Posted in Գրականություն 9

Նահապետ Քուչակ

Կենսագրություն

Նահապետ Քուչակը համարվում է հայ միջնադարյան ժողովրդական-գուսանական քնարերգության փոքրածավալ (հիմնականում քառատող) երգերի՝ հայրենների զգալի մասի հեղինակը: Նրա ծննդյան ամսաթիվը ենթադրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։
Նահապետ Քուչակը հայ առաջին աշուղ-երգիչներից է: Այդ են վկայում պահպանված ժողովրդական զրույցները և նրա Նահապետ վարպետ պատվանունը: Հայրեններից բացի՝ Քուչակի անունով պահպանվել են շուրջ մեկ տասնյակ գրավոր ու բանավոր սիրային, կրոնական, բարոյախրատական, աշուղական երգեր՝ հայերեն և թուրքերեն:
Քուչակյան հայրենները հիմնականում սիրո երգեր են: Հեղինակն իր սիրտը համարում է սիրո օրրան կամ ակունք, որից բխում է սերը և տարածվում աշխարհով մեկ։
Քանի որ միջնադարում աշխարհիկ սեր երգելը եկեղեցին խստորեն դատապարտել է, երգիչը բողոքում է Աստծու դեմ, որ ստեղծել է գեղեցիկ կնոջը, բայց մեղք է համարում նրան սիրելը, սակայն, ստանալով Աստծու թույլտվությունը, սիրո երգիչն ազատորեն արտահայտում է իր սերը:
Քուչակի հայրեններն ապշեցնում են իրենց բյուրեղացած սեղմությամբ, անակնկալ ու անսպասելի ավարտով, անչափ հյութեղ բանաստեղծական պատկերներով:
Քուչակի անունով կոչվել են թաղամաս Երևանում, գետ և գյուղ՝ ՀՀ Արագածոտնի մարզում:

Հայրեն

Հայրենը հայկական միջնադարյան ժողովրդական տաղաչափության տեսակներից մեկն է։ Բաղկացած է չորս 15 վանկանի տողից, նույնահանգ է։ Երբեմն տողերը երկատվում են, գրվում ութ տողով։ Հայրենների սովորական թեմաներն են սերը, բերկրանքը, պանդխտությունը, խաղաղությունը և այլն։ Հայրենները մեծ հետք են թողել հայ բանաստեղծական արվեստի վրա։ «Հայրեն» անունը ծագել է «հայերեն» բառից: Հայրենները հայկական տաղաչափական յուրահատուկ կառուցվածք ունեցող ոտանավորներ են: Երևան են եկել XIII դարի ձեռագրերում: Դրանք մեծ մասամբ սիրո, ուրախության ու խրատական երգեր են: Հորինվել են միջին հայերենով:

Ավանդություններ

  • Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի՝ անբուժելի հիվանդությամբ տառապող տիկնոջը, որի համար սուլթանը, Քուչակի ցանկությամբ, Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցել է տվել յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։
  • Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է գյուղի եկեղեցու մոտ, իսկ ինքը, բարձրանալով վանքի կատարը, ասում է, թե իրեն ցած է նետելու, որտեղ ընկնի, այնտեղ ել թող թաղեն իրեն։ Գյուղացիները, կարծելով, թե նա կատակ է անում, չեն հավատում նրա խոսքին։ Իսկ նա իսկույն ցած է նետվում ու մեռնում։ Ընկած տեղն էլ՝ եկեղեցու պատի տակ, թաղում են նրան։

Մեծերը Քուչակի մասին

  • «Միակ Սուլթանը, որի առջև Քուչակը գլուխ ծռեց, եղավ իր հավիտենական և ամենահզոր դիցուհին — Սերը»: Վալերի Բրյուսով (ռուս բանաստեղծ)
  • «Ոչ մի հայ բանաստեղծ այնպես չի «նկարել» իր սիրուհուն, ինչպես Քուչակը: Այս փոքրիկ երգերը տող առ տող, աննկատելի, կամաց-կամաց ստեղծում են մի այնպիսի լայն կտավ, որ կարելի է տեսնել միայն մեծ վիպասանի մոտ»: Պարույր Սևակ (բանաստեղծ)
  • «Քուչակյան տաղարանը պետք է բարձի գիրքերեն մեկն ըլլա ամեն հայ բանաստեղծի և ամեն հայ գրասեր պատանիի: Հայ դեռատի սիրտերը, որ սիրո քաղցրությունը կամ տառապանքը կզգան առաջին անգամ, ավելի թանկագին թարգման չեն կրնար գտնիլ իրենց զգացման, քան Քուչակյան տաղիկները, որոնց յուրաքանչյուրը հոգեկան որոշ վիճակ մը կպատկերացնե, որոնց ոմանք ամբողջ սիրավեպ մըն են խտացած»: Արշակ Չոպանյան (գրականագետ)

Հայրենների աշխարհաբար փոխակերպում

  • Սըրտիկս է մալուլ եղեր, զիր ամէն մըլքեր կու ծախէ.
    Խօշ եար, ա՞մ, յառաջ կացիր, կամ գընէ՛, կամ մասլահաթէ.
    Ըզգին ալ աւլով կըտրէ, որ ամէն ոչինչ չի գընէ.
    Հարցի՛ր, թանկ’ւ աժան արա, ամէն ապլեհ չի գայ, գընէ:

Սիրտս կոտրվել է, ամեն կտորը դիր վաճառքի․
Թանկագին յար, հը՞ն, առաջ արի, կամ գնի՛ր, կամ գի՛ն ասա․
Մեծ թիվ ասա, որ ուրիշները չգնեն․
Հարցրո՛ւ, թանկ ու էժան արա, որ ամեն մեկը չկարողանա գա և գնի։

  • Աչերդ է ծովէն առած, եւ ուներդ է ի թուխ ամպէն.
    Այդ քո պատկերքդ և սուրաթըդ ի վարդին կարմիր տերեւէն.
    Ուր որ դու կանգնած լինիս, չէ պատեհ վառեն մոմեղէն.
    Ծոցուդ լոյսըն դուրս ծագէ, գէմ ելնէ մեռելն ի հողէն:

Աչքերդ ծովից է վերցրած, հոնքերդ՝ սև ամպերից․
Քո պատկերը և տեսքը կարմիր վարդերի տերևներ են․
Որտեղ որ դու կանգնած լինես, կարիք չի լինի լույս վառել․
Լույսը դուրս է գալիս քեզանից, և մահացածները հողից ելնում են։

Հայրենների վերլուծություն

  • Սըրտիկս է մալուլ եղեր, զիր ամէն մըլքեր կու ծախէ.
    Խօշ եար, ա՞մ, յառաջ կացիր, կամ գընէ՛, կամ մասլահաթէ.
    Ըզգին ալ աւլով կըտրէ, որ ամէն ոչինչ չի գընէ.
    Հարցի՛ր, թանկ’ւ աժան արա, ամէն ապլեհ չի գայ, գընէ:

Նահապետ քուչակը այս հայրենն ուղում է սիրելիին, ով կոտրել է նրա սիրող սիրտը։ Նա խնդրում է սիրելիին այդ կտորները գնել և վերականգնել, կամ տալ ուրիշին, բայց թանկ գնով, որ ամեն մեկը չկարողանա այն յուրացնել։ Ըստ իս նա ցանկանում է ասել, որ սերը շատ թանկ բան է և այն ամեն անցորդին տալ հնարավոր չէ։ Նրա խոսքերի տակ նաև թաքնված է՝ ինչ է սերը իր համար, որ սիրել նշանակում է արժևորել դիմացինին, սիրել իր նրան թերություններով հանդերձ, իսկ այդպիսի իրական սեր չի կարղ տա յուրաքանչյուրը։

  • Աչերդ է ծովէն առած, եւ ուներդ է ի թուխ ամպէն.
    Այդ քո պատկերքդ և սուրաթըդ ի վարդին կարմիր տերեւէն.
    Ուր որ դու կանգնած լինիս, չէ պատեհ վառեն մոմեղէն.
    Ծոցուդ լոյսըն դուրս ծագէ, գէմ ելնէ մեռելն ի հողէն:

Այս հայրենով Քուչակը նկարագրում է սիրելիին։ Նկարագրում է նրա արտաքինի յուրաքնչյուր մասնիկի կարևորությունը, գեղեցկուրյունը և արժեքը։ Ցանկանալով ասել, որ եթե իսկապես սիրում ես, ապա սիրելիդ քեզ համար պետք է լինի լավագույնը և քո աչքերում չպետք է ունենա որևէ թերություն։

Ձայնագրություններ

Posted in Պատմություն 9

Մայիսի 10-14 (Թեմա 25, Թեմա 26)

Թեմա 25. Հայկական հարցի միջազգայնացումը
ա/ Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում /բանավոր, էջ 77-79, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 26. Հայդուկային շարժումը
ա/ Շարժման առաջացումը
բ/ Նշանավոր հայդուկներ /բանավոր, էջ 88-90, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք

1 Պարզաբանե՛ք Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածի էությունը։ Գնահատե՛ք Բեռլինի վեհաժողովի արդյունքները հայերի համար։

61–րդ հոդվածը թուրքական կառավարությանը պարտավորեցնում էր հայկական մարզերում բարեփոխումներ անցկացնել, ապահովել հայերի անվտանգությունը։ Բայց բարեփոխումների հսկողությունը դրվելու էր ոչ միայն Ռուսաստանի, այլև վեհաժողովի մասնակից բոլոր պետությունների վրա։ Մեծ տերությունների ղեկավարները համոզված էին, որ բարեփոխումները սուլթանի կողմից չեն կատարվելու։ Դա վերջիններիս հնարավորություն կտար միջամտելու Թուրքիայի ներքին գործերին և նրանից նոր զիջումներ կորզելու։

2 Օգտվելով դասանյութից և այլ աղբյուրներց՝ պատրաստե՛ք նյութ հայ նշանավոր որևէ հայդուկապետի մասին         

Աղբյուր Սերոբ

Աղբյուր Սերոբը (Վարդանյան) ֆիդայական շարժման առաջին սերնդի գործիչներից է: Ժողովուրդը նրան անվանել է Աղբյուր Սերոբ, այսինքն՝ կյանք պարգևող Սերոբ: Նա հայտնի է նաև Նեմրութի հսկա, Նեմրութի Ասլան անուններով:
Սերոբը՝ դեռևս երիտասարդ, բախվել է Թուրքիայում տիրող անարդարությանը և, խուսափելով իշխանությունների հետապնդումներից, 1891 թ-ին եղբայրների օգնությամբ հասել է Կոստանդնուպոլիս, ապա տեղափոխվել է Ռումինիա և անդամագրվել ՀՀԴ կուսակցությանը: Իմանալով Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի կոտորածների մասին՝ 1895 թ-ին 27 հոգուց բաղկացած խմբով վերադարձել է Խլաթ և կազմակերպել գավառի հայկական գյուղերի ինքնապաշտպանությունը: Նրա հայդուկախմբում մարտնչած բազմաթիվ ֆիդայիներ (Բիթլիսցի Մուշեղը, Բալաբեխ Կարապետը և ուրիշներ) հետագայում դարձել են ջոկատների հրամանատարներ: Որոշ ժամանակով նրա խմբի անդամ է եղել նաև Անդրանիկը: 
1896 թ-ին Սերոբը կազմակերպել է ինքնապաշտպանական նոր խմբեր, նրանց տեղաբաշխել գյուղերում, զենք հայթայթել Կովկասից: 1897 թ-ին կռվել է Թեղուտում (Բիթլիսի նահանգ) և Սոխորթում: Ֆիդայական շարժման պատմության հերոսական էջերից է 1898 թ-ի հոկտեմբերի 20-ին Աղբյուր Սերոբի խմբի մղած կռիվը Բիթլիսից ոչ հեռու՝ Բաբշեն գյուղի մոտ: Մարտը տևել է մինչև ուշ երեկո. հակառակորդն ունեցել է բազմաթիվ զոհեր: 
Հերոսամարտից հետո թուրքական կառավարությունն ամենուրեք հետապնդել է Սերոբին: Հեռանալով Խլաթից`  նա ապաստանել է Սասունում: 1899 թ-ի նոյեմբերին Սերոբը զինակիցների հետ պաշարվել է Գելիեգուզան գյուղում: Թուրքերին հաջողվել է դավադիրների միջոցով թունավորել նրան, սակայն մինչև վերահաս մահը Սերոբը շարունակել է մարտը: Նրա դին ընկել է թշնամու ձեռքը և գլխատվել: Կռվում զոհվել են նաև Սերոբի որդին ու երկու եղբայրները: Աղբյուր Սերոբի գլուխը թաղվել է Բիթլիսի Սբ Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը՝ Գելիեգուզանում: 
Գելիեգուզանի կռվում գերվել և Բիթլիս է տարվել Աղբյուր Սերոբի վիրավոր կինը՝ խմբի միակ կին հայդուկը` Սոսեն, սակայն շուտով ազատվել է: Ժողովուրդը նրան օծել է Մայրիկ պատվանունով: Սոսե Մայրիկը 1904 թ-ի Սասունի ապստամբությունից հետո տեղափոխվել է Վան, ապա՝ Կովկաս: Նրա մյուս որդին՝ Սամսոնը, զոհվել է Կարինում: 
1920 թ-ի վերջին Սոսե Մայրիկը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, ապա հաստատվել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ էլ  1953 թ-ին վախճանվել է: 1998 թ-ին նրա աճյունը տեղափոխվել է Երևան և ամփոփվել Եռաբլուրում:
Ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել Աղբյուր Սերոբի և Սոսե Մայրիկի սխրանքների մասին:

Posted in Ֆիզիկա 9

Աստղադիտակներ և աստղադիտարաններ

Աստղադիտակով հեռավոր առարկաները դիտելիս՝ դրանք թվում են մոտիկ և մեծացված: Աստղադիտակը հավաքում է լույսը և ձագարի նման ուղղում դիտորդի աչքի մեջ՝ հնարավորություն տալով տեսնել անզեն աչքով անտեսանելի առարկաները: Գոյություն ունեն տարբեր աստղադիտակներ՝ ամենապարզից՝ ձեռքում պահվող ոչ մեծ դիտակից, մինչև հատուկ կառույցներում` աստղադիտարաններում, տեղակայված վիթխարի աստղադիտակները:

Շարունակել կարդալ “Աստղադիտակներ և աստղադիտարաններ”
Posted in Ռուսերեն 9

10-14 мая (Урок 1)

‘Толерантность’

Толерантность – это терпимость человека к другому, например, к другой национальности, вере, другому поведению. Толерантность проявляется тогда, когда человек готов помочь любому, будь то он обладатель другого цвета кожи, или его вера отличается от вашей веры. Также толерантность проявляется, когда вы видите недостатки людей, но не начинаете их громко критиковать. Нужно осознавать, что каждый человек, живущий на планете, имеет право на свободу выбора своей линии жизни. У каждого должно быть личное пространство, и никто не имеет право их нарушить. Но это только в том случае, если убеждения человека не наносят вред другим людям.

Вопросы

Что такой толерантность для вас?
Нужна ли толерантность, или она вредна и опасно?
Как мы можем проявлять толерантность по отношению к друг другу?

Posted in Ռուսերեն 9

3-7 мая (Урок 2)

“Самая важная экономия- экономия времени”

Время это самое главное в жизни человека. Если мы время будем зря тратить за день, то мы ничего не успеем сделать. Мы тратим много времени в своей жизни на бессмысленные вещи, например, мы входим в социальные сети, хотя вместо этого мы можем прочитать книгу или заняться самообразованием.  Если мы будем тратить время экономно, то у нас за день будет больше свободного времени.
Время никого не будет ждать, оно как птица улетит. Потом человек будет жалеть о том времени, которое уже прошло, и он не успел сделать то чего хотел.
Я пробую моё время тратить на полезное, чтобы успеть всё что запланировала за день. Я еще делала планер для меня, где я пишу то, чего хочу делать завтра, и это мне помогает тратить время экономно.

Posted in Ռուսերեն 9

3-7 мая (Урок 1)

“ Кто для меня женщина- осень”

Я хочу рассказать о себе, какая по моему мнению я погода. Я думаю, что я осень. Осень для меня грустное, но невероятно красивое время года. Я говорю о той поре, когда вся природа вокруг меняет зеленый наряд на желтый, багряный, алый и оранжевый.
Осень — тип девочки, которые более замкнуты, малообщительны, живут спокойной жизнью, любят одиночество.
Еще думаю, что весна тоже похож меня. Весна — это тип девочки, которые очень часто меняют свои эмоции, как весенняя погода. 
Хочу писать о своим одноклассниками тоже. Думаю, что в нашем классе на Зиму похожа Мери, на Весну Хания, на Лету Арах, а на Осенью Амаля.

Posted in Քիմիա 9

Ինքնաստուգման առաջադրանքներ <>

1. Ո՞ր շարքում են նյութերը ներկայացված ըստ մարդու օրգանիզմում դրանց զանգվածային բաժնի նվազման.

1) ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր
2) սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր
3) սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր
4) ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր

2. Օդում ֆոսֆորի այրման, ստացված ֆոսֆորի (V) օքսիդի ջրում լուծվելը և ֆոսֆորական թթվի չեզոքացումը նատրիումի հիդրօքսիդով ռեակցիաներըի ո՞ր տեսակին են համապատասխանում .

1) միացման, տեղակալման, փոխանակման
2) միացման, միացման, փոխանակման
3) փոխանակման, տեղակալման, միացման
4) միացման, փոխանակման, տեղակալման

4P+5O2=2P2O5 Միացման
3H2O+P2O5=2H3PO4 միացման
H3PO4+3NaOH=Na3(PO4)+3H2O փոխանակման

3. Ջրածինը խառնել են 2,5 մոլ օդին և այրել: Ստացվել է 9 գ ջուր: Ի՞նչ ծավալով (լ) ջրածին են խառնել օդին.

1) 6,72
2) 11,2
3) 22,4
4) 5,66

2H2+O2=2H2O
9գ H2O——X գ H2
36գ H2O——4գ H2
X=9×4/36=1գ H2
2գ H2—-22,4լ
1գ——-xլ
X=22,4×1/2=11,2

4. Երկրագնդի կեղևում թթվածնի և սիլիցիումի զանգվածային բաժինները հավասար են 0,48 և 0,28, համապատասխանաբար: Երկրակեղևում թթվածնի ատոմների թիվը քանի՞ անգամ է մեծ սիլիցիումի ատոմների թվից.

1) 2
2) 2,5
3) 3
4) 4

5. Որո՞նք են բաց թողած բառակապակցությունները.

Վերքերը 3%-անոց ջրածնի պերօքսիդով մշակելիս այն փրփրում է, քանի որ կատալազ ֆերմենտի ազդեցությամբ ջրածնի պերօքսիդը քայքայվում է անջատելով ատոմային թթվածին:

1) կատալազ ֆերմենտի, ատոմային ջրածին
2) ուրեազ ֆերմենտի, ատոմային թթվածին
3) ուրեազ ֆերմենտի, ատոմային ջրածին
4) կատալազ ֆերմենտի, ատոմային թթվածին:

6. Որո՞նք են մոլեկուլային բյուրեղավանդակով պարզ նյութեր.

ա) Cալմաստ
բ) P4  
գ) S8
դ) Si
ե) I2
զ) C գրաֆիտ
է) Pսև
ը) Br2

1) բ, գ, է, ը
2) ա, դ, զ, է
3) բ, դ, զ,ը
4) բ, գ, ե, ը

Մոլեկուլային բյուրեղավանդակների հանգույցներում մոլեկուլներ են իսկ մոլեկուլի ներսում գործում են կավալենտային կապեր, այդ նյութերը կարծր չեն։ Դրանք են P4, S8, J2 7 Br2

7. Որքա՞ն է վերականգնիչ նյութի գործակիցն ըստ ֆոսֆորի (V) օքսիդի և ածխի փոխազդեցության ռեակցիայի հավասարման.

1) 2
2) 5
3) 4
4) 6

P2O5+C

8. 0,3 մոլ քանակով R- անիոնում պարունակվում է 5,4 մոլ էլեկտրոն: Ո՞րն է այդ անիոնը.

1) I-
2) Br-
3) Cl-
4) F-

9. Ո՞ր երկու միացություններում է ֆոսֆոր տարրի օքսիդացման աստիճանը նույնը.

1) BaHPO4 և Ba3P2
2) Ca(H2PO4)2 և Ca3P2
3) Ca2P2O7 և Ca(H2PO4)2
4) KH2PO3 և Ca3P2

10. Որքա՞ն է էլեկտրոնային զույգերի թիվը CO և CO2 մոլեկուլների բանաձևերում.

1) 7
2) 10
3) 6
4) 13

11. Ո՞ր շարքի նյութերը կարող են ազոտական թթվի ստացման հումք լինել.

1) օդ, ամոնիակ, չիլիական սելիտրա
2) մագնիսական երկաթաքար, ազոտ, թթվածին
3) սիլվինիտ, ազոտ, թթվածին
4) ամոնիակ, կերակրի աղ, թթվածին

12. Ի՞նչ քիմիական կապեր կան ազոտի մոլեկուլում…

Ազոտի մոլեկուլում առկա է կովալենտ ոչ բևեռային կապ։

13. Քանի՞ լիտր (ն.պ.) ազոտ կարելի է ստանալ 1 կգ հեղուկ օդից, որում ազոտի զանգվածային բաժինը 75,6 % է…

1Կգ օդը պարունակում է 0,756 կգ N2
756/28=27 մոլ N2
27×22,4=604,8լ N2
Պատ 600,8 լ

14. Ո՞րն է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ նյութը. գրեք այդ նյութի քիմիական բանաձևը և որոշեք ջրածնի զանգվածայլն բաժինը տոկոսով արտահայտած.. H2O

Mr H2O=2+16=18
W(H2)=2×1\18×100=11,1%

Պատ՝ 1,11 %

15. Որքա՞ն է սովորական և ծանր ջրերի խառնուրդում ծանր ջրի (D2O) զանգվածային բաժինը, եթե այդ խառնուրդում թթվածին տարրի զանգվածային բաժինը 88 % է…

H2O-18x
D2O-20y
18x+20Y=100
16x+16y=88
X+Y=5,5
X=5,5-y
(5.5-Y)+20y=100
99-18y+20y=100
2y=1
y=0,5
20×0.5=10
Պատ 10

16. Բնութագրեք հետևյալ ոչ մետաղը (ածխածին, թթվածին, ջրածին, ազոտ, ֆոսֆոր, ծծումբ, սիլիցիում, քլոր) ըստ հետևյալ սխեմայի.

Ածխածին

ա) քիմիական նշանը

C

բ) հարաբերական ատոմային զանգվածը…

Ar(12)

դ) դիրքը պարբերական համակարգում.այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է

IV խմբի գլխավոր ենթախումբ, 2-րդ պարբերություն

դ) ատոմի կառուցվածքը`(միջուկի լիցքը… միջուկում պրոտոների թիվը. ..էլեկտրոնների թիվը…էներգետիկ մակարդակների թիվը ), էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը՝ էլեկտրոնների բախշումը ըստ էներգետիկ մակարդակների

միջուկի լիցք +6 e -6
էներգ մակարդակների թիվ -2
էլեկտրոնների թիվը 1S2 2S2 2P2

դ) վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում.գրեք օրինակներ.. .

Վալենտականություն I I IV
Օքս աստիճան -4 +2 +4

ե) գրեք. ոչ մետաղի առաջացրած պարզ և բարդ նյութերի բանաձևերը…և որոշեք նրանց հարաբերական մոլեկուլային զանգվածը ` Mr և մոլային զանգվածը`M գ/ մոլ …

Mr(CO)=12+16=28 M(CO)=28 գ/մոլ
Mr (CH4)=12+4=16 M(CH4)=16 մ
Mr(CO2)=12+16×2=40 M(CO2)=40g մ

զ) գրեք ոչ մետաղի առաջացրած օքսիդի բանաձևը և որոշեք նրա որակական և քանակական բաղադրությունը:

W(C)=1x12x100/40=30%
W(O2)=100-30=70%

17. Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր

Մաքուր խմելու ջուրը այն ջուրն է, որը պարունակում է քիչ քանակությամբ աղեր և համապատասխանում է սանիտարահիգենիկ հատուկ նորմերին, այսինքն ջուրը անհոտ է, անհամ , չիպարունակում միկրոբներ և օրգանիզմի համար վնասակար նյութեր, Աղերի թույլատրելի կոնցենտրացիան 1լ ջրում պետք է կազմի 200-250 մլգ

18. Որո՞նք են ջրի աղտոտման տեսակները…

Ջրի աղտոտումը դա միջավայրի և մարդու առողջության վրա բացասաբար ազդող ֆիզիկական քիմիական աղտոտիչների թափանցումը, առաջացումն ու կուտակումն է բնական ջրերում։ Սովգորոբար այդ ազդակների թափանցումը կապված է մարդու տնտ․ գործունեության և բնական աղետների հետ, աղտոտիչ նյութերը բնական ջրերի մեջ թափանցում են պինդ, հեղում, կոլոիդային, էմուլսային և գազային ձևով։ Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են կենցաղային և արդյունաբերական հոսքաջրերը, պեստիցիդները, սինթետիկ լվածքամիջոցները և այլն։

19. Կարելի՞ է խմելու ջուրը ախտահանել քլորով… Պատասխանը հիմնավորեք…

Խմելու ջուրը կարելի է աղտահանել քլորով, հիմնականում աղտահանվում է գազային քլորով կամ քլորի օքսիդով, սակայն անհրաժեշտ է պահպանել ջրում քլորի պարունակության թույլատրելի սահմանները քանի որ հակառակ դեպքում կարող է առաջանալ քլորով թունավորում, այն բացի ջրի մանրէազերծումից կապում է նաև երկաթի և մանգանի միացությունների հետ, և ջուրը մաքրում դրանցից։

20. Ինչպիսի՞ թունավոր նյութեր կան օդում. …

Օդում թունավոր նյութերը կապված են մարդու ՏՆՏ․ գործունեության հետ, որքան զարգացած է տվյալ տեղանքի արդյունաբերությունը, այդքան թունավոր նյութերի կոնցենտրացիան օդում բարձր է։ Դրանք հիմնականում կապված են քիմիական մետալուրգիական արդյունաբերության հետ։ Զգալի է նաև տրանսպորտային միջոցների արտանետումները որոնք են ածխածնի D օքսիդը CO և CO2 քլորոպրենային կաուչուկի արտադրություն ունեցող տեղանքում կարող է շատ լինել քլորի և ամոնիակի միացությունների կոնցենտրացիան։ Հանքարդյունաբերության բնագավառը աղտոտում է միջավայրը ինչպես ածխածնի և ազոտի միացություններով, այնպես ել փոշիով։

21. Ւ՞նչ պայմաններ են անհրաժեշտ. բույսի աճի համար….

Բույսերի աճի համար անհրաժեշտ է խոնավություն, ջերմություն, լույս և պարարտ հող։

22. Ւ՞նչ է պարարտանյութը. ինչպիսի՞ պարարտանյութեր գիտեք….

Պարարտանյութերը դրանք աղեր են, որոնք պարունակում են բույսի աճի համար անհրաժեշտ տարրեր, տարբերում են կալիումական ֆոսֆորական ազոտական պարարտանյութեր։

23. Հաստատեք կամ հերքեք պնդումների ճշմարտացիությունը չորրորդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերի երկհիմն թթուների հատկությունների վերաբերյալ.

1) Ածխաթթուն առաջացնում է երկու շարք աղեր` կարբոնատներ և հիդրոկարբոնատներ: (Ճիշտ է)

2) Ածխաթթուն ուժեղ էլեկտրոլիտ է: (Սխալ է)

3) H2CO3 — H2SiO3 — H2GeO3 շարքում թթուների ուժը նվազում է: (Ճիշտ է)

4) Ածխաթթուն գունազրկում է KMnO4-ի ջրային լուծույթը: (Սխալ է)

5) Սիլիկաթթուն լուծվում է ջրում և ամբողջությամբ դիսոցվում: (Սխալ է)

6) 9,6 գ ամոնիումի կարբոնատը շիկացնելիս զանգվածի կորուստը ռեակցիայի ավարտից հետո կազմում է 9,6 գ: (Ամոնիումի կարբոնատը շիկացնելիս ամբողջությամբ քյքայվում է առաջացնելով 3 տեսակի գազ։ NH3 CO2 H2O որոնք ցնդում են հետևաբար կորուստը կազմում է 9,6 գ)

24. Ջրածին և քլոր տարրերի զանգվածային բաժինը երկրակեղևում 1% և 0,02% է, իսկ մարդու օրգանիզմում` համապատասխանաբար 10% և 0,1% :

mH=1% mCl=002%
մարդու օրգ, 10Ջ և 01 Ջ,
10/01 =100 1/0.02=50

ա) Ջրածին և քլոր տարրերի ատոմների թվային հարաբերությունը մարդու օրգանիզմում քանի՞ անգամ է մեծ նույն հարաբերությունից երկրակեղևում:

100/50=2 անգամ
Պատ՝ 2 անգամ

բ) Ի՞նչ քանակով (կմոլ) ջրածին տարրի ատոմ է պարունակվում 70 կգ զանգվածով մարդու օրգանիզմում:

M=70×10/100=7կմոլ

25. Թթվածնի, ազոտի և ազոտի( II) օքսիդի 600 մլ խառնուրդում ազոտի ծավալային բաժինը 63% է: Թթվածնի հետ ազոտի(II) օքսիդի լրիվ փոխազդեցությունից հետո ազոտի ծավալային բաժինը դարձել է 70%:

2NO+O2=2NO2
Ազոտի ծավալային բաժինը 63տոկոս է այսինքն 378
NO-x 2X+Y+378=600
X=60 Y=102
600-100%
102—x
X=17%
O2-ծավալային բաժինը 17տոկոս

25. ա) Որքա՞ն է թթվածնի ծավալային բաժինը(%) ելային խառնուրդում:

17 տոկոս

25. բ) Ի՞նչ ծավալով (մլ) թթվածին է մնացել վերջնական խառնուրդում:

42 մլ O2

26. Պարբերական համակարգի գլխավոր ենթախմբերի տարրերից մեկի բարձրագույն օքսիդի մոլային զանգվածը 108 գ/մոլ է, իսկ այդ օքսիդում թթվածնի զանգվածային բաժինը 74 % է:

M(RO)=108 գ մոլ,
W(O=74%)
74=16Xx100/108
X=5
Թթվածնի ինդեքսը 5 է, 5ղ16=80 108-80=28
28/2=14
տարրը կլինի ազոտը, օքսիդը կլինի N2O5

ա) Որքա՞ն է այդ տարրի ջրածնային միացության մոլային զանգվածը (գ/մոլ):

NH3 Mr(NH3)=14+3=17
M(NH3)=17գ մոլ

բ) Ի՞նչ զանգվածով (գ) թթու կառաջանա այդ օքսիդի մեկ մոլը ջրում լուծելիս:

N2O5+H2O=2HNO3
Mr(N2O5)=28+80=108գ մոլ
Mr(HNO3)=63
1 մոլ N2O5–2 մ HNO3
2 մ HNO3=2×63=126 գ
Պատ՝ 126 գ HNO3

27. Քիմիական տարրի իզոտոպի զանգվածային թիվը 127 է: Տարրը Յոդն է Y 127

ա) Որքա՞ն է այդ իզոտոպի ատոմում պարունակվող նեյտրոնների թիվը:…

N=A-Z
N=127-53=74

բ) Որքա՞ն է այդ տարրի բարձրագույն օքսիդի հարաբերական մոլեկուլային զանգվածը:…..

Օքսիդը J2O5, Mr J2O5=127×2+16×5=254+80=334
Պատ՝ 334

28. Քլորաջրածնի 3,84 մոլ/լ կոնցենտրացիայով 5 լ աղաթթուն փոխազդեցության մեջ են դրել կալիումի պերմանգանատի 10% զանգվածային բաժնով 4740 գ լուծույթի հետ: Անջատված գազն անցկացրել են ավելցուկով վերցրած կալիումի հիդրօքսիդի տաք լուծույթի մեջ, որի հետևանքով ստացվել են A և B աղերը: B աղն առանձնացրել են լուծույթից և քայքայել կատալիզորդի առկայությամբ:

ա) Որքա՞ն է առաջին ռեակցիայում անջատված գազի նյութաքանակը (մոլ):

Պատ․ 6մոլ Cl

բ) Ի՞նչ զանգվածով (գ) A աղ է ստացվել երկրորդ ռեակցիայում:

Պատ 447 գ KCl

գ) Ի՞նչ զանգվածով (գ) գազ է անջատվել B աղի քայքայումից:

16HCl+2MnO4=5Cl2+2MnCl+2KCl+8H2O
5l աղաթթվում պարունակվում է HCl
19,2 մոլ HCl——x
16 մոլ HCl——5 մոլ Cl2
X=19.2×5/16=6 mwl Cl2
Cl2+kOH=KCl+H2O+KClO
A-աղ–Cl B աղ- KCLO
1 m CL2—71g
6 m—–426 g
Mr(KCl)=39+35,5=74,5
Mr(Cl2)=35,5.2=71
71g Cl2—-74,5 KCl
426g Cl2—–x
X=426×74,5/71=447g KCl
Mr(KClO)=39+35,5+16=90,5
71g Cl2—-90,5 KCLo
426——–x
x=426×90,5/71
X=543 g CaClO
2KClO—-2KCL+O2
181 g kCLO—32g O2
543——-X
x=543×32/181=96g O2

Posted in Քիմիա 9

«Ազոտ։ Ֆոսֆոր »

Նախագծի բովանդակությունը՝

 * — 5֊րդ խմբի գլխավոր. ենթախմբի տարրերի ընդհանուր բնութագիրը։
*- Ազոտ և ֆոսֆոր տարրերի ատոմների բաղադրությունը և էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը, վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում:
*- Ազոտ պարզ նյութի բանաձևը, մոլեկուլի կառուցվածքը, ֆիզիկական և քիմիական հատկությունները, օդի բաղադրությունը:
— ազոտի օքսիդները. ազոտական թթուն և նրա աղերը։
— Ֆոսֆորի պարզ նյութերը` կարմիր և սպիտակ ֆոսֆոր, հատկությունները: — Օրթոֆոսֆորական  թթուն և նրա  աղեը։
*- Ազոտական և ֆոսֆորական  պարարտանյութեր։

Թեմատիկ հարցեր և վարժություններ.   

1. Ո՞ր տարրերն են ընդգրկված 5֊րդ խմբի գլխավոր ենթախմբում

  • Ազոտ — N
  • ֆոսֆոր — P
  • արսեն — As
  • ծարիր — Sb

2.Ո՞ր տարրի  մոտ է ավելի ուժեղ արտահայտված  ոչ մետաղական հատկությունները ազոտի՞.թե `ֆոսֆոր՞. ինչո՞ւ

Ֆոսֆորում

3. Ազոտը և ֆոսֆորը համարվում են կենսական տարրեր, ինչո՞ւ

Կենսական տարրեր են կոչվում այն տարրերը, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր, որոնք էլ ապահովում են օրգանիզմների կենսագործունեությունը: 

4. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ բույսի աճի համար….

Լույս, ջուր, հող, պարարտանյութ, թթվածին

5. Ինչո՞ւ են  հողին տալիս  պարարտանյութեր 

Բույսերին անհրաժեշտ սննդատարրերի պակասը հողում լրացվում է պարարտանյութերի միջոցով: 

6. Ի՞նչ  է  պարարտանյութը….

Պարարտանյութերը այն նյութերն են, որոնք կիրառվում են բույսերին սննդանյութ տրամադրելու, հողում ապրող օգտակար միկրոօրգանիզմների գործունեությունը բարելավելու համար: Օրգանական պարարտանյութեր, հանքային պարարտանյութեր, բակտերիական պարարտանյութեր։


N (7p;7n)7e               N=A-Z    N=14-7=7
P (15p;16n)15e         P=31-15=16
As (33p;42n)33e        As=75-33=42
Sb (51p;71n)51e        Sb=122-51= 71
Bi (83p;126n)83e      Bi=209-83=126


+7 N )2e )5e
+15 P )2e )8e )5e
+33 As )2e )8e) 18e )5e
+51 Sb )2e )8e )18e )18e )5e
+83 Bi )2e )8e )18e )32e )18e )5e