Posted in Քիմիա 9

Համար մեկ նյութը Երկրագնդում `Ջուր

Լուծույթներ:  Ծանր  ջուր: Ջրածնի  պերօքսիդ: Ջրի ֆիզ. քիմ. և  ֆիզիոլոգիական  հատկությունները: 

 Լաբորատոր աշխատանքներ. «Ջրի ֆիզիկականքիմիական  և օրգանոլեպտիկ  հատկությունները: Լուծույթների պատրաստումը  և  լուծված  նյութի   զանգվածային, մոլային բաժնի, մոլային կոնցենտրացիայի  որոշումը»:

Առաջադրանք

 1. Որո՞նք  են  ջրի  ֆիզիկական հատկությունները, թվարկեք….

Մաքուր ջուրը թափանցիկ հեղուկ է, չունի գույն և համ։ Ջրի պնդացման աստիճանը ընդունված է 0 C, իսկ եռման ջերմաստիճանը 100 C-ով։ Ջուրը ի տարբերություն մյուս նյութերի, չի ենթարկվում ֆիզիկայի և քիմիայի մի շարք օրենքների: Այն օժտված է անոմալ հատկություններով։ Ջրի անոմալ առանձնահատկություններից են ՝ եռման և հալման ջերմաստիճանները, որոնք ըստ քիմիայի և ֆիզիկայի օրենքների պետք է ցածր լինեին: Ջուրը պետք է եռար -70աստիճանում և պնդանար -90աստիճանում: Ջուրը միակ նյութն է Երկրի վրա, որ սովորական ջերմաստիճանի ու ճնշման պայմաններում միաժամանակ կարող է գտնվել երեք վիճակում ՝ պինդ, հեղուկ և գազային: Ջուրն օժտված է հիանալի հատկությամբ ՝ բարձր ջերմունակությամբ: Ջրի խտության փոփոխությունն է ջերմաստիճանի փոփոխությունից կախված: Հեղուկ վիճակում ջուրը չկարգավորված համակարգ է:

Առաջադրանք 2. Որո՞նք  են  ջրի քիմիական  հատկությունները, գրեք  ջրի  փոխազդեցությունը  պարզ  և  բարդ  նյութերի  հետ ռեակցիաների հավասարումները…

Ջուրը կայուն նյութ է, մինչև 1000աստիճան տաքացնելիս այն փոփոխության չի ենթարկվում: Ավելի բարձր ջերմաստիճաններում, ինչպես նաև ուլտրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթների ազդեցության տակ քայքայվում է ՝ առաջացնելով ջրածին և թթվածին:

2H2O=2H2+O2

Ջուրը կարող է մասնակցել տարբեր քիմիական ռեակցիաների ՝ միացման, քայքայման, տեղակալման և փոխանակման: Ջուրը փոխազդում է պարզ և բարդ նյութերի հետ:

Ca+2H2O = Ca(OH)2 + H2
2K + 2H2O = 2KOH + H2
2Na + 2H2O = 2NaOH + H2
3Fe + 4H2O = Fe3O4 + 4H2
Zn + 2H2 = ZnO + 2H2

Ջուրը և թթվային օքսիդները փոխազդում են առաջացնելով թթուներ;
SO2+H2O=H2SO4
N2O5+H2O=2HNO3

Առաջադրանք 3. Որո՞նք  են  ջրի  օրգանոլեպտիկ  հատկությունները, թվարկեք…

Ջրի օրգանոլեպտիկ հատկություններից է ՝ գույնը, հոտը և համը։ Ջուրը դառնում է և՛ դառնահամ և՛ քաղցրահամ։ Ջուրը դառնահամ է դառնում կալցիումի (Ca) և մագնեզիումի (Mg) աղերը, իսկ ջրին դարձնում են քաղցրահամ կալիումի (K) և նատրիումի (Na) աղերը։ Խմելու է համարվում այն ջուրը, եթե գույնը թափանցիկ է և հոտ չի գալիս, չպետք է պարունակի հարյուրավոր մանրէներ և լինի քաղցրահամ։

Առաջադրանք 4. Ջրի  փոխազդեցությունը  ակտիվ  մետաղներից` նատրիումի  հետ, գրեք  ընթացող  ռեակցիայի  հավասարումը….և  հավասարեցրեք  էլեկտրոնային  հաշվեկշռի  եղանակով….

2Na + 2H2O = 2NaOH + H2

Առաջադրանք  5.  Ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր… 

Ջուրը համարվում է խմելու, եթե գույնը թափանցիկ է, հոտ չի գալիս, 100 մանրէից ավել չպիտի պարունակի և պետք է լինի քաղցրահամ՝ կալիումական և նատրիումական հանքային աղեր:

Առաջադրանք   6.  Որո՞նք  են  ջրի    աղտոտման  պատճառները …

Ջրային օբյեկտների աղտոտման գլխավոր աղբյուրը արտադրական հոսքաջրերն են, որոնք թափվում են գետերը, լճերն ու ջրամբարները: Արդյունաբերական հոսքաջրերը շատ հաճախ աղտոտված են լինում նավթով, ֆենոլներով, ծանր մետաղներով, բարդ քիմիականմիացություններով և տաք հոսքաջրերով:

Առաջադրանք 7. Խմելու  սոդայի` նատրիումի   հիդրոկարբոնատի  լուծույթի  պատրաստումը  և  կոնցենտրացիայի  որոշումը…

m(NaHCO3)=4,2գ

V(H2O)=100մլ

Առաջադրանք 1. Որոշել ստացված լուծույթում սոդայի զանգվածային բաժինը։
w(NaHCO3)=m(NaHCO3)/m(լուծույթ) x 100%
d (խտությունը) =1գ/մլ(գ/սմ3)
m(H2O) = 100
m(լուծույթ)= m(NaHCO3)+ m(H2O)=4,2գ+100 գ=104,2 գ
w(NaHCO3)=4,2 գ/104,2 x 100%=420/104,2=4,72%=5%

Առաջադրանք 2. Որոշել լուծված նյութի մոլային բաժինը լուծույթում։
X(NaHCO3)=n(NaHCO3)/n(NaHCO3)+n(H2O) x 100%
n=m/M
M=(Mr)
Mr(NaHCO3)=Na(23)+H(1)+C(12)+Ox3(16×3)=84

1.Որոշել սովորական և ծանր ջրի հարաբերական մոլեկուլային զանգվածը

Mr(¹H2O)=Ar(H)x2+Ar(O)=1×2+16=18
Mr(²H2O)=Ar(H)x2+Ar(O)=2×2+16=20
Mr(³H218O)=Ar(H)x2+Ar(O)=3×2+18=6+18=24

2. Որոշել օրգանիզմում ջրի զանգվածը, եթե ջրի պարունակությունը կազմում է 80%

W(H2O)=80%
Զանգված – 55m(H2O)=55×80%/100%=44կգ
55-44=11կգ(սպիտակուց, ճարպ, ածխաջուր և այլ նյութեր)

Posted in Քիմիա 9

Առանց ջրի կյանք չկա

Առանց ջրի կյանք չկա. կյանքը, էվոլյուցիոն տեսության համաձայն, առաջացել է ջրում, և ջուր կա յուրաքանչյուր կենդանի էակի օրգանիզմում. մարդը և շատ կենդանիներ գրեթե 2/3 մասով, իսկ որոշ բույսեր մոտավորապես 4/5 մասով կազմված են ջրից: Ջուրն օրգանիզմի հիմնական միջավայրն է, որտեղ ընթանում է նյութափոխանակությունը: Առանց սննդի ավելի երկար կարելի է ապրել, քան առանց ջրի:
Ջուրն զբաղեցնում է Երկրի մակերևույթի 2/3 մասը (361 մլն կմ2), և միայն 1/3 մասն է (149 մլն կմ2) բաժին ընկնում ցամաքին: Ջուրն ամենուր է՝ օվկիանոսներում ու ծովերում, գետերում ու լճերում, գետնի տակ ու հողում: Երկրի հեղուկ ջրի շերտը կոչվում է ջրոլորտ, պինդ ջրի շերտը՝ սառցոլորտ: Ջրոլորտի սահմաններում ջրի ընդհանուր պաշարները կազմում են 1,4 մլրդ կմ3: Ջրային պաշարների 97 %-ը բաժին է ընկնում Համաշխարհային օվկիանոսին, և միայն 3%-ն են կազմում ցամաքի ջրերը: 

Հետաքրքիր փաստ

Ջուրն օրգանիզմի կարևորագույն բաղադրիչն է: Օրգանիզմում այն առաջանում է օրգանական նյութերի օքսիդացման արդյունքում և մասնակցում է կենսագործունեության համար կարևոր շատ քիմիական ռեակցիաների: Հասուն մարդու օրգանիզմի 60-65 %-ը կազմում է ջուրը:
Ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է, առանց որի հնարավոր չէ ապրել: Կյանքը ծագել է ջրից: Ջուր կա ամեն մի կենդանի էակի մեջ: Ջուրը, ինչպես և լույսը, կենդանի ինֆորմացիա է կրում և փոխանցում: Ջրին հնարավոր է ծրագրել:
Ջրի հետ կապված ուսումնասիրությունները բերեցին նրան, որ ջուրը ունի հիշողություն, որ ջուրը լսում և հիշում է շրջակայքում կատարվածամեն բան: Ջրի վրա ամենամեծ ազդեցությունը թողնում է մարդը` իր էմոցիոնալ վիճակով ու ամեն մի արտասանած բառով: Սերը բարձրացնում է ջրի էներգետիկան, իսկ ագրեսիան` ցածրացնում:
Փորձերը ցույց են տվել, որ ստրուկտուրավորված ջուր խմելուց հետո, մարդու արյան մեջ դրական փոփոխություններ են կատարվում: Աղոթքներ ընթերցելով մարդը փոխում է ջրի կառուցվածքը: Բոլոր մթերքները ջուր են պարունակում և աղոթքը մթերքում պարունակվող ջրին ներդաշնակ կառուցվածք է հաղորդում:
Իր դրական ու բացասական մտքերով մարդն ազդում է բնության վրա, քանի որ բնության մեջ բոլոր օրգանիզմները ջուր են պարունակում:Ջուրը ուղեկցում է մեր կյանքի ամեն մի ակնթարթը: Մեր օրգանիզմի ջրի օրական պահանջը կազմում է 2 ,3 լ:
Բուժիչ հանքային ջուր է համարվում այն ջուրը, որն իր յուրահատուկ ֆիզիկաքիմիական հատկությունների շնորհիվ կարող է օգտագործվել բուժման, վերականգնման և տարբեր հիվանդությունների կանխարգելման համար: Սակայն ամեն հանքային ջուր չէ, որ կարող է համարվել բուժիչ: Բուժական նպատակներով օգտագործվող հանքային ջրերը պետք է արդյունահանված լինեն բնական աղբյուրներից կամ տարբեր խորություն ունեցող հորատանցքերից:
Ջուրը մարդու համար անփոխարինելի է և բնության հարստություններից ավելի թանկ է գնահատվում, քան ոսկին, նավթը, գազը:

Հետաքրքիր փաստեր ջրի մասին

1. Կորցնելով մարդու մարմնի ջրի 2%-ը` մարդու մոտ ծարավ է առաջանում, 6-8%-ի դեպքում կիսաուշաթափ վիճակ, 10%-ի դեպքում սկսվում են գալուցինացիաներ և առաջանում են խնդիրներ կուլ տալու հետ, իսկ 12%-ի դեպքում մարդ մահանում է:

2. Երկրի հողային մասի մեջ ջուրը 10ից-12 անգամ ավելի շատ ջուր կա , քան համաշխարհային օվկիանոսում:

3. Միայն ջրի պաշարի 3% _ն է խմելու , ընդ որում դրա մեծ մասը սառցաբեկորների մեջ է: ԵՎ միայն 1.1%-ն է հասանելի մարդկանց:

4. Ալկոհոլային խմիչքների և կոֆեինի օգտագործումը բերում է ջրազրկման : Ամնե խմված բաժակից հետո , պետք է լրացուցիչ ջուր խմել:

5. Օվկիանոսի մաքուր ջրի կապույտ գույնը բացատրվում է լույսի ամբողջությամբ կլանման և տեղաբաշխման հաշվին:

6. Ծովի ջուրը սառչում է 1.91C ջերմաստիճանում:

7. Ջուրը անդրադարձնում է լույսի միայն 5%-ը , այն դեպքում , երբ ձյունը կազմում է 85%: Օվկիանոսի սառույցի տակ անցնում է միայն 2%-ը:

Posted in Պատմություն 9

Թեմա 8. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք

Արտավազդ II-ի գահակալությունը

Տիգրան II-ին հաջորդեց թագաժառանգ Արտավազդ II-ը (Ք. ա. 55-34թթ.), որը բազմակողմանի զարգացած, հունարենի քաջագիտակ, մտավորական անձնավորություն էր: Նա նաև հմուտ դիվանագետ էր, իրատես քաղաքագետ և, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, ռազմական գործիչ: Արտավազդ II-ը գահ է բարձրացել Մեծ Հայքի թագավորության համար բարդ քաղաքական իրավիճակում: Արտաշատի պայմանագիրն արմատապես փոխեց ուժերի հարաբերակցությունն Առաջավոր Ասիայում: Մեծ Հայքի թագավորությունը հայտնվել էր երկու հզոր տերությունների միջև, որոնցից յուրաքանչյուրը ջանք չէր խնայում ապահովելու նրա դաշնակցությունը: Հայաստանի դիրքորոշումը դառնում էր չափազանց կարևոր, քանի որ նրանցից յուրաքանչյուրը փորձում էր տիրապետող դիրք ստանալ տարածաշրջանում և իշխել Արևելքում: Արտավազդ II-ը փորձում էր երկու տերությունների հետ էլ բարիդրացիական հարաբերություններ պահպանել և թույլ չտալ, որ Հայաստանը ներքաշվի պատերազմների մեջ:

Կրասոսի արևելյան արշավանքը և Հայաստանը

Ք. ա. 60թ. Հռոմի երեք ականավոր գործիչներ՝ Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը և Մարկոս Կրասոսը, կնքեցին մի դաշինք, որը հայտնի է Առաջին եռապետություն անունով: Եռապետները Հռոմեական հանրապետությունը բաժանեցին ազդեցության գոտիների: Մարկոս Կրասոսը ստացավ Արևելքը և միաժամանակ պարթևների դեմ պատերազմելու իրավունքը: Ք. ա. 54թ. նա ժամանեց Արևելք և սկսեց նախապատրաստվել պարթևների դեմ արշավանքին: Փառասեր և մեծամիտ Կրասոսը, երազում էր կրկնել Ալեքսանդր Մակեդոնացու սխրանքը և հասնել Հնդկաստան: Կրասոսը պահանջեց, որ իրեն ներկայանան Հռոմի բոլոր դաշնակից երկրների արքաները և զորք տրամադրեն: Նրան ներկայացավ նաև Արտավազդ II-ը: Հավատարիմ մնալով Ք. ա. 66թ. հայ-հռոմեական պայմանագրին՝ նա Կրասոսին խոստացավ տալ նշանակալի քանակությամբ զինված ուժեր: Արտավազդն առաջարկեց պարթևների դեմ արշավանքը կազմակերպել Հայաստանի տարածքով: Սակայն Կրասոսն ընտրեց արշավանքի կարճ ու վտանգավոր ուղին: Այն անցնում էր Միջագետքի դաժան, չոր կլիմա ունեցող անծայրածիր անապատներով և տափաստաններով: Երկիր վերադառնալիս Արտավազդը լուր ստացավ, որ պարթևների Օրոդես թագավորը ներխուժել է Հայաստան և ասպատակում է երկրի հարավային տարածքները: Արտավազդը այլևս չէր կարող օգնական զորք տրամադրել Կրասոսին: Նա պարտավոր էր պաշտպանել հայրենիքը: Իմանալով այդ մասին՝ Կրասոսն անհարգալից խոսքերով Արտավազդին մեղադրեց դավաճանության մեջ: Ավելին` սպառնաց պարթևական արշավանքն ավարտելուց հետո պատժել Հայոց արքային: Արտավազդը փոխեց իր դիրքորոշումը: Նա Օրոդեսին առաջարկեց դաշինք կնքել և համատեղ ռազմական գործողություններ ծավալել հռոմեացիների դեմ: Պարթևների թագավորը սիրով ընդունեց այս առաջարկը, և Ք. ա. 54թ. վերջերին Արտաշատում կնքվեց հայ-պարթևական մի համաձայնագիր: Այդ ընթացքում Կրասոսը, հսկայական կորուստներ տալով, Ք. ա. 53թ. գարնանը հասավ Միջագետքի Խառան քաղաք: Պարթևական բանակը դանդաղ նահանջում էր՝ երկրի խորքը ներքաշելով հռոմեական լեգեոններին՝ ոչնչացնելով գույքը, պարենի պաշարները և թունավորելով ջրհորները: Սակայն շուտով պարթևները դադարեցին նահանջել, և Ք. ա. 53թ. մայիսի 6-ին պարթև զորավար Սուրենը մեծ բանակով հանկարծակի ու շեշտակի հարվածով գլխովին ջախջախեց հռոմեական զորքը: Սպանվածների թիվն անցնում էր 20 հազարից, գերիներինը՝ 10 հազարից: Սպանվեցին նաև Կրասոսն ու նրա որդին: Հույն պատմիչ Պլուտարքոսը հաղորդում է, որ Սուրենը սպանված Կրասոսի գլուխն ուղարկում է Հայաստան: Այդ ժամանակ հայ ու պարթև արքաները և նրանց մերձավորներն Արտաշատի թատրոնում դիտում էին հույն նշանավոր թատերագիր Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» ողբերգությունը: Հույն դերասան Յասոնը եղջերվի թատերական կեղծ գլխի փոխարեն բեմ է դուրս գալիս Կրասոսի իրական գլխով:

Շարունակել կարդալ “Թեմա 8. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք”
Posted in Պատմություն 9

Թեմա 7. Տիգրան Մեծի տերության անկումը

Հռոմեական հանրապետության արևելյան քաղաքականությունը, Լուկուլլոսի արշավանքը Հայաստան

80-70-ական թվականներին Հռոմի` Պոնտոսի դեմ մղած հաղթական պատերազմներից և Տիգրան II-ի կողմից Դաշտային Կիլիկիան գրավելուց հետո երկու տերությունները դարձան հարևաններ: Տիգրան II-ն իր նվաճումներով Հռոմի առջև փակում էր դեպի Արևելք տանող բոլոր ճանապարհները: Լրջորեն անհանգստացած դրանից՝ Հռոմն սկսում է նախապատրաստվել պատերազմի ընդդեմ Հայոց տերության: Ռազմաքաղաքական իրադրությունը Հռոմի համար նպաստավոր էր. Ք. ա. 71թ. հռոմեական զորավար Լուկուլլոսը գլխովին ջախջախել էր Տիգրան II-ի դաշնակից Միհրդատ Եվպատորին: Վերջինս մազապուրծ փախել էր Հայաստան և քաղաքական ապաստան ստացել: Լուկուլլոսը հատուկ դեսպան ուղարկեց Տիգրանի մոտ և պահանջեց Միհրդատին հանձնել իրեն: Հայոց արքան մերժեց հռոմեացիների պահանջը:

Տիգրանակերտի ճակատամարտը

Ք. ա. 69թ. գարնանը հռոմեական բանակները, անցնելով սահմանային Եփրատ գետը, ներխուժեցին Հայաստան: Սկսվեց հայ-հռոմեական պատերազմը: Պատերազմն ընթացել է երկու փուլով՝ Ք. ա. 69-67թթ. և Ք. ա. 66թ.: Դրանք միմյանցից տարբերվում են ռազմավարությամբ և ձեռք բերված արդյունքներով: Լուկուլլոսը մշակել էր կայծակնային պատերազմի ծրագիր, որի հիմնական սկզբունքներն էին հանկարծակիությունն ու շեշտակի հարվածը: Հռոմեական բանակի ներխուժումը Հայաստան իրոք անսպասելի էր: Առանց որևէ դժվարության Լուկուլլոսը գրավեց Ծոփքը և սրընթաց շարժվեց դեպի Աղձնիք՝ գրավելու Տիգրանակերտը: Տիգրանակերտն անակնկալ գրոհով գրավելու ծրագիրը ձախողվեց: Հայոց արքան այդ ժամանակ գտնվում էր Պտղոմայիսում, սակայն Տիգրանակերտի կայազորը, հայ զորավար Մանկայոսի հրամանատարությամբ, քաղաքը պաշտպանում էր հմտությամբ: Գրոհի ձախողումից հետո Լուկուլլոսն ստիպված եղավ պաշարել քաղաքը: Կայծակնային պատերազմի ծրագիրը տապալվեց: Հռոմեական բանակի` Հայաստան ներխուժման լուրը Տիգրան II-ն իմացավ հեռավոր Պաղեստինում, ուր կենտրոնացած էին հայկական բանակի գլխավոր հարվածային ուժերը: Տիգրանը թագավորական թիկնապահ գնդով շտապ վերադարձավ Հայաստան: Բանակի հիմնական ուժերը՝ Բագարատ զորավարի հրամանատարությամբ, հետևեցին արքային: Մինչև Հայաստան հասնելը Տիգրան II-ը Լուկուլլոսի դեմ ուղարկեց Մեհրուժան զորավարի փոքրաթիվ, սակայն մարտունակ զորաջոկատը: Սակայն հռոմեացիների գերակշիռ ուժերի հետ ընդհարման ժամանակ պարտվեց, իսկ Մեհրուժանն էլ զոհվեց: Սեպտեմբերի կեսերին Տիգրանի գլխավորած հայկական բանակը մոտեցավ պաշարված Տիգրանակերտին, որտեղ գտնվում էին նրա ընտանիքը և գանձարանը: Հայկական մի զորամաս հանկարծակի ու խիզախ գրոհով մուտք գործեց քաղաք և այնտեղից դուրս բերեց արքայից արքայի ընտանիքն ու գանձերի մեծ մասը: Հայկական բանակի թիվը 300 հազար զինվոր էր, սա իրականությանը չհամապատասխանող թվաքանակ է: Հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան սկսվեց Տիգրանակերտի ճակատամարտը: Շրջանցելով Տիգրանի բանակը՝ նա հայոց զորքի թիկունքում կենտրոնացրեց նշանակալի ուժեր, որոնք էլ վճռեցին ճակատամարտի ելքը: Ենթարկվելով երկկողմանի հարձակման և տալով զգալի կորուստներ` հայկական բանակը ստիպված էր նահանջել երկրի խորքը: Հռոմեացիների հաղթանակը որոշեց նաև Տիգրանակերտի ճակատագիրը: Կայազորի հույն վարձկանները, կաշառվելով Լուկուլլոսի կողմից, հոկտեմբերի վերջերին ապստամբեցին և քաղաքի դարպասները բացեցին հակառակորդի առջև: Նորակառույց ու հարուստ քաղաքը քարուքանդ եղավ և թալանվեց:

Արածանիի ճակատամարտը

Լուկուլլոսը, ռազմական գործողությունները համարելով ավարտված, բանակը տարավ ձմեռելու Կորդուքի տաք շրջաններ: Օգտվելով դրանից՝ Տիգրան Մեծն անմիջապես օգտագործեց դադարը և սկսեց եռանդուն նախապատրաստվել ապագա ռազմական գործողություններին: Այլևս հույսը կորցնելով, թե Տիգրանը հաշտություն կխնդրի իրենից, Լուկուլլոսը Ք. ա. 68թ. գարնան վերջերին դուրս եկավ Կորդուքից և բռնեց Արտաշատ տանող ճանապարհը: Նա համոզված էր, որ Տիգրանին պարտադրելով նոր ճակատամարտ` գլխովին կոչնչացնի հայկական բանակը և հեշտությամբ կգրավի Արտաշատը: Անսպասելի հարձակումներով հայերը ջլատում էին հռոմեացիների ուժերը: Լուկուլլոսի հյուծված և մարտունակությունը կորցրած բանակը միայն սեպտեմբերի 22-ին հասավ Արածանիի գետանց: Առջևում Հայկական Պար լեռնաշղթան էր, իսկ նրանից քիչ այն կողմ՝ Արտաշատն իր անբավ հարստություններով: Սակայն հռոմեական բանակն այնքան էր ջլատված, և կորուստներն այնքան շատ էին, որ զինվորները հրաժարվում էին շարունակել ռազմերթը դեպի Հայկական Կարթագեն։ Հռոմեական բանակը լիակատար պարտություն կրեց: Արածանիի ճակատամարտը ցույց տվեց Տիգրանի՝ որպես հիանալի ռազմագետի կարողությունները: Անպարտելի համարվող հռոմեական բանակը ծանր պարտություն կրեց, դրան հետևեց նրա խայտառակ փախուստը: Լուկուլլոսն ստիպված էր թողնել Հայաստանի սահմանները: Տիգրան Մեծի հանձնարարությամբ Միհրդատ Եվպատորը հայկական մի զորամասով անցավ Պոնտոս և սկսեց երկրի ազատագրումը: Հռոմեացիների առաջին արշավանքը դեպի Արևելք լիովին ձախողվեց: Լուկուլլոսի պարտության հետևանքով հայկական տերության քաղաքական ու ռազմական հեղինակությունը վերականգնվեց: Ք. ա. 67թ. կեսերին հայկական բանակները ներխուժեցին Կապադովկիա՝ պատրաստվելով վերականգնել հայկական իշխանությունը Սիրիայում և Միջերկրական ծովի ափերին: Հռոմեական սենատն արտակարգ միջոցներ ձեռք առավ: Լուկուլլոսը հեռացվեց գլխավոր հրամանատարի պաշտոնից, հրամանատար նշանակվեց Գնեոս Պոմպեոսը:

Պոմպեոսի արշավանքը Հայաստան

Պոմպեոսը Ք. ա. 66թ. գարնանը, ժամանելով Արևելք, նախապես պարթևների հետ դաշինք կնքեց ընդդեմ Տիգրան Մեծի և Միհրդատ Եվպատորի: Պարթևները սիրով համաձայնեցին, քանզի ցանկանում էին վրեժխնդիր լինել Տիգրանից իրենց ստորացման համար: Նույն տարվա ամռանը Պոմպեոսը պարտության մատնեց Միհրդատ Եվպատորին և գրավեց Պոնտոսը, որով Հայաստանը զրկվեց իր միակ դաշնակցից: Հռոմեական բանակը պատրաստվում էր ներխուժել Հայաստան: Ստեղծված բարդ իրադրությունը Տիգրան II–ից պահանջում էր գործել չափազանց զգույշ և ճշգրիտ: Հայաստանի համար այս ճակատագրական պահին երկրում սկսվեցին ներքին երկպառակություններ: Տիգրան Մեծի դեմ ընդվզեց նրա որդի Տիգրանը: Վերջինս գտնում էր, որ պետք է պատերազմը շարունակել մինչև հաղթական ավարտ: Տիգրան Մեծը ճնշեց ընդդիմադիր հայ ավագանու շահերը ներկայացնող Տիգրան Կրտսերի խռովությունը, որն իրեն հռչակել էր Հայոց թագավոր: Վերջինս հույս ուներ թոռան գահակալությամբ Հայաստանը ծառայեցնել Պոնտոսի քաղաքական շահերին: Ստեղծված իրավիճակում Տիգրան Մեծն ստիպված եղավ զորքը դուրս բերել Կապադովկիայից և վերադառնալ Հայաստան: Տիգրան Կրտսերը փախավ Պարթևստան, որի թագավոր Հրահատ III-ն անմիջապես օգտագործեց պահը և որոշեց օգնել ապստամբ արքայազնին՝ նրան կնության տալով դստերը: Տիգրան Կրտսերը պարթևական բանակով ներխուժեց Հայաստան և պաշարեց Արտաշատը: Սակայն հայկական բանակը հակահարված տվեց պարթևներին, որոնք նահանջեցին իրենց երկիր, իսկ Տիգրան Կրտսերը ճողոպրեց Պոնտոս: Կես ճանապարհին լուր ստանալով, որ պապը՝ Միհրդատ Եվպատորը, պարտություն է կրել Պոմպեոսից և փախել Բոսպորի թագավորություն, նա այս անգամ որոշեց դիմել Պոմպեոսի օգնությանը: Պոմպեոսն անմիջապես օգտագործեց բախտախնդիր արքայազնին՝ փորձելով ազդել Տիգրան Մեծի քաղաքականության վրա: Ք. ա. 66թ. ամռան վերջերին Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ Պոմպեոսի գլխավորած հռոմեական բանակը ներխուժեց Հայաստան: Տիգրան Մեծի դիրքերը բավականին թուլացել էին: Հաջողության հասնելու հույսերը փոքր էին, ուստի ավելի խոհեմ կլիներ Հայաստանին ձեռնտու պայմաններով հաշտվել Հռոմի հետ և հենց նրա օգնությամբ էլ պայքարել մյուս երկուսի դեմ: Հակառակ դեպքում Հայաստանը կարող էր կորցնել իր անկախությունը: Ուստի անհրաժեշտ էր զիջումների դիմել` գլխավորը՝ անկախությունը, պահպանելու համար: Պոմպեոսը Ք. ա. 66թ․սկսվեցին հայ-հռոմեական հաշտության բանակցությունները: Այն, ինչին ձգտում էր Հռոմը, ստանում էր առանց ռազմական գործողությունների և զոհերի:

Արտաշատի հաշտության պայմանագիրը

Ք. ա. 66թ. սեպտեմբերին Արտաշատում կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը: Ըստ պայմանագրի՝ Հայաստանը հօգուտ Հռոմեական հանրապետության հրաժարվում էր Միջերկրական ծովի ափերից: Սակայն Հայոց տերությունը պահպանում էր իր միջուկը կազմող Մեծ Հայքի տարածքը: Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից և դառնում առանձին պետություն, այստեղ թագավոր էր հաստատվում Տիգրան Կրտսերը՝ պայմանով, որ Տիգրան II-ի մահից հետո Մեծ Հայքն ու Ծոփքը դարձյալ միավորվելու էին մեկ պետության մեջ՝ Տիգրան Կրտսերի գահակալության ներքո: Հայաստանը Հռոմին պետք է վճարեր 6 հազար տաղանդ ռազմատուգանք: Հայաստանը հայտարարվում էր «հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»: Հայաստանը պահպանեց իր անկախությունը:

Posted in Ֆիզիկա 9

Էլեկրամագնիսական դաշտ: էլեկտրամագնիսական ալիքներ: Ռադիո և հեռուստատեսություն: Ռադիոտեղորոշում:

Ընդհանրացնելով էլեկտրական և մագնիսական դաշտերի մասին պատկերացումները, նրանց միջև եղած կապը բացահայտող փորձնական արդյունքները, Ջեյմս Մաքսվելը տվեց էլեկտրակամագնիսական մակածման օրենքի մաթեմատիկական նկարագիրը՝ ստեղծեց էլեկտրամագնիսական դաշտի տեսությունը: 

maksvel.jpg
Շարունակել կարդալ “Էլեկրամագնիսական դաշտ: էլեկտրամագնիսական ալիքներ: Ռադիո և հեռուստատեսություն: Ռադիոտեղորոշում:”