Սքանչելի բնություն, մաքուր օդ, հարուստ բուսականություն, քչքչան գետակ, պատմական բերդեր, բարձր լեռներ. այս ամենը թաքնված է Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ Տավուշի մարզում, որոնք բացահայտելու համար անհրաժեշտ են լավ ընկերներ և ուղեկցորդներ, բարձր տրամադրություն և ցանկություն։
Երբեք չէի եղել Իջևանում, վերադառնալուց հետո իմ սիրելի քաղաքների ցանկը համալրվել է։ Ձեռք եմ բերել նոր ընկերներ, իսկ արդեն ծանոթ ընկերներիս հետ՝ ավելի եմ կապնվել։
Այցելությունները հնաբերդերում ամենալավ միջոցն է ճանաչելու պատմությունը, հատկապես այն դեպքում, երբ ուղեկցորդների մեջ մտնում է բազմաթիվ ճամփորդությունների մասնակցած ուսուցչուհի, աշխարհագրության մասնագետ և հայրենագետ։
Առաջին օրվա մասին այստեղ։
Day: 27.04.2021
Ճամփորդություն Տավուշում (Օր 1)
Ճամփորդությունները կազմում են մեր կրթահամալիրի անբաժան մասը։ Երկար ժամանակ է, ինչ ցանկանում եմ ճամփորդել և որոշեցի ճամփորդել այնպիսի վայր, որտեղ երբեք չեմ եղել՝ Իջևան։ Իջևանում շատ եմ ցանկացել լինել, և այսօր վերջապես այստեղ են։
Իսկ ինչպե՞ս է անցնում մեր օրն այստեղ։ Արդեն մեկ օր է ինչ Իջևանում ենք, բայց արդեն իսկ ունենք անմոռանալի պահերով հագեցած հիշողություններ։
Մեր օրը սկիզբ առավ Մայր դպրոցից։ Սևան չհասած տրանսպորտի հետ խնդիրներ եղան և ստիպված եղանք սպասել, որ մեկ ուրիշը գա և նրան փոխարինի։ Երբ ասացին, որ պետք է սպասենք փոխարինողին, ուրախացանք, որովհետև բացի ճամփորդության մեջ ընդգրկված վայրերից, հնարավորություն ստացանք այդ տարածքին ևս ծանոթ լինել։
Հետո հասանք Հովք գյուղ և քալարշավ իրականացրեցինք, դեպի Աղջկաբերդ, սակայն ժամանակի սղության պատճառով մեզ չհաջողվեց հասնել Աղջկաբերդ։
Քայլարշավից հետո տեղավորվեցինք հյուրատանը, նախաճաշեցինք և ուղևորվեցինք Իջևանի դենդրոպարկ։ Այնտեղ ծանոթացանք բազմաթիվ բուսատեսակների հետ, ունեցանք հետաքրքիր զրույցներ։ Հյուրատուն վերադարնալուց հետո ընթրեցինք և ուղևովեցինք մեր դասընկերոջ՝ Շուշանենց տուն։ Այնտեղ թեյեցինք և բացահայտցինք միմյանց խաղերի միջոցով։ Դրանից հետո վերաձարձանք հյուրատուն և քնեցինք։
Չեմ կարող չխոսել մեր ուցուցչի՝ ընկեր Էմանուելի մասին, ով իր հումորներով և աշխարհագրական տարբեր տեղեկություններով մեր օրը դարձրեց ավելի հագեցած։
















