Posted in Պատմություն 8, Առցանց ուսուցում 8

Կանանց դերը պատմության մեջ

Դարերի խորքում մարդկանց միջև սոցիալական հավասարություն չկար, և առավել ևս ՝ տղամարդու և կնոջ միջև: Վերջինս ստրուկի նմամ ենթակա դիրքն էր զբաղեցնում ՝ կատարելով միայն իր տնային և մայրական պարտականությունները: Չնայած պատմաբաններն ու հնագետները վկայում են այն ժամանակի մասին, երբ կինը առաջնային դեր է խաղացել հասարակական կյանքում: Դա մայրիշխանության դարաշրջանն էր: Այս շրջանի մասին մենք սովորում ենք այն ավանդույթներից և առասպելներից, որոնք պահպանվել և հասել են մինչ մեր օրեր:
Հին հույները կանացի գեղեցկությունը աստվածացնում էին քանդակների մեջ ՝ դրանցով զարդարելով տաճարները, բայց իրական կյանքում նրանք դուրս էին գցում կամ զոհաբերում էին «ավելորդ» դուստրերին, վաճառում էին աղջիկներին և կանանց վերաբերվում էին միայն որպես լուռ տնային տնտեսուհիներ: Հին Հունաստանում կանայք կցված էին իրենց տներին, նրանք չպետք է խառնվեին հասարակական գործերին: Նրանք չէին կարողանում մասնակցել քաղաքի կառավարման, ժառանգել կամ ունեցվածք ունենալ, կամ էլ դատարանում պաշտպանվել: Կանայց նույնիսկ թույլ չէր տրվում գնել այնպիսի իրեր, որոնց արժեքը որոշակի գումարից ավել էր:
Ողջ կյանքի ընթացքում կինը հնազանդվում էր տղամարդկանց, նախ՝ հորը, իսկ հետո՝ ամուսնուն, եղբորը կամ որդուն:
Միջնադարում, ասպետական ժամանակներում, «Գեղեցիկ տիկնոջ» պաշտամունք էր տիրում, բայց կինը իրականում կրկին իրավազուրկ էր։
Իհարկե, ժամանակի ընթացքում կանանց հասարակական դերը և դիրքը հասարակության մեջ փոխվում են: Հատկապես ցնցող փոփոխություններ տեղի ունեցան այս առումով 20-րդ դարում, չնայած տարատեսակ նախապաշարմունքներն ու առասպելները խանգարում են կանանց հասարակության մեջ իսկապես հավասար դիրք գրավելուն:
Մենք ապրում ենք լուսավոր դարաշրջանում, երբ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներն ամրագրված են տարբեր երկրների սահմանադրություններում, երբ կանայք ընդգրկված են հասարակության տնտեսական կյանքում, քվեարկելու իրավունք ունեն և կրթություն ստանալու հնարավորություն, սակայն կանանց դիրքը դեռ մնում է հիմնականում երկիմաստ:
Կանանց նկատմամբ խտրականությունը շարունակվում է, չնայած որ դա այլևս հաճախ լինում է ոչ թե բացահայտ, այլ թաքնված ձևով, ինչին նպաստում են կայուն հասկացությունները այն մասին, թե ինչ է «թույլատրվում» կնոջը հասարակության մեջ:
Որոշ ամենատարածված կարծրատիպերն են. կանանց ճակատագիրը դա տունն և ընտանիքն է, կինը չի կարող լինել լավ առաջնորդ կամ ղեկավար, աշխատավայրում կանանց զբաղվածությունը բացասաբար է անդրադառնում իրենց երեխաների վրա, ազդում է հասարակության մեջ հանցավորության աճի վրա, կանայք չեն ձգտում հաջողության, քաղաքականությունը կանանց գործը չէ և այլն։

Սակայն դա իհարկե այդպես չէ, և համաշխարհային պատմության ընթացքում բազմաքիվ են եղել կանայք, ովքեր բեկումնային դեր են ունեցել պատմության տարբեր ժամանակահատվածներում տարբեր ոլորտներում: Ներկայացնենք նրանցից մի քանիսին:

Կլեոպատրա

Kleopatra-VII.-Altes-Museum-Berlin1 Կլեոպատրա VII Ֆիլոպատոր

Ծնվել է մ. թ. ա. 69թ., Ալեքսանդրիայում, Պտղոմեոսյան Եգիպտոսում: Եգիպտական Պտղոմեոսների տոհմի ամենահայտնի և վերջին թագուհին էր։

Կլեոպատրա թագուհին աշխարհին հայտնի է իր գեղեցկությամբ, նենգությամբ, վավաշոտությամբ, խորամանկությամբ ու խարդախությամբ: Նրա անունը կապված է նաև հայոց պատմության հետ:

kleopatra-carica-egipta-6-glavnyh-dostizhenij

Նա Պտղոմեոս XII Ավլետես թագավորի (որ, ի դեպ, գահ բարձրացավ Տիգրան Մեծի զինական աջակցությամբ) ավագ դուստրն էր: Կլեոպատրայից բացի, Պտղոմեոսն ուներ ևս երկու որդի և երեք դուստր: Կլեոպատրան սիրում էր հորը, այդ իսկ պատճառով ընտրել էր Ֆիլոպատոր մականունը, որ նշանակում է hայրասեր:

Պտղոմեոս XII-ը, լինելով կիրթ գահակալ, իր պալատ էր հրավիրել ժամանակի շատ ուսյալ այրերի, որոնք զբաղվեցին նաև արքայազնների կրթությամբ: Կլեոպատրան, հռոմեացի պատմիչների հավաստմամբ, ժամանակի ամենաուսյալ անձանցից էր: Բացի լատիներենից և հունարենից, նա տիրապետում էր նաև ասորերենին, եբրայերենին, արաբերենին, մարերենին, պարսկերենին, հաբեշերենին, ղպտերենին: Նա հմուտ էր նաև մաթեմատիկայի և քիմիայի ասպարեզներում:

168570a76662d1a0a7b459b8792a891e

Եգիպտոսում տարածված էր «սրբազան ամուսնության» սովորույթը, և Կլեոպատրան ամուսնացավ իր եղբայրների հետ: Սովորույթի նպատակն այն էր, որ արքայական տոհմին այլ արյուն չխառնվի և ուրիշ տոհմերից գահի թեկնածուներ չհայտնվեն:

Կլեոպատրայի առաջին ամուսինն ավագ եղբայրն էր՝ Պտղոմեոս XIII-ը:
Մ.թ.ա. 51 թ. մահանում է Պտղոմեոս XII-ը, և գահն անցնում է Պտղոմեոս XIII-ին ու Կլեոպատրային: Սակայն երիտասարդ ամուսինները չեն կարողանում հաշտ գահակալել, Կլեոպատրան սկսում է դավել եղբորը, որը երկու տարի անց մայրաքաղաքից արտաքսում է Կլեոպատրային: Կլեոպատրան հեռանում է Ալեքսանդրիայից և զորք հավաքում՝ գահին բռնությամբ տիրելու համար: Սակայն բախումը կանխեց Հռոմի կայսր Հուլիոս Կեսարը, որ Եգիպտոս գալով՝ փորձեց հաշտեցնել գահակալներին: Կեսարը մայրաքաղաք հրավիրեց Կլեոպատրային: Վերջինս, չկարողանալով խարդավանքներով և բռնությամբ իր օգտին լուծել գահակալության խնդիրը, որպես զենք օգտագործեց իր հմայքը՝ դառնալով Կեսարի սիրուհին:

250px-Cleopatra_and_Caesar_by_Jean-Leon-Gerome Կլեոպատրան և Հուլիոս Կեսարը։                                                                                                   Ժան Լեոն Ժերոմի նկարը։

Նա, ինչպես հաղորդում է Պլուտարքոսը, հրամայեց իրեն փաթաթել սավանների մեջ, ամուր կապել պարաններով և ներկայացնել Կեսարին որպես գերի: Այսպիսով թագուհին նախ շարժեց Կեսարի գթասրտությունը, ապա՝ գերեց նրան իր հմայքով: Կլեոպատրայի խորհրդով Կեսարը սպանեց ոչ միայն Պտղոմեոս XIII-ին, այլև նրա համակիրներին: Եգիպտական գահ բարձրացավ Կլեոպատրա VII թագուհին՝ կողքին ձևական գահակից և ամուսին ունենալով կրտսեր եղբորը՝ Պտղոմեոս XIV-ին: Դառնալով Կեսարի սիրուհին՝ Եգիպտոսի թագուհին մ.թ.ա. 47 թ. նրան որդի պարգևեց՝ Կեսարիոնին: Նա անգամ Հռոմ այցելեց, ուր, շատ ուսումնասիրողների կարծիքով, Հուլիոս Կեսարն ու Կլեոպատրան անգամ ամուսնացել են: Մ.թ.ա. 44 թ. Հռոմում Հուլիոս Կեսարը սպանվեց:

220px-Cleopatra_VII_statue_fragment,_69-30_BC_-_Royal_Ontario_Museum_-_DSC09761

Մի քանի տարի Կլեոպատրան ամուսնացել է Մարկոս Անտոնիոսի հետ, ումից նա ունեցել է 2 տղա և 1 աղջիկ։ Մ.թ.ա. 31-ին հունական Ակտիում քաղաքի մոտ Անտոնիուսի և Կլեոպատրաի բանակը (120 000 զինվոր, 12 000 ձիավոր, 470 նավ) պարտվում է Օկտավիանոսի բանակին (80 000 զինվոր, 15 000 ձիավոր, 260 նավ)։

Վերադառնալով Ալեքսանդրիա՝ Կլեոպատրան և Մարկոս Անտոնիոսը իրենց ձևացնում են որպես պատերազմի հաղթողներ, սակայն նրանք գիտեն, որ մի քանի օր հետո Օկտավիանոսը կժամանի Ալեքսանդրիա՝ իր հաղթանակը հայտարարելու։ Մարկուս Անտոնիոսը ինքնասպան է լինում, նետվելով իր թրի վրա։

Երբ Օկտավիանոսը հասավ Ալեքսանդրիա, Կլեոպատրան դեռ ապրում էր։ Նա փորձել է գերել Օկտավիանոսին, ինչը ստացվել էր Կեսարի և Մարկուս Անտոնիոսի հետ։ Մ.թ.ա. 30 թվի օգոստոսի 12-ին, իր նպատակին չհասնելուց հետո, Կլեոպատրան ևս ինքնասպանություն է գործում։ Նրա մահվան պատճառը մինչ այսօր հայտնի չէ, ըստ առասպելի՝ նա իրեն սպանել է օձի թույնի միջոցով։

IMG-9b092f19a7ca026bc0c67ceb05696b65-V

Կլեոպատրան պատմությանը հայտնի առաջին խոշոր կին գործիչն է:

Ժաննա դ’Արկ

375374_4__048 1412թ. հունվարի 6 — 1431թ. մայիսի 30

Ժաննա դ’Արկը Ֆրանսիայի ազգային հերոսուհի է, կաթոլիկ եկեղեցու սուրբ, հայտնի է նաև որպես Օռլեանի կույս։ Գլխավորել է ֆրանսիական ժողովրդի ազատագրական պայքարն անգլիացիների դեմ Հարյուրամյա պատերազմի (1337-1453 թվականներ) ժամանակ։

Jeanne au siège d'Orléans

Նա ծնվել է աղքատ գյուղացիների ընտանիքում։ Օժտված էր սուր մտքով, ողջախոհությամբ և միաժամանակ է ոգևորելու ընդունակությամբ, սակայն կրթություն չի ստացել։

unnamed (1)

13 տարեկանից Ժաննան լսել է «ձայներ» և տեսիլքներ է ունեցել, որոնցում նրան հայտնվում էին սրբեր և հրեշտակներ։ Մոլեռանդ կրոնապաշտ Ժաննա դ’Արկը հավատացել է, որ իրեն նախասահմանված է ազատագրել Ֆրանսիան։

Jeanne_d'Arc,_atelier_Rubens

Ազատագրական պատերազմն սկսելու համար դժվարությամբ տեսակցել է Ֆրանսիայի թագաժառանգ Շարլի հետ և համոզել նրան վճռական ռազմական գործողություններ սկսել, իսկ ինքը, առաջնորդելով բանակը, 1429թ.-ի մայիսի 8-ին ազատագրել է պաշարված Օռլեան քաղաքը, որի համար ժողովուրդը նրան անվանել է Օռլեանի կույս:

06-ee906e8a12e5948ef9c4f7f2bde61827

Մի շարք հաղթանակներից հետո Ժաննան բանակն առաջնորդել է դեպի Ռեյմս քաղաք, որի ազատագրումից հետո՝ 1429թ.-ի հուլիսի 17-ին, թագադրել է Շարլին՝ որպես Կառլոս VII թագավոր: Դրանով վերականգնվել է Ֆրանսիայի պետական անկախությունը:

585689ead591 Կառլոս VII թագավոր (1403- 1461)

Սակայն համաժողովրդական պատերազմի ծավալը և Ժաննա դ’Արկի լայն ժողովրդականությունը վախեցրել են թագավորին և ազնվականությանը։ Ժաննան շարունակել է ղեկավարել անգլիացիների դեմ ռազմական գործողությունները մինչև 1430 թվականի մայիսի 23-ը, երբ անգլիացիների դաշնակից բուրգունդացիները նրան գերի են վերցրել և հանձնել անգլիացիներին 10 հազար լիվր գումարի դիմաց։

Screenshot_6

Վերջիններս, մի ամբողջ տարի Ժաննային բանտում պահելուց հետո, մեղադրել են նրան վհուկության և հերետիկոսության մեջ։ Ռուան քաղաքում եկեղեցականներից կազմված ատյանը կանխատեսելի դատավճիռ է կայացրել. Ժաննա դ’Արկը մեղավոր է ճանաչվել՝ սկզբում դատապարտելով ցմահ բանտարկության, այնուհետև՝ մահապատժի։ 1431 թվականի մայիսի 30-ին Ինկվիզիցիայի (կաթոլիկ եկեղեցու դատական և քննչական կազմակերպություն) դատավճռով նրան այրել են Ռուանի Հին շուկայի հրապարակում։ Նա ընդամենը 19 տարեկան էր:

ab46be02166baed82b8b8a93269be80a

Մահապատիժը իրականացնողները երկու անգամ նորից են այրել արդեն մահացած մարմինը՝ չցանկանալով, որ նրա մարմնից մնացորդներ մնան ու մասունք դառնան։

1453թ.-ի հոկտեմբերի 19-ին պատերազմն ավարտվել է անգլիացիների պարտությամբ, և շուտով ազատագրվել է ողջ Ֆրանսիան:

250px-Sacré-CœurJoan_of_Arc

Դրանից հետո Շառլը նախաձեռնել է Ժաննա դ’Արկի վարկի և հեղինակության վերականգնմանն ուղղված միջոցառումներ։ 1455 թ. Ռուանում գումարվել է եկեղեցական նոր ատյան, որը բեկանել է նախկին դատավճիռը՝ մաքրելով Օռլեանի կույսին բոլոր մեղադրանքներից։ Իսկ 1920 թվականի մայիսի 16-ին՝ դասվել սրբերի շարքին։

Joanofarc

Մարիա Կյուրի

250px-Marie_Curie_(Nobel-Chem) Մարիա Սկլոդովսկա-Կյուրի

                                                           (նոյեմբերի 7, 1867թ.- հուլիսի 4, 1934)

Մարի Կյուրին ծնվել է Վարշավայում, Լեհական թագավորությունում, որն այն ժամանակ Ռուսական կայսրության մի մասն էր կազմում: Նախնական կրթությունը ստացել է Վարշավայի «Թռիչք» համալսարանում (գաղտնի գործող ուսումնական հաստատություն, որը պահպանում էր լեհական ավանդույթները), ապա սկսել է զբաղվել բնագիտության գործնական ուսումնասիրմամբ:

images (1)

1891 թվականին, 24 տարեկան հասակում նա մեկնում Փարիզ՝ ուսումը շարունակելու: Այնտեղ նա բարձրագույն կրթություն է ստանում և շարունակում իր հետագա գիտական ուսումնասիրությունները:

1894 թվականին Մարիան հանդիպում է Պիեռ Կյուրիին, իսկ 1895 թվականին նրանք ամուսնանում են։

d8f709a2701325c5440691470a1feda4

Միասին սկսում են ուսումնասիրել ուրանի աղերի արձակած անսովոր ճառագայթները։

1903 թվականին ամուսնու՝ Պիեռ Կյուրիի և ֆիզիկոս Անրի Բեքերելի հետ մեկտեղ ստանում է Նոբելյան մրցանակ ֆիզիկայի բնագավառում: 1911 թվականին Նոբելյան մրցանակ է ստանում քիմիայի բնագավառում:

220px-Marie_Skłodowska-Curie's_Nobel_Prize_in_Chemistry_1911 1911 թվականի Նոբելյան մրցանակի հավաստագիրը

Նրա ձեռքբերումները ներառում են «ռադիոակտիվության» տեսության զարգացումը (տեսություն, որի անունը ինքն էր հորինել), ռադիոակտիվ իզոտոպերի մեկուսացման տեխնիկան և երկու քիմիական տարրերի՝ ռադիումի և պոլոնիումի հայտնագործումը:

Նրա ղեկավարությամբ աշխարհում առաջին անգամ սկսվեցին ուսումնասիրություններ կատարվել նորագոյացությունները ռադիոակտիվ իզոտոպերով բուժելու ուղղությամբ:

7-43

Նա հիմնադրել է Փարիզի և Վարշավայի Կյուրիի անվան ինստիտուտները, որոնք մինչև օրս հանդիսանում են բժշկական հետազոտությունների գլխավոր կենտրոններ:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա մշակեց ռենտգենյան ճառագայթներով զինված շարժական ռադիոգրության միավորներ՝ դաշտային հիվանդանոցների համար:

220px-Marie_Curie_-_Mobile_X-Ray-Unit Կյուրին ռենտգենյան ճառագայթների սարքակազմով զինված փոխադրամիջոցում

Մարի Կյուրին առաջին կինն է, որ ստացել է Նոբելյան մրցանակ, առաջինը և միակ կինը, որ ստացել է կրկնակի Նոբելյան մրցանակ և միակ մարդը, որ Նոբելյան մրցանակ է ստացել երկու տարբեր գիտական բնագավառներից:

Նա նաև եղել է Սորբոնի համալսարանի առաջին կին պրոֆեսորը:

659b692c48e9fef26bef54b2fc57d5fe

Մարի Կյուրին մահացել է 1934 թվականին Ֆրանսիայում, Վերին Սավոյի առողջարաններից մեկում, ապլաստիկ անեմիայից։ Նրա մահվան պատճառը երկար տարիներ ռադիացիայից չպաշտպանված կենսակերպ վարելն էր և առաջին համաշխարհայինի տարիներին դաշտային հիվանդանոցներում ռադիոգրության սարքերով աշխատելը: Աշխատելով ռադիոակտիվ նյութերի հետ՝ Մարի Կյուրին զգուշություն չէր ցուցաբերում և նույնիսկ որպես կախազարդ օգտագործում էր ռադիումով անոթ։

94792530_v1

Մարի և Պիեռ Կյուրիների գործը շարունակել են նրանց դուստր Իրեն Կյուրին և նրա ամուսինը՝ Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրին։

170px-Lublin_UMCS_Pomnik_Marii_Curie-Skłodowskiej Մարի Կյուրիի արձանը Կյուրիի համալսարանի դիմաց, Լյուբլինում, Լեհաստան

Մայր Թերեզա

5fdf3d8e0f248eb9333c7c277a5ee020-822x1024 Մայր Թերեզա (Անգես Գոնջե Բոյաջիու)   (1910- 1997)

Ծագումով ալբանուհի մայր Թերեզան ծնվել Է 1910 թվականին՝ Սկոպյեում, բայց երկար տարիներ աշխատել Է Կալկաթայում (ուստի նրան հաճախ անվանում են Կալկաթայի մայր Թերեզա), որտեղ բարեգործական առաքելություն Է հիմնել:

Նա կաթոլիկ միանձնուհի էր, «Գթասրտության օրդեն»-ի հիմնադիրը, որը ծառայում էր հիվանդներին և աղքատներին։

300px-Sisters_of_Charity

Քույրերն ապրում էին այնպես, ինչպես նրանք, ում մասին իրենք հոգ էին տանում: Նրանց կյանքը դժվար էր, աշխատանքը` հոգնեցնող. մաքրել, լվանալ, չզզվել հիվանդների սարսափելի վերքերից: Մայր Թերեզան իր օրինակով բոլորին ցույց էր տալիս, թե ինչպիսին պետք է իսկապես գթասիրտ մարդը լինի:

ashxarhum-shat-mardik-kan-oron-na158832.2

Մայր Թերեզան կասկածների դեմ միակ արժանի միջոց էր համարում Աստծուն դիմելը: Նա օգնության էր գնում բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեին: Նա բացեց ավելի քան 60 դպրոց, որբանոց և աղքատանոց, որոնք գոյություն ունեին բարեգործների օգնության շնորհիվ:

unnamed

Մայր Թերեզան Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1979)։ Նա դասվել է Հռոմեական կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքը։

Ըստ որոշ տվյալների՝ Մայր Թերեզան ունի հայկական ծագում, ինչի մասին Վազգեն Առաջինն է հայտնել Մայր Թերեզայի հետ հանդիպումից հետո: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, երբ Մայր Թերեզան ժամանել էր Հայաստան, հանդիպեց նաև Վազգեն Առաջինի հետ: Հանդիպման ընթացքում Մայր Թերեզան կաթողիկոսին պատմել է իր հայկական ծագման մասին: Նրա իսկական անուն ազգանունը Ագնեսսա Բոյաջյան է, հայրը Արևմտյան Հայաստանից է գաղթել Ալբանիա, մայրն էլ ալբանուհի քրիստոնյա է։

mayr-terezan-asel-e-u86279-1

Գոհար Վարդանյան

IMG-699ace873e7e393821b10ffe29d4b113-V Գոհար Վարդանյան (1926 — 2019)
Գոհար Վարդանյանը ծնվել է 1926 թվականին Լենինականում։ 1930 թվականին նա ընտանիքով տեղափոխվել է Իրան: 16 տարեկան հասակում անդամագրվել է իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի լրտեսական խմբին, որի հետ միասին կատարել է բազմաթիվ հետախուզական աշխատանքներ:
1943 թվականի նոյեմբերի 30-ին այդ խմբավորմանը հաջողվել է կանխել Թեհրանում կայանալիք կոնֆերանսի ժամանակ Եռյակ դաշինքի ղեկավարների՝ Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Դ. Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի դեմ գերմանական հատուկ ծառայությունների մահափորձը: Մահափորձը ծրագրավորված էր իրականացնել Ուինսթոն Չերչիլի ծննդյան տարեդարձին։
IMG-3203ab1efb5c6f4cf30d3d625c7f6a28-V
1946 թվականին Գոհարն ամուսնացել է Գևորգ Վարդանյանի հետ։ Հարսանիքի արարողությունը տեղի է ունեցել Թեհրանի հայկական եկեղեցում և եղել է զույգերի երեք ամուսնություններից առաջինը։ Ելնելով իրենց աշխատանքի բնույթից՝ նրանք ամուսնացել են երեք անգամ։
IMG-e8eb684ea6e733ea97817fb242e284ec-V
1951 թվականին Վարդանյանների խնդրանքով գաղտնի խմբակցության կենտրոնը նրանց հնարավորություն է տալիս ստանալու բարձրագույն կրթություն։ 1956 թվականին Վարդանյաններն ավարտել են Երևանի օտար լեզուների ինստիտուտը։
IMG-1206bd64596c4e82bfc9c8a5383bf098-V
Երկար տարիներ Գոհար և Գևորգ Վարդանյանները «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա վիճակում աշխատել են տարբեր երկրներում: Իտալիայում աշխատելու տարիներին հսկողության տակ են վերցրել ՆԱՏՕ-ի հարավային թևը։ Այստեղ նրանք ծանոթություններ են հաստատել նախարարների, նախագահի և ամերիկյան ծովային սպաների հետ։
IMG-10217e0b7909e94f5c124cf324151ba7-V
1986 թվականին նրանք վերադարձել են Հայաստան: Մի քանի ամիս անց Գոհարն անցել է թոշակի, իսկ Գևորգը շարունակել է ծառայությունը մինչև 1992 թվականը։
2019 թվականի դեկտեմբերի 13-ին հետմահու պարգևատրվել է Պատվո շքանշանով:

IMG-a82e0f2134385d4ae2b097d0b5b5ba1a-V

Այսեդորա Դունկան

IMG-b609861df9aa346591f3b22a35230858-V Այսեդորա Դունկան (1877 — 1927)
Ժամանակակից պարի ստեղծողը, որը գլխիվայր շրջեց ողջ արևմտյան արվեստը: Կարդում էր Նիցշե, ապրում էր Սերգեյ Եսենինի հետ և ջանում էի ստեղծել «նոր մարդ»: Ինչ-որ կերպ դա նրան հաջողվեց:

IMG-9581f20de89026cfd4d19d7a7954abe1-V Կոկո Շանել (1883 — 1971)
Նա արդիականացրեց կանացի նորաձևությունը, հագցրեց իր դարաշրջանի ամենահայտնի կանանց և ոչնչացրեց գենդերային կարծրատիպերը: Հանրաճանաչ օծանելիքները համեմատած այդ ամենի հետ պարզապես մանրուք են:

IMG-8b947acd43991c257ed603eba958deaa-V Ֆրիդա Կալո (1907 — 1954)
Մի նկարիչ, ով իր ամուսնու՝ Դիեգո Ռիվերայի հետ միասին, մեքսիկական արվեստը հետաքրքիր դարձրեց ամբողջ աշխարհին: Նրա նկարները տեղական բանահյուսության, ժողովրդական ծեսերի, սովորությունների, հավատալիքների և նրա խառնվածքի և սրտի գրգիռների վայրի խառնուրդ են:
IMG-1c10e10f186c5e0985bed1e691ecad78-V Վալենտինա Տերեշկովա (1937)
Վալենտինան առաջինն է այն կանանցից, ովքեր կարողացել են հասնել տիեզերք: Եվ միակը նրանցից, ով դա արել է միայնակ:
IMG-24473df9a88c3c197ce85b88fbf18798-V Հեյդի Լամար (1914 — 2000)

1930-ական և 1940-ական թվականներին հանրաճանաչ ավստրիացի, այնուհետև ամերիկացի կինոդերասանուհի է, ինչպես նաև գյուտարար: Նրա պատմությունը մեկն է այն պատմություններից, որոնք մեզ անհեթեթություն կթվային, եթե դա գեղարվեստական ֆիլմի մեջ տեղի ունենար. Եվրոպայից խորհրդավոր հոլիվուդյան աստղը և ավանգարդային կոմպոզիտորը (խոսքը Ջորջ Էթայլի մասին է) հայտնագործում են ազդանշանների կոդավորման նոր եղանակ: Լամարը, որի դերասանական կարիերան շարունակվեց Երկրորդ աշխարհամարտից հետո, ոչ միայն փրկեց ԱՄՆ նավատորմի շատ նավեր թշնամու տորպեդներից (դրա տեխնոլոգիան վերագտնվեց և սկսեց լայնորեն կիրառվել 1960-ականներին ՝ սկսած Կարիբյան ճգնաժամից), այլև դարձավ Wi-Fi-ի և Bluetooth-ի ստանդարտների նախաստեղծողը:
IMG-ebde5669b2a0bdf17bcb427ab49eb7b4-V Մալալա Յուսուֆզայ (1997)
Պակիստանյան իրավապաշտպան: Մալալան դարձավ ակտիվիստ, երբ նա դեռ 11 տարեկան էր։ Նա սկսեց բլոգ վարել Թալիբանի գրավյալ Մինգորա քաղաքում կյանքի մասին BBC- ի համար: 2012-ին նրան փորձել են սպանել իր գործունեության և հայտարարությունների համար, բայց բժիշկները փրկել են աղջկա կյանքը: 2013-ին նա հրապարակեց ինքնակենսագրությունը և ելույթ ունեցավ ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում, իսկ 2014-ին ստացավ Խաղաղության Նոբելյան մրցանակ՝ դառնալով ամենաերիտասարդ դափնեկիրը (17 տարեկան):

Աղբյուրներ` 1234567891011

Posted in Ֆիզիկա 8, Առցանց ուսուցում 8

§50.Գոլորշիացում և խտացում: §51.Եռում: Եռման ջերմաստիճան: §52.Շոգեգոյացման տեսակարար ջերմություն:

1.Ինչ է շոգեգոյացումը

Նյութի անցումը հեղուկ կամ պինդ վիճակից գազային վիճակ կոչվում է շոգեգոյացում։

2. Ինչ է գոլորշիացումը

Հեղուկի ազատ մակերևույթից շոգեգոյացումը կոչվում է գոլորշիացում։

3. Ինչ է խտացումը

Նյութի անցումը գազային վիճակից հեղուկ վիճակի կոչվում է խտացում։

4. Որ գոլորշին է կոչվում հագեցած

Գոլորշի, որն իր հեղուկի հետ շարժուն հավասարակշռության մեջ է, կոչվում է հագեցած:

5. Որ պրոցեսն են անվանում եռում

Եռում անվանում են հեղուկի ամբողջ ծավալում շոգեգոյացման պրոցեսը։

6. Ինչն են անվանում հեղուկի եռման ջերմաստիճան

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան։

7. Ինչն են անվանում շոգեգոյացման ջերմություն

Այն ջերմաստիճանը, որի ժամանակ սկսում է հալումը և ավարտվում, անվանում են նյութի հալման ջերմաստիճան։

8. Ինչն են անվանում շոգեգոյացման տեսակարար ջերմություն

Ֆիզիկական այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե հաստատուն ջերմաստիճանում ինչ ջերմաքանակ է անհրաժեշտ 1 կգ հեղուկի գոլորշացման համար, կոչվում է շոգեգոյացման տեսակարար ջերմություն։

Posted in Ֆիզիկա 8, Առցանց ուսուցում 8

ՆՅՈՒԹԻ ԱԳՐԵԳԱՏԱՅԻՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

1. Ինչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:

Նյութը կարող է լինել պինդ, հեղուկ և գազային վիճակներում:

2. Որոնք են ջրի ագրեգատային վիճակները:

Գազային վիճակ

Հեղուկ վիճակ

Պինդ վիճակ

3. Ինչով են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:

Նյութի ագրեգատային վիճակը որոշվում է արտաքին ֆիզիկական պայմաններով, մասնավորապես` ջերմաստիճանով և ճնշումով:

4. Որ պրոցեսն է կոչվում հալում:

Բյուրեղային նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հայում:

5. Որ պրոցեսն է կոչվում պնդացում:

Բյուրեղանվան նյութի անցումը հեղուկ վիճակից պինդ վիճակ կոչվում է պնդացում:

6. Ինչ է հալման ջերմատիճանը:

Այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է բյուրեղային նյութը հալման ջերմաստիճանում հեղուկի փոխարկելու համար, կոչվում է հալման ջերմություն:

7. Ինչ է գոլորշիացումը:

Նյութի անցումը հեղուկ կամ պինդ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշիացում:

8. Ինչ է խտացումը:

Նյութի անցումը գազային վիճակից հեղուկ վիճակի կոչվում է խտացում:

9. Որ գոլորշին է կոչվում հագեցած:

Գոլորշի, որն իր հեղուկի հետ շարժուն հավասարակշռության մեջ է, կոչվում է հագեցած:

Posted in Ռուսերեն 8, Առցանց ուսուցում 8

Текст «О самом святом и сокровенном»

1.Согласны ли вы, что человек прежде всего должен жить в мире с самим собой? Есть у человека нечто такое, что не подчиняется большинству, — это его совесть.

  1. А как вы понимаете пословицу «Слово-серебро, молчание золото»?
    Понимаю, что не всегда лучше говорить, а иногда и даже часто следует молчать, ведь так всегда всем хорошо. 
  2. Чтение текста  «О самом святом и сокровенном» (учебник сл.147)
    Прочла.
  3. Как вы понимаете последние абзацы текста?
    Как там говориться  “Лера, сама не зная об этом, научила нас вечное слово любовь не произносить всуе”. Из этого предложения я понимаю, что не всегда нужно говорить “по секрету всему миру”… а иногда нужно иметь молчать и это будет только к лучшему.
Posted in Ռուսերեն 8, Առցանց ուսուցում 8

Проект » Энциклопедия одного слова»

Исследуй сначала слово с научной точки зрения , а потом посмотри, почувствуй, как живёт слово в сказке, маленьком рассказе, большой повести, в стихах и песнях, в нашей повседневной речи, как может ранить, обидеть человека или, наоборот, сделать его счастливым, подарить надежду, вселить веру в свои силы. Используй все типы словарей, энциклопедий, справочную литературу, помощь и советы учителя, родителей, друзей.

Копилка слов для работы в проекте: родина, жизнь, человек, детство, совесть, глаза, слёзы, руки, сердце, след, дорога, солнце, любовь, сказка, дом, мама,тайна, начало, портрет, дело, душа, зеркало, семья, характер, встреча, радость, чувство, мир, память.

Ход работы:

  1. Выбери какое- нибудь слово, любое.
    Мечта
  2. Посмотри все словари и исследуй, что означает это слово, откуда (из какого языка) оно пришло.
    Мечта — особый вид воображения, представляющий собой самостоятельное создание новых образов и направленный на будущую деятельность, выражающий желания человека и, в отличие от творческого воображения, не включённый непосредственно в деятельность в данный момент.
    Производное от той же основы, что мерцать, сверкать.
  3. Сколько у него значений, подбери к нему синонимы, антонимы.
    Синонимы — предвкушение, мечтание, иллюзия, химера, утопия, стремление, цель, благодать, желание, клад․
    Антонимы — явь
  4. Составь с этим словом словосочетания.
    Лучшая мечта, неисполнимая мечта, постоянно мечтать.
  5. Составь предложения с этим словом: с точкой, вопросительным знаком, в разных формах.
    У тебя есть мечта, которая исполнилось?
  6. Где чаще всего используется это слово ( например, в речи, в худ. произведении,…).
    Часто говорят — “Мечты сбываются, не волнуйся, у тебя все получиться!”
  7. Какие эмоции вызывает у тебя это слово?
    Счастья, радость.
  8. Фразеологические обороты со словом (из фразеологического словаря)
    Нету
  9. Пословицы, поговорки, сказки, загадки со словом
    Пословицы, поговорки
    Мечтать не вредно.
    Улетел мечтой в заоблачные дали.
    Человек без мечты, что птица без крыльев.
    Дурак мечтает о богатстве, мудрец — о счастье.
    Сказки
    Волшебная сказка о мечте
    Загадки
    Что можно увидеть с закрытыми глазами?
  10. Слово в названиях картин художников, художественных фильмов
    Картины
    «Мечты»
    —Витторио Коркоса.
Vittorio Matteo Corcos - Dreams - 1896.jpg
Posted in Ուսպլան, Առցանց ուսուցում 8

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹԱՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Ուսումնական պայմանագիր

ԵՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՄ

4.1. Ուսումնական նպատակներով օգտվելու Կրթահամալիրի ուսուցման բոլոր միջոցներից, այդ թվում`
համակարգիչներից, համացանցից և թվային այլ միջոցներից, ուսումնական տարածքներից:

Կրթվելու նպատակով օգտվում եմ դպրոցի կողմից տրամադրված տարբեր միջոցներից:

4.2.Սահմանված կարգով ընտրելու ուսումնական պլանով որոշված իր նախասիրած գործունեությունը (ընտրությամբ գործունեության ծրագիրը), լրացուցիչ կրթության ծավալը:

Տարվա մեջ երկու անգամ ես կարողանում եմ ընտրել իմ ընտրությամբ գործունեության ծրագիրը:

4.3. Սահմանված կարգով ստանալու հեռավար, առցանց ուսուցում:

Մինչև այս ես երբեք չեմ օգտվել դպրոցի առցանց ուսուցումից, սակայն գիտեմ,որ տարվա մեջ հիմնավոր պատճառներով դպրոցից բացակայելու դեպքում դպրոցն ապահովելու է իմ ուսուցումը, թեկուզ հեռավար:

4.4. Սահմանված կարգով ընտրելու մարզաձևը:

Ես ազատ կարողացել եմ ընտրել իմ ուզած մարզաձև:

4.5. Հարցեր ուղղելու դասավանդողներին, Տնօրենին, Կրթահամալիրի տնօրենին, խորհրդին, մասնաժողովին:

Անհրաժեշտության դեպքում դիմել եմ դասավանդողներիս, տնօրենին առանց որևէ դժվարությունների:

4.6. Մասնակցելու առցանց քննարկումներին, Դպրոցի կայքում նյութեր հրապարակելու:

Դպրոցի կայքում իմ նյութերից կան հրապարակվածներ, մասնակցել եմ առցանց քննարկումներին և որևէ խնդրի առաջ չեմ կանգնել այս կետով:

4.7. Հայց ներկայացնելու Կրթահամալիրի խաղարկային դատարան:

Առիթ չեմ ունեցել նման բան անելու, բայց կարծում եմ, որ սա շատ կարևոր կետ է դպրոցի կանոնադրության և սովորողի իրավունքների մեջ:

ԵՍ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՄ

5.1. Չխախտել Կանոնները, ուսումնառության ընթացքում հարգել այլոց իրավունքները:

Համաձայն եմ այս կետի հետ, և այս պահանջը կատարում եմ:

5.2. Պահպանել անվտանգության կանոնները:

Դպրոցում պահպանում եմ անվտանգության կանոնները:

5.3. Չուշանալ ուսումնական պարապմունքներից և մասնակցել ուսումնական պլանով որոշված բոլոր
պարապմունքներին. ուսումնական պարապմունքի ժամանակը այլ նպատակով չօգտագործել:

Աշխատում եմ այնպես անել, որպեսզի ուշացումներ չունենամ դասաժամերից:

5.4. Բացակայության դեպքում նախօրոք տեղեկացնել սահմանված կարգով:

Բացակայություններիս մասին միշտ տեղեկացրել եմ կազմակերպչին:

5.5. Սահմանված կարգով մասնակցել ուսումնական պլանով որոշված ճամբարներին, ստուգատեսներին,ծեսերին, տոներին:

Տարվա ընթացքում աշխատել եմ, որպեսզի մասնակցեմ յուրաքանչյուրից գոնե մեկ անգամ:

5.6. Սահմանված կարգով մասնակցել ուսումնական ճամփորդություններին, ուսումնա-հասարակական նախագծերի իրականացմանը:

Փորձել եմ մասնակցել, սակայն կարծում եմ որ չի կարելի սա համարել պարտավորություն, և սովորողը պարտավոր չի տարվա մեջ մեկ կամ մի քանի անգամ մասնակցել նշվածներից՝ եթե չունի ցանկություն:

5.7. 3-րդ դասարանից վարել իր ուսումնական բլոգը:

Համաձայն եմ այս կետի հետ:

5.8. Հետևել կայքին, դասավանդողների ուսումնական բլոգներին և սահմանված կարգով մասնակցել կայքի աշխատանքներին:

Հետևում եմ նշվածներից բոլորին,և շատ եմ կարևորում այս պարտավորությունը:

5.9. Վարել էլեկտրոնային հասցե, պատասխանել ուսուցչի, Դպրոցի կազմակերպչի, Տնօրենի, գրասենյակի ղեկավարի, Կրթահամալիրի տնօրենի էլեկտրոնային նամակներին:

Հետևում եմ նշվածներից յուրաքանչյուրին օրվա մեջ մեկ կամ մի քանի անգամ, եթե առկա չեն լինում խնդիրներ: Սա շատ կարևոր կետ է սովորողի պարտավորությունների մեջ:

5.10. Մասնակցել հիգիենիկ պահանջների պահպանմանը, ուսումնական տարածքի և գույքի խնամքին. ուսումնական պարապմունքների հաճախել կոկիկ հագնված:

Համաձայն եմ այս կետի հետ:

5.11.Սահմանված կարգով ներկայացնել ուսումնական գործունեության հաշվետվությունները։

Փորձում եմ ներկայացնել հաշվետվությունները կամ առաջադրանքներն ուսուցչի տված ժամկետների մեջ:

Posted in Աշխարհագրություն 8, Առցանց ուսուցում 8

ՀԱՀ

Դասի հղումը 

1. ԲՆութագրեք ՀԱՀ-ի աշխարհագրական դիրքը:

Հարավաֆրիկյան հանրապետությունը գտնվում է Աֆրիկայի հարավում, Հարավային Աֆրիկա աշխարհաշրջանի ամենահարավային պետությունն է։ Հանդիսանում է հանգույց Համաշխարհային օվկիանոսի մաս կազմող Հնդկական և Ատլանտյան օվկիանոսների միջև։Հյուսիսում սահմանակցում է Նամիբիային, Բոտսվանային, Զիմբաբվեին, արևելքում և հյուսիս-արևելքում՝ Մոզամբիկին ու Սվազիլենդին։ Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքում է գտնվում նաև Լեսոթոյի անկլավ թագավորությունը։ Պայմանականորեն՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը համարվում է այսպես կոչված հին մոլորակի և արևելյան կիսագնդի ամենահարավային պետությունը։ ՀԱՀ-ը՝ իր զբաղեցրած ավելի քան 1 միլիոն 200 հազար քառակուսի կմ տարածքով, 1-ինն է Հարավային Աֆրիկայում և 24-րդը՝ ամբողջ աշխարհում։

2. Որո՞նք են ՀԱՀ-ի զարգացման նախադրյալները:

Մշտահոս գետերի մեծ մասը պատկանում է Հնդկական օվկիանոսի ավազանին, որոնցից խոշորներն են Լիմպոպոն, Տուգելան, Գրեյթֆիշը: Ատլանատյան ավազանին պատկանող խոշոր գետը Օրանժն է: Կլիման առավելապես արևադարձային է, հարավային լայնության 30°-ից հվ.՝ մերձարևադարձային: Մերձափնյա դաշտավայրերում և Մեծ Սանդղափուլի հողմակողմ լանջերին տարեկան տեղումները 1000-2000 մմ են, ներքին շրջաններում և հարավ-արևմուտքում՝ մինչև 150 մմ: Սարահարթերում ամառային ամիսների միջին ջերմաստիճանը 18–27 °C է, ձմեռային ամիսներինը՝ 7–10 °C, մերձարևադարձային շրջաններում, համապատասխանաբար, մոտ 21°C և 13 °C-ից պակաս, տարեկան տեղումները՝ 700 մմ: Հարավ-արևմուտքում և Վելդ սարավանդում լինում են ցրտահարություններ տարվա 6 ամիսների ընթացքում, բնորոշ են երաշտները: Ատլանտյան օվկիանոսի ափի կլիման անապատային է, ձմռանը՝ 11-15 °C, ամռանը՝ 18-24 °C միջին ջերմաստիճաններով և տարեկան մինչև 100 մմ տեղումներով: ՀԱՀ-ի արևելյան առափնյա մասի (մինչև հարավային լայնության 30°-ը) կարմիր և կարմրագորշ հողերի վրա տարածված են տիպիկ սավաննաները, գետերի երկայնքով՝ սրահային անտառները: Հարավային լայնության 30°-ից հարավային առափնյա մասերում աճում են մերձարևադարձային անտառներ և մշտականաչ կոշտատերև թփուտներ, լեռնալանջերին պահպանվել են մերձարևադարձային մուսսոնային անտառներ: Անտառների ընդհանուր տարածությունը 4,1 միլիոն հեկտար է: Վելդ սարավանդների արևելյան մասում կարմրագորշ հողերի սավաննաները փոխարինվում են սևահողային թփուտային սավաննաներով և լեռնային գորշ դարչնագույն հողերի տափաստաններով: Կալահարիի հարթավայրերում գերիշխում են անապատացած սավաննաները, Օրանժ գետից հարավային մացառուտային կիսաանապատներն ու Կառուի անապատներն են: ՀԱՀ-ի տարածքը մտնում է Եթովպական կենդանա-աշխարհագրական մարզի Կապի ենթամարզի մեջ: Բնորոշ են և մասնակիորեն էնդեմիկ տեսակները (ոսկե խլուրդը, երկարակրունկը, երկարատամը, թռչող այծքաղը, գորշ բորենին և այլն): Հարուստ է թռչնաշխարհը: Տարածված են միջատները (այդ թվում՝ ցեցե ճանճը): Կենդանական աշխարհի պահպանման համար ստեղծվել են ազգային պարկեր ու արգելավայրեր:

3.Որո՞նք են ՀԱՀ-ի տնտեսության ամենազարգացած ճյուղերը:

Զարգացած է գյուղատնտեսությունը: Տեղական սպառման համար մշակում են եգիպտացորեն, ցորեն, սորգո, գարի, վարսակ, գետնանուշ, շաքարեղեգ, բամբակենի և ծխախոտ, արտահանության համար՝ ցիտրուսներ, արքայախնձոր, խաղող: Սակայն գյուղատնտեսական արտահանության հիմնական հումքը ոչխարի բուրդն է:

Posted in Աշխարհագրություն 8, Առցանց ուսուցում 8

Աֆրիկա

Դասի հղումը 

1.Որնո՞նք են աֆրիկյան երկրների հետամնաթության պատճառներ: 

Նրանք այսպես ասած կտրված են մյուս երկրներից, համեմատել չի լինի եվրոպացուն աֆրիկացու հետ։ Նրանք հետամնաց են թ՛ե հագուստի առումով, թ՛ե ուտելիքի, թ՛ե վերաբերմունքի։ Շատ աֆրիկական պետություններում օտար մարդկանց մուտքը արգելված է, կարելի է ասելմ որ նրանք մարդամոտ չեն։

2. Զարգացման ի՞նչ նախադրկյալ ներ ունեն աֆրկյան երկները :

Այնտեղի բնակչության թվաքանակն մեկ միլիարդից ավել է։ Զարգացած է հանքագործական արդյունաբերությունը, մանրապրանքային բուսաբուծությունը։

3. Ուրվագծային քարտեզի վրա նշել Աֆրկայի առավել զարգացած երկրները: 

4. Ուրվագծային քարտեզ վրա նշել աֆրիկյան այն պետությունները, որոնք ժամանակին եղել են որևէ երկրի գաղութ (յուրաքանչյուր երկրի գաղութ նշել առանձին գույնով):