Խորխե Լուիս Բորխեսն ունի յուրահատուկ գրելաոճ։ Այս ստեղծագորղությունը ծավալուն չէ, սակայն այն վերլուծելու և ճիշտ ընկալելու դեպքում տեսանելի է դառնում նրա ծավալուն իմաստը։ Գործը ծավալուն են դարձնում օգտագործած մտքերը, խոսքերը։ Այն պատմական է, սակայն ինչպես տարածված է, պատմական գործերն ունենում են ծավալ, որպեսզի կարողանան հստակ արտահայտել միտքը և եղելությունը։ Սակայն Խորխե Լուիս Բորխեսին հաջողվել է ոչ ծավալուն ստեղծագործոության մեջ մեծ իմաստ և տեղեկություն ներառել։
Պատմվածքում ներկայացված է երկու արքաների պատմությունը, ովքեր լցված էին չարությամբ։ Նրանցից առաջինը՝ Բաբելոնի թագավորը, փորձում էր դեմ գնալ Աստծուն. Ինչպես հայտնի է, նախկինում Բաբելոնի բնակիչները փորձում էին կառուցել այնպիսի աշտարակ, որ հասնեն Աստծուն, դրանից կարելի է հասկանալ՝ ինչու է որպես անանցանելի լաբիրինթոս կառուցող և Աստծուն դեմ գնացող արքա գրողն ընտրել հենց Բաբելոնի արքային։
Իսկ երկրորդ արքան՝ արաբ թագավորը, Աստծուն դեմ գնալու փոխարեն, հավատում էր նրան և այդ հավատի շնորհիվ կարողացավ գուրս գալ անանցանելի լաբիրինթոսից։ Սակայն արաբ թագավորը չարին պատասխանեց չարով։ Նա Բաբելոնի թագավորի վրա հարձակվեց իր զորքով և տարավ անապատ՝ անվանելով այն իր լաբիրինթոսը։