Posted in Քիմիա 9, Կենսաբանություն 9

Ստուգատեսային Հունվար -2021 «Սպիտակուցներ»

Նախագիծ 1.Միջառարկայական նախագիծ՝ քիմիակենսաբանություն Սպիտակուցներ:

 Ուղղորդող   հարցերը`

  • Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը։
    Կենսական տարրեր են կոչվում այն քիմիական տարրի ատոմները որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, նուկլեինաթթուներ, ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ, գլյուկոզ, սախարոզ, օսլա, գլիկոգեն, լիպիդներ և այլն, որոնք ապահովում են կենդանի օրգանիզմի կենսագործունեությունը։ Կենսական տարրերը դասակարգվում են մակրոտարրերի՝ ածխածին C, ջրածին H, թթվածին O, ազոտ N, ֆոսֆոր P, ծծումբ S, միկրոտարրերի` Երկաթ Fe, Մագնեզիում Mg, Կալցիում Ca, Նատրիում Na, Քլոր Cl, Կալիում K, Յոդ I և այլն, ուլտրատարրերի` Ոսկի Au, Արծաթ Ag, Ուրան U և այլն։
  • Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը
    Կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը բջիջն է: Բջջի բաղադրությունը՝ 70-80% ջուր (անօրգանական), 10-20% սպիտակուցներ, 1-5% ճարպեր, 0.2-2% ածխաջրեր, 0,2-2% նուկլեինաթթուներ։
  • Ինչու՞  են  գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է»
    Գիտնականներն այդպես են ասում, որովհետև պիտակուցները մեծ դեր ունեն մեր կյանքում, մենք ապրում և շնչում ենք դրանց շնորհիվ:
  • Որո՞նք են սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների գործառույթները կենդանի օրգանիզմում
    Սպիտակուցի հատկություններ – բնափոխում, ռեակցիոն ունակություն, կառուցողական ֆունկցիա, կատալիզային ֆունկցիա, փոխադրական ֆունկցիա, շարժողական ֆունկցիա։
    Ածխաջրերի հատկություններ – կառուցողական ֆունկցիա, էներգիական ֆունկցիա։
    Ճարպերի հատկություններ — կառուցողական ֆունկցիա, էներգիական ֆունկցիա։
    Նուկլեինաթթուների հատկություններ – սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանում, հաջորդ սերունդներին փոխանցում, սպիտակուցի սինթեզի իրականացումը։
  • Ինչպիսի՞  օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում:
    Օրգանական նյութեր՝ ճարպեր, գլյուկոզ, սախարոզ, սպիտակուցներ: Անօրգանական նյութեր՝ ջուր, կերակրի աղ, յոդ, աղաթթու, ածխաթթու գազ, թթվածին:

Սպիտակուցներ

Սպիտաակուցների կառուցվածք
Սպիտակուցների կառուցվածքը բարդ է։ Բոլոր սպիտակուցները բաղկացած են O-ի, C-ի, N-ի, H-ի ատոմներից։ Բոլոր սպիտակուցները պոլիմերներ են, որոնց մոնոմերները ամինաթթուներն են։ Սպիտակուցները տարբերվում են միմյանցից ամինաթթուների թվաքանակով, դրանց տեսակներով և դասավորման հաջորդականությամբ։ Տարբեր ամինաթթուների մոլեկուլներում մի մասը միատեսակ է։ Այն կազմված է ամինախմբից (-NH2) և կարբօքսիլային խմբից (-COOH), իսկ մյուս մասը բոլոր ամինաթթուներում տարբեր է և կոչվում է ռադիկալ (R)։ Սպիատակուցների մոլեկուլները լինում են տարբեր ձևի՝ պարուրաձև, ծալքավոր կամ գնդաձև, որոնք ունեն կառուցվածքային մի քանի մակարդակներ՝
առաջնային (այդ ժամանակ առաջանում է պեպտիդային կապ)
երկրորդային (այդ ժամանակ պեպտիդային շղթան պարուրաձև ոլորվում է)
երրորդային և չորրորդային (այս երկու ժամանակներում արդեն ընդունում է իրեն յուրահատուկ տարածական դիրքը) (երկրորդային և երրորդային կառուցվածքի խախտումը կոչվում է բնափոխում)։

Սպիտակուցների հատկությունները և ֆունկցիաները
Սպիտակուցները լինում են ջրում լուծելի և անլուծելի։Որոշ սպիտակուցներ 100 նմ երկարությամբ թելերի տեսք ունեն, սակայն մեծ թիվ են կազմում 5-7 նմ տրամագիծ ունեցող գնդաձև սպիտակուցները։ Սպիտակուցների ֆունկցիաներն են՝
Ռեակցիոն ունակությունը (կարող են փոխազդել անօրգանական և օրգանական միացությունների հետ։)
Կառուցողական ֆունկցիա (սպիտակուցներից են կառուցված բջիջների բոլոր տեսակի թաղանթները և բջիջների տարբեր օրգանոիդները։)
Կատալիզային ֆունկցիա (Այդպիպսի ֆունկցիայով օժտված սպիտակուցները կոչվում են ֆերմենտներ։ Դրանք արագացնում են բջջում տեղի ունեցող քիմիական ռեակցիաները։)
Փոխադրական ֆունկցիա (ապահովում է տարբեր նյութերի՝ շրջակա միջավայրից դեպի բջիջ, ինչպես նաև բջջից դեպի շրջակա միջավայր կամ էլ բջջի ներսում մի տեղից մյուսը տեղափոխումը։)
Շարժողական ֆունկցիա (հատուկ կծկվող սպիտակուցները մասնակցում են բջիջներին և տարբեր օրգանիզմներին բնորոշ բոլոր տեսակի շարժումներին։)

Posted in Աշխարհագրություն 9

Հայաստան և Բոցվանիա

1. Հայաստանի և Բոցվանիայի բնակչության թվաքանակը, աճը։

Երկրների բնակչության աճը կամեմատեմ սկսած 2000 թվականից։ 2000 թվականին Հայաստանի բնակչությունը կազմում էր 3,069,591, իսկ Բոցվանիայում՝ 1,643,334։ Ակնհայտորեն նկատվում է, որ Հայաստանում բնակչության թիվը ավելի մեծ է։ Իսկ այժմ՝ 2021 թվականին թվաքանակը երկու երկրնելում էլ փոխվում են։ Հայաստանի բնակչությունը կազմում է 2,963,243, իսկ Բոցվանիայում՝ 2,351,627։ Բոցվանիայում բնակչության թիվը բարձրանում է, իսկ Հայաստանում՝ նվազում։

2. Ծնելիության և մահացության փոփոխություններ։

Ծնելիության և մահացության միջին թիվը Հայաստանում կազմում է 5,512, իսկ Բոցվանիայում՝ 47,930։ Ահա այս թվի ցուցանիշները հաշվի առնելով պարզ է դառնում, թե ինչում է Բոցվանիայում բնակչության թիվը գնալով ավելանում, իսկ Հայաստանում նվազում։

3. Արտագաղթի և ներգաղթի ցուցանիշներ։

Հայաստանում ավելի մեծ է արտագաղթի ցուցանիշը, իսկ Բոցվանիայում՝ ներգաղթի։ Հայաստանում 2021 թվականին արտագաղթի թիվը կազմել է -4,998, իսկ Բոցավանիայի ներգաղթը՝ 3,000։

4. Տարածքային համեմատություն։

Տարածքային համեմատությունները կարելի է կատարել 1 քառակուսի կիլոմետրում բնակչության թվերը համեմատելով։ Հայաստանում 1 քառակուսի կիլոմետրում բնակվում է մոտավորապես 104 մարդ, իսկ Բոցվանիայում՝ 4։ Դա խոսում է Հայաստանի փոքր տարածքի մասին, իսկ Բոցվանիայում ընդհակառակը՝ տարածքի մեծության մասին։



Posted in Հասարակագիտություն 9

Ֆեմինիզմ

Ֆեմինիզմը շարժում է, համոզմունք, ինչ-որ առումով նաև ցանկություն ձգտելու այնպիսի հասարակության, որտեղ բոլորն ունեն հավասար իրավունքներ ու հնարավորություններ անկախ սեռից։ Կա կարծրացած մտածողություն, որ ֆեմինիզմը պայքար է ընդդեմ տղամարդկանց. իրականում, ո՛չ։

Ուզում եմ նշել, որ Հայստանում ֆեմինիզմի արմատները բավականին էլ խորն են, որքան էլ, որ դա նկատելի չէ մերօրյա իրականությունում։

12-րդ դարում մենք արդեն ունեինք Մխիթար Գոշի կողմից կազմված Դատաստանգիրքը, որում նաև խոսվում էր այն մասին, որ կինն իրավունք ունի ամուսնալուծության, եթե բռնության է ենթարկվում տվյալ ընտանիքում. Մինչդեռ այդ դարաշրջանում, արտասահմանյան մի շարք երկրներում կինն իր կարծիքն արտայատելու իրավունք անգամ չուներ։

1918 թվականին Հայաստանն ուներ պառլամենտ, որտեղ կային երեք կին պատգամավորներ։ Կրկին ուզում եմ նշել, որ Եվրոպական մի շարք երկրներում, ինչպիսիք էին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսյան, այդ ժամանակ կանայք անգամ քվեարկելու իրավունք չունեին։

Սակայն պետք է խոստովանել, որ փաստացի մեր երկրում երբևէ չենք կազմավորել ֆեմինիստական շարժում: Փոխարենը մենք ունենք անհատներ, ովքեր բարձրաձայնել են կանանց խնդիրների մասին իրենց ապրած ժամանակաշրջանում և որոշ ժամանակակից ֆեմինիստներ, ովքեր կանգնած են հասարակական կազմակերպությունների գլխին, որոնք զբաղվում են կանանց իրավունքներով և գենդերային հարցերով:

Մեր օրերում կանայք առնչվում են իրենց իրավունքների բազմաթիվ խախտումների հետ, ինչպես օրինակ` սեռական և ընտանեկան բռնությունը, գենդերային անհավասարությունը: Ֆեմինիստ հասարակական ակտիվիստները միավորել են իրենց ուժերը այդ խնդրիները լուծելու և գոյություն ունեցող կարծրատիպերը կոտրելու համար:

Ներկայումս իրավունքների պաշտպանության տեսակետից ամենահրատապ խնդիրներից մեկը ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի ընդունումն է, որն առաջարկվել է «Կանանց իրավունքների կենտրոն» հկ-ի կողմից և ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Կոալիցիան արագորեն փորձեց ճնշում գործադրել իշխանությունների վրա օրենքն ընդունելու համար, բայց Ազգային Ժողովը մերժեց օրենքի ընդունումը: Այժմ հկ-ների ակտիվիստները շրջանառության մեջ են դրել օրենքն ընդունելու վերաբերյալ միջնորդությունը, քանզի ընտանեկան բռնության մասին օրենքը միայն կանանց խնդիրը չէ, այն համապետական նշանակություն ունի: