Posted in Իսպաներեն 9

Las preguntas — Հարցեր

Interrogativos Preguntas En Espanol - Lessons - Tes Teach

¿Qué?-Ի՞նչ

¿Qué haces?  (What do you do?)

¿Qué es eso?  (What is that?)

¿Qué hora es?  (What time is it?)

¿Qué tienes en las manos?  (What do you have in your hands?)

¿Quién?—ո՞վ

¿Quién es el presidente?  (Who is the president?)

¿Quién es el autor?  (Who is the author?)

¿Quién es tu hermano?  (Who is your brother?)

¿Cómo?-ինչպե՞ս

¿Cómo estás?  (How are you?)

¿Cómo lo sabes?   (How do you know?)

¿Cómo haces la sopa?  (How do you make the soup?)

¿Cuándo?-ե՞րբ

¿Cuándo es el partido?   (When is the match?)

¿Cuándo es el vuelo?   (When is the flight?)

¿Cuándo sales del trabajo?   (When do you leave work?)

¿Cuánto? / ¿Cuántos / as?-քանի՞

¿Cuántos años tienes? (How old are you?)

¿Cuántos niños hay?  (How many children are there?)

¿Cuántos libros hay?   (How many books are there?)

¿Dónde?-ո՞րտեղ

¿Dónde es la reunión?  (Where is the meeting?)

¿Dónde estás?   (Where are you?)

¿Dónde está la calle Teryan?   (Where is the Mayor street?)

¿Dónde está tu madre?    (Where’s your mother?)

¿Dónde está el aeropuerto? (Where is the airport?)

En casa-Տանը

Պատասխանել հարցերին

Տեղադրել հարցական դերանուններ

Parque — Այգի

Llave — Բանալի

Silla — Աթոռ

Balcón — Պատշգամբ

Tienda — խանութ

Mesa — Սեղան

Mar — Ծով

Pantalón — Տաբատ

Barco — Նավակ

Casa — Տուն

Niña — Աղջիկ

Unos niños — Երեխաներ

Autobús — Ավտոբուս

Árbol — Ծառ

Moto — Մոտոցիկլ

Hermoso — Գեղեցիկ

Coche — Մեքենա

Calle — Փողոց

Artista — Նկարիչ

Amplia — Լայն

Posted in Երկրաչափություն 9

Դաս 4

Բ-Խումբ   358-368 , էջ 76

This image has an empty alt attribute; its file name is image-27.png

Պատասխան՝ անհավասարակողմ, բութանկյուն եռանկյուն է:

This image has an empty alt attribute; its file name is image-28.png

Պատասխան՝ ուղղանկյուն եռանկյուն է:

Շարունակել կարդալ “Դաս 4”
Posted in Պատմություն 9

Հոկտեմբերի 5-9

Մուսա լեռան հերոսամարտը

Մուսա լեռան շուրջը կային 6 հայկական գյուղեր, բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, շերամապահությամբ, մեղվաբուծությամբ, ունեին իրենց դպրոցները, եկեղեցիները: Գյուղախմբի հայությունը կղզիացած էր և գրեթե կապ չուներ մյուս հայաբնակ շրջանների հետ :1915 թ. գարնանը թուրքական իշխանությունները սկսեցին Արևմտյան Հայաստանի և կայսրության մյուս շրջանների հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը: Սվեդիայի հայերին շուտով հայտնի դարձավ, որ սկսվել է հարևան գավառների հայության տեղահանությունը: Հուլիսի 29-ին Յողունօլուքում տեղի ունեցավ 6 հայկական գյուղերի ներկայացուցիչների խորհրդակցություն, որտեղ որոշեցին դիմել ինքնապաշտպանության և այն կազմակերպել Մուսա լեռան վրա: Հուլիսի 30-ին հայերին հրամայվեց թողնել իրենց բնակավայրերն ու գաղթել: Բնակիչների մի մասը ենթարկվեց թուրքերի հրամանին և բռնեց գաղթի ճանապարհը, մնացածը՝ մոտ 5 հազար հոգի զենքի դիմեց, բարձրացավ Մուսա լեռը, որը վերածվեց ռազմական ճամբարի: Ստեղծվեց հատուկ զինվորական մարմին: Լեռ բարձրացողների մեծ մասը կանայք ու երեխաներ էին, որոնց համար շտապ խփվեցին վրաններ, շինվեցին հյուղակներ ու խրճիթներ: Հատուկ ուշադրություն դարձվեց դիրքերի ու պատնեշների կառուցմանը: Ռազմիկները ընդամենը 600-ն էին՝ սահմանափակ թվով զենքով ու փամփուշտներով: Լեռան պաշտպանությունը բաժանվեց 4 շրջանի, որտեղ ամրացան մարտական ջոկատները: Օգոստոսի 7-ին թշնամին սկսեց իր առաջին հարձակումը, բայց հանդիպեց համառ դիմադրության և 6-ժամյա մարտերից հետո, կորուստներ տալով, նահանջեց դեպի ելման դիրքերը: Օգոստոսի 10-ին թշնամին նորից հարձակվեց 5 հազարանոց զորքով՝ թնդանոթների ուղեկցությամբ:Դրությունը բավականին ծանր էր, բայց հայ մարտիկները, համառ մարտեր մղելով, 12-ժամյա ճակատամարտից հետո հետ մղեցին թշնամուն՝ պատճառելով նրան ծանր կորուստներ: Օգոստոսի 19-ին թշնամին ձեռնարկեց ավելի խոշոր հարձակում 9 հազարանոց կանոնավոր խմբով ու հրոսակախմբերով: Մարտերը տևեց 2 օր: Թուրքերը մի քանի կետերում ճեղքեցին հայերի պաշտպանության գիծը, բայց հաջողության չհասան, տալով մեծ կորուստներ և նահանջեցին: Չկարողանալով կոտրել մուսալեռցիների դիմադրությունը՝ թուրքերը միառժամանակ հրաժարվեցին նոր հարձակումից և որոշեցին լեռը պաշարելով սովամահ անել հայերին: Նրանք այդտեղ կենտրոնացրին 15 հազար զորք: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրացավ, վերջանում էին պարենն ու ռազմամթերքը, պետք էր օգնության դիմել: Ինքնապաշտպանության ղեկավարները հույս ունեին օգնություն ստանալ ծովից: Որպես ազդանշան լեռան ծովահայաց եզրին բարձրացվեցին սավաններից պատրաստված 2 դրոշակներ, որոնց վրա նկարված էին կարմիր խաչեր և գրված «քրիստոնյաները վտանգի մեջ են»: Դրանց շուրջը վառվում էին խարույկներ՝ անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար: Բացի այդ, դաշնակիցների մարտանավ նկատելու դեպքում պաշտպաններից մեկը պետք է լողար դեպի նավը և իր հետ տաներ նախօրոք պատրաստված թիթեղե տուփի մեջ դրված հատուկ աղերսագիր: Սակայն երկար ժամանակ հորիզոնում մարտանավ չէր երևում։ Մուսալեռցիները պահելով իրենց դիրքերը, շարունակեցին փրկության նոր ուղիներ որոնել: Վերջապես սեպտեմբերի 5-ին ծովում երևաց «Կիշեն» ֆրանսիական ռազմանավը, որը մակույկ ուղարկեց ափ և վերցրեց ժամապահներին: Իմանալով հայերի դրության մասին ռազմանավի հրամանատարությունը հրաման արձակեց հրետակոծել թուրքական դիրքերը և հեռացավ հայերին օգնություն հասցնելու խոստումով: Սեպտեմբերի 9-ին թուրքական բանակի հրամանատարությունը հայերից պահանջեց անձնատուր լինել՝ հակառակ դեպքում սպառնում էր անցնել հարձակման և բոլորին կոտորել: Մուսալեռցիները դեռ չէին հասցրել պատասխանել, երբ թնդացին թուրքական հրանոթները և սկսվեց մի նոր արյունալի գոտեմարտ: Մուսալեռցիներն անցան հակահարձակման և ջախջախիչ հարված տվին թուրքական առաջապահ զորքերին, իսկ մնացածները խուճապահար նահանջեցին: Սեպտեմբերի 10-ին երևացին ֆրանսիական 2 ռազմանավեր և սկսեցին գնդակոծել թուրքական դիրքերը: Ապա հայերին տեղեկացվեց, որ ֆրանսիական կառավարությունը որոշել է նրանց փոխադրել Պորտ Սաիդ: Սեպտեմբերի 13-15-ը հերոս պաշտպանները փոխադրվեցին Պորտ Սաիդ , ուր նրանց օգնության հասան եգիպտահայերը:

Սարդարապատի հերոսամարտը

Սարդարապատի ճակատամարտը տեղի Է ունեցել 1918թ․ մայիսի 21-29-ին, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև` Սարդարապատ կայարանի շրջակայքում: Ռուսաստանում 1917թ․-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուս զորքերը հետ քաշվեցին Հայաստանից՝ մերկացնելով Կովկասյան ճակատը: Օգտվելով դրանից՝ թուրքական կառավարությունը ծրագրեց ոչ միայն վերազավթել Արևմտյան Հայաստանը, այլև նվաճել Արևելյան Հայաստանն ու ամբողջ Անդրկովկասը: Խախտելով Անդրկովկասյան կոմիսարիատի հետ կնքած Երզնկայի զինադադարը՝ թուրք զորքերը 1918-ի փետրվարի 10-ին անցան հարձակման և շնորհիվ գերակշիռ ուժերի վերանվաճեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը: Կովկասյան ճակատում գործող Հայկական կորպուսը [հրամանատար՝ գեներալ Նազարբեկով], որը կազմված էր 3 դիվիզիայից (հրամանատարներ՝ գեներալ Արեշյան, գեներալ Մովսես Սիլիկով, գեներալ Անդրանիկ Օզանյան), մարտերով հետ քաշվեց՝ ապահովելով նաև տասնյակ հազարավոր արևմտահայ գաղթականների անվտանգությունը: Ալեքսանդրապոլը գրավելուց հետո թուրքական մի զորաբանակ արշավեց դեպի Ղարաքիլիսա, մյուսը Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ մայիսի 21-ին հարձակվեց Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով: Թուրքական այդ զորախմբի կազմում էին 36-րդ հետևակային դիվիզիան, հարվածային և սակրավորների մեկական գումարտակներ, հեծյալ գունդ, 1500 քուրդ հեծյալներ, հրետանային մարտկոց: Սարդարապատի պաշտպանությունն իրականացնելու պարտականությունը դրվեց գեներալ Մովսես Սիլիկովի վրա, որի զորախմբի կազմում էին 2-րդ հրաձգային դիվիզիան, 3-րդ հետևակային բրիգադը և 2-րդ հեծյալ բրիգադի 1-ին գունդը: Հայկական այդ զորախմբի հիմնական ուժերը (հրամանատար՝ գնդապետ Դանիել բեկ Փիրումյան) կենտրոնացվեցին Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրք զորախմբի դեմ, իսկ 6-րդ հրաձգային, 2-րդ հեծյալ և պարտիզանական հեծյալ գնդերը սահմանապահ գումարտակի աջակցությամբ փակելու էին Բաշ Ապարանից Երևան շարժվող թուրքական 9-րդ դիվիզիայի ճանապարհը Թիկունքը և Երևանի պաշտպանությունը հմտորեն ղեկավարել է Արամ Մանուկյանը: Հարձակվող թուրք զորախումբը մայիսի 21-ին գրավեց Սարդարապատ կայարանը, համանուն գյուղը և Գեչրլուն: Մայիսի 22-ին հայկական 5-րդ հրաձգային գունդը (հրամանատար՝ գնդապետ Պողոս բեկ Փիրումյան), պարտիզանական հետևակային գունդը, Իգդիրի հետևակային գունդը և հատուկ հեծյալ գունդը Քյորփալուից և Ղուրդուղուլիից անցան հարձակման, կոտրեցին թուրքերի դիմադրությունը և նրանց հարկադրեցին խուճապահար հետ փախչել շուրջ 15- 20 կմ: Սակայն, օգտվելով այն բանից, որ հայկական ուժերը դադարեցրին հետապնդումը, թուրքերը վերադասավորեցին ուժերը, ամրացան Չիմնի և Թուլքի բարձունքներում: Թուրքական հրամանատարությունը որոշեց համալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը, սակայն հայերը հետ շպրտեցին օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան: Հայկական հրամանատարությունը մշակեց թուրքերին վճռական հարված հասցնելու և ջախջախելու ծրագիր: Ստեղծվեց հարվածային զորախումբ [գնդապետ Կ. Հասան Փաշայան], Պանդուխտի գլխավորած մշեցիների ջոկատի հետ շրջանցելով թուրքերին, մայիսի 27-ին հարվածեցին նրանց թիկունքից, միաժամանակ հայկական հիմնական ուժերը հարվածեցին ճակատից: Ծանր կորուստներ կրելով՝ թուրքական զորաբանակները փախան Ալեքսանդրապոլ: Ճակատամարտն ավարտվեց թուրքական գերակշիռ ուժերի դեմ տարած լիակատար հաղթանակով:

Ճակատամարտին մասնակցեցին հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները: Կարևոր դեր խաղացին հայ կանայք, որոնք սննդամթերք ու ռազմամթերք էին մատակարարում: Սարդարապատի ճակատամարտը հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից է: Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և 1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:

Արցախյան հերոսամարտը 

Արցախյան ազատամարտ Արցախի հայ բնակչության պայքարը հանուն Հայաստանի հետ միացման և ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի: Հակամարտության երկրորդ կողմն է Ադրբեջանը, որը ձգտում էր նվաճել Արցախը։ Չարդախլու հայկական գյուղում 1987 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական ընդհարումներից Ադրբեջանական ԽՍՀ-ում սկսվեց հայերի բնաջնջում, ինչից հետո հակամարտությունը աստիճանաբար վերաճեց հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմի: Լավ զինված ադրբեջանական բանակը, ջոկատներից սկսեցին լայնածավալ հարձակումները Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով։ Պատերազմի հորձանուտում հայերը միացյալ ուժերով ստեղծեցին հայոց ազգային բանակ։ Հայերը կարողացան հետ մղել հակառակորդի գրոհը և ազատագրել Արցախը։ Հայկական կողմը կորցրեց Արծվաշենը, Մարդակերտի, Մարտունիի, Շահումյանի շրջանների մի մասը։ Հայկական ուժերի վճռական գործողություններին հակառակորդը չկարողանալով դիմադրել և զինադադար է խնդրեց։


Posted in Ֆիզիկա 9

Ինքնաստուգում

Տարբերակ 1

I. Մորթիով շփած կաուչուկը էլեկտրականանում է․

բացասական

II. Եթե լիցքավորված մարմինը ձգվում է դեպի մետաքսով շփած ապակե ձողը, ապա այն լիցքավորված է․

բացասական լիցքով

III. Նույնանուն լիցքեր երկրորդ

IV. Տարանուն լիցքեր երրորդ

V. լիցքավորված չեն առաջին

VI. Ա էլեկտրացույցը լիցքավորված է, իսկ Բ էլեկտրացույցը՝ ոչ։ Ինչպիսի՝ ապակե, էբոնիտե, պղնձե թե՞ պլաստմասե ձողով պետք է միացնել էլեկտրացույցը, որպեսզի երկուսն էլ լինեն լիցքավորված․

Պղնձե

VII. Ա լիցքավորված գունդը ինչպիսի՞ ուժերով է ազդում Բ և Գ գնդիկների վրա։ Բ և Գ գնդիկները ունեն հավասար լիցքեր, իսկ I1<I2

Բ -ի վրա ավելի մեծ ուժով

Տարբերակ 2

Թվարկած մարմիններից որո՞նք են լիցքավորված․

I. Էլեկտրոնը լիցքավորված է բացասական լիցքով

II. պրոտոնը լիցքվորված է դրական լիցքով

III. նեյտրոնի լիցքվորված չէ

IV. Պրոտոնի զանգվածը մի քիչ փոքր է նեյտրոնի զանգվածից։

V. Պրոտոնի զանգվածը 1840 անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից։

VI. Ո՞րն է տվյալ քիմիական տարրի գլխավոր բնութագիրը․

Ատոմում էլեկտրոնների թիվը

VII. Նկար 32 — ում պատկերված է հելիումի ատոմը։ Լիցքավորվա՞ծ է այդ ատոմը․

Լիցքավորված է դրական լիցքով

VIII. Ուրանի ատոմը պարունակում է 92 պրոտոն և 91 էլեկտրոն։ Լիցքավորվա՞ծ է այդ ատոմը․

Լիցքավորված դրական լիցքով

IX. Ազոտի ատոմի միջուկում կա 14 մասնիկ։ Նրանցից 7-ը պրոտոն է։ Քանի՞ նեյտրոն կա միջուկում։ Քանի՞ էլեկտրոն ունի էլեկտրաչեզոք ազոտի ատոմը․

7 Էլեկտրոն և 7 նեյտրոն