ԵՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՄ
4.1. Ուսումնական նպատակներով օգտվելու Կրթահամալիրի ուսուցման բոլոր միջոցներից, այդ թվում`
համակարգիչներից, համացանցից և թվային այլ միջոցներից, ուսումնական տարածքներից:
Կրթվելու նպատակով օգտվում եմ դպրոցի կողմից տրամադրված տարբեր միջոցներից:
4.2.Սահմանված կարգով ընտրելու ուսումնական պլանով որոշված իր նախասիրած գործունեությունը (ընտրությամբ գործունեության ծրագիրը), լրացուցիչ կրթության ծավալը:
Տարվա մեջ երկու անգամ ես կարողանում եմ ընտրել իմ ընտրությամբ գործունեության ծրագիրը:
4.3. Սահմանված կարգով ստանալու հեռավար, առցանց ուսուցում:
Մինչև այս ես երբեք չեմ օգտվել դպրոցի առցանց ուսուցումից, սակայն գիտեմ,որ տարվա մեջ հիմնավոր պատճառներով դպրոցից բացակայելու դեպքում դպրոցն ապահովելու է իմ ուսուցումը, թեկուզ հեռավար:
4.4. Սահմանված կարգով ընտրելու մարզաձևը:
Ես ազատ կարողացել եմ ընտրել իմ ուզած մարզաձև:
4.5. Հարցեր ուղղելու դասավանդողներին, Տնօրենին, Կրթահամալիրի տնօրենին, խորհրդին, մասնաժողովին:
Անհրաժեշտության դեպքում դիմել եմ դասավանդողներիս, տնօրենին առանց որևէ դժվարությունների:
4.6. Մասնակցելու առցանց քննարկումներին, Դպրոցի կայքում նյութեր հրապարակելու:
Դպրոցի կայքում իմ նյութերից կան հրապարակվածներ, մասնակցել եմ առցանց քննարկումներին և որևէ խնդրի առաջ չեմ կանգնել այս կետով:
4.7. Հայց ներկայացնելու Կրթահամալիրի խաղարկային դատարան:
Առիթ չեմ ունեցել նման բան անելու, բայց կարծում եմ, որ սա շատ կարևոր կետ է դպրոցի կանոնադրության և սովորողի իրավունքների մեջ:
ԵՍ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՄ
5.1. Չխախտել Կանոնները, ուսումնառության ընթացքում հարգել այլոց իրավունքները:
Համաձայն եմ այս կետի հետ, և այս պահանջը կատարում եմ:
5.2. Պահպանել անվտանգության կանոնները:
Դպրոցում պահպանում եմ անվտանգության կանոնները:
5.3. Չուշանալ ուսումնական պարապմունքներից և մասնակցել ուսումնական պլանով որոշված բոլոր
պարապմունքներին. ուսումնական պարապմունքի ժամանակը այլ նպատակով չօգտագործել:
Աշխատում եմ այնպես անել, որպեսզի ուշացումներ չունենամ դասաժամերից:
5.4. Բացակայության դեպքում նախօրոք տեղեկացնել սահմանված կարգով:
Բացակայություններիս մասին միշտ տեղեկացրել եմ կազմակերպչին:
5.5. Սահմանված կարգով մասնակցել ուսումնական պլանով որոշված ճամբարներին, ստուգատեսներին,ծեսերին, տոներին:
Տարվա ընթացքում աշխատել եմ, որպեսզի մասնակցեմ յուրաքանչյուրից գոնե մեկ անգամ:
5.6. Սահմանված կարգով մասնակցել ուսումնական ճամփորդություններին, ուսումնա-հասարակական նախագծերի իրականացմանը:
Փորձել եմ մասնակցել, սակայն կարծում եմ որ չի կարելի սա համարել պարտավորություն, և սովորողը պարտավոր չի տարվա մեջ մեկ կամ մի քանի անգամ մասնակցել նշվածներից՝ եթե չունի ցանկություն:
5.7. 3-րդ դասարանից վարել իր ուսումնական բլոգը:
Համաձայն եմ այս կետի հետ:
5.8. Հետևել կայքին, դասավանդողների ուսումնական բլոգներին և սահմանված կարգով մասնակցել կայքի աշխատանքներին:
Հետևում եմ նշվածներից բոլորին,և շատ եմ կարևորում այս պարտավորությունը:
5.9. Վարել էլեկտրոնային հասցե, պատասխանել ուսուցչի, Դպրոցի կազմակերպչի, Տնօրենի, գրասենյակի ղեկավարի, Կրթահամալիրի տնօրենի էլեկտրոնային նամակներին:
Հետևում եմ նշվածներից յուրաքանչյուրին օրվա մեջ մեկ կամ մի քանի անգամ, եթե առկա չեն լինում խնդիրներ: Սա շատ կարևոր կետ է սովորողի պարտավորությունների մեջ:
5.10. Մասնակցել հիգիենիկ պահանջների պահպանմանը, ուսումնական տարածքի և գույքի խնամքին. ուսումնական պարապմունքների հաճախել կոկիկ հագնված:
Համաձայն եմ այս կետի հետ:
5.11.Սահմանված կարգով ներկայացնել ուսումնական գործունեության հաշվետվությունները։
Փորձում եմ ներկայացնել հաշվետվությունները կամ առաջադրանքներն ուսուցչի տված ժամկետների մեջ: