Posted in Հասարակագիտություն 9

Հայաստանի Հանրապետության սահմանադրություն (մաս 2)

Գլուխ 4. Ազգային ժողով

Հոդված 89. Ազգային ժողովի կազմը և ընտրության կարգը 
Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից:

Ինքս շատ լավ տեղեկացված չեմ քաղաքականությունից և ազգային ժողովից, բայց գիտեմ, որ ներկա դրությամբ ՀՀ Ազգային ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորներից, որն ըսը իս շատ սխալ է։ Ընդհանրապես կարծում եմ, որ ԱԺ-ի կազմի թիվը չպետք է գերազանցի հարյուրը, որովհետև որքան պատգամավորների թիվը մեծ է, նույնքան էլ մեծ է ընդդիմադիրների թիվը, և այդ պատճառով երկիրն ունենում է բազմաթիվ ներքին խնդիրներ։

Հոդված 94. Ներկայացուցչական մանդատը 
Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով:

Պատգամավորների աշխատանքի բնույթը երկրի կառավարությանը ժողովրդի խնդիրները ներկայացնելն է և դրանք հարթող ճանապարհներ գտնելը։ Ըստ սահմանադրության պատգամավորները պետք է առաջնորդվեն խղճով և համոզմունքներով, սակայն կարծում եմ, որ այս կետով երկիրն ունի թերացում։

Հոդված 97. Պատգամավորի վարձատրության չափը և գործունեության այլ երաշխիքները
Պատգամավորի վարձատրության չափը և գործունեության այլ երաշխիքները սահմանվում են օրենքով:

Պատգամավորների վարձատրության չափը ֆիքսված է օրենքով, յուրաքանչյուրի համար։ Նաիրա Զոհրաբյանը հարցազրույցներից մեկում նշել է պատգամավորի աշխատավարձի չափը, և անձամբ կարծում եմ, որ դա համապատասխանում է նրանց կատարած աշխատանքին։

Հոդված 102. Ազգային ժողովի նիստերի իրավազորությունը 
Ազգային ժողովի նիստն իրավազոր է, եթե նիստի սկզբում գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Նիստի իրավազոր համարվելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելիի ներկա գտնվելը, որովհետև եթե ազգային ժողովում հարց է քննարկվում, ապա կարևոր է յուաքանչյուր պատգամավորի առաջարկ և տեսակետ, լավագույն որոշումն ընդունելու համար։ Իսկ եթե ԱԺ-ի նիստն անցկացվեր ընդամենը մի քանի պատգամավորների ներկայությամբ, ապա կլինեին քիչ առաջարկներ և կարծիքներ։

Posted in Հայոց լեզու 9

Առաջադրանք 1 (մայիսի 17-28)

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  2. Մեկնաբանիր կետադրությունդ։
  3. Որոշիր, թե բարձրաքանդակ, բանաստեղծական, մտնեի բառերը քանի բաց և քանի փակ վանկ ունեն։
    Բարձրաքանդակ—բարձ-րա-քան-դակ—1 բաց վանկ, 3 փակ վանկ
    Բանաստեղծական—բա-նաս-տեղ-ծա-կան—2 բաց վանկ, 3 փակ վանկ
    Մտնեի—մըտ-նե-ի—2 բաց վանկ, 1 փակ վանկ
  4. Որոշիր, թե երեք, արևոտ, ողորմելի, նստած բառերը քանի տառ և քանի հնչյուն ունեն։
    Երեք—5 հնչյուն, 4 տառ
    Արևոտ—6 հնչյուն, 5 տառ
    Ողորմելի—9 հնչյուն, 8 տառ
    Նստած—6 հնչյուն, 5 տառ
  5. Տեքստից գտիր մեկական ու, ի, ը ձայնավորների և յա երկհնչյունի հնչյունափոխությամբ բառ։
    Թվական—թիվ—ի հնչյունափոխություն
    Գարնանային—գարուն—ու-ն սղվել է
    Բարձրաքանդակ—բարձր—ը-ն սղվել է
    Ժանեկազարդ—ժանյակ—յա հնչյունափոխություն
  6. Տեքստից գտիր անհարթ, խժռել, որմնասյուն, տաղանդ, մտածել բառերի հոմանիշները։
    Անհարթ—խորդուբորդ
    Խժռել—լափել
    Որմնասյուն—մույթ
    Տաղանդ—ձիրք
    Մտածել—խորհել
  7. Գտիր մեկական ա և ո ներքին հոլովումների ենթարկվող բառ։
    Հորից—ո
    Պատմություն—ա
  8. Տեքստից գտիր կապերը։
    Ամբողջ, մեջ
  9. Ի՞նչ խոսքի մաս են հանկարծ, արդեն, այլևս բառերը։ Նշիր նաև տեսակը։
    Հանկարծ—ձևի մակբայ
    Արդեն—ժամանակի մակբայ
    Այլևս—ժամանակի մակբայ
  10. Դուրս գրիր բաղադրյալ ստորոգյալները։
    Անհնար էր, փառատենչ էր, սնապարծ էր
  11. Վերջին նախադասությունը վերլուծիր շարահյուսորեն։ Ուղղակի մեջբերված խոսքը դարձրու անուղղակի։
    «Իսկ ես անմահություն եմ տենչում, ուզում եմ մնալ պատմության էջերում և սերունդների շուրթերին»,- խորհում էր այդ սինլքորը։
    Ենթակա-ես, սինլքորը
    Ստորոգյալ-տենչում եմ, ուզում եմ, խորհում էր
    Ուղիղ խնդիր-անմահություն
    Դերբայ-մնալ
    Հատկացուցիչ-պատմության, սերունդների
    Տեղի պարագա-էջերում, շուրթերին
    Որոշիչ-այդ
    Այդ սինլքորը խորհում էր, որ ինքը անմահություն է տենչում, ուզում է մնալ պատմության էջերում և սերունդների շուրթերին։

Տեքստ

Երեք հարյուր հիսունվեց թվականին` գարնանային արևոտ մի օր, Եփեսոսի խորդուբորդ փողոցներում հանկարծ լսվեցին սրտապատառ բացականչություններ․
—Օգնեցե՜ք, ժողովու՛րդ, Արտեմիսի տաճարն այրվում է։

Իրոք, կրակն արդեն լափել էր բարձրաքանդակ մույթերը, ժանեկազարդ խոյակները․ մարդկային քանքարի ստեղծած հրաշալիքը փրկել այլևս անհնար էր։

Այդ ժամանակ Եփեսոսում ապրում էր անօրեն ու ողորմելի մի մարդուկ՝ Հերոստրատ անունով։ Սա ոչ մի լուրջ գործով չէր զբաղվում, վատնում էր հորից մնացած ունեցվածքը և ամբողջ օրը նստած՝ անգործությունից հորանջում ու ձանձրանում էր։ Նա, սակայն, փառատենչ էր ու սնապարծ։ «Բնությունն ինձ չի շնորհել ո՛չ փիլիսոփայական խորաթափանցություն, ո՛չ բանաստեղծական քանքար, ո՛չ զորավարի ձիրք, որոնցով մտնեի պատմության մեջ։ Իսկ ես անմահություն եմ տենչում, ուզում եմ մնալ պատմության էջերում և սերունդների շուրթերին»,- խորհում էր այդ սինլքորը։