Создать видеоматериал ( обязательно видео), в котором каждый из вас рассказывает о конечном результате своего самообразования за последнее время. Ведь вы чему-то , да научились за последнее время( получили новые знания, изучили комп.программы, новый иностр. язык, научились готовить, работать в саду или огороде,прочитали ту или иную книгу, освоили катание на роликах, многор другое). Поместить его в блог.
Написать в блоге, какое значение и место самообразование имело в вашей семье( расспроси родителей), как оно помогло им, в чем конкретно выражалось. А что тебе дало это весеннее самообразование, расскажи и об этом.( после окончания работ у нас будет посвященный этому видеоурок)
Моя семья очень любит читать. Книга очень хорошо для самообразование.
Вырази мнение, может ли самообразование стать основным в образовании каждого современного человека( т.е. теб не кто-то учит, а ты сам добываешь знания, без школы, без учителей)
Ես շատ հավանեցի առցանց ուսուցման տարբերակը, չնայած նրան, որ մեր դպրոցում մինչչ այդ դրությունը եղել է առցանց ուսուցման ծրագիրը, սակայն ինքս առաջին անգամ էի օգտվում այս ուսոցման տարբերակից։
Առցանց ուսուցումը ունի և դրական և բացասական կողմեր։ Դրական կողմերն այն են, որ մենք հետ չմնացինք ուսպլանից, և շարունակեցինք մեր կրթությունը հեռակա տարբերակով։ Բացասական կողմերից մեկն այն է, որ մենք չեինք կարողանում հանդիպել միմյանց, զրուցել, զբոսնել։ Բացասական կոմերից մեկն էլ այն է, որ աշակերտներից շատերը չէին մասնակցում դասերին։ Ես կարծում եմ, որ եթե ամբող դասարանը մասնակցեր առցանց ուսուցմանը, ապա դասերը կանցնեին ավելի հետաքրքիր։
Մայիսի 18-22ին տեղի ունեցող դասերը մեր դպրոցում կարծես լիներ ամփոփում ողջ ուսումնական տարվա համար և նախապատրաստում երկու շաբաթվա ճամբարային ուսուցման համար։
Ես ընթերցեցի «Սասուցի Դավիթ»-ը։ Ես այն կարդացել էի տարիներ առաջ և, քանի որ եր թեման հենց «Սասունցի Դավիթ»-ն էր ես այն ևս մեկ անգամ ընթերցեցի։ Ես շատ եմ սիրում այդ էպոսը, որովհետև այդ էպոսի յուրաքանչյուր խոսքի տաք թաքնված է մի խորը իմաստ։
Երբ արդեն ավարտել էինք ընթերցանությունը տեսազանգի միջոցով քննարկեցինք էպոսը ավագ դպրոցի սաների հետ։ Մեզնից յուրաքանչյուրը ընթերցում էր էպոսից իր սիրելի հատվածը, այնուհետև մենք քննարկում էինք էպոսը և ամեն մեկը հայտնում էր իր հարծիքը էպոսի մասին։
Տեսազանգի ժամանակ մեզ պատմեցին նաև այնպիսի պատմություններ, որոնք ես անձամբ չէի գտել համացանցում։ Պատմեցի «Սասունցի Դավթի» առաջին արձանի մասին, որը պատրաստված էր գիպսից և չուներ ներկայիս տեսքը։ Դիտեցինք նաև դրա նկարները։
Ինձ շատ դուր եկավ քննարկումը և այդ քննարկման ընթացքում ես հարստացրեցի իմ գիտելիքները «Սասունցի Դավիթ» էպոսի մասին։
Համաշխարհային պատերազմում Կովկասյան ճակատում տեղի ունեցող իրադարձությւոնները ներկայացնել երեք՝ ռուսական , թուրքական, հայկական տեսանկյունից/հիմնավորել փաստերի հիման վրա/:
ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏ – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏՃԱՌՆԵՐ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, 2014 թվականին իր «Առաջին աշխարհամարտ–Հայոց ցեղասպանություն. պատճառներ և հետևանքներ» հոդվածում փորձել է համեմատություն անցկացնել հայ ժողովրդի և Առաջին աշխարհամարտին մասնակցած բոլոր մյուս ժողովուրդների ու պետությունների մարդկային կորուստների միջև: Ըստ հայ պատմաբան ակադեմիկոսի՝ «Մասնագետներն Առաջին աշխարհամարտում մարդկության ունեցած կորուստների վերաբերյալ զանազան հաշվարկներ են անում: Առավել ընդունված տեսակետն այն է, որ պատերազմում զոհվել է ավելի քան 20,5 միլիոն մարդ, որից շուրջ 10 միլիոնը՝ ռազմի դաշտում:»Պարզ է դառնում հետևյալը. «Ստացվում է, որ 10,5 միլիոն զոհերը խաղաղ բնակիչներն են: Բացի այդ, ըստ Ա.Մելքոնյանի՝ վիրավորվել և հաշմանդամ է դարձել մոտ 18,3 միլիոն մարդ:» Հայտնի նաև, որ «Նյութական կուրուստները հաշվվում են հարյուրավոր միլիարդներով:» Այնունհետև հայ պատմաբան ակադեմիկոսը համեմատել է երկու պատերազմող խմբավորումների կորուստները: Այսպես՝ «Անտանտի երկրներից զոհվել է 5,6 միլիոն զինվորական և մոտ 8 միլիոն խաղաղ բնակիչ, Եռյակ դաշինքի երկրներից՝ 4,4 միլիոն զինվորական և 3,4 միլիոն խաղաղ բնակիչ:» Այնուհետև Ա.Մելքոնյանը կատարում է շատ ուշագրավ եզրահանգում: «Այսինքն՝ պատերազմը տանուլ տված Գերմանական խմբավորման կորուստների մեջ 3,4 մլն խաղաղ բնակիչներից 2,8 միլիոնը վերաբերում է Օսմանյան կայսրությանը:» Հաջորդ դիտարկումը նույնպես կարևոր իրողություն է ի հայտ բերում. «Դրա մեծ մասը բաժին է ընկել կայսրության քրիստոնյա ժողովուրդներին՝ 1,5 միլիոն հայերին, 500–800 հազարը՝ ասորիներին, 100–350 հազարը՝ հույներին:» Ինքնըստինքյան բխում է հետևյալ հույժ կարևոր եզրահանգումը. «Նշանակում է բնակչության թվաքանակի համեմատությամբ ոչ մի ժողովուրդ չի ունեցել այնպիսի կորուստներ, ինչպիսին հայությունը:»Առավել պարզաբանելով իրավիճակը, ակադեմիկոս Ա.Մելքոնյանը կատարում է ևս մեկ այլ դիտարկում. «Այստեղ մատնանշենք նաև այն հանգամանքը, որ թեպետ պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության տարածքի մի զգալի մասը ռազմակալվել է Անտանտի երկրների զորքերի կողմից, այդուհանդերձ, մուսուլման բնակչությունը քրիստոնյաների համեմատությամբ ունեցել է չնչին կորուստներ:» Վերջապես ի հայտ է գալիս հայ ժողովրդի համար խիստ կարևոր եզրակացությունը. «Հետևապես սին են թուրք քաղաքական ու «գիտական» շրջանակների այն պնդումները, թե տերության բոլոր ժողովուրդները, այդ թվում՝ թուրքերը պատերազմի ընթացքում հավասարապես կրել են մեծ կորուստներ:» Ուստի նաև լիովին արդարացի է հայ պատմաբան ակադեմիկոսի հետևյալ եզրահանգումը. «Հայ ժողովուրդը, որ այդ պատերազմի սանձազերծմանը որևէ մասնակցություն չուներ, վերոհիշյալ տվյալների համեմատության դեպքում միանշանակ ներկայանում է որպես այդ պատերազմի գլխավոր զոհ, հանգամանք, որը, ցավոք, ստեղծված ահռելի գրականության մեջ հիմնականում շրջանցված է:»
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆ
Ներկայացնել Ռուսաստոնում հոկտեմբերյան հեղարջումից հետո Անդրկովկասում տեղի ունեցող փոփոխությունները:
Բոլշևիկների կուսակցությունը 1917թ. հոկտեմբերի 25–ին (նոր տոմարով՝ նոյեմբերի 7–ին) Պետրոգրադում իրականացրեց պետական հեղաշրջում և իր ձեռքը վերցրեց իշխանությունը: Վ. Լենինի գլխավորությամբ ստեղծվեց նոր կառավարություն՝ Ժողովրդական կոմիսարների խորհուրդ (ԺԿԽ): Այս պես սկսվեց Ռուսաստանի պատմության խորհրդային ժամանակաշրջանը: Այսրկովկասի գրեթե բոլոր քաղաքական ուժերը դատապարտեցին բոլշևիկյան հեղաշրջումը: Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած իշխանափոխությամբ երկրամասում առաջացավ իշխանական ճգնաժամ: Այն հաղթահարելու նպատակով Թիֆլիսում 1917թ. նոյեմբերին գումարվեց տեղի քաղաքական և ռազմական ուժերի ներկայացուցիչների խորհրդակցություն: Արդյունքում՝ նոյեմբերի 15–ին կազմավորվեց գործադիր նոր մարմին, որը կոչվեց Անդրկովկասյան կոմիսարիատ, իսկ ԱՀԿ–ն լուծարվեց: Կոմիսարիատում գլխավոր պաշտոնները զբաղեցնում էին մենշևիկներն ու էսէռները: 12 կոմիսարներից 3–ը հայ էին: Նոր գործադիր մարմինը, սակայն, չկարողացավ կարգավորել երկրամասի ներքին կյանքը: Դեռ ավելին՝ վատթարացան ժողովրդի կենսապայմանները, համատարած բնույթ ընդունեցին ավազակությունն ու կողոպուտը: Ազգամիջյան բախումների ալիքը հեղեղեց ողջ երկրամասն ու ճակատային թիկունքը:
Վերլուծել Երզնկայի զինադադարը:
Կտրուկ փոխվեց իրավիճակը նաև Կովկասյան ճակատում: Անդրկոմիսարիատը հաշտության բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ և 1917թ. դեկտեմբերի 5–ին Երզնկայում ստորագրեց զինադադարի համաձայնագիր: Ռազմական գործողությունները դադարեցվում էին մինչև հաշտության պայմանագրի կնքումը: Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո ռուս–թուրքա կան ճակատը փլուզվեց: Ռուսական զորքը լքեց ճակատը, իսկ ազգային զորամասերը, որոնք պետք է փոխարինեին ռուսներին, դեռ նոր էին ձևավորվում և ճակատ չէին հասել: 1917թ. դեկտեմբերի վերջին ճակատի՝ Արևմտյան Հայաստանի հատվածում մնացել էր ընդամենը 17 հազար մարտիկ:
Ներկայացնել Արևմտյան Հայաստանի մասին բոլշևիկյան դեկրետը, գնահատել այդ փաստաթուղթը:
1917 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին խորհրդային Ռուսաստանի ժողկոմխորհն սկսել է զբաղվել Արևմտյան Հայաստանի հարցով։ Ազգությունների ժողկոմատին առընթեր ստեղծված «Հայկական գործերի կոմիսարիատի» անդամներ Վառլամ Ավանեսովին, բանաստեղծ Վահան Տերյանին, էսէռ Պռոշ Պռոշյանին և դաշնակցական Ռոստոմին (Ստեփան Զորյան) հանձնարարվել է մշակել դեկրետ Արևմտահայաստանի մասին։ Որոշ խմբագրումներից հետո դեկտեմբերի 29-ին ընդունված «Թուրքահայաստանի մասին» դեկրետով Ռուսաստանը ճանաչել է Արևմտյան Հայաստանի ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ այդ տարածքում պետություն ստեղծելը, և այդ նպատակով նախատեսել է հետևյալ պայմանները.
Ռուսական զորքերի դուրսբերում Արևմտյան Հայաստանից և երկրամասում կարգուկանոն հաստատելու համար ժողովրդական միլիցիայի ստեղծում:
Հայրենիքից բռնագաղթած հայերի վերադարձը Թուրքահայաստան:
Տարագիր հայերի վերադարձից հետո Ռուսաստանը պարտավորվում է Թուրքիայի հետ բանակցություններում պնդել հօգուտ Արևմտյան Հայաստանի ազատ ինքնորոշման իրավունքի:
Ժողովրդավար, եղանակով Արևմտյան Հայաստանի ժամանակավոր իշխանության մարմնի՝ ժամանակավոր վարչության ստեղծում՝ հայ և մուսուլման բնակչության հավասար տեղերով։ 2-րդ և 4-րդ կետերի իրականացումը հանձնարարվել է Կովկասի գործերի արտակարգ և լիազոր կոմիսար Ս. Շահումյանին, որի իրավասություններն Անդրկովկասի կոմիսարիատը չէր ճանաչում։
Դեկրետով Արևմտյան Հայաստանին ինքնորոշում տալը պատրանք էր, քանի որ ցեղասպանված ու հայաթափված երկրում ինքնավար պետություն ստեղծելն անհնար էր՝ մանավանդ ռուսական բանակի դուրսբերումից հետո։ Վահան Տերյանն այդ մասին իր մտավախությունն է հայտնել Վ. ԼԵնինին։ Իսկ իրականում բոլշևիկները ոչ մի քայլ չեն արել դեկրետը կենսագործելու ուղղությամբ։ Ավելին՝ 1918 թվականի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում կնքված պայմանագրով ՝ Լենինի կառավարությունը թուրքերին է թողել ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Կարսի մարզը, որը մինչ այդ Արևելյան Հայաստանի կազմում էր։Դեկրետի միակ դրական կողմն այն էր, որ խորհրդային Ռուսաստանը ճանաչել է հայերի օրինական իրավունքներն Արևմտյան Հայաստանի նկատմամբ
Վերլուծել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: Հիմնավորել Խորհրդային Ռուսաստանի վարած քաղաքականությունը՝ հայերի շահերի անտեսումը և Արևմտյան Հայաստանի վերադարձը Թուրքիային:
Խորհրդային կառավարությունը խզեց հարաբերությունները Անտանտի դաշնակից երկրների հետ: Նա Բրեստ–Լիտովսկում 1917թ. դեկտեմբերի 2–ին զինադադար կնքեց, ապա հաշտության բանակցություններ սկսեց հակառակորդ Քառյակ միության հետ: Նման քաղաքական շրջադարձով խորհրդային ղեկավարությունը նպատակ ուներ պատերազմող երկրներում հրահրելու համաշխարհային սոցիալիստական հեղափոխություն: Այնպես որ, բոլշևիկների համար Արևմտյան Հայաստանի խնդրի լուծումն ուներ ածանցյալ նշանակություն: Չնայած դրան՝ Հայկական հարցը քննարկվեց բանակցությունների ողջ ընթացքում: Շուտով Բրեստ–Լիտովսկի բանակցությունները ընդհատվեցին: Պատերազմը վերսկսվեց. Գերմանիան հարձակման անցավ Պետրոգրադի ուղղությամբ, իսկ թուրքական զորքը՝ Կովկասյան ճակատում: Իվերջո, շուրջ երեք ամիս ձգված բանակցություններից հետո Խորհրդային Ռուսաստանը 1918թ. մարտի 3–ին (նոր տոմարով) Բրեստ–Լիտովսկում ստորագրեց հաշտության պայմանագիր իր համար շատ ծանր պայմաններով: Անտանտի նախկին անդամ Ռուսաստանը, անջատ հաշտություն կնքելով, դուրս եկավ Առաջին աշխարհամարտից: Հաշտության 4րդ հոդվածի և ռուս–թուրքական լրացուցիչ պայմանագրի համաձայն՝ Թուրքիային վերադարձվեցին Արևմտյան Հայաստանում գրավված հողերը: Ռուսաստանը պարտավորվեց իր զորքերը շուտափույթ դուրս հանել ոչ մի այն Արևմտյան Հայաստանից, այլև Կարսի և Բաթումի մարզերից: Ռուսաստանը պարտավորվում էր նաև Անդրկովկասից հանել իր բոլոր ուժերը և զորացրել հայկական զորամասերը: Այսպիսով՝ Բրեստ–Լիտովսկի պայմանագրով ոտնահարվեցին հայ ժողովրդի իրավունքները: Բոլշևիկները գործարքի գնացին Ռուսաստանի երեկվա թշնամիների հետ, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը: Երբ ստորագրվում էր այդ չարաբաստիկ պայմանագիրը, ռուսական զորքն արդեն լքել էր Կովկասյան ճակատը, և վերսկսվել էր պատերազմն Արևմտյան Հայաստանի տարածքում:
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ 19-ՐԴ ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ ԵՒ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ
1920թ. նոյեմբերին Արևելյան Հայաստանում հաստատվեց խորհրդային իշխանություն. սկիզբ առավ հայ ժողովրդի նորագույն պատմության սոցիալիստական շրջանը, որն էլ եզրափակվեց 1991թ. սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության հռչակմամբ:
Պատմական այդ համեմատաբար կարճ շրջանը հագեցած էր հասարակական, քաղաքական ու մշակութային նշանակալից իրադարձություններով, որոնք իրենց դրոշմը դրեցին ողջ 20-րդ դարի հայ մշակույթի վրա: 1924թ. ապրիլին Խորհրդային Հայատանի կառավարության նիստին հաստատվեց Ալեքսանդր Թամանյանի հեղինակած՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, որը հզոր խթան դարձավ ողջ հանրապետությունում քաղաքաշինության, ճարտարապետության, կերպարվեստի հետագա զարգացման համար: Թեև բոլշևիկյան իշխանության ձեռքին արվեստը ծառայում էր որպես քաղաքական և գաղափարական ամբիոն, սակայն պատմական այս ժամանակահատվածը հայ արվեստի ու գրականության համար նշանակալից ձեռքբերումների ու վերելքի շրջան էր, որը կապված էր նկարիչներ Մարտիրոս Սարյանի ու Հակոբ Կոջոյանի, գրողներ Եղիշե Չարենցի ու Ավետիք Իսահակյանի, Պարույր Սևակի ու Հովհաննես Շիրազի, դերասաններ Վահրամ Փափազյանի ու Մհեր Մկրտչյանի, կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ու Ռոմանոս Մելիքյանի, Առնո Բաբաջանյանի ու Արամ Խաչատրյանի անունների հետ: 1922թ. կազմակերպվեց
հանրապետության առաջին պետական դրամատիկական թատրոնը, որին հետագայում շնորհվեց «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» անունը։ Թատրոնի ստեղծման ու զարգացման գործում մեծ են ռեժիսորներ Լևոն Քալանթարի և Վարդան Աճեմյանի ծառայությունները։ Հովհաննես Աբելյանը, Հասմիկը, Օլգա Գուլազյանը, Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, Ավետ Ավետիսյանը, հետագայում՝ Բաբկեն Ներսիսյանը, Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, Մհեր Մկրտչյանը և Մետաքսյա Սիմոնյանը մարմնավորեցին երկար հիշվող կերպարներ։ Դրամատիկական թատրոններ էին գործում նաև Լենինականում (Գյումրի), Կիրովականում (Վանաձոր) և հանրապետության այլ կենտրոններում։ Երևանում գործում էին Ստանիսլավսկու անվան ռուսական, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական, Պատանի հանդիսատեսի, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնները։
1920-ական թվակաների վերջը նշանավորվեց հայկական կինոարվեստի ծնունդով, որի ստեղծման ու զարգացման գործում մեծ էր ռեժիսոր Համո Բեկնազարյանի դերը։ Այն սկիզբ առավ «Նամուս» համր կինոնկարով։ Իսկ առաջին հնչյունային կինոնկարը «Պեպոն» էր, որը թողարկվեց 1935թ. և ճանաչվեց որպես ժամանակի լավագույն գեղարվեստական ֆիլմ։ Վերելք ապրեց նաև երաժշտական կյանքը։ Հիմնվեցին Երևանի պետական կոնսերվատորիան, առաջին սիմֆոնիկ նվագախումբն ու պետական ֆիլհարմոնիան, Օպերայի և բալետի պետական թատրոնը։ Այդ շրջանի երաժշտական արվեստի զարգացման գործում չափազանց մեծ է Ալեքսանդր Սպենդիարյանի ներդրումը: Նա հիմնադրեց Հայաստանի ազգային սիմֆոնիկ երաժշտությունը:
Նրա «Ալմաստ» օպերան իր պրոֆեսիոնալ կատարելությամբ հասնում է համաշխարհային դասական օպերային արվեստի լավագույն նմուշներին: Անփոխարինելի է տաղանդավոր երգահաններ Ռոմանոս Սելիքյանի, Արմեն Տիգրանյանի, Էդուարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի ու Տիգրան Մանսուրյանի վաստակը դարաշրջանի համար։
Հայ երաժշտության ժողովրդականացման գործում մեծ է օպերային երգիչներ Հայկանուշ Դանիելյանի ու Շարա Տալյանի, Զարուհի Դոլուխանյանի ու Պավել Լիսիցյանի դերը։ ԽՍՀՄ սահմաններից դուրս լայն ճանաչման արժանացան երգչուհիներ Գոհար Գասպարյանը ու Լուսինե Զաքարյանը, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, դիրիժորներ Միքայել Թավրիզյանը, Օհան Դուրյանը, ջութակահարներ Ռուբեն Ահարոնյանը, Ժան Տեր-Մերկերյանը և այլ կատարողներ։ Դեռևս 1936թ. կազմակերպվեց և լայն ժողովրդականություն վայելեց Թաթուլ Ալթունյանի ղեկավարած Հայկական ժողովրդական երգի ու պարի համույթը, որն այսօր կրում է իր ղեկավարի անունը: Երկրորդ աշխարհամարտից հետո կազմավորվեց Հայաստանի պարի պետական անսամբլը, որը մեծ ընդունելություն գտավ նաև արտասահմանում: 1943թ. հիմնադրվեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան, որի առաջին նախագահ ընտրվեց Հովսեփ Օրբելին: 1947թ. նրան փոխարինեց աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը։ Ակադեմիայի ստեղծումը նոր թափ հաղորդեց գիտական ուժերի միավորմանը և զարկ տվեց հանրապետությունում գիտության հիմնարար (ֆունդամենտալ) ճյուղերի զարգացմանը։
1959թ. Մատենադարանը գրադարանային կարգավիճակից վերափոխվեց գիտահետազոտական ինստիտուտի և սկսեց արդյունավետ զբաղվել սկզբնաղբյուրների ուսումնասիրությամբ ու հրատարակման գործով։ Հանրապետության կյանքում նշանակալի երևույթ էր 12 հատորով Հայկական մեծ հանրագիտարանի հրատարակումը: Մատենադարանում այսօր առկա են տարբեր լեզուներով գրված շուրջ 20 000 ձեռագրեր և շուրջ 500 000 վավերագրեր:
Հայ քանդակագործների ավագ սերնդի ներկայացուցիչներից են Սերգեյ Մերկուրովը, Հակոբ Գյուրջյանը, Արա Աարգսյանը, Երվանդ Քոչարը։ Նրանց հաջորդեցին Նիկոլայ Նիկողոսյանը, Ղուկաս Չուբարյանը, Արա Հարությունյանը, Սերգեյ Բաղդասարյանը և այլք: 1935թ. կազմակերպվեց Հայաստանի կերպարվեստի թանգարանը (այսօր` Հայաստանի ազգային պատկերասրահ):
Կինոարվեստի զարգացումը մեծ թափ ստացավ 1960-ական թվականներից։ Այն նշանավորվեց Ֆրունզե Դովլաթյանի, Հենրիկ Մալյանի, Ներսես Հովհաննիսյանի և Ալբերտ Մկրտչյանի գեղարվեստական բարձրարժեք կինոնկարներով։ Հայ կինոարվեստում համաշխարհային մեծություն էր մեծատաղանդ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, ում հայտնի «Նռան գույնը» նկարը նվիրված էր հայ մեծ բանաստեղծ-երգիչ Սայաթ-Նովային: Համընդհանուր ճանաչման արժանացան ճարտարապետական այնպիսի կոթողներ, ինչպիսին են Հանրապետության հրապարակը, Երևանի գինու կոմբինատը, Սարդարապատի հերոսամարտի համալիրը (ճարտարապետ` Ռաֆայել Իսրայելյան), Կոնյակի գործարանը (Հովհաննես Մարգարյան), Մատենադարանը, Ազգային ժողովի, ՀՀ Նախագահի նստավայրի շենքերը (Մարկ Գրիգորյան), Հայոց Մեծ եղեռնի հուշահամալիրը (Արթուր Թարխանյան, Սաշուր Քալաշյան), ԳԱԱ նախագահության շենքը (Սամվել Սաֆարյան), Մարզահամերգային համալիրը, Զվարթնոց օդանավակայանը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը, Երևանի նոր քաղաքապետարանը (Ջիմ Թորոսյան) և այլն։ Այսպիսով, չնայած գաղափարական որոշ արգելքների, 20-րդ դարի երկրորդ կեսին հայ մշակույթը խոշոր նվաճումներ ունեցավ բոլոր բնագավառներում:
ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂԹԱՎԱՅՐԵՐԸ ՆՈՐ ՇՐՋԱՆՈՒՄ/ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԹԱՎԱՅՐԵՐԸ, ԳԱՂԹԱՎԱՅՐԵՐԻ ԴԵՐԸ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ
1826-1829 թվականներին Պարսկաստանի և Օսմանյան կայսրության դեմ Ռուսաստանի հաղթական պատերազմներից հետո սկսվել է Արևելյան Հայաստանի վերաբնակեցումը հայերով։ Ռուսաստանին միացված հայկական տարածքները՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, զարգացնելու և սահմանամերձ շրջաններում վստահելի բնակչություն ունենալու նպատակով Ռուսաստանը կազմակերպել է թուրքական և պարսակական տիրապետության տակ մնացած հայ բնակչության մի մասի (շուրջ 150 000) ներգաղթը Արևելյան Հայաստան։ Դրա շնորհիվ կտրուկ աճեց տեղի հայ բնակչության թիվը, Արևելյան Հայաստանը վերածվեց հայ ժողովրդի համախմբման կենտրոնի։Մինչդեռ Օսմանյան կայսրությունում ավելի էր խստանում հայերի սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային ճնշման քաղաքականությունը։ Հայերի ազատագրական շարժմանը վերջ դնելու նպատակով Թուրքիայի իշխանությունները սուլթան Աբդուլ Համիդ II-ի օրոք 1894-1896 թվականներին կազմակերպեցին շուրջ 300 000 հայերի սպանությունը Արևմտյան Հայաստանում և երկրի այլ վայրերում։ Դրա անխուսափելի հետևանքներից էր հայերի ավելի մեծ չափով արտագաղթը հայրենիքից՝ այս անգամ նաև դեպի Հյուսիսային և Հարավային Ամերիկա: