Աշխարհի բնակչության կրոնական կազմը: Քրիստոնեություն: Մահմեդականություն: Բուդդայականություն
Աշխարհի ժողովուրդները դավանում են տարբեր կրոններ։ Սակայն ամենամեծաքանակ հետևորդներ ունեն երեքը՝ քրիստոնեությունը, մահմեդականությունը (իսլամ) և բուդդայականությունը (կամ բուդդիզմը)։ Քանի որ այս կրոնների հետևորդները բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ են, դրանք համարվում են համաշխարհային կրոններ։
Քրիստոնեություն դավանում է ավելի քան 1,9 մլրդ մարդ։ Քրիստոնեությունն ունի մի քանի ուղղություն։ Գլխավոր ուղղություններն են կաթոլիկությունը, ուղղափառությունը և բողոքականությունը: Նրանք հիմնականում բնակվում են Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում, Հարավային և Կենտրոնական Աֆրիկայում և Ասիայի մի շարք երկրներում (Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Իտալիա, ԱՄՆ և այլն)։