1.Երբ մետաղյա ձողը միացվի հոսանքի աղբյուրի բևեռներից մեկին, ապա նրա շուրջն առաջացնում … դաշտ:
էլեկտրական և մագնիսական:
2. Կոճում հոսանքի ուժի փոփոխման դեպքում փոփոխվու՞մ է արդյոք նրա մագնիսական դաշտը.
Հոսանքի ուժի մեծացման դեպքում մագնիսական դաշտն ուժեղանում է:
3. Նշված նյութերից որո՞նք են լավ ձգվում դեպի մագնիսը.
Պողպատ:
4. Երկաթյա ձողը մոտեցվում է մագնիսի հյուսիսային բևեռին: Ի՞նչ բևեռ կառաջանա ձողի հակառակ ծայրում.
Հյուսիսային:
5. Պողպատյա մագնիսը բաժանվում է երեք մասի: Նրա Ա և Բ ծայրերն օժտված կլինե՞ն մագնիսական հատկությամբ.
Ա ծայրը կլինի հյուսիսային բևեռ, իսկ Բ-ն՝ հարավային:
6. Դանակի ծայրը մոտեցրին մագնիսական սլաքի հարավային բևեռին: Այդ բևեռը ձգվում է դեպի դանակը: Մագնիսացվա՞ծ է արդյոք դանակը.
Դանակը մագնիսացած է. ծայրն ունի մագնիսի հյուսիսային բևեռ:
7. Ի՞նչ ուղղությամբ կշրջվի մագնիսական սլաքի հյուսիսային ծայրը, եթե այն մտցվի նկար 109-ում պատկերված մագնիսական դաշտի մեջ:
Բ-ից Ա:
8. Նույնանուն, թե՞ տարանուն մագնիսական բևեռներից է առաջացացել նկար 110-ում պատկերված դաշտը:
Նույնանուն:
9. Նկար 111-ում պատկերված է ԱԲ մագնիսը և նրա մագնիսական դաշտը: Բևեռներից ո՞րն է հյուսիսայինը, ո՞րը հարավայինը:
Ա-ն հարավայինն է, իսկ Բ-ն հյուսիսայինը:
10. Երկրի հյուսիսային կիսագնդում գտնվող դպրոցական ամրակալանի վերին մասը մագնիսական սլաքի ո՞ր բևեռին կձգի: Ո՞ր բևեռին կձգի ամրակալանի ներքևի մասը:
Երկու մասերն էլ կձգեն սլաքի հյուսիսային բևեռին:







