Month: Հունիս 2021
Մեծերը Սևակի մասին
«Ժողովուրդը քեզ (Սևակին) ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատների ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից…» Մարտիրոս Սարյան (նկարիչ)
«Նրա քնարերգության մեջ դժվար չէ նկատել գենետիկական ազդակները, որ գալիս են հանճարեղ Նարեկացու փիլիսոփայական խորհրդածություններից, Սայաթ-Նովայի և հայկական միջնադարի մյուս մեծ քնարերգուների տաղերից, Եղիշե Չարենցի նորարարական ստեղծագործություններից: Բայց այնտեղ հնչում են նաև Պուշկինի բանաստեղծական քնարի լարերը, զգացվում է Ուիտմենի բանաստեղծական ազատությունը, տրիբուն Մայակովսկու հասարակական ավանդույթների և Ռիլկեի մտորումների ազդեցությունը: Ոսկու այդ հատիկները նա վերաձուլել է իր աշխատանոցում՝ ստանալով ինքնատիպ բանաստեղծական մի ձուլվածք»: Էդուարդաս Մեժելայտիս (լատիշ բանաստեղծ)
Պարույր Սևակ
Կենսագրություն
Պարույր Սևակը (իսկական ազգանունը՝ Ղազարյան) 1945 թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: 1946–51 թթ-ին աշխատել է «Ավանգարդ» և «Գրական թերթ» պարբերականների խմբագրություններում, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի հայկական ընկերությունում: 1951–56 թթ-ին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում, 1956–59 թթ-ին նույն ինստիտուտում դասավանդել է հայոց լեզու: 1963–71 թթ-ին ՀԽՍՀ ԳԱ Գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող էր, 1966–71 թթ-ին, միաժամանակ՝ ՀԳՄ վարչության քարտուղարը: 1969 թ-ին «Սայաթ-Նովա» մենագրության համար, որը ներկայացվել էր թեկնածուի գիտական աստիճանի հայցման, Սևակին շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1948 թ-ին լույս է տեսել բանաստեղծի առաջին՝ «Անմահները հրամայում են» գրքույկը՝ Պարույր Սևակ ստորագրությամբ, 1953 թ-ին՝ «Անհաշտ մտերմություն» պոեմը, 1954 թ-ին՝ «Սիրո ճանապարհը», 1957 թ-ին՝ «Նորից քեզ հետ» բանաստեղծությունների ժողովածուները:Ստեղծագործական նոր մակարդակի սկիզբ են մոսկովյան տարիներին գրած «Ուշացած իմ սեր» (1953 թ.), «Երգ երգոց» (1957 թ.), «Նահանջ երգով» (1961 թ.) սիրային պոեմները: Սևակն իր ողջ ստեղծագործությամբ բացահայտել է ժամանակակից մարդու ներաշխարհը: «Մարդը ափի մեջ» (1957 թ.), «Ականջդ բեր ասեմ» (1959 թ.), «Վերնագիրը վերջում» (1959 թ.) շարքերի կենսական հիմքը մոռացված մարդ-անհատի վերակենդանացումն է («Ծնվել եմ», «Մեռնել», «Ապրել», «Խոստանում եմ», «Կարոտում եմ», «Հպարտանում եմ» և այլն): Բանաստեղծը սկզբի ու վերջի հստակ գիտակցությամբ բացում է իր հոգու փակագծերը. հարկավոր է այնպես ապրել.
Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը…
Սևակի հայրենասիրական պոեզիան անմնացորդ նվիրում է հայ ժողովրդի պատմությանը, հայրենիքը, լեզուն, հոգևոր կերտվածքն ու ազգային տեսակը չկոցնելու դժվարին մաքառումներին: Այդ ոգու լիարժեք արտահայտությունը «Անլռելի զանգակատուն» քնարափիլիսոփայական պոեմն է (1959 թ., վերամշակված հրատարակությունը՝ 1966 թ., ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1967 թ.): Պոեմում պատկերված է Կոմիտասի կյանքը՝ ծննդյան օրից մինչև Մեծ եղեռնի սարսափների տպավորություններից խելագարվելը, ապա` մահը:Կոմիտասյան երգի մեջ հայոց պատմությունն է՝ ցավի և ուրախության թրթիռներով: Պոեմում Կոմիտասի փոխարեն խոսում է ժողովրդական երգը, նրա մաքրագործած («Արևագալի համազանգ»), միջազգային ճանաչման հասցրած («Ծավալվող համազանգ») հայ երգը: Սակայն վրա է հասնում համազգային արհավիրքը.
Մեր հողը, մեր հայրենին,Մեր երկիրն ամայացավ.– Սև՛ հագիր, սևսիրտ մարե…Հինավուրց տոհմիկ մի ազգՉմեռա՛վ, այլ… մահացավ.– Գարուն ա, ձուն ա արե՜լ…
«Եղեռնի համազանգի» բոլոր ղողանջներն ազգային ողբերգության շարունակությունն են մեկ մարդու ճակատագրի մեջ:Պոեմի վերջին՝ «Ահագնացող համազանգն» ինքնատիպ ազգահավաքի կոչ է, հայ մարդու նոր ճակատագրի սկիզբ, հայ երգի վերադարձ: Հայ ժողովրդի հարատևման ու ազգապահպանման հարցերն են Սևակի մաշտոցյան շարքում՝ «Խոսք հավաստիքի» (1961 թ.), «Մայրենի լեզու» (1962 թ.) բանաստեղծություններում ու հատկապես «Եվ այր մի՝ Մաշտոց անուն» (1962 թ.) պոեմում.
Նրանց ծնունդը միշտ էլ թվում է անսպասելիԵվ հետո մարդկանց դարեր շարունակ զարմանք պատճառում,Բայց նրանք կյանքում միշտ էլ ծնվում են լոկ այն պատճառով,Որ անչափ շատ են սպասել նրանց…
Սևակի հայրենասիրական տրամադրությունների վերջին արտահայտությունը «Եռաձայն պատարագ» (1965 թ.) պոեմն է՝ հայոց ամենախոր վերքի ու անփարատելի ցավի եղեռնապատումը:1969 թ-ին լույս է տեսել Սևակի «Եղիցի լույս» ժողովածուն (տպաքանակը` 1971 թ-ին, հետմահու): Այն հոգևոր մաքրագործման և կատարելության ձգտող անհատի վեճն է ճշմարիտ հավատացյալի տեղը գրաված «բյուրավոր ու բութ, բյուրատեսք ու սուտ» հավատացյալի հետ («Նորօրյա աղոթք», «Առավոտ լուսո», «Լույս զվարթ» և այլն): Անընդհատ լույսի շուրջը պտտվող բանաստեղծի միտքն ի վերջո հայտնագործում է «Լույսի աղբյուրը», որը ելք է մարդուն պաշարած անհույս խավարից, և նա հրամայում է. «Վառեցե՜ք լույսերը»: Բայց ըմբոստությունը կյանքի աղտեղությունների դեմ այս դեպքում դառնում է սոսկ «ճակատամարտ պատի հետ»: Շարքն ամփոփվում է «Պարապություն» բանաստեղծությամբ: Սա ոչ թե սովորական պարապություն է, այլ մեծ գործից, մեծ պայքարից դուրս մնացած անհատի տառապագին ինքնախոշտանգում.
Աշխարհին, այո՜, մաքրությո՛ւն է պետք՝Ա՜յն հերոսների տխրունակ տեսքով,Որոնք մեռնում են… անգործությունից:
Սևակը գրել է նաև գրականագիտական և քննադատական ուսումնասիրություններ, հոդվածներ՝ նվիրված Գրիգոր Նարեկացուն, Մեսրոպ Մաշտոցին, Կոմիտասին, Նահապետ Քուչակին, Պետրոս Դուրյանին, Հովհաննես Թումանյանին, Եղիշե Չարենցին և ուրիշների, կատարել թարգմանություններ:Սևակի անունով կոչվել են դպրոցներ, փողոցներ ՀՀ քաղաքներում, թաղամաս՝ Երևանում, Արարատի մարզում՝ գյուղ, որի մերձակայքում տեղի է ունեցել ավտովթարը: Զանգակատուն գյուղում գործում է բանաստեղծի տուն-թանգարանը:1972 թ-ից ամեն տարի հունիսի 17-ին՝ Սևակի մահվան օրը, բանաստեղծի ծննդավայրում անցկացվում է պոեզիայի սևակյան հանդիսություն:
Պարույր Սևակ «Եկ հպարտ մնանք»
Մեզ վիճակվեց — և մենք հանդիպեցինք կյանքում:
Վաղ գարուն էր: Ձնհալ: Կարծես օդն էր գինով:
Եվ մենք՝ երկու ցավի, երկու դավի ճանկում՝
Բռնկվեցինք մի նոր, չկրկնվող սիրով:
Ու վիճակվեց… ապրել մեկըս մեկից բաժան,
Մեկըս մեկի համար, առանց մեկըս մեկի,
Քեզ՝ չազատվել երբեք այս կարոտից դաժան,
Ինձ՝ չքայլել երբեք ձեռքս տված ձեռքիդ…
Կյանքի՜ հետ ենք կարծես տվել մենք ձեռք-ձեռքի:
Այդպես ձեռք չեն տալիս, երբ դաշինք են կնքում,
Այդպես ձեռք են տալիս, երբ բռնում են գրազ…
Արի հպա՛րտ մնանք, դու իմ անա՜նց երազ,
Արի չտրտնջանք մեր անուրախ կյանքում
Ո՛չ մեզ, ո՛չ մեր բախտի, ո՛չ աշխարհի վրա —
Եթե վիճակվել է… չվիճակվել իրար…
Վերլուծություն
Բանաստեղծությունը հուզիչ է և տխուր։ Այստեղ ներկայացվում է սիրո պատմություն, որտեղ սիրահարները չեն կարող լինել միասին․ նրանց վիճակված չէ լինել միասին։
Աշխարհում ամենացավոտ երևույթներից մեկը հենց դա է․ սիրել, լինել սիրչրված, բայց չկարողանալ սիրելիի հետ լինել։
Գիյոմ Ապոլիներ «Շունն ու սրվակը»
Իմ սիրելի շուն, բարի շուն, իմ սիրելի շնիկ, մոտ եկ, հոտ քաշիր այս անուշահոտ ջրից, որը քաղաքիս ամենապատվական պարֆյումերից եմ գնել: Եվ շունը պոչը թափ տալով, որ, ըստ իս, այդ թշվառ արարածների ծիծաղի կամ ժպիտի նշանն է, մոտեցավ ու իր խոնավ դունչը հետաքրքրությամբ հպեց սրվակի բերանին, ապա հանկարծ ահով ետ-ետ քաշվեց ու սկսեց վրաս հաչել, ասես թե կշտամբելիս լիներ ինձ: Ա~հ, թշվառ շուն, եթե ես ձեզ մի կույտ աղբ առաջարկեի, դուք հաճույքով պիտի հոտոտեիք այն, անգամ գուցե խժռեիք այն: Այդպես է, իմ տխուր կյանքի անարժան ուղեկից, դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է),այլ պետք է տալ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ:
Վերլուծություն
Հասարակության համար ավելի գրավիչ են դարձել ցածրարժեք իրերը, այլ ոչ թե բարձր ու մեծ արժեքները: Այո՛, կան մարդիկ, ովքեր գնահատում են բարձր արժեքները, սակայն ձուլվելով հասարակության հետ, այդ արժեքները շատ հաճախ վերանում են: Կարծում եմ՝ դա շատ ցավաի փաստ է:
Խորխե Բուկայ «Ցանկանում եմ»
Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:
Վերլուծություն
Մարդիկ շատ են, իսկ ցանկություններն ավելի շատ․․․
Այս ցանկությունների շարքն ուղղված էր սիրելիին։ Գրողը այս տողերը գրելով փորձում է հասկացնել, որ օրինակ պետք չէ իր փոխարեն լուծել խնդիրները, այլ ցանկանում է, որ նա պարզապես օգնի այն լուծել։ Երբ ինչ-որ մեկը խնդիր է ունենում, նա չի ցանկանում, որ իր սիրելին այդ ամենն անի իր փոխարեն, նրա համար ավելի հաճելի է նրանց համատեղ պայքարը։ Հաճելի է այն, որ գիտես քո կողքին կա մեկը, ով պատրաստ է աջակցել, կանգնել կողքիդ, այլ ոչ թե պարզապես պատրաստ կլինի միայնակ լուծել դա։ Չէ՞ որ համատեղ ուժերով մի բանի համար պայքարելն ավելի է ուժեղացնում և ամրացնում սերը։
Վիլյամ Սարոյան «Այն հեռավոր գիշերը»
Միգամած օր էր, այն օրերից, երբ արթնանում են հին-հին հիշատակներն ու հին երգերը: Ամբողջ օրը ես նստած էի տանը՝ ականջս այդ երգերին: Չորս կողմն ավելի շատ խավար էր, քան լույս, և ես հիշեցի մի երգ, որ ժամանակին երգել էի մի աղջկա համար, ավտոբուսի մեջ: Մենք արդեն սիրում էինք իրար, բայց հենց որ ավտոբուսը հասավ Թոփքիա, նա իջավ, և ես էլ երբեք չտեսա նրան: Գիշերվա կեսին, երբ համբուրեցի նրան, աղջիկն արտասվեց, և ես հիվանդացա սիրո տրտմությամբ: Օգոստոսյան նորահարս գիշեր էր, կյանքումս առաջին անգամ գնում էի Նյու Յորք: Ես հիվանդացա սիրո տրտմությամբ, որովհետև գնում էի իմ ճանապարհով, իսկ նա՝ իր:
Այդ միգամած օրը նստել էի տանը ու միտք էի անում, թե ինչպես է, որ մեկի կյանքն ընթանում է մի ճամփով, մյուսներինը՝ ուրիշ, ամեն մեկն իր ճանապարհով է գնում, և ոմանք մեռնում են կես ճանապարհին: Եթե թեկուզ աշխարհը փոքր լինի, եթե դու այլևս չես տեսնում նրանց , ուրեմն նրանք մեռած են: Եթե նույնիսկ ճամփադ թողած՝ հետ գաս, փնտրես նրանց և գտնես, կգտնես մեռած, որովհետև ինչ ճանապարհով էլ գնաս, միևնույն է, մահը ճանապարհիդ է:
Ավտոբուսը հավաս Թոփքիա, նա իջավ ու կորավ անկյան հետևում, և ես էլ երբեք չտեսա նրան: Շատ ուրիշներին տեսա, շատերը նույնքան լավն էին ու սիրուն, բայց ոչ մեկը նման չէր նրան, ոչ մեկը չուներ նրա թախծալի, անուշ ձայնը, ոչ մեկ չէր արտասվում այնպես, ինչպես նա արտասվեց: Էլ երբեք չի լինի նրա պես տխուր ուրիշը: Էլ երբեք չի լինի այն ամերիկյան գիշերվա պես ուրիշը: Միգուցե նա հիմա առաջվանից ավելի լավն է, բայց էլ երբեք չի լինի այն գիշերվա տրտմության պես ուրիշը, և էլ երբեք նա կամ մի ուրիշը չի արտասվի այդպես, և նրան համբուրած ոչ մի տղամարդ չի հիվանդանա այն գիշերվա սիրո տրտմությամբ: Այդ ամենը մնաց այն ամերիկյան գիշերվա գրկում, որը կորած է և էլ երբեք չի գտնվի: Այդ ամենը մնաց փոքրիկ պատահականություններից հյուսված դարերի խորքում, չնչին, աննշմար պատահականություններ, որոնց կամքով նա նստեց կողքիս, չնչին, աննշմար պատահականություններ, որոնց կամքով նստեցի այնտեղ՝ նրան սպասելու:
Նա եկավ ու նստեց կողքիս, և ես հասկացա, որ այդ բոլոր տարիներին նրան եմ սպասել, բայց երբ Թոփքիայում նա իջավ ավտոբուսից, ես մնացի նստած ու երեք օր հետո արդեն Նյու Յորքում էի:
Ահա և ամենը, եթե մոռանամ, որ ինձանից մի բան դեռևս այնտեղ է՝ ամերիկյան այն հեռավոր տաք գիշերվա գրկում:
Երբ ցերեկվա խավարին փոխարինեց գիշերվա խավարը, ես դրեցի գլխարկս ու դուրս եկա տանից: Մեգ-մշուշի մեջ բռնեցի քաղաքի ճամփան, և սիրտս հավատարիմ, անմռունչ շան պես հետս եկավ:Քաղաքում հանդիպեցի մի քանի մեռյալների, որոնք իմ ընկերներն էին, և ամենասրտակեղեք հեծեծանքից էլ դառն ու մահահունչ ծիծաղը շրթներիս՝ մենք կերանք, խմեցինք, խոսեցինք ու երգեցինք, բայց մտքումս միայն նրա քնքուշ լացն էր, որովհետև փոքրիկ պատահականություններից հյուսված տարիները մեր ճամփաները խաչաձև էին, և իմ խև սիրտը շշնջում էր ինձ, որ մնամ նրա հետ ու չգնամ ոչ մի տեղ, իմ խև սիրտը շշնջում էր, որ գնալու տեղ չունեմ:
Վերլուծություն
Վիլիամ Սարոյանի տվյալ ստեղծագործությունը պատմում է կարճատև ժամանակում սեր գտածների, սակայն նույնքան հեշտ և շուտ այն կորցնողների մասին։
Սիրուն կորցրած տղամարդն այստեղ նկարագրվում է մռայլ, անտրամադիր, մտքերի մեջ խորասուզված։ Երբ մարդ իսկապես սիրահարված է լինում, նա չի կարողանում մտածել ուրիշների կամ ուրիշ բաների մաիսին։
Պատմությունը շատ տխուր էր․․․

Դինո Բուցատի «Խեղճ երեխա»
Մի զբոսայգում երեխանրի խմբերը պատերազմ են խաղում:
Նրանցից շատերը շիկահեր են, վարդագույն մաշկով, կապույտ աչքերով: Ու քանի որ տղեկները հաճախ բնազդորեն դաժան են լինում, նրանց անողոք կատակների առարկան հինգ տարեկան մի երեխա է, պստլիկ, լղարիկ, սև մազերով:
Ի վերջո, ցեխակոլոլ, կոտրված խաղալիք-հրացանով, հարթ ու սև մազերով տղեկը ապաստան է գտնում մոր մոտ:
-Խեղճ երեխա, -բացականչում է մի կին, որը կանգնած է նրա մոր հետ: Ու շոյում է նրան:
Երեխան վեր է հառում աչքերը՝ երախտապարտ, փորձում է ժպտալ: Ու լուսավոր մի շող, լոկ մի պահ, անցնում է նրա դժգույն դեմքի վրայով:
Ամբողջ դառը մենակությունը փխրուն, անմեղ, նվաստացած ու պաշտպանվող էակի. մի քիչ սփոփանքի հուսահատ ցանկությունը. մաքուր, ցավագին ու գեղեցիկ զգացմունք, որն անհնար էր բառերով արտահայտել:
Մի վայրկյանով,-ու դա եղավ վերջին անգամը,-նա դարձավ մեղմ, քնքուշ ու տառապող երեխա, որը չէր հասկանում, թե ինչու, ու իրեն շրջապատող աշխարհից մի քիչ լավ բան էր խնդրում:
Բայց դա մի պահ եղավ միայն:
-Դե արի, Դոլֆի, շորերդ փոխիր,- բարկացկոտ ասաց մայրն ու նրան թափով քարշ տվեց տուն:
Այդժամ, երեխան նորից սկսեց անզուսպ հեկեկալ, նրա դեմքը հանկարծ դարձավ տգեղ, մի անողոք հաստատակամություն ծամածռել էր նրա բերանը:
-Կրակ ու պատիժ են էս էրեխեքը,-բացականչեց մյուս կինը՝հրաժեշտ տալով.
«Ցտեսություն, տիկին Հիտլեր»:
Վերլուծություն
Կյանքում միշտ այդպես է․․․ Միշտ նեղացնում են թույլին, անպաշտպանին, որովհետև գիտեն, որ նա չի կարող հակառակ պատասխան տալ, բայց այդ նույն մարդիկ երբեք չեն համարձակվի իրենցից ուժեղների հետ նույն կերպ վարվել։ Կյանքի դրվածքը սխալ է, մարդկանց միտքը տեղում չէ․․․ Ուժեղները պետք է օգնեն թույլերին հաղթել ամեն պարզ իրավիճակ, որը նրանց համար բարդ է և օգնեն՝ թույլը ևս դառնա նրանից մեկը՝ ուժեղ։
Վերջում ասված «Հիտլերրի» մասին կցանկանայի խոսել։ Կարծում եմ, որ նա այդպես ասաց, որովհետև մայրիկը դաժանորեն երեխային հրեց և տարավ տուն, իսկ մյուս տիկինը այդքան մեղմ բառերով ուզում էր հանգստացնել երեխային, ում դաժանորեն տանջել էին:
Գարսիա Մարկես «Ինչպես նորոգել աշխարհը»
Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:
Վերլուծություն
Տպավորությունները շատ են, կապված այս տեքստի հետ։ Երեխան, չիմանալով՝ ինչ է աշխարհը, հավաքում է մարդուն, և իսկապես այդպես է։ Մարդիկ քանդված են, այդ պատճառով աշխարհը բաժանվել է մասերի և խառնվել։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե հայրը թուղթը մասերի չբաժաներ։ Մարդիկ կլինեին պարի, հավասարակշիռ, գիտակից և խոսելուց առաջ միշտ կմտածեին, այդ դեպքում նաև աշխարը խառնված չէր լինի; Չէին լինի պատերազմներ, խնդիրներ երկրների և մարդկանց միջև։
Ստեղծագործության մեջ կարևոր էր նաև երեխայի կերպարը, թե ինչու է հենց նա հավաքում մարդու և աշխարհի պատկերը։ Հավաքողը երեխան էր, որովհետև ապագան նրանք են, և եթե մանուկները լինեն կշռադատված, խելացի և գիտակից, ապա աշխարհը կգնա դեպի լիարժեքության և չեն լինի կտորներ։