Տրված նախադասություններն այնպես դասավորիր, որ տեքստեր ստանաս։

- Քեոփսի բուրգը՝ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, գտնվու է Կահիրե քաղաքից ոչ հեռու՝ Գիզայում։
- Հին եգիպտացիներն այն կառուցել են մեզանից մոտ հիսուն դար առաջ։
- Կառուցման համար օգտագործվել է երկու միլիոն երեք հարյուր հազար քար, որոնցից յուրաքանչյուրի միջին քաշը երկուսուկես տոննա է։
- Այս ամենամեծ բուրգի պեղումներից մեկի ժամանակ՝ հազար ինը հարյուր հիսունչորս թվականին, հայտնաբերվեց մի փակված դահլիճ։
- Դահլիճում բազմազան ոսկեձույլ գանձերի հետ գտան նաև մի քանի առագաստանավեր, որոնցով հանդերձյալ կյանքում փարավոնը իբր թե պետք է նավարկեր նեղոսով։
