Այսօր սեպտեմբերի մեկն է՝ գիտելիքի օրը։ Այս օրը տարբեր կրթական հաստատություններում նշվում է տարբեր կերպ։ Իմ դպրոցում՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, այս օրը յուրահատուկ է իր ճամփորդություններով։ Յուրաքանչյուր սովորող ունի ընտրության հնարավորություն, ըստ որի սովորողը կարող է ընտրել ճամփորդության ուղղությունը։
Ուղղությունները ուսումնասիրելուց հետո, որոշեցի նոր ուսումնական տարին սկսել մշակութային թանգարան այցելելով։ Այնուհետև թանգարանների ցանկն ուսումնասիրելուց հետո, հայտագրվեցի ռուսական արվեստի թանգարանի ճամփորդությանը։
Թանգարանում ներկայացված էր 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի նշանավոր նկարիչների՝ Նատալյա Գոնչարովայի, Կոնստանտին Կորովինի, Միխայել Վրուբելի, Վալենտին Սերովի, ինչպես նաև հայ նկարիչներ Մինաս Ավետիսյանի, Մարտիրոս Սարյանի և Ռուդոլֆ Խաչատրյանի ստեղծագործությունները։
Թանգարանում բացահայտեցինք այնպիսի նկարիչների, որոնց մասին նախկինում չէինք լսել, ծանոթացանք նրանց հանճարեղ գործերին և աներևակայելի մտքի թռիչքներին։
Թանգարանից դուրս գալուց հետո ունեցանք քաղաքային թափառումներ։ Այդ ընթացքում երկար զրուցեցինք, ծանոթացանք նոր դասընկերների հետ, ինչպես նաև այցելեցինք մեքսիկական ռեստորան։
Նման մեկնարկը նոր ուսումնական տարվա համար համարում եմ շատ հաջողված, որովհետև ամառային արձակուրդից հետո ցանկություն է լինում դասընկերների հետ ժամանակ անցկացնելու, և այն, որ այդ ժամանակը անցկանցվում է նաև նոր բան սովորելու և բացահայտելու համար, չի կարող հաջողված չհամարվել։
Ստորև ներկայացված է օրվա ֆոտոշարքը։
