Posted in Ֆիզիկա 8, Առցանց ուսուցում 8

Առցանց-հեռավար ուսուցում.մարտի 16-20

Թեմա՝  

  • 35. Մոլեկուլների քաոսային շարժման արագությունը և մարմնի ջերմաստիճանը: 
  • 36. Ջերմաչափ: Ջերմաստիճանային սանդղակ:
  1. Ինչ է կատարվում տաք և սառը մարմիններն իրար հպելիս:

Տաք և սառը մարմինները իրար հպելիս տաք մարմինը միշտ հովանում է, իսկ սառը մարմինը՝ տաքանում:

2.Որ ֆիզիկական մեծությունն է բնորոշում մարմնի տաքացվածության աստիճանը:

Մարմինների տաքացվածությունը բնորոշում են ջերմաստիճան կոչվող ֆիզիկական մեծությամբ:

3.Ինչ կապ կա մոլեկուլների անկանոն շարժման արագությունների և մարմնի ջերմաստիճանի միջև:

Երբ ջերմաստիճանը բարձրանում է, ապա դիֆուզիայի գործընթացը արագնում է և այդպիսով ջերմաստիճանը պատճառ է դառնում քաոսային անկանոն շարժման արագացմանը:

  1. Ինչ է ջերմային շարժումը:

Մարմնի մասնիկների՝ ատոմների և մոլեկուլների անկանոն, քաոսային շարժումն անվանում են ջերմային շարժում:

5.Ինչու է գազերում դիֆուզիան տևում տասնյակ վայրկյաններ, երբ մոլեկուլների  ջերմային շարժման արագությունները հարյուրավոր մ/վ կարգի մեծություններ են:

Քանի որ ջերմային շարժման արագությունները շատ մեծ են, ապա գազի մոլեկուլները սենյակի մի ծայրից մյուսը կարող են հասնել մի քանի հարյուրերորդական վայրկյանում: Սակայն հսկայական թվով մոլեկուլների հետ անկանոն և պատահական բախումների հետևանքով մոլեկուլները որոշակի ուղղությամբ տեղափոխվում են չնչին չափով: Հենց սա է պատճառը, որ դիֆուզիան գազերում տևում է տասնյակ վայրկյաններ:

  1. Կարելի է արդյոք մեր զգայարանների օգնությամբ ճիշտ գնահատել մարմնի ջերմաստիճանը:   

Եթե ձեռքը հպենք մայթեզրի ծառին և մոտակա լուսավորության մետաղե սյանը, ապա վերջինս կթվա շատ ավելի սառը, քան ծառը, չնայած և՛ ծառը, և՛ մետաղե սյունը նույն ջերմաստիճանում են: Այս, ինչպես նաև բազմաթիվ այլ օրինակներ համոզում են, որ մեր զգայարաններով ջերմաստիճանի գնահատումը շատ մոտավոր է:

7. Ինչպես է կոչվում մարմնի ջերմաստիճանը չափող սարքը:

Ջերմաստիճանը, ինչպես և յուրաքանչյուր ֆիզիկական մեծություն, կարելի է որոշել չափումների միջոցով: Առավել տարածված հեղուկային ջերմաչափներում օգտագործվում է հեղուկի ջերմային ընդարձակման երևույթը:

8. Ինչպիսի ջերմաչափեր գիտեք:  

Լաբորատորիաներում և բժշկության մեջ օգտագործում են հիմնականում սնդիկային ջերմաչափ, իսկ կենցաղում օգտագործվող ջերմաչափերում, որպես հեղուկ, օգտագործում են գունավորված սպիրտ կամ առողջության համար անվտանգ այլ հեղուկներ:

9. Ֆիզիկական ինչ երևույթ է օգտագործվում սնդիկային ջերմաչափում:

Սնդիկային ջերմաչափում, ինչպես և մյուս հեղուկային ջերմաչափերում  օգտագործվում է հեղուկի ջերմային ընդարձակման երևույթը՝ տաքանալուց սնդիկի ծավալը մեծանում է և հետևաբար բարձրանում է սնդիկի սյան բարձրությունը:

10. Ինչ ջերմաստիճանային սանդղակներ գիտեք: 

Լայնորեն տարածված է Ցելսիուսի սանդղակը, Ֆարենհայտի սանդղակը:

11. Ինչ կապ կա  Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակների 1 աստիճանների միջև:

Նույն մարմնի ջերմաստիճանը կարելի է չափել տարբեր սանդղակներ ունեցող ջերմաչափերով, ուստի դրանց ցուցմունքները կապված են միմյանց հետ:

12. Գրեք բնության մեջ և տեխնիկայում հանդիպող ջերմաստիճանների մասին: Օրինակ՝ Արեգակի մակերևույթի ջերմաստիճան, Երկրագնդի վրա ամենացածր  ջերմաստիճան.. և այլն: Ինչպես նաև կաթնասունների և թռչունների մարմինների ջերմաստիճանը: 

Արեգակի մակերևույթի ջերմաստիճանը — 6000°C

Հրաբխից դուրս հոսող լավայի ջերմաստիճանը — 1100-1200°C

Սպիրտայրոցի բոցի ջերմաստիճանը — 1000°C

Երկրագնդի վրա ամենաբարձր ջերմաստիճանը — 58°C

Երկրագնդի վրա ամենացածր ջերմաստիճանը — 88°C

Ձի.` 38°C

Կով.` 38,5-39,5°C

Խոզ.` 38,5-40°C

Ճագար.`38,5-39°C

Շուն.`38-39

Հավ.`41°C

Սագ.`41,5°C

Պատրաստեք գեղեցիկ ուսումնական նյութ և ներկայացրեք այն: Կարող եք օգտվել նաև դասագրքի ՛՛Հետաքրքիր է իմանալ՛՛  թեմայից՝ էջ 113:

Posted in Հասարակագիտություն 8, Առցանց ուսուցում 8

Մարտի 16- 20. հեռավար- առցանց ուսուցում

«Տիգրան Հայրապետյան» մրցանակ.

Տիգրան Հայրապետյանը հայ քաղաքագետ էր, լրագրող, հասարակագետ, միջազգայնագետ-վերլուծաբան։ Ծնվել է 1964 թվականի մարտի 18-ին Երևանում: Աշխատել սկսել է 16 տարեկանից։ Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ Ավարտել է Հաբիբ Բուրգիբի անվան Կենդանի լեզուների թունիսյան ինստիտուտը։ Արցախյան շարժման ուսանողական առաջնորդներից մեկն էր։ Այժմ մեծ համբավ ունեն նրա հեղինակային գրքերը և հոդվածները: Իր գրեթե բոլոր վերլուծություններում առաջնային էր համարում հասարակության դերն ու նշանակությունը` արժևորելով անձին, անհատին՝ որպես գործիչ: Նա գրել է մի քանի տասանամյակ առաջ, միևնույն է, իր յուրաքանչյուր ակնարկ, հորդոր, առաջարկ, նկարագրություն համարվում է արդի: Տիգրան Հայրապետյանը իր հոդվածներում առաջարկում է հասարակական և քաղաքական խնդիրների պարզ լուծումներ: Տիգրան Հայրապետյանի անունով է անվանակոչվել նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի գրադարանը։

«Անապատի հազար տարի» գրքում ասվում էր, որ ժողովուրդը երբեք չի սխալվում, որ կարող են սխալվել անհատները, բայց ժողովուրդը երբեք չի սխալվում: Յուրաքանչյուր մարդ ընտրության իրավունք ունի և ընդհանրապես կապ չունի, թե նա ինչ  խավի մարդ է։ Ես համաձայն եմ Տիգրան Հայրապետյանի խոսքերի հետ, որ ամեն անհատ ունի իր կարծիքը և կարող է այն ներակայացնել իշխանությանը և իշխանությունը կարող է ընդունել այն: Իմ կարծիքով ժողովրդի կարծքիը շատ կարևոր է, որովհետև, ի վերջո, երկրում ապրում է ժողովուրդը և նրանք կարող են ներակայցնել իրենց կարծիքը:

Posted in Անգլերեն 8, Առցանց ուսուցում 8

March 16-20 (Task 2)

Clothing typeCountri of item productionMaterialTreatment info
JacketChina95%-cotton,
3%-polester,
2%-elastane
machine wash at 30 degreel, do not bleach, cool iron
JeansBangladesh98%-cotton,
2%-elastane
Machine wash, cold temperature, max 30 C mild washing
T-shirtBangladesh100%-cottonMachine wash, cold temperature, max 30 C mild washing
HoodieCambodia 85%-polyester,
15%-cotton
Machine wash, cold temperature, max 30 C mild washing
Posted in Պատմություն 8, Առցանց ուսուցում 8

Մարտի 16-22 (առաջադրանք 2)

Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում/Հայոց պատմության  8-րդ դասարանի դասագիրք, էջ 97-101/, համացանց

  • Պատմել   20-րդ դարի սկզբին արևմտահայության նկատմամբ սուլթանական վարչակարգի վարած քաղաքականության մասին:

20-րդ դարի սկզբին աբդուլհամիդյան վարչակարգը սաստկացրեց ճնշումները հայերի նկատմամբ: Թուրքերը կոտորում էին հայերին, որպեսզի չիրականացնեն բարենորոգումներ։ Նրանք քրդերի և հայերի միջև ցանկանում էին պառակտում մտցնել և ցանկանում էին ամբողջ Օսմանյան կայսրությունում ապրող մարդիկ ընդունեին իրենց կրոնը։ Հայ ազատագրական շարժման ղեկավար ուժերը այս պայմաններում որդեգրեցին նոր մարտավարություն: ՀՅԴ–ն ձեռնամուխ եղավ Արևմտյան Հայաստանում ընդհանուր ապստամբության նախապատրաստմանը:

  • Ներկայացնել հայ ազատագրական շարժման ղեկավարների ընտրած մարտավարությունը:

Հայ ազատագրական շարժման ղեկավար ուժերը որդեգրեցին նոր մարտավորություն։ ՀՅԴ-ն ձեռնամուխ եղավ Արևմտյան Հայաստանում։ Հնչակյանները նույնպես ստեղծում էին զինված խմբեր և նախապատրաստվում համընդհանուր ապստամբության։ Կենտրոնը ըստ նրանց ծրագրի, դառնալու էր Կիլիկիան։

  • Համեմատել Մշո Ս.Առաքելոց վանքի կռիվը և 1904թ. Սասունի ապստամբությունը/ ընթացքը, ավարտը/:

Հայդուկային պայքարի շարունակման կողմնակիցներ Անդրանիկ և Գևորգ Չավուշը փորձում էին վրեժխնդրական քայլերով ոգևորել ժողովրդին։ Նրան Աղբյուր Սերոբին սպանած քուրդ ցեղապետ Բշարե Խալիլին սպանելով ձեռք բերեցին մեծ հեղինակություն։Բայց ավելի նշանավոր էր Ս․Առաքելոց վաքի կռիվը։ Անդրանիկը երեսունյոթ հայդուկներ և քսան զինված գյուղացիների հետ մտնում է վանք, իսկ իրենց հետևից թուրքերը շրջապատում են վանքը։ Երեք օր անց մարտը սկսվում է։ Թուրքերի ուժը համեմատ ավել էր։ Հայերը պահանջներ ներկայացրին, բայց քանի որ թուրքերը միայն առաջին պահանջը արեցին պատերազմը վերսկսվեց։ Պաշարվածների զինամթերքը վերջանում էր դրա համար նոյեմբերի քսան յոթի գիշերը իրենք սպիտակ սավաններով սպիտակ ձյան վրայով աննկատ հեռացան։

Համեմատ Ս․Առաքելոց վանքի կռվի մասնակիցները ավելի քիչ էին, քան Սասունի ապստամբությանը։ Բացի այդ Սասունի ապստամբությունը ցավոք պարտությամբ վերջացավ։

  • Հիմնավորեք կամ հերքեք այն տեսակետը, որ 20-րդ դարի սկզբին  հայդուկային շարժումը  իրեն սպառել էր:

Ըստ տվյալ ժամանակաշրջանի հայդուկային շարժումը որոշ չափով իրեն սպառել էր: Չկար նոր մարտավարություն, կային բազմաթիվ պարտություններ: Արևմտահայերին օգնության շտապող այդ խմբերը չեն հաջողել, քանի որ կազմակերպվել են հապճեպ, առանց գործողությունների մշակված ծրագրերի, հաշվի չեն առնվել առկա պայմաններն ու հնարավորությունները։

  • «Հայ կանայք/ կամ  հայ կինը/ 19-րդ դարավերջի , 20-րդ դարասկազբի հերոսամարտի տարիներին:»

Բազմաթիվ կին հայդուկներ իրենց հերոսությամբ չեն զիջել տղամարդկանց: Կանայք, տղամարդկանց կողքին կռվելով, ուժ ու կորով են ներշնչել նրանց, հավատ` իրենց սեփական ուժերի և հաղթանակի նկատմամբ: Եթե անգամ կռվի դաշտում հայ կնոջ մասնակցությունը համեմատաբար սահմանափակ է եղել, ապա թիկունքում` անհամեմատ ավելի նշանակալի: Հայուհին ոչ միայն հսկել է հայդուկի թաքստոցը, այլև անհրաժեշտ տեղեկություններ, զենք-զինամթերք, հաց ու ջուր է հասցրել վիրավորներին, վերքերն է բուժել և գաղտնի նամակներ տեղ հասցրել:
Հայ կինը իր զավակներին պատգամել է քաջ լինել` անգամ սպառնալով. «Հարամ կ’անեմ տուած կաթս, թէ որ իյնաս թուրքերու ձեռքը»:
Սրանք, հիրավի, մայրերի արտաբերած խիստ ու անանց, ինչպես նաև
մեծ խորհուրդ պարունակող խոսքեր են:
Հայտնի է, որ հայդուկային կռիվներին հայ կանանց մասնակցությունը հայդուկային կանոններով ընդունված չի եղել. հայ տղամարդիկ
դա համարել են անթույլատրելի: Իրականում հայ կնոջ մասնակցությունը մշտապես բարձր է գնահատվել, սակայն վեհանձն հայ տղամարդը թույլատրելի չի համարել վտանգի ենթարկել իր օջախի պահապանին: «Եւ ինչո՞ւ չէ, առաւելութիւն մը մեր յեղափոխական շարժման,
որուն նուիրումով կը մասնակցէր հայ կինն ալ` Սոսէի և Շաքէի տիպարներ տալով Հայոց արիւնալի ազատամարտին»1
– գրում է Ավոն:
Ստեղծված ավանդույթով ու չգրված, բայց պահպանվող կանոնները
չխախտելու նպատակով հայ կանայք կռիվներին հաճախ մասնակցել
են տղամարդու ծպտյալ հագուստով:
Կին հայդուկները մեծ դեր են ունեցել նաև զենք տեղափոխելու
գործում՝ ընդգրկվելով զինատար խմբերում: Հերոսուհի հայդուկ կանանցից շատերը մասնակցել են ֆիդայական կռիվներին` իրենց անմար փառքը թողնելով սերունդներին: Բայց պատմության վճռական և
ճակատագրական պահերին միշտ էլ հայուհին պայքարել է ոսոխի դեմ`
գերադասելով մահը օտար նվաճողի տիրապետությունից:
գույն ապացույցը մեր հազարամյա պատմության փառահեղ հերոսապատումի բազմաթիվ էջերն են:
Հայ հերոսուհի կանայք շրջապատին պատկառանք են ներշնչել,
հարգանք, սեր, կատարյալ վստահություն` ոչ միայն արտահայտած
գաղափարների, այլև իրենց անձնական կյանքի նկատմամբ: Նման
հերոսուհիների թիվը քիչ չէ մեր պատմության մեջ` չնայած այն իրողության, որ մեր պատմագիրներն ու հուշագիրները ժլատ են եղել կանանց գործունեությունը ներկայացնելու տեսանկյունից:

  • Խաչիկ Դաշտենց «Ռանչպարների կանչը»/ մեկ շաբաթվա ընթացքում կարդալ ընտրելի հատվածը,ամփոփել 15նախադասությամբ/

Ես ընթերցեցի իմ նախընտրած հատվածը։ Պատմությունը հետաքրքիր էր։ Պատմվածքը հայրենասիրական էր։ Պատմվածքում պատմվում էր, թե նչպես է Մուշ քաղաքի ս. Մարինե թաղում հայոց լեզվի դասն անցնում։ Ուսուցիչը աշակերտներին հանձնարարել էր սովորել «Ռանչպարի կանչը»։ «Ռանչպարի կանչը» հայոց այբուբենը բանաստեղծություն դարձրած տեսակն էր։

— Ա՛յբ, բե՛ն, գի՛մ,
Ե՛լ, Հովակիմ,
Դա՛, ե՛ջ, զա՛,
Լծիր եզան։
է՛, ը՛թ, թո՛,
Վերկաց, Թաթո,
ժե՛, ինի՛, լյո՛ւն,
Կապիր քո շուն։
Խե՛, ծա՛, կե՛ն,
Ու՞ր է Հակեն։
Հո՛, ձա՛, ղա՛տ,
Միհրա՜ն, Մրհրդա՜տ,
Ճե՛ն, մե՛ն, հի՛,
Կգանք հիմի։
Նո՚ւ, շա’, ո՜,
Պրծիր, Շավո,
Չա’, պե’, ջե’,
Ուշ է, Վաչե։
Ռա’, սե’, վե՛վ,
Ծագեց արև։
Տյո՛ւն, րե’, ցո’,
Մարդ աստծո։
Վյո՚ւն, փյո՛ւր, քե’,
Քելե, Սրքե,
Ե՛վ, օ’, ֆե’,
Օ, ի՜նչ զով է։

Posted in Պատմություն 8, Առցանց ուսուցում 8

Մարտի 16-22 (առաջադրանք 1)

Արևմտահայերի կոտորածները և ինքնապաշտպանական կռիվները 1890-ական թվականները/Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 91-96/

Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի համաձայն կազմել էին Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանները և ներկայացրել սուլթանի կառավարությանը 1895-ի մայիսի 11-ին: Նախագիծը  հայաբնակ վեց վիլայեթներում պետք է ձեռնարկվեր  կենտրոնական իշխանության ամրապնդում, հասարակական   կյանքի զարգացում, արտադրության և տնտեսական դրության կարգավորում, ինչպես նաև քրիստոնյաների պաշտպանությունը քուրդ ցեղապետների կամայականություններից: Մեծ  տերությունների կիսապաշտոնական հովանավորությամբ Բ. դռանը կից կազմվելու էր մշտական հանձնաժողով, որը կհսկեր բարենորոգումների անթերի գործադրությունը: Բոլոր պաշտոնները նաև ոստիկանությունը պետք է բաշխվեին մահմեդականների և քրիստոնյաների միջև, եթե պաշտոնյան մահմեդական էր, նրա օգնականը քրիստոնյա էր լինելու և՝ ընդհակառակը: Բայց Օսմանյան կառավարությունը ընդիմանեց և Սուլթանի անունից դեսպաններին ներկայացվեցին «դիտողություններ», որից հետո էլ Օսմանյան կայսրությունը ակտիվորեն ծավալեց հակածրագիր հայերի դեմ:

  • Համեմատել Զեյթունի հերոսամարտը, Վանի ինքնապաշտպանությունը, հետևանքները:

Զեյթունի հերոսամարտի և Վանի ինքնապաշտպանության հետևանքները գրեթե նույնն էին։ Երկու դեպքում էլ հայերը հաղթանակած էին դուրս եկել: Զեյթունի հերոսամարտի վերջում հաշտություն կնքվեց, իսկ Վանի ինքնապաշտպանության վերջում հայերը՝ փրկվեցին կոտորածից:

  • Ցանոթացիր այս հղմանը «Ցեղասպանություն»  տերմինը,     ինչ փոփոխություններ կկատարեիր, հիմնավորիր կամ հերքիր, որ 21-րդ դարում ցեղասպանություն չի կատարվում:

Ես փոփոխություն չէի կատարի, քանի որ ճիշտ նկարագրված, բացատրված է այդ բառի իմաստը: 21-րդ դարում, կարելի է ասել, ցեղասպանություն չի լինում, լինում են ահաբեկչություններ, պատերազմներ, և տուժվում բազմաթիվ մարդիկ, ինչը և տեղի է ունենում նաև ցեղասպանության ժամանակ:

  • Փորձիր վերհանել քո նախնիների պատմությունը.արդյոք դու էլ մազապուրծ փախած հայի ժառանգ ես, թե ոչ, եթե այո , ապա հարցումների արդյունքում հավաքագրի այդ պատումը՝ նկարներով, հնամյա իրերի լուսանկարներով:

Ես մազապուրծ փախած հայի ժառանգ չեմ։

  • Արդի և ապագա ինչ մոտեցում ես առաջարկում սահմանակից պետության/Թուրքիայի/, քո հասակակիցների  հետ:

Իկ իմացած տեղեկություններով Թուրքիայում դարեր շարունակ նախնիները նոր սերունդին տրամադրել են հայերի դեմ և պատմել են ոչ ստույգ պատմություններ հայերի մասին։ Նրանց պատմության դասագրքերում ոչ մի անգամ չի նշվել հայերի դեմ իրականացրած ցեղասպանության մասին, որովհետև մինչ օրս նրանք չեն ընդունում, որ ցեղասպանություն են իրականացրել հայերի դեմ։ Սակայն ես ինքս տրամադրված չեմ նրանց դեմ, հատակապես, երբ իրենք մեղավոր չեն իրենց նախնիների պատճառով։ Իմ համար կարևորն այն է, որ նրանց իրականացրած ցեղասպանությունից հետո հայ ազգը դեռ կա և շարունակում է զարգանալ և տարածվել։

Posted in Պատմություն 8, Առցանց ուսուցում 8

Հասարակագիտական ստուգատես, Տիգրան Հայրապետյան, հոդվածներ

Տիգրան Հայրապետյան-Բացահայտիր՝ ով է Տիգրան Հայրապետյանը:

Ծնվել է 1964 թվականի մարտի 18-ին Երևանում, Հայկական ԽՍՀ։ Աշխատել սկսել է 16 տարեկանից։

Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ Ավարտել է Հաբիբ Բուրգիբի անվան Կենդանի լեզուների թունիսյան ինստիտուտը։ Արցախյան շարժման ուսանողական առաջնորդներից մեկն էր։

Գլխավորել է Երևանում իր կողմից հիմնված քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատանքը։ 1991 թվականից Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածները և վերլուծաբանական նյութերը կանոնավորապես տպագրվում էին Հայաստանի և Եվրոպայի մամուլում։

  • Բնութագրիր այն ժամանակահատվածը , երբ ապրել, գործել է  հայ քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան Տիգրան Հայրապետյանը:

Այդ ժամանակաշրջանը Արցախյան շարժման ժամանակահատվածն էր։

  • Ընտրիր նշված հոդվածներից մեկը վերլուծիր, տեղադրիր քո բլոգում:

Ազգային արժեքներ եւ քաղաքականություն
«Անապատի հազար տարի»

Հոդվածում ասվում էր, որ ժողովուրդը երբեք չի սխալվում, որ կարող են սխալվել անհատները, բայց ժողովուրդը երբեք չի սխալվում: Յուրաքանչյուր մարդ ընտրության իրավունք ունի և ընդհանրապես կապ չունի, թե նա ինչ  խավի մարդ է։ Ես համաձայն եմ Տիգրան Հայրապետյանի խոսքերի հետ, որ ամեն անհատ ունի իր կարծիքը և կարող է այն ներակայացնել իշխանությանը և իշխանությունը կարող է ընդհունել այն:Իմ կարծիքով ժողովրդի կարծքիը շատ կարևոր է, որովհետև ի վերջո երկրում ապրում է ժողովուրդը և նրանք կարող են ներակայցնել իրենց կարծիքը:

  • ՔՈ կարծիքով, ինչու է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող գրադարանը կրում է Տիգրան Հայրապետյանի անունը:

Ես համացանցում չկարողացա գտնել, թե Տիգրան Հայրապետյանն ինչ կապ ունի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ, բայց իմ կարծիքով նա շատ մեծ կապ ունի, որ գրադարանը անվանակոչել են նրա անունով։

  • Դավիթ Հովհաննիսյան- Բացահայտիր՝ ով է Դավիթ Հովհաննիսյանը:

Դավիթ Հովհաննիսյան (12 հոկտեմբերի, 1953), հայ արևելագետ և դիվանագետ, ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի հիմնադիրներից մեկը։ Բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր (2012), ով մեծ ավանդ է ներդրել Հայաստանի Հանրապետությունում իսլամագիտության և արաբամուսուլմանական քաղաքակրթության գիտական ուսումնասիրության ոլորտում։

Այս հոդվածը շատ հետաքրքիր է: Հոդվածում կային  համացանցին վերաբերող հատվածներ։ Դավիթ Հովհաննիսյանը խոսում էր մարդու և համացանցի անմիջական կապի մասին։ Ինձ շատ դուր եկավ այս հոդվածը, պարզ և միաժամանակ շատ խորը ձևով բացատրված էր ամեն ինչ։

  • Ավարտիր «Կորոնավիրուսն ու սոցցանցերը»-15-20 նախադասությամբ:

Կորոնավիրուսը շատ մեծ տարածում գտավ տարբեր երկրներում։ Ամենասկզբում, երբ վիրուսը տարածված էր միայն Չինաստանում ամբողջ աշխարհն իմացավ այդ մասին համացանցի օգնությամբ։ Այժմ կորոնա վիրուսը տարածված է հարյուրավոր երկրներում։ Մենք կարող ենք համացանցի օգնությամբ տեսնել, թե աշխարհում քանի մարդ է վարակված, քանի մարդ է բուժվել և քանի մարդ է մահացել այդ վիրուսից։ Այժմ, երբ կորոնա վիրուսը տարածում է գտել նաև Հայաստանում, փակվել են կրթական հաստատությունները, բազմաթիվ գործարաններ և հիմնարկներ։ Կառավարությունը հաշվի առնելով ներկա դրությունը, որոշեց հարթակ մտցնել համացանցը և կրթությունը դարձնել հեռավար, համացանցի օգնությամբ։

Posted in Առցանց ուսուցում 8, Կենսաբանություն 8

Մարտի 16-20 առցանց առաջադրանք

Շնչառական համակարգ:Կառուցվածքը և ֆունկցիան

Շնչառությունը գործընթացների համալիր է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը, նրա օգտագործումը օրգանական նյութերի օքսիդացման համար և նյութափոխանակության արգասիք ածխաթթու գազի հեռացումը:
Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից (քթի խոռոչ, քթըմպան, կոկորդ, շնչափող և բրոնխներ) և գազափոխանակության օրգաններից` թոքերից:

Քիթ-կոկորդ՝ կառուցվաշքը և ֆունկցիան

Քթի խոռոչը ոսկրաաճառային միջնորմով բաժանվում է երկու խոռոչների: Յուրաքանչյուր խոռոչ ունի ոլորապտույտ անցուղիներ, որոնք մեծացնում են նրա ներքին մակերեսը: Այդ ամբողջ մակերեսը պատված է լորձաթաղանթով, որը կազմված է թարթիչավոր էպիթելային հյուսվածքից: Թարթիչների թարթման, շարժման օգնությամբ քթի խոռոչից հեռացվում է լորձը՝ նրան կպած մանրէների և փոշու հետ միասին: Քթի խոռոչում ներշնչված օդը, շփվելով լորձաթաղանթի արյունատար անոթների հետ, տաքանում է՝ հասնելով մարմնի ջերմաստիճանին, իսկ լորձի միջոցով խոնավանում է :

Կոկորդը գտնվում է պարանոցի վերին մասում: Այն մի քանի աճառներով, կապաններով, ջլերով և մկաններով միմյանց միացած խոռոչ է: Աճառներից ամենամեծը՝ վահանաճառը, շոշափվում է պարանոցի վրա առջևից: Այն արտաքինից պաշտպանում է կոկորդը: Կոկորդի մուտքը վերևից փակվում է մակկոկորդի աճառով, որը կլլման պահին խոչընդոտում է սննդագնդիկի թափանցումը շնչափող: Հակառակ դեպքում սննդանյութի անցումը շնչափող շնչահեղձության և մահվան պատճառ կարող է դառնալ:

Կոկորդի խոռոչը պատված է լորձաթաղանթով, որը վնասազերծում է օդի հետ այստեղ հասած մանրէները, փոշին և շարունակում է տաքացնել ու խոնավացնել օդը:

Շնչառական համակարգի կառուցվածքը և հիվանդությունները

Բրոնխալ Ասթմա
Բրոնխալ ասթման  խրոնիկական հիվանդություն է:Բրոնխիալ ասթման լինում է անընդհատ կրկնվող վարակային կամ ոչ վարակային ալերգիկ հիվանդություն:
Բրոնխիտ
Բրոնխիտը հիվանդություն է,որն առաջանում է տարբեր պատճառներից (վարակային,ալերգիկ և այլ):Այդ հիվանդությունով առավել հաճախ հիվանդանում են փոքրերը:
Տուրբերկուլյոզ
Տուրբերկուլյոզ իրենից ներկայացնում է քրոնիկական վարաքիչ հիվանդություն:Հաճախ հիվանդանում են դեռահասները և ծերերը,քանզի նրանց օրգանիզմում վարկակի հանդեպ դիմադրողականությունը ցածր է:

Ծխախոտի ազդեցությունը շնչառական համակարգի վրա, ինչպես թողնել ծխելը

Անկախ այն բանից, թե ինչպես եք օգտագործում, ծխախոտը վտանգավոր է ձեր առողջության համար: Ծխախոտային ցանկացած արտադրանքի մեջ առկա են միայն առողջության համար վտանգավոր նյութեր՝ ացետոնից ու խեժից մին​չև նիկոտին և ածխածնի երկօքսիդ: Նյութերը, որոնք դուք շնչում եք, ազդում են ոչ միայն ձեր թոքերի, այլև ամբողջ մարմնի վրա:Ծխելը կարող է հանգեցնել բազմաթիվ խնդիրների, ինչպես նաև ձեր օրգանիզմի համակարգերի վրա երկարաժամկետ ազդեցությունների: Թեև ծխելը հիմնականում բերում է տարիների ընթացքում նկատվող խնդիրների, սակայն երբեմն դրանք արտահայտվում են անմիջապես:

Շնչառական համակարգ
Ծխելու ժամանակ այնպիսի նյութեր են մտնում օրգանիզմ, որոնք կարող են վնասել ձեր թոքերը: Ժամանակի ընթացքում դա կարող է բերել մի շարք խնդիրների: Ծխող մարդիկ թոքային հիվանդությունների ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, որոնցից են` էմֆիզեմա, քրոնիկական բրոնխիտ, թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն, թոքերի քաղցկեղ
։

Ծխախոտից հրաժարվելը կարող է հանգեցնել շնչառական ժամանակավոր գերծանրաբեռնվածության և անհանգստության, քանի որ թոքերը և օդուղիները սկսում են մաքրվել: Ծխելը թողնելուց անմիջապես հետո լորձի գերարտադրությունը վկայում է, որ ձեր շնչառական համակարգը վերականգնվում է:
Երեխաները, որոնց ծխողները ծխում են, ավելի հակված են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են` հազը, ասթման, թոքաբորբը և բրոնխիտը:

Տնային առաջադրանք:

Նյութերը նայել, փորձել հասկանալ,պատրաստել ուսումնական նյութեր,  4-5րոպե տևողությամբ  նյութերը թարգմանել և պատրաստել տեսադասեր, տեղադրել բլոգներում, հղումները ուղարկել ինձ:Հարցերի դեպքում անպայման գրեք, թարգմանությունը գրավոր ինձ ուղարկեք, ես կստուգեմ , որից հետո նոր կկցեք ֆիլմին, որպեսզի սխալներ չլինեն: