Թեմա՝
- 35. Մոլեկուլների քաոսային շարժման արագությունը և մարմնի ջերմաստիճանը:
- 36. Ջերմաչափ: Ջերմաստիճանային սանդղակ:
- Ինչ է կատարվում տաք և սառը մարմիններն իրար հպելիս:
Տաք և սառը մարմինները իրար հպելիս տաք մարմինը միշտ հովանում է, իսկ սառը մարմինը՝ տաքանում:
2.Որ ֆիզիկական մեծությունն է բնորոշում մարմնի տաքացվածության աստիճանը:
Մարմինների տաքացվածությունը բնորոշում են ջերմաստիճան կոչվող ֆիզիկական մեծությամբ:
3.Ինչ կապ կա մոլեկուլների անկանոն շարժման արագությունների և մարմնի ջերմաստիճանի միջև:
Երբ ջերմաստիճանը բարձրանում է, ապա դիֆուզիայի գործընթացը արագնում է և այդպիսով ջերմաստիճանը պատճառ է դառնում քաոսային անկանոն շարժման արագացմանը:
- Ինչ է ջերմային շարժումը:
Մարմնի մասնիկների՝ ատոմների և մոլեկուլների անկանոն, քաոսային շարժումն անվանում են ջերմային շարժում:
5.Ինչու է գազերում դիֆուզիան տևում տասնյակ վայրկյաններ, երբ մոլեկուլների ջերմային շարժման արագությունները հարյուրավոր մ/վ կարգի մեծություններ են:
Քանի որ ջերմային շարժման արագությունները շատ մեծ են, ապա գազի մոլեկուլները սենյակի մի ծայրից մյուսը կարող են հասնել մի քանի հարյուրերորդական վայրկյանում: Սակայն հսկայական թվով մոլեկուլների հետ անկանոն և պատահական բախումների հետևանքով մոլեկուլները որոշակի ուղղությամբ տեղափոխվում են չնչին չափով: Հենց սա է պատճառը, որ դիֆուզիան գազերում տևում է տասնյակ վայրկյաններ:
- Կարելի է արդյոք մեր զգայարանների օգնությամբ ճիշտ գնահատել մարմնի ջերմաստիճանը:
Եթե ձեռքը հպենք մայթեզրի ծառին և մոտակա լուսավորության մետաղե սյանը, ապա վերջինս կթվա շատ ավելի սառը, քան ծառը, չնայած և՛ ծառը, և՛ մետաղե սյունը նույն ջերմաստիճանում են: Այս, ինչպես նաև բազմաթիվ այլ օրինակներ համոզում են, որ մեր զգայարաններով ջերմաստիճանի գնահատումը շատ մոտավոր է:
7. Ինչպես է կոչվում մարմնի ջերմաստիճանը չափող սարքը:
Ջերմաստիճանը, ինչպես և յուրաքանչյուր ֆիզիկական մեծություն, կարելի է որոշել չափումների միջոցով: Առավել տարածված հեղուկային ջերմաչափներում օգտագործվում է հեղուկի ջերմային ընդարձակման երևույթը:
8. Ինչպիսի ջերմաչափեր գիտեք:
Լաբորատորիաներում և բժշկության մեջ օգտագործում են հիմնականում սնդիկային ջերմաչափ, իսկ կենցաղում օգտագործվող ջերմաչափերում, որպես հեղուկ, օգտագործում են գունավորված սպիրտ կամ առողջության համար անվտանգ այլ հեղուկներ:
9. Ֆիզիկական ինչ երևույթ է օգտագործվում սնդիկային ջերմաչափում:
Սնդիկային ջերմաչափում, ինչպես և մյուս հեղուկային ջերմաչափերում օգտագործվում է հեղուկի ջերմային ընդարձակման երևույթը՝ տաքանալուց սնդիկի ծավալը մեծանում է և հետևաբար բարձրանում է սնդիկի սյան բարձրությունը:
10. Ինչ ջերմաստիճանային սանդղակներ գիտեք:
Լայնորեն տարածված է Ցելսիուսի սանդղակը, Ֆարենհայտի սանդղակը:
11. Ինչ կապ կա Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակների 1 աստիճանների միջև:
Նույն մարմնի ջերմաստիճանը կարելի է չափել տարբեր սանդղակներ ունեցող ջերմաչափերով, ուստի դրանց ցուցմունքները կապված են միմյանց հետ:
12. Գրեք բնության մեջ և տեխնիկայում հանդիպող ջերմաստիճանների մասին: Օրինակ՝ Արեգակի մակերևույթի ջերմաստիճան, Երկրագնդի վրա ամենացածր ջերմաստիճան.. և այլն: Ինչպես նաև կաթնասունների և թռչունների մարմինների ջերմաստիճանը:
Արեգակի մակերևույթի ջերմաստիճանը — 6000°C
Հրաբխից դուրս հոսող լավայի ջերմաստիճանը — 1100-1200°C
Սպիրտայրոցի բոցի ջերմաստիճանը — 1000°C
Երկրագնդի վրա ամենաբարձր ջերմաստիճանը — 58°C
Երկրագնդի վրա ամենացածր ջերմաստիճանը — 88°C
Ձի.` 38°C
Կով.` 38,5-39,5°C
Խոզ.` 38,5-40°C
Ճագար.`38,5-39°C
Շուն.`38-39
Հավ.`41°C
Սագ.`41,5°C
Պատրաստեք գեղեցիկ ուսումնական նյութ և ներկայացրեք այն: Կարող եք օգտվել նաև դասագրքի ՛՛Հետաքրքիր է իմանալ՛՛ թեմայից՝ էջ 113:
