում ես առաջարկում սահմանակից պետության/Թուրքիայի/, քո հասակակիցների  հետ:

Իկ իմացած տեղեկություններով Թուրքիայում դարեր շարունակ նախնիները նոր սերունդին տրամադրել են հայերի դեմ և պատմել են ոչ ստույգ պատմություններ հայերի մասին։ Նրանց պատմության դասագրքերում ոչ մի անգամ չի նշվել հայերի դեմ իրականացրած ցեղասպանության մասին, որովհետև մինչ օրս նրանք չեն ընդունում, որ ցեղասպանություն են իրականացրել հայերի դեմ։ Սակայն ես ինքս տրամադրված չեմ նրանց դեմ, հատակապես, երբ իրենք մեղավոր չեն իրենց նախնիների պատճառով։ Իմ համար կարևորն այն է, որ նրանց իրականացրած ցեղասպանությունից հետո հայ ազգը դեռ կա և շարունակում է զարգանալ և տարածվել։

Posted in Պատմություն 8, Առցանց ուսուցում 8

Հասարակագիտական ստուգատես, Տիգրան Հայրապետյան, հոդվածներ

Տիգրան Հայրապետյան-Բացահայտիր՝ ով է Տիգրան Հայրապետյանը:

Ծնվել է 1964 թվականի մարտի 18-ին Երևանում, Հայկական ԽՍՀ։ Աշխատել սկսել է 16 տարեկանից։

Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ Ավարտել է Հաբիբ Բուրգիբի անվան Կենդանի լեզուների թունիսյան ինստիտուտը։ Արցախյան շարժման ուսանողական առաջնորդներից մեկն էր։

Գլխավորել է Երևանում իր կողմից հիմնված քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատանքը։ 1991 թվականից Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածները և վերլուծաբանական նյութերը կանոնավորապես տպագրվում էին Հայաստանի և Եվրոպայի մամուլում։

  • Բնութագրիր այն ժամանակահատվածը , երբ ապրել, գործել է  հայ քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան Տիգրան Հայրապետյանը:

Այդ ժամանակաշրջանը Արցախյան շարժման ժամանակահատվածն էր։

  • Ընտրիր նշված հոդվածներից մեկը վերլուծիր, տեղադրիր քո բլոգում:

Ազգային արժեքներ եւ քաղաքականություն
«Անապատի հազար տարի»

Հոդվածում ասվում էր, որ ժողովուրդը երբեք չի սխալվում, որ կարող են սխալվել անհատները, բայց ժողովուրդը երբեք չի սխալվում: Յուրաքանչյուր մարդ ընտրության իրավունք ունի և ընդհանրապես կապ չունի, թե նա ինչ  խավի մարդ է։ Ես համաձայն եմ Տիգրան Հայրապետյանի խոսքերի հետ, որ ամեն անհատ ունի իր կարծիքը և կարող է այն ներակայացնել իշխանությանը և իշխանությունը կարող է ընդհունել այն:Իմ կարծիքով ժողովրդի կարծքիը շատ կարևոր է, որովհետև ի վերջո երկրում ապրում է ժողովուրդը և նրանք կարող են ներակայցնել իրենց կարծիքը:

  • ՔՈ կարծիքով, ինչու է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող գրադարանը կրում է Տիգրան Հայրապետյանի անունը:

Ես համացանցում չկարողացա գտնել, թե Տիգրան Հայրապետյանն ինչ կապ ունի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ, բայց իմ կարծիքով նա շատ մեծ կապ ունի, որ գրադարանը անվանակոչել են նրա անունով։

  • Դավիթ Հովհաննիսյան- Բացահայտիր՝ ով է Դավիթ Հովհաննիսյանը:

Դավիթ Հովհաննիսյան (12 հոկտեմբերի, 1953), հայ արևելագետ և դիվանագետ, ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի հիմնադիրներից մեկը։ Բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր (2012), ով մեծ ավանդ է ներդրել Հայաստանի Հանրապետությունում իսլամագիտության և արաբամուսուլմանական քաղաքակրթության գիտական ուսումնասիրության ոլորտում։

Այս հոդվածը շատ հետաքրքիր է: Հոդվածում կային  համացանցին վերաբերող հատվածներ։ Դավիթ Հովհաննիսյանը խոսում էր մարդու և համացանցի անմիջական կապի մասին։ Ինձ շատ դուր եկավ այս հոդվածը, պարզ և միաժամանակ շատ խորը ձևով բացատրված էր ամեն ինչ։

  • Ավարտիր «Կորոնավիրուսն ու սոցցանցերը»-15-20 նախադասությամբ:

Կորոնավիրուսը շատ մեծ տարածում գտավ տարբեր երկրներում։ Ամենասկզբում, երբ վիրուսը տարածված էր միայն Չինաստանում ամբողջ աշխարհն իմացավ այդ մասին համացանցի օգնությամբ։ Այժմ կորոնա վիրուսը տարածված է հարյուրավոր երկրներում։ Մենք կարող ենք համացանցի օգնությամբ տեսնել, թե աշխարհում քանի մարդ է վարակված, քանի մարդ է բուժվել և քանի մարդ է մահացել այդ վիրուսից։ Այժմ, երբ կորոնա վիրուսը տարածում է գտել նաև Հայաստանում, փակվել են կրթական հաստատությունները, բազմաթիվ գործարաններ և հիմնարկներ։ Կառավարությունը հաշվի առնելով ներկա դրությունը, որոշեց հարթակ մտցնել համացանցը և կրթությունը դարձնել հեռավար, համացանցի օգնությամբ։

Posted in Առցանց ուսուցում 8, Կենսաբանություն 8

Մարտի 16-20 առցանց առաջադրանք

Շնչառական համակարգ:Կառուցվածքը և ֆունկցիան

Շնչառությունը գործընթացների համալիր է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը, նրա օգտագործումը օրգանական նյութերի օքսիդացման համար և նյութափոխանակության արգասիք ածխաթթու գազի հեռացումը:
Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից (քթի խոռոչ, քթըմպան, կոկորդ, շնչափող և բրոնխներ) և գազափոխանակության օրգաններից` թոքերից:

Քիթ-կոկորդ՝ կառուցվաշքը և ֆունկցիան

Քթի խոռոչը ոսկրաաճառային միջնորմով բաժանվում է երկու խոռոչների: Յուրաքանչյուր խոռոչ ունի ոլորապտույտ անցուղիներ, որոնք մեծացնում են նրա ներքին մակերեսը: Այդ ամբողջ մակերեսը պատված է լորձաթաղանթով, որը կազմված է թարթիչավոր էպիթելային հյուսվածքից: Թարթիչների թարթման, շարժման օգնությամբ քթի խոռոչից հեռացվում է լորձը՝ նրան կպած մանրէների և փոշու հետ միասին: Քթի խոռոչում ներշնչված օդը, շփվելով լորձաթաղանթի արյունատար անոթների հետ, տաքանում է՝ հասնելով մարմնի ջերմաստիճանին, իսկ լորձի միջոցով խոնավանում է :

Կոկորդը գտնվում է պարանոցի վերին մասում: Այն մի քանի աճառներով, կապաններով, ջլերով և մկաններով միմյանց միացած խոռոչ է: Աճառներից ամենամեծը՝ վահանաճառը, շոշափվում է պարանոցի վրա առջևից: Այն արտաքինից պաշտպանում է կոկորդը: Կոկորդի մուտքը վերևից փակվում է մակկոկորդի աճառով, որը կլլման պահին խոչընդոտում է սննդագնդիկի թափանցումը շնչափող: Հակառակ դեպքում սննդանյութի անցումը շնչափող շնչահեղձության և մահվան պատճառ կարող է դառնալ:

Կոկորդի խոռոչը պատված է լորձաթաղանթով, որը վնասազերծում է օդի հետ այստեղ հասած մանրէները, փոշին և շարունակում է տաքացնել ու խոնավացնել օդը:

Շնչառական համակարգի կառուցվածքը և հիվանդությունները

Բրոնխալ Ասթմա
Բրոնխալ ասթման  խրոնիկական հիվանդություն է:Բրոնխիալ ասթման լինում է անընդհատ կրկնվող վարակային կամ ոչ վարակային ալերգիկ հիվանդություն:
Բրոնխիտ
Բրոնխիտը հիվանդություն է,որն առաջանում է տարբեր պատճառներից (վարակային,ալերգիկ և այլ):Այդ հիվանդությունով առավել հաճախ հիվանդանում են փոքրերը:
Տուրբերկուլյոզ
Տուրբերկուլյոզ իրենից ներկայացնում է քրոնիկական վարաքիչ հիվանդություն:Հաճախ հիվանդանում են դեռահասները և ծերերը,քանզի նրանց օրգանիզմում վարկակի հանդեպ դիմադրողականությունը ցածր է:

Ծխախոտի ազդեցությունը շնչառական համակարգի վրա, ինչպես թողնել ծխելը

Անկախ այն բանից, թե ինչպես եք օգտագործում, ծխախոտը վտանգավոր է ձեր առողջության համար: Ծխախոտային ցանկացած արտադրանքի մեջ առկա են միայն առողջության համար վտանգավոր նյութեր՝ ացետոնից ու խեժից մին​չև նիկոտին և ածխածնի երկօքսիդ: Նյութերը, որոնք դուք շնչում եք, ազդում են ոչ միայն ձեր թոքերի, այլև ամբողջ մարմնի վրա:Ծխելը կարող է հանգեցնել բազմաթիվ խնդիրների, ինչպես նաև ձեր օրգանիզմի համակարգերի վրա երկարաժամկետ ազդեցությունների: Թեև ծխելը հիմնականում բերում է տարիների ընթացքում նկատվող խնդիրների, սակայն երբեմն դրանք արտահայտվում են անմիջապես:

Շնչառական համակարգ
Ծխելու ժամանակ այնպիսի նյութեր են մտնում օրգանիզմ, որոնք կարող են վնասել ձեր թոքերը: Ժամանակի ընթացքում դա կարող է բերել մի շարք խնդիրների: Ծխող մարդիկ թոքային հիվանդությունների ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, որոնցից են` էմֆիզեմա, քրոնիկական բրոնխիտ, թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն, թոքերի քաղցկեղ
։

Ծխախոտից հրաժարվելը կարող է հանգեցնել շնչառական ժամանակավոր գերծանրաբեռնվածության և անհանգստության, քանի որ թոքերը և օդուղիները սկսում են մաքրվել: Ծխելը թողնելուց անմիջապես հետո լորձի գերարտադրությունը վկայում է, որ ձեր շնչառական համակարգը վերականգնվում է:
Երեխաները, որոնց ծխողները ծխում են, ավելի հակված են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են` հազը, ասթման, թոքաբորբը և բրոնխիտը:

Տնային առաջադրանք:

Նյութերը նայել, փորձել հասկանալ,պատրաստել ուսումնական նյութեր,  4-5րոպե տևողությամբ  նյութերը թարգմանել և պատրաստել տեսադասեր, տեղադրել բլոգներում, հղումները ուղարկել ինձ:Հարցերի դեպքում անպայման գրեք, թարգմանությունը գրավոր ինձ ուղարկեք, ես կստուգեմ , որից հետո նոր կկցեք ֆիլմին, որպեսզի սխալներ չլինեն:

Posted in Առցանց ուսուցում 8, Երկրաչափություն 8

18.03

  1. Երկու ներգծյալ անկյուններ հենված են նույն աղեղի վրա: Կարո՞ղ են
    այդ անկյունները հավասար չլինել:
  2. Շրջանագծի АВ և CD լարերը հատվում են К կետում, ընդ որում АК=9,
    КВ=6, СК =3: Գտեք KD-ն:
  3. Շրջանագծի AB և CD լարերը հատվում են К կետում: Գտեք անկյուն DKB-ն,
    եթե АС աղեղը 67° է, իսկ DB աղեղը 45°:
  4. Շրջանագիծի АС և BD լարերը հատվում են М կետում:
    Չօգտվելով արտաքին անկյան մասին թեորեմից գտեք AMD անկյունը, եթե
    անկյուն ABD=10°, անկյուն CAB = 38°:
  5. AB լարի A ծայրակետով տարված է շոշափող: Գտեք շոշափողով և
    լւսրով կազմված անկյունը, եթե AB աղեղը 98° է:
Posted in Առցանց ուսուցում 8, Երկրաչափություն 8

17.03 ՇՐՋԱՆԱԳԻԾ

  1. АВ լարի վրա հենված կենտրոնական անկյունը 55° է: Ինչքա՞ն է АВ
    աղեղի աստիճանային չափը:
  2. Ինչի՞ է հավասար 67°-ի աղեղի վրա հենված կենտրոնական անկյունը:
  3. О կենտրոնով շրջանագծի АВ և ВС աղեղները համապատասխանաբար
    82° և 26° են: Գտեք АОС անկյունը: Քննարկել բոլոր հնարավոր դեպքերը:
  4.  АВ-ն և ВС-ն О կենտրոնով շրջանագծի լարերն են: ABC և AOC անկյուններից ո՞րն է կենտրոնական, ո՞րը ներգծյալ:
  5. Գտեք 96°-ի աղեղի վրա հենված ներգծյալ անկյունը: