Posted in Հասարակագիտություն 9

Ֆեմինիզմ

Ֆեմինիզմի բուն նպատակն է ստեղծել հավասար իրավունքներ կանանց և տղամարդկանց համար՝ բոլոր ոլորտներում։ Ֆեմինիզմ բառը առաջացել է լատիներեն femina(կին) բառից և առաջին անգամ կիրառվել է Ֆրանսիայում։ Հաճախ մարդիկ սխալվում են, ասելով, որ ֆեմինիստնեը ատում են տղամարդկանց և պաշտպանում են միայն կանանց, բայց դա բոլորովին այդպես չէ։ Ֆեմինիստների նպատակը բոլոր սեռերի միջև հավասարության ապահովումն է։ Ըստ ֆեմինիզմի՝ աղջիկներըը նույնչափ իրավունք ունեն անել այն, ինչի իրավունքը նաև տղամարդիկ ունեն։

Կան մարդիկ, ովքեր ֆեմինիստներին ասում են, եթե կողմ եք նրան, որ կանայք և տղամարդիկ հավասար են, ապա գնացե՛ք և զբաղվե՛ք շինարարությամբ կամ սկսե՛ք երթուղային տրանսպորտ վարել։ Տղամարդիկ ի ծնե լինում են կենսաբանորեն ավելի ուժեղ և հաղթանդամ, դրա պատճառով սկսել են աշխատանքի բաժանում անել երկու սեռերի միջև և արդյունքում տղամարդկանց բաժին է ընկել զբաղվել ավելի ուժային գործերով։ Ըստ ֆեմինիզմի, յուրաքանչյուր անձ ինքն է ընտրում իրեն և իր նախասիրություններին համապատասխան մասնագիտություն։

15 զարգացած երկրներում անցկացվել են հարցումներ ֆեմինիզմի հետ կապված, և արդյունքում պարզվել է, որ կանանց շրջանում իրենց ֆեմինիստ են համարում Շվեդիայում, իսկ ամենաքիչը Հարավային Կորեայում։ Տղամարդկանց շրջանում իրենց ֆեմնիստ համարողները գերակշռել են Իտալիայում, իսկ ամենաքիշ տղա ֆեմինիսի կողմնակիցները եղել են Հարավային Կորեայում և Հարավային Կորեայում։

Կանայք համառ պայքարի շնորհիվ ձեռք են բերել մի շարք իրավունքներ՝

  1. Կանայք կարող են հագնել այն, ինչ ուզում են։
  2. Կանայք իրավունք ունեն աշխատելու։
  3. Կանայք կարող են ստանալ նույնչափ աշխատավարձ, որքան տղամարդիկ։
  4. Կանայք իրավունք ունեն մասնակցել ընտրություններին;
  5. Կանայք կարող են ստանալ ուսում։
  6. Կանայք կարող են որոշել՝ կազմել ընտանիք, թե ոչ։
  7. Կանայք կարող են ստեղծել գրական և մշակութային արժեքներ։

Շատ աստղեր հայտնել են իրենց կարծիքը ֆեմինիզմի հետ կապված։ Արիանա Գրանդեն ասել է․ «Անհավատալի երկակի ստանդարտները, որոնց բախվում ենք մենք՝ կանայք, ամեն օր, արդյունաբերության և աշխարհում, դա ցնցող է»։ Էմմա Վաթսոնն ասել է․«Շատերը հաճախ շփոթում են կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության պահանջը՝ տղամարդկանց հանդեպ ատելության հետ։ Դրան պետք է վերջ դրվի»։ Իան Սոմերհալդերն ասել է․«Ֆեմինիզմը վերաբերվում է ոչ թե որոշելուն, թե ինչպես ապրել կամ հասարակության ինչ-որ դերակատարությանը համապատասխանելը, այլ ավելի շուտ՝ ինքնադրսևորվելու և ազատ կամք ունենալու մասին է՝ անկախ սեռից»։

Օգտագործված աղբյուրներ՝ ինստագրամյան ֆեմինիստական էջեր և ամերիկյան կայքեր։

Posted in Գրականություն 9

Ախթամար

«Ախթամար» պոեմը իմ ընթերցած ամենագեղեցիկ և տխուր սիրո պատմություններից մեկն է։ Սեր, խինդ, հավատ, հույս, այս ամենը բնութագրում են Թամարի և տղայի զգացմունքները։ Թամարի և տղայի սերը շատ ուժող էր և պինդ, որովհետև նրանք միասին կարողացան հաղթահարել բոլոր բամբասանքերը և չարիքը, որ մարդիկ տածում էին նրանց հանդեպ։
Ամեն գիշեր Թամարը գնում էր գետի ափին նստում, կրակ վառում և սպասում սիրելիին, սակայն մի պահ բախտը լքում է նրանց, և կրակը հանգում է, ինչի պատճառով տղան չի կարողանում լողալ դեպի ափ և խեղդվում է սիրելիի անունը շուրթերին։
Ըստ իս, ամենացավալին սիրելիի հետ չլինելը չէ, այլ սիրելիի անունը շուրթերին մահանալը, որովհետև այն ժամանակ գիտես, որ նա ողջ է և կարող է լինել երջանիկ, թեկուզ ոչ քեզ հետ, բայց երջանիկ(իսկ ես կարծում եմ, որ եթե սիրելիիդ հետ միասին չես, բայց նա երջանիկ է, ապա դա պետք է քեզ համար ուրախալի փաստ լինի)։ Սակայն երբ իմանում ես, որ սիրելիդ մահացել է քո անունը շուրթերի, դա ամենացավալի զգացողություններից է, որովհետև գիտես, որ նա միայն ապրում էր քեզանով և նրա ուրախության պատճառը դու էին, բայց նա այլևս չկա և ոչ մի իրավիճակում չի կարող լինել կողքիդ։

Posted in Կենսաբանություն 9

Դաս 12

Մենդելի երկրորդ օրենքը
Ճեղքավորման օրենք — առաջին սերնդի երկու հոտերոզիգոտ առանձնյակների խաչասերումից հետո՝ երկրորդ սերնդում նկատվում է հատկանիշի ճեղքավորում որոշակի թվային հարաբերությամբ ըստ ֆենոտիպի 3։1 և ըստ գենետիպի 1։2։1։

Ոչ լրիվ դոմինանտություն
Դոմինանտը ունի նաև հակադիր ձև, որի մասին ասվում է, որ այն գտնվում է ոչ լրիվ դոմինատության վիճակում։ Երբ խաչասերում են անդալուզիական հավերի սև և սպիտակ մաքուր գծերը, հիբրիդների առաջին սերնդում ծնվում են մոխրագույն գունավորմամբ ճտեր։
Ասյպիսով ոչ լրիվ դոմինանտության ժամանակ հիբրիդների առաջին սերնդում ստացվում են միջանկյալ հատկանիշներով առանձնյակներ։
Բացի կամայական պայմաններից, դոմինանտը ունի նաև բնույթ, որը կախված է հատկանիշի ուսումնասիրման մակարդակից։ Ըստ Մենդելի դրույթների, դոմինանտությունը կարող է կախված լինել միջավայրի պայմաններից։
Օրինակ՝ AS և SS գենոտիպով մարդիկ օժտված են համարյա նույն դիմացկունությամբ մալարիայի նկատմամբ, իսկ AA գենոտիպով մարդիկ ավելի խոցելի են այդ հիվանդության նկատմամբ։ Այն էրիթրոցիտները, որոնք ունեն AS գեները միասին պարունակում են բետա-գլոբինային շղթաների երկու ձևերը միաժամանակ (նորմալ A և մուտանտ S), այսինքն նկատվում է կոդոմինանտություն։

Գամետների մաքրության վարկածը
Ըստ այս օրենքի՝ յուրաքանչյուր գամետի մեջ ընկնում է տվյալ գենի զույգ ալելներից միայն մեկը։  Գամետների առաջացման ժամանակ ժառանգական գործոնները չեն խառնվում իրար, այլ մնում են անփոփոխ։ Հիբրիդները պարունակում են և՛ դոմինանտ, և՛ ռեցեսիվ գործոններ, բայց հատկանիշի արտահայտումը որոշում է դոմինանտ գործոնը, իսկ ռեցեսիվը ճնշվում է։  Հատկանիշի ճեղքավորումը հիբրիդների առաջին սերնդում Մենդելը բացատրում էր այն փաստով, որ գամետները գենետիկորեն մաքուր են և կրում են երկու ժառանգական գործոններից միայն մեկը։  Գամետների մաքրության օրենքը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. սեռական բջիջների առաջացման ժամանակ յուրաքանչյուր գամետի մեջ ընկնում է զույգ ալելային գեներից միայն մեկը։

Posted in Անգլերեն 9

Homework. 22.02.21

Holidays in Armenia

New Year’s Day

For ages, New Year in Armenia was celebrated on the 21st of March. However, during the 18th Century in Armenia, January 1st was accepted as the beginning of the New Year.

The New Year celebration is one of the most anticipated holidays for an Armenian family. Families with modest means and low income do their best to save money for New Year table. People even do more than they can afford, since it’s believed that “You’ll spend the year just the way you’ve welcomed it” and also people will be welcoming guests the following days, so the table has to be as “rich” as possible.

The Table

One of the most anticipated New Year table “accessories” is the pork leg. It has become one of the main symbols of the holiday. However some families that are trying to be original, are replacing the pork with turkey or some fish.

Other traditional things for the table are meat snacks ,various salads, fruits (orange, apples, pomegranate, bananas, grapefruits), various nuts (pistachio, hazelnuts, almonds, walnuts, etc. Dried sweet snacks from all kinds of fruits is also a must-have for the table.

For the bread we usually put Armenian thin lavash since it lasts longer fresh. For about a week we don’t do any shopping (actually we wouldn’t be able to do it since the stores are closed), so all that days we are eating the food prepared in advance.

February- St. Sargis Holiday — This holiday is very popular among Armenians, especially among young people. There is no exact date for observing it and it is celebrated on a Saturday from January 18 to February 23, 63 days before Easter. On the night of the holiday young people, eat salty pies to dream at night. They believe that St. Sargis decides their fate and the person who gives them water to drink in their dreams will become their future spouse.