Posted in Աշխարհագրություն 8, Առցանց ուսուցում 8

Ավստրալիա

Դասի հղումը 

1.Նշել Ավստրալիա Ափերը ողողող ջրային ավազանները:

Ավստրալիայի հյուսիսային և արևելյան ափերը ողողում են են Խաղաղ օվկիանոսի՝ Արաֆուրյան, Մարջանների, Թասմանյան, Թիմորի ծովերով, իսկ արևմտյան և հարավային ափերը՝ Հնդկական օվկիանոսով:

2. Բնութագրեք Ավստրալիայի աշխարհագրական դիրքը:

Ավստրալական միություն,պետություն Հարավային կիսագնդում, որի մակերեսն է 7 692 024 կմ²։ Ավստրալիան հանդիսանում է աշխարհում տարածքով վեցերորդ պետությունը, Ռուսաստանից,Կանադայից, Չինաստանից, ԱՄՆ-ից ևԲրազիլիայից հետո, զբաղեցնում է Երկիր մոլորակի ցամաքի մոտ 5 %։ Նրա կազմի մեջ են մտնում՝Ավստրալիա մայրցամաքը, մակերեսը՝ 7 659 861 կմ², և ափամերձ մյուս կղզիները, ընդհանուր 32 163 կմ² մակերեսով։ Ավստրալիայի ենթակայության տակ են գտնվում նաև մի քանի արտաքին տարածքներ՝ Կոկոսյան կղզիները, մակերեսը՝ 14 կմ², Ծննդյան կղզին, մակերեսը՝ 135 կմ², Աշմոր և Կարտյե կղզիները, մակերեսը՝ 199 կմ², Մարջանների ծովի կղզիները, մակերեսը՝ 7 կմ², Հերդ և Մակդոնալդ կղզիները, մակերեսը՝ 372 կմ,Նորֆոլք կղզին, մակերեսը՝ 35 կմ² և Ավստրալական անտարկտիկ տարածքը, մակերեսը՝ 5 896 000 կմ²։ Բոլոր արտաքին տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 5 896 762 կմ²։

3. Որո՞նք են Ավստրալիա զարգացման նախադրյալները:  

Ավստրալիան Մեծ 20, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն, Առևտրի Համաշխարհային Կազմակերպություն,Միավորված Ազգերի, Կազմակերպություն Բրիտանական ազգերի միություն,   Ասիա-Խաղաղ Ասիա-Խաղաղնտեսական համագործակցություն,  Խաղաղ Խաղաղնոսյան կղզիների ֆորում միջազգային կառույցների անդամ է։

Posted in Աշխարհագրություն 8, Առցանց ուսուցում 8

ԱՄՆ

Դասի հղումը 

1.Բնութագրեք ԱՄՆ- աշխարհագրական դիրքը:

ԱՄՆ-ի տարածքը 9,4 մլն կմ քառակուսի է: ԱՄՆ-ում, հատկապես նրա արևելյան խոնավ շրջաններում շատ են ջրառատ գետերը ու խոշոր լճերը: ԱՄՆ-ի տարածքի մեծ մասը բարեխառն ու մերձարևադարձային գոտիներում ֆլորիդա կղզու հարավ՝ արևադարձային, իսկ Ալյասկան մերձարկտիկական և արկտիկական գոտիներում:

2. Որո՞նք են ԱՄՆ- զարգացման նախադրյալները: 

Հյուսիսային Ամերիկայի բնական պայմանները խիստ բազմազան են՝ անապատներից մինչև արկտիկական սառույցները և ծովափնյա դաշտավայրից մինչև բարձրադիր լեռների հզոր համակարգերը:

3. Որո՞նք են ԱՄՆ-ի խոշոր Ագլոմերացիաները:

Դրանք են Նյու Յորքը, Վաշինգտոնը, Լոս Անջելեսը և Չիկագոն:

Նյու Յորք ագլոմերացիայի բնակչությունը 2015 թվականին կազմել է 21,9 միլիոն մարդ։ Քաղաքի խորհրդանիշը Ազատության արձանն է՝ Ֆրանսիայի նվերը ԱՄՆ-ին։ Արձանի բարձրությունը 92 մ է. կնոջ ձեռքի ջահը ազատության խորհրդանիշն է, իսկ գիրքը՝ օրենքի։ Նյու Յորքի գլխավոր առանձնահատկությունը 60–80-հարկանի երկնաքեր շենքերն են, իսկ մետրոպոլիտենը՝ 460 կայարաններով և 1200 կմ ձգվածությամբ, խոշորագույններից է աշխարհում։

Վաշինգտոն ագլոմերացիայի բնակչությունը 2015-ին կազմում է 8,3 միլիոն մարդ։ 1800 թ-ից ԱՄՆ-ի նախագահների նստավայրը երկհարկանի Սպիտակ տունն է, որը նաև նախագահի բնակարանն է։ Վաշինգտոնում է գտնվում ԱՄՆ-ի խորհրդարանի՝ Կոնգրեսի շենքը՝ Կապիտոլիումը, ԱՄՆ-ի Ազգային պատկերասրահը, Ազգային թանգարանը, Գիտությունների ակադեմիան և Կոնգրեսի գրադարանը։

Լոս Անջելես քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը կազմում է 17,5 միլիոն մարդ։ Լոս Անջելեսը հիմնադրվել է 1781 թվականի սեպտեմբերի 4-ին։ Բնակչության թվաքանակով խոշորագույնն է նահանգում և երկրորդը՝ պետության մեջ Քաղաքը համարվում է համանուն շրջանի վարչական կենտրոնը, ինչպես նաև Մեծ Լոս Անջելեսի՝ 17 միլիոն բնակչություն ունեցող ագլոմերացիայի կենտրոնը։

4. Ինչպես է ամենրիկացի ազգը:

Ամերիկայի ազգը  մեծամասնությամբ կազմված է ֆրանսիացիներից և անգլիացիներից:

Posted in Աշխարհագրություն 8, Առցանց ուսուցում 8

Բրազիլիա

Դասի հղումը 

1.Բնութագրեք Բրազիլիայի աշխարհագրական դիրքը: Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՎ Ամերիկայի երլրնրեը:

Բրազիլիան գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Գրավում է մայրցամաքի արևելյան և կենտրոնական մասը։ Այն սահմանակից է Գվիանային, Սուրինամին, Գայանային, Վենեսուելային, Կոլումբիային, Պերուին, Բոլիվիային, Պարագվային, Արգենտինային, Ուրուգվային:

2. Որո՞նք են Բրազիլայի զարգացման նախադրյալները: 

Բրազիլիան արդյունահանում է երկաթի և մանգանի հանքանյութեր, գունավոր մետաղներ, տանտալանիոբատներ, նավթ, քարածուխ, բոքսիտներ, ինչպես նաև ցիրկոնիում, փայլար, ռադիոակտիվ միներալներ։

3. Որո՞նք են Բրազիլայի տնտեսության առաջատար ճյուղերը:

Բրազիլիայի տնտեսության նախադրյալներն են արդյունաբերությունը, բուսական աշխարհը և գյուղատնտեսությամբ:

Posted in Աշխարհագրություն 8, Առցանց ուսուցում 8

Կանադա

Դասի հղումը 

1.Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը:

Կանադա, պետություն Հյուսիսային Ամերիկայում, Ազգերի բրիտանական համագործակցության անդամ։ Զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հյուսիսային մասը։ Սահմանակցում է միայն ԱՄՆ-ին։ Ողողվում է Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրերով։ Տարածությունը 9.976.000 կմ² է, բնակչությունը՝ 35 մլն մարդ (2015 թվականի դրությամբ)։ Մայրաքաղաքը՝ Օտտավա։ Վարչականորեն բաժանվում է 10 նահանգի և 2 տերիտորիայի։

2. Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները: 

Տարածքի մեծ մասը հարթավայրային է, արևմուտքում՝ լեռնային. 800 կմ լայնությամբ ձգվում է Կորդիլիերների լեռնային համակարգը: Մեծ ձգվածության (մոտ 4600 կմ) հետևանքով երկիրը գտնվում է արկտիկական, մերձարկտիկական և բարեխառն կլիմայական գոտիներում: Ձմռանն ամենուրեք առաջանում է կայուն ձնածածկույթ (հաստությունը`   մինչև 150 սմ): Երկրի հյուսիսում բազմամյա սառածություն է: Գետային ցանցը խիտ է, հարուստ`   ջրաէներգետիկ պաշարներով: Հարթավայրերում ձևավորվում են լճագետային համակարգեր:Մեծ լճերի Ֆինլի-Փիս-Ստրկական-Մակենզի համակարգն ընդգրկում է Փոքր Ստրկական, Աթաբասկա, Մեծ Ստրկական, Մեծ Արջի լճերը:Ատլանտյան օվկիանոսը Մեծ լճերին է կապում Սուրբ Լավրենտիոս գետը, որը փոխադրական կարևոր ուղի է: Ծովային նավերն այդ գետով հասնում են մինչև լճերը: Գետը հոսում է Քվեբեկ նահանգի խիտ բնակեցված հարավային շրջաններով. ափերին փռված են խնամքով մշակված հողերով, բանջարանոցներով ու այգիներով շրջապատված ագարակներ:Անտառները, որոնք զբաղեցնում են Կանադայի տարածքի կեսից ավելին, երկրի գլխավոր հարստություններից են: Անտառներում կան հազվագյուտ շատ ծառատեսակներ, օրինակ՝ թավոտ, փոքր-ինչ կապտավուն ասեղնատերևներով ճերմակ եղևնին, շաքարաթխկին, կարմիր թխկին և այլն: Ահա թե ինչու Կանադայի դրոշի վրա պատկերված է թխկու տերևը, իսկ կանադական բնափայտն ու թուղթը հայտնի են ամբողջ աշխարհում:

3. Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը:

Կանադան զարգացած արդյունաբերական և գյուղատնտեսական երկիր է: Բնակչության 1 շնչին ընկնող արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրանքով Կանադան զիջում է միայն ԱՄՆ-ին ու Շվեյցարիային: Այն աշխարհում առաջինն է ուրանի, ցինկի, ասբեստի, արծաթի, կալիումական աղի, երկրորդը՝ ալյումինի, նիկելի ու մոլիբդենի, երրորդը՝ երկաթի, բնական գազի, պղնձի, կոբալտի հանույթով: Անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով երկրում մշակվում է հողերի միայն 15 %-ը: Մշակում են ցորեն, գարի, կարտոֆիլ և այլն: Զարգացած է նաև ձկնորսությունը: Նյուֆաունդլենդ կղզու մոտ կան ընդարձակ ծանծաղուտներ, որտեղ կուտակվում են ձողաձկների վիթխարի վտառներ: Այս ծանծաղուտներում ձուկ են որսում ոչ միայն Կանադայի, այլև ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի ձկնորսանավերը:

Քվեբեկ նահանգում է գտնվում Կանադայի ամենամեծ քաղաքը՝ արդյունաբերական և մշակութային խոշորագույն կենտրոն Մոնրեալը (մոտ 3 մլն բնակիչ): Աշխարհի ոչ մի քաղաքում, Փարիզից բացի, չկան այնքան ֆրանսիախոս մարդիկ, որքան Մոնրեալում: Քաղաքը գտնվում է մի ընդարձակ կղզու վրա, որի գործարար կենտրոնում վեր են խոյանում բանկերի, ապահովագրական գրասենյակների, առևտրական և արդյունաբերական ֆիրմաների բարձրաբերձ շենքերը:

Կանադայի մայրաքաղաք Օտտավան համեմատաբար ոչ մեծ, խաղաղ քաղաք է, որտեղ չկան արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ, բայց շատ են վարչակառավարական հաստատությունները, օտարերկրյա դեսպանատներն ու պետական ծառայողների առանձնատները:

Ֆրեյզեր գետի ստորին հոսանքում է գտնվում Արևմտյան Կանադայի կարևոր տնտեսական կենտրոնը՝ Վանկուվերը, որտեղ կլիման մեղմ է, և 10 ամիս լողափերը բազմամարդ են:

Posted in Աշխարհագրություն 8, Առցանց ուսուցում 8

Կենտրոնական Ասիա

Դասի հղումը 

1.Քարտեզի վրա նշել Կենտրոնական Ասիայի երկրները ու դրնաց ափերը ողողող ջրային ավազանները: 

World_map_blank 1

2. Որոնք են Կենտրոնկան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:

Կենտրոնական Ասիայի երկրների զարգացման նախադրյալներից են գունավոր մետաղների և հանքանյութերի պաշարները: Կենտրոնական ասիայի երկրները շատ հարուստ են ոսկիով, երկաթով, պղնձով, մանգանով, ածխով և այլն:

3. Ինչ դեր ունի Կենտրոնական Ասիան համաշխարհային տնտեսության մեջ: 

Կենտրոնական ասիան կատարում է շատ գլխավոր դեր՝ կապ է հանդիսանում Եվրոպայի և Արևելյան ասիայի միջև:

Posted in Աշխարհագրություն 8, Առցանց ուսուցում 8

Հարավարևելյան Ասիա

Դասի հղումը 

1.Քարտեզի վրա նշել Հարավարևելյան Ասիայի երկրները ու դրնաց ափերը ողողող ջրային ավազանները: 

World_map_blank 1

2. Որոնք են Հարավարևելյան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:

Հարավարևելյան Ասիան ունի տնտեսության զարգացման նախադրյալ հանդիսացող բավարար բնական ռեսուրսներ: Հարավարևելյան Ասիայում վառելիքային ռեսուրսներից առանձնապես շատ կան նավթ և բնական գազ: Այս տարածաշրջանում կան մետաղային, հանքային ռեսուրսներ, հատկապես պնձի, ոսկու և անագի պաշարներ: Հարավարևելյան Ասիայի կլիման բարենպաստ է հողագործության համար:

3. Ինչ դեր ունի Հարավարևելյան Ասիան համաշխարհային տնտեսության մեջ: 

Այս տարածաշրջանում շատ են մշակում ջուտ, գետնանուշ և սուրճ: Հարավարևելյան Ասիայի մի քանի երկրները առաջատարն են բնական կաուչուկի արտադրության ծավալով: Տարածաշրջանը նաև կոկոսյան արմավի յուղ, համեմունքներ և թեյ արտադրող է:

Posted in Աշխարհագրություն 8, Առցանց ուսուցում 8

Հնդկաստան

Դասի հղումը 

1.Բնութագրեք Հնդկաստանի աշխարհագրական դիրքը:

Հնդկաստանը արևմուտքից ողողվում է Հնդկական օվկիանոսի Արաբական ծովի, արևելքից`Բենգալյան ծովի ջրերով։ Տարածքը 3,3 միլիոն կմ քառակուսի է։ Հնդստան թերակղզու մեծ մասը զբաղեցնում է Դեկանի սարահարթը, հյուսիսում`Ինդոս-Գանգեսյան դաշտավայրը և երկրագնդի ամենաբարձր լեռները`Հիմալայները և Կարակորումը։

2. Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում:

Հնդկաստանի դերը հվ Ասիայում լավ է քանի որ՝  Արդյունաբերության մեջ գերակշռում է թեթև և սննդի արդյունաբերությունը։ Արդյունահանում են ածուխ, երկաթի և մանգանի հանքանյութեր, փայլար, ծարիր, բոքսիտներ, նավթ։

3. Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները:

Հնդկաստանի զարգացման նախադյալներից են հանքաքարի տեսակները։ Օրինակ՝ տիտան, քրոմիտ, երկաթի հանքաքարը և այլն։ Ունի նաև քարածուխի մեծ պաշարներ։

4. Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերն են արտադությունը, մեքենայաշինությունը, քիմիական ու թեթև արդյունաբերությունը, մետաղաձուլությունը և գյուղատնտեսությունը։

Posted in Աշխարհագրություն 8, Առցանց ուսուցում 8

Հարավային Ասիա

Դասի հղումը

1.Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:

Այս աշխարհամասը խիտ է բնակեցված։ Նրանք ունեին հատուկ կրոն՝ հնդուականություն որը հետագայում փոխարինվեց բուդդայականությամբ։ Նրա կլիման հակասական է, այնտեղ տարբերում են երեք տեսակի կլիմա՝ լեռնային, թերակղզային և գետահովտային դրա հետևանքով այնտեղ մի մասում կարող է չորացում լինել իսկ մյուս մասում ջրհեղեղներ։Տնտեսությունը թույլ զարգացած է, ուստի բնակչության մեծ մասը ապրում է գյուղերում։

2. Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում:

Հարավային ասիան աշխարհի հնագույն քաղաքակրթության օջախներից է։ Այստեղ հինֆի լեզուն երկար պատմականորեն շփման հետևանքով մեծ ազդեցություն է թողել հնդևրոպական լեզուների վրա որոնց որ պատկանում է հայերենը։ Չինաստանը, Պակիստանը և Հնդկաստանը առ այսօր պայքարում են Ջամուի և Քամշիրի համար։

3. Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Հարավային Ասիայի ընդերքի հարստություններից առանձնացնում են քարածուխի մանգանի քրոմի երկաթի և տիտանի հանքաքարերը։

4. Քարտեզի վրա նշել Հարավային Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

World_map_blank 1 - Copy.png

Posted in Աշխարհագրություն 8, Առցանց ուսուցում 8

Ճապոնիա

Դասի հղումը

  1. Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:

Ճապոնիան ծովային երկիր է, քանի որ այն ամբողջությամբ գտնվում է կղզիների վրա: Ճապոնիան լեռնային է և այն գտնվում է աշխարհի ամենաերկրաշարժավտանգ գոտիներից մեկում: Երկրի տարածքի 2/3-ը ծածկված է անտառներով:

2. Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում:

Ճապոնիան իր բնակչության թվով աշխարհում դասվում է 10-րդը: Ճապոնիան ունի աշխարհի <<ամենածերացած>> բնակչությունը, քանի որ ամբողջ աշխարհում իր բնակչությունը առանձնանում է ցածր մահացությամբ և կյանքի ամենամեծ տևողությամբ: Ճապոնական ապրանքներն իրենց բարձր մրցունակության շնորհիվ աշխարհում մեծ պահանջարկ ունեն: Ճապոնիան նավաշինությամբ աշխարհում առաջինն է:

3. Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:

Ճապոնիայի զարգացմանն է նպաստում այն փաստը, որ այն լրիվ շրջապատված է ջրով: Անտառները ունեն բավականին մեծ ռեկռեացիոն նշանակություն: Ճապոնիան նաև գտնվում է աշխարհի երկու ամենազարգացած երկրների կողքին: 2011 թվականից տնտեսական ներուժով Ճապոնիան աշխարհի երրորդ երկիրն է: 1980 թվականից սկսած Ճապոնիան ավտոմեքենաների արտադրությամբ աշխարհում առաջին տեղում է:

4. Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:

Ճապոնիայում բարձր զարգացած ճյուղն է էներգետիկական արդյունաբերությունը: Պողպատի ձուլմամբ Ճապոնիան աշխարհում երկրորդն է: Մեքենաշինությունը երկրի արդյունաբերության առաջատար ճյուղն է: Մեքենաշինության ճյուղային կառուցվածքում հատկապես մեծ կշիռ ունեն տրանսպորտային, ռադիո-էլեկտրոնային, էլեկտրատեխնիկական, ծանր մեքենաշինությունը և հաստոցաշինությունը:

Posted in Աշխարհագրություն 8, Առցանց ուսուցում 8

Չինաստան

Դասի հղումը

1.  Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Մոնղոլիա, Հնդկաստան, Հյուսիսաին Կորեա, Բութան, Նեպալ, Մյանմար, Լաոս, Վիետման։

detailed-political-and-administrative-map-of-china.jpg

2.Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:

Չինաստանը Ռուսաստանից և Կանադայից հետո իր տարածքով աշխարհում երրորդամենամեծ երկիրն է և ըստ տարբեր գնահատումների իր ընդհանուր տարածքովհանդիսանում է աշխարհի երրորդ կամ չորրորդ ամենամեծ երկիրը Ռուսաստանից,Կանադայից և ԱՄՆ-ից հետո: Չինաստանի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 9 600 000 կմ2: Ընդհանուր տարածքը ըստ Բրիտանիկա հանրագիտարանի կազմում է 9,572,900 կմ2,ըստ Միջազգային տարեգրքի` 9,596,961 կմ2, ըստ Համաշխարհային փաստերի գրքի` 9,596,961 կմ2:

3.Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում

Չինաստանը ամբողջ աշխարհին տրամադրում է բոլոր տեսակի տեխնիկաների,կենցաղայինիրերի,հագուստի մեծ պաշարներով:

4.Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:

Ածխի պաշարներով հարուստ է Հյուսիսային և Հարավարևմտյան Չինաստանում։ Նավթիզգալի պաշարներ կան երկրի հյուսիս-արևելքում և արևելքում, երկաթի հանքաքարի հյուսիս-արևելքում ու արևելքում, Յանցզի գետի հովտում Բեյջինի մոտ, Ներքին Մոնղոլիայում։

5.Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:
Արդյունաբերություն 45,3

Գյուղատնտեսություն 10,1

Ծառայողականություն 44,6