Ուիլյամ Սարոյան «Մայիկ, ես սիրում եմ քեզ»
Ես ընթերցեցի այս գիրքը։ Գիրքը շատ հետաքրքիր էր, ինձ այն շատ դուր եկավ։ Գիրքը ամուսնալուծված ամուսինների մասին էր, ովքեր ունեին երկու երեխա՝ աղջիկ և տղա։ Աղջիկն ապրում էր մոր հետ, իսկ որդին հոր։ Նրանք ապրում էին տաբեր քաղաքներում։ Մայրը ցանկանում էր դառնալ թատրոնի դերասանուհի, այդ պատճառով նա աղջկա հետ տեղափոխվեց մեկ այլ քաղաք։ Երբ նա գնաց դերասանների ընտրման կաստինգին, նրան մերժեցին, հաջորդ օրը նրան զանգ տվեցին և մոր փոխարեն հեռախոսազանգին աղջիկը պատասխանեց։ Նկարահանման խմբի անդամներին շատ դուր եկավ աղջկա ձայնը և նրանք մորից խնդրեցին հանդիպում դստեր հետ։ Նրանք շատ հավանեցին աղջկան, նրանք փնտրում էին հենց իր պես աղջիկ իրենց պիեսի համար․․․
Հետո տեղի ունեցան շատ հետաքրքիր իրադարձություններ։ Գիրքը շատ հետաքրքիր էր։ Այս գրքից կարող եք սովորել բազմաթիվ բաներ։ Առհասարակ յուրաքանրյուր գիրք ունի իր ասելիքը և իր խրատը։ Իմ կարծիքով չկա գիրք, որը անիմաստ է։ Ես ինքս շատ եմ սիրում ընթերցել․․․