1. Նկարագրե՛ք Երվանդ Սակավակյացի թագավորության սահմանները. Երվանդ Սակավակյացի թագավորւթյան սահմանները հյուսիսարևելքում հասնում էին Կուր գետ, հյուսիսարևմուտքում սև ծով, արևելքում Մարաստան, իսկ հարավում Հյուսիսային միջագետք:
2. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի՝ հայկական հողերի միավորման գործընթացը. Արտաշես 1-ինի գլխավոր խնդիրներից էր ետ բերել Մեծ Հայքից անջատված տարածքները:Նա վերագրավեց Մարաստանից, Վրաստանից, Պոնտոսից մի փոքր ուշ Սելևկյան տերությունից և Մեծ Հայքին վերամիավորեց անջատված շրջանները:Արտաշես 1-ինը Մեծ Հայքի թագավորության մեջ միավորեց հայկական տարածքների մեծ մասը:Իսկ Ծոփքի թագավոր Զարեհի մահվանից հետո Արտաշեսը փորձում է գրավել նաև Ծոփքի թագավորությունը, սակայն նրան դա չի հաջողվում նրա թոռ Տիգրան II Մեծը իրականացնում է այդ ծրագիրը:
3. Ի՞նչ բարենորոգումներ է իրականացրել Արտաշես 1-ինը: Որո՞նք էին դրանց նշանակությունը Արտաշես 1-ինը բանակը բաժանում է չորս սահմանակալ զորավարությունների՝ ըստ աշխարհի չորս կողմերի:Մեծ Հայքի տարածքը բաժանեց 120 գավառների և կարգավորեց երկրի կառավարման համակարգը:Իր օրոք մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը:Ինչպես Խորենացին էր ասում՝ Արտաշեսի օրոք անմշակ հող չէր մնացել:Հողային բարեփոխման հետ են կապվում նաև սահմանաքարերը, որոնց վրա կան արամեատառ արձանագրություններ:Արտաշեսն ամրապնդում է թագավորական նախնիների պաշտամունքը:Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, գետերի և լճերի վրա հաստատեց նավարկություն և իրականացրեց շատ այլ բարենորոգումներ:Նաև կառուցվեցին ճոխ ապարանքներ, տաճարներ, թատրոն և այլ տարբեր շինություններ:Այդ ամենի նշանակությունը այն է, որ Արտաշես 1-ինը իր այս մեծագործությունների համար փառաբանվել է ժողովրդավարական երգերում, նրան մեծարել են Մեծ, Աշխարհակալ և Բարեպաշտ պատվանուններով:Նրան են նվիրված <<Արտաշես և Սաթենիկ>> <<Արտաշես և Արտավազդ>> և <<Երվանդ և Արտաշես>> ասքերը:Ըստ Մովսես Խորենացու Արտաշեսի հողարկավորության ժամանակ սգում էր ամբողջ հայ ժողովուրդը:
» Страх в жизни- это полное отсутствие свободы, а “футлярность жизни” – это внутреннее рабство»
Быть в страхе это другое, а быть футлярным человеком совсем другое. Человек, который боится жизни, он лишает самого себя очень много, в том числе и свободы. Как мы все знаем свобода, это одно из самых важных заслуг нашего мира, а без него, человек не может быть таким, каким он есть на самом деле. Но есть другой тип человека; футлярный человек. Футлярный человек не может жить в позоре, для него самое главное в жизни, это его честь и почет, что о нем думают другие люди. Он этим вредить самому себе, делает его психический больным. Футлярность, это тоже страх, но уже без границ. Страх от всего. Страх от человека, от критики. С такими людьми сложно общаться и дружить.
Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը։ Կենսական տարրեր են կոչվում այն քիմիական տարրի ատոմները որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, նուկլեինաթթուներ, ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ, գլյուկոզ, սախարոզ, օսլա, գլիկոգեն, լիպիդներ և այլն, որոնք ապահովում են կենդանի օրգանիզմի կենսագործունեությունը։ Կենսական տարրերը դասակարգվում են մակրոտարրերի՝ ածխածին C, ջրածին H, թթվածին O, ազոտ N, ֆոսֆոր P, ծծումբ S, միկրոտարրերի` Երկաթ Fe, Մագնեզիում Mg, Կալցիում Ca, Նատրիում Na, Քլոր Cl, Կալիում K, Յոդ I և այլն, ուլտրատարրերի` Ոսկի Au, Արծաթ Ag, Ուրան U և այլն։
Ո՞րն է կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը Կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը բջիջն է: Բջջի բաղադրությունը՝ 70-80% ջուր (անօրգանական), 10-20% սպիտակուցներ, 1-5% ճարպեր, 0.2-2% ածխաջրեր, 0,2-2% նուկլեինաթթուներ։
Ինչու՞ են գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն է» Գիտնականներն այդպես են ասում, որովհետև պիտակուցները մեծ դեր ունեն մեր կյանքում, մենք ապրում և շնչում ենք դրանց շնորհիվ:
Որո՞նք են սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների գործառույթները կենդանի օրգանիզմում Սպիտակուցի հատկություններ – բնափոխում, ռեակցիոն ունակություն, կառուցողական ֆունկցիա, կատալիզային ֆունկցիա, փոխադրական ֆունկցիա, շարժողական ֆունկցիա։ Ածխաջրերի հատկություններ – կառուցողական ֆունկցիա, էներգիական ֆունկցիա։ Ճարպերի հատկություններ — կառուցողական ֆունկցիա, էներգիական ֆունկցիա։ Նուկլեինաթթուների հատկություններ – սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանում, հաջորդ սերունդներին փոխանցում, սպիտակուցի սինթեզի իրականացումը։
Ինչպիսի՞ օրգանական և անօրգանական նյութեր կան կենդանի օրգանիզմում: Օրգանական նյութեր՝ ճարպեր, գլյուկոզ, սախարոզ, սպիտակուցներ: Անօրգանական նյութեր՝ ջուր, կերակրի աղ, յոդ, աղաթթու, ածխաթթու գազ, թթվածին:
Սպիտակուցներ
Սպիտաակուցների կառուցվածք Սպիտակուցների կառուցվածքը բարդ է։ Բոլոր սպիտակուցները բաղկացած են O-ի, C-ի, N-ի, H-ի ատոմներից։ Բոլոր սպիտակուցները պոլիմերներ են, որոնց մոնոմերները ամինաթթուներն են։ Սպիտակուցները տարբերվում են միմյանցից ամինաթթուների թվաքանակով, դրանց տեսակներով և դասավորման հաջորդականությամբ։ Տարբեր ամինաթթուների մոլեկուլներում մի մասը միատեսակ է։ Այն կազմված է ամինախմբից (-NH2) և կարբօքսիլային խմբից (-COOH), իսկ մյուս մասը բոլոր ամինաթթուներում տարբեր է և կոչվում է ռադիկալ (R)։ Սպիատակուցների մոլեկուլները լինում են տարբեր ձևի՝ պարուրաձև, ծալքավոր կամ գնդաձև, որոնք ունեն կառուցվածքային մի քանի մակարդակներ՝ առաջնային (այդ ժամանակ առաջանում է պեպտիդային կապ) երկրորդային (այդ ժամանակ պեպտիդային շղթան պարուրաձև ոլորվում է) երրորդային և չորրորդային (այս երկու ժամանակներում արդեն ընդունում է իրեն յուրահատուկ տարածական դիրքը) (երկրորդային և երրորդային կառուցվածքի խախտումը կոչվում է բնափոխում)։
Սպիտակուցների հատկությունները և ֆունկցիաները Սպիտակուցները լինում են ջրում լուծելի և անլուծելի։Որոշ սպիտակուցներ 100 նմ երկարությամբ թելերի տեսք ունեն, սակայն մեծ թիվ են կազմում 5-7 նմ տրամագիծ ունեցող գնդաձև սպիտակուցները։ Սպիտակուցների ֆունկցիաներն են՝ Ռեակցիոն ունակությունը (կարող են փոխազդել անօրգանական և օրգանական միացությունների հետ։) Կառուցողական ֆունկցիա (սպիտակուցներից են կառուցված բջիջների բոլոր տեսակի թաղանթները և բջիջների տարբեր օրգանոիդները։) Կատալիզային ֆունկցիա (Այդպիպսի ֆունկցիայով օժտված սպիտակուցները կոչվում են ֆերմենտներ։ Դրանք արագացնում են բջջում տեղի ունեցող քիմիական ռեակցիաները։) Փոխադրական ֆունկցիա (ապահովում է տարբեր նյութերի՝ շրջակա միջավայրից դեպի բջիջ, ինչպես նաև բջջից դեպի շրջակա միջավայր կամ էլ բջջի ներսում մի տեղից մյուսը տեղափոխումը։) Շարժողական ֆունկցիա (հատուկ կծկվող սպիտակուցները մասնակցում են բջիջներին և տարբեր օրգանիզմներին բնորոշ բոլոր տեսակի շարժումներին։)
1. Հայաստանի և Բոցվանիայի բնակչության թվաքանակը, աճը։
Երկրների բնակչության աճը կամեմատեմ սկսած 2000 թվականից։ 2000 թվականին Հայաստանի բնակչությունը կազմում էր 3,069,591, իսկ Բոցվանիայում՝ 1,643,334։ Ակնհայտորեն նկատվում է, որ Հայաստանում բնակչության թիվը ավելի մեծ է։ Իսկ այժմ՝ 2021 թվականին թվաքանակը երկու երկրնելում էլ փոխվում են։ Հայաստանի բնակչությունը կազմում է 2,963,243, իսկ Բոցվանիայում՝ 2,351,627։ Բոցվանիայում բնակչության թիվը բարձրանում է, իսկ Հայաստանում՝ նվազում։
2. Ծնելիության և մահացության փոփոխություններ։
Ծնելիության և մահացության միջին թիվը Հայաստանում կազմում է 5,512, իսկ Բոցվանիայում՝ 47,930։ Ահա այս թվի ցուցանիշները հաշվի առնելով պարզ է դառնում, թե ինչում է Բոցվանիայում բնակչության թիվը գնալով ավելանում, իսկ Հայաստանում նվազում։
3. Արտագաղթի և ներգաղթի ցուցանիշներ։
Հայաստանում ավելի մեծ է արտագաղթի ցուցանիշը, իսկ Բոցվանիայում՝ ներգաղթի։ Հայաստանում 2021 թվականին արտագաղթի թիվը կազմել է -4,998, իսկ Բոցավանիայի ներգաղթը՝ 3,000։
4. Տարածքային համեմատություն։
Տարածքային համեմատությունները կարելի է կատարել 1 քառակուսի կիլոմետրում բնակչության թվերը համեմատելով։ Հայաստանում 1 քառակուսի կիլոմետրում բնակվում է մոտավորապես 104 մարդ, իսկ Բոցվանիայում՝ 4։ Դա խոսում է Հայաստանի փոքր տարածքի մասին, իսկ Բոցվանիայում ընդհակառակը՝ տարածքի մեծության մասին։
Ֆեմինիզմը շարժում է, համոզմունք, ինչ-որ առումով նաև ցանկություն ձգտելու այնպիսի հասարակության, որտեղ բոլորն ունեն հավասար իրավունքներ ու հնարավորություններ անկախ սեռից։ Կա կարծրացած մտածողություն, որ ֆեմինիզմը պայքար է ընդդեմ տղամարդկանց. իրականում, ո՛չ։
Ուզում եմ նշել, որ Հայստանում ֆեմինիզմի արմատները բավականին էլ խորն են, որքան էլ, որ դա նկատելի չէ մերօրյա իրականությունում։
12-րդ դարում մենք արդեն ունեինք Մխիթար Գոշի կողմից կազմված Դատաստանգիրքը, որում նաև խոսվում էր այն մասին, որ կինն իրավունք ունի ամուսնալուծության, եթե բռնության է ենթարկվում տվյալ ընտանիքում. Մինչդեռ այդ դարաշրջանում, արտասահմանյան մի շարք երկրներում կինն իր կարծիքն արտայատելու իրավունք անգամ չուներ։
1918 թվականին Հայաստանն ուներ պառլամենտ, որտեղ կային երեք կին պատգամավորներ։ Կրկին ուզում եմ նշել, որ Եվրոպական մի շարք երկրներում, ինչպիսիք էին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսյան, այդ ժամանակ կանայք անգամ քվեարկելու իրավունք չունեին։
Սակայն պետք է խոստովանել, որ փաստացի մեր երկրում երբևէ չենք կազմավորել ֆեմինիստական շարժում: Փոխարենը մենք ունենք անհատներ, ովքեր բարձրաձայնել են կանանց խնդիրների մասին իրենց ապրած ժամանակաշրջանում և որոշ ժամանակակից ֆեմինիստներ, ովքեր կանգնած են հասարակական կազմակերպությունների գլխին, որոնք զբաղվում են կանանց իրավունքներով և գենդերային հարցերով:
Մեր օրերում կանայք առնչվում են իրենց իրավունքների բազմաթիվ խախտումների հետ, ինչպես օրինակ` սեռական և ընտանեկան բռնությունը, գենդերային անհավասարությունը: Ֆեմինիստ հասարակական ակտիվիստները միավորել են իրենց ուժերը այդ խնդրիները լուծելու և գոյություն ունեցող կարծրատիպերը կոտրելու համար:
Ներկայումս իրավունքների պաշտպանության տեսակետից ամենահրատապ խնդիրներից մեկը ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի ընդունումն է, որն առաջարկվել է «Կանանց իրավունքների կենտրոն» հկ-ի կողմից և ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Կոալիցիան արագորեն փորձեց ճնշում գործադրել իշխանությունների վրա օրենքն ընդունելու համար, բայց Ազգային Ժողովը մերժեց օրենքի ընդունումը: Այժմ հկ-ների ակտիվիստները շրջանառության մեջ են դրել օրենքն ընդունելու վերաբերյալ միջնորդությունը, քանզի ընտանեկան բռնության մասին օրենքը միայն կանանց խնդիրը չէ, այն համապետական նշանակություն ունի:
Կարմիր ծաղիկ մը գարունի Առտու մը ինծի նվիրեցիր. Ըզգացի թե տենդեր ունի Երազկոտ միտքըս ուշացիր։
Խանդաղատանք մը հորդեցավ Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝ Դողաց սիրո սարսուռն անցավ՝ Ու թովանքը համբույրին հուր։
Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն, Ու մետաքսե ուղի մը զիս Սեր-Ծաղիկին տարավ ածուն։
Հոն ժըպտեցավ կյանքը ինծի, Հըմայքներու հույլովն անցավ, Եվ ուրվական մը կասկածի Անոր մոտեն երբեք չանցավ։
Վերլուծություն
Տողերը գրված են ջերմ սիրո և ուշացած խոսքերի մասին, որին էլ արտահայտվեց արտում նվիրված գարնան մեկ ծաղիկով: Այնքան ջերմություն ուներ իր մեջ անգամ երազած խոսքերը ուշացան և մոռացվեցին: Որ նրբագեղությունը հոսեց նրա մարվող կրծքի տակ , սիրո վախն անցավ և թոթվեց համբյուրը կրակոտ ու նրա ցանկացող թշվառ հոգին զգաց կրակը բորբոքված: Նրա մետաքսյա ճանապարհները պատվեցին սիրով և բազմացող ծաղիկներով: Ժպտաց կյանքը, նրա համար հմայքների երազն անցավ և նրա մտքերի ուրվականը, որը կասկածի առիթ էր տալիս նրա մոտից երբեք չանցավ: