Posted in Էկոլոգիա 10

Ջրի օրական սպառման պաշարը

Մարդկության գոյության գլխավոր նախապայմաններից է հանդիսանում ջուրը։ Ջուրը մեզ շրջապատում է ամենուրեք, օրինակ՝ մենք այն օգտագործում ենք օրգանիզմը ջրով ապահովելու համար, որովհետև, ինչպես գիտենք, օրգանիզմի 70-80 տոկոսը ջուր է։ Ջուրը նաև անհրաժեշտ է առօրյա պահանջներն ու կարիքներն ապահովելու համար, օրինակ՝ հագուստը, մթերքը և այլ շատ ու շատ կենսական տարրեր։ Այժմ կկատարենք մոտավոր հաշվարկ՝ օրական ջրի ծախսի քանակը պարզելու համար։

Շարունակել կարդալ “Ջրի օրական սպառման պաշարը”
Posted in Հայոց լեզու 10

Ամպի վրա նստած

Աշնանային մի երեկո է։ Նստած եմ այգում՝ մարմնիս վրա զգալով մրսած ծառերից թափվող դեղին ու կարմիր տերևները։ Պառկած եմ սառած հատակին ու նայում եմ ամպերի ծվեններին։
Ամպերին նայելով՝ ակամա աչքիս առաջ են գալիս այն օրերը, երբ քեզ հետ էի։
Աշունը մեր ամենասիրելի եղանակն էր, անվերջանալի ժամեր էինք անցկացնում տերևների մեջ պառկած՝ ամպերի ծածկի տակ։ Հիշում եմ, որ երազում էինք թռչել իմանալ և այդ կարողությունն օգտատործելով՝ հասնել ամպերին, որպեսզի տեսնենք՝ ինչ է թաքնված այնտեղ՝ այն ամպի ետևում, որը մեզ միշտ բաժանում էր տիեզերքից։ 
Հիմա դու չկաս․ դժբախտ պատահարը քեզ բաժանել է ինձանից։ Ստացվում է, որ դու կարողացար հասնել ամպերին։ Իսկ ես, դեռ չորացած տերևների վրա պառկած, սպասում եմ, թե երբ է գալու իմ ժամանակը, որ ես ևս նստեմ ամպերի վրա…

Posted in Հասարակագիտություն (Ա) 10

Արվեստը որպես անձի ինքնարտահյտման ազատություն

  • Սահմանե՛ք ըստ ձեզ ինչ է արվեստը:
    Ըստ իս արվեստը բազմակողմանի է։ Արվեստի գործ կրող է համարվել յուրաքանչյուրի ստեղծագործ մտքի արտահայտումը, որը կարող է լինել և՛ երաժշտության, և՛ նկարչության, և՛ պարի, ինչպես նաև շատ այլ բնագավառներում ինքնդրսևորման միջոցով։
    Արվեստը մարդու հոգևոր որոնումների ամենավաղ առաջացած ձևերից է։ Դեռ նախնադարյան ժամանակներից՝ մարդիկ իրենց ազատ ժամանակը նվիրել են գեղագիտական որևէ ակնահաճո արվեստի գործերի ստեղծմանը։
    Սխալ է քննադատել և ասել, որ ինչ-որ մեկի ստեղծագործությունը չի կարող հանդիսանալ արվեստի գործ, որովհետև ամեն ոք յուրովի է հասկանում «արվեստ» բառի նշանակությունը և գաղափարը։
Շարունակել կարդալ “Արվեստը որպես անձի ինքնարտահյտման ազատություն”
Posted in Հասարակագիտություն (Դ) 10

Բարոյական երկընտրանք

Երկու տարբերակ, մի հնարավորություն…
Կյանքում լինում են շատ դժվար պահեր, և այդ դժվարությունների շարքին է դասվում նաև երկընտրանքը։ Հեշտ է կայացնել որոշումներ, երբ չկա երկընտրանք, օրինակ՝ «Այսօր քանի՞ ժամ գիրք կարդամ», «Քանիսի՞ն արթնանամ»։ Սակայն նույն հեշտությունը չկա, երբ ընտրությունը պետք է կայացնել երկու բանի միջև։ Չնայած երկընտրանքը ևս կարող է լինել հեշտ և դժվար։ Հեշտ երկընդրանքի օրինակ է այսօրվա ֆիլմ նայել կամ չնայելը, ընթրիքը պատրաստեստելը կամ պատվիրելը։ Իսկ ո՞րն է բարդ երկընտրանքը։ Ըստ իս յուրաքանչյուր որոշում, որը ունենալու է հետևանք մեր կյանքում, համարվում է բարդ երկընտրանք։ Դա պայմանավորված է նրանով, որ նույնիսկ եթե մենք մեր վերջնական կարծիքը որոշել ենք երկու տարբերակներից մեկի շուրջ համախմբել, մեկ է, մենք միշտ մտածելու ենք՝ ինչ կլիներ, եթե ընտրեինք այն մյուսը։ Այս թեմայի շուրջ կարելի է ծավալել մեծ քննարկում և վստահ եմ՝ քննարկման ժամանակ կհանգենք բացմաթիվ կարծրատիպերի, և վերջում նորից դժվար կլինի որոշել, թե ի վերջո նրանցից որն է կարևորագույնը։

Posted in Գրականություն 10

« Զոհաբերում» Զահրատ

Չորս ոչխար էին
Նախ առաջինը մորթեցին
Յետոյ երբ երկրորդը կը մորթէին
երրորդը փորձեց փախչիլ
Հազիւ տասը մեթր գնաց
ձերբակալեցին
Ես այդ երրորդին միսեն կերայ-
Կեանքի համ ուներ

Շարունակել կարդալ “« Զոհաբերում» Զահրատ”
Posted in Գրականություն 10

Գուրգեն Խանջյան «Համբերություն քեզ, մարդ ջան…»

Գուրգեն Խանջյան «Համբերություն քեզ, մարդ ջան…»

Գիտե՞ք ամենաուսուցողական պահը որն է։ Ինձ համար դա նոր մարդկանց՝ գրողների, աշխատանքներին ծանոթանալը, տարբեր կարծրատիպերի, մտածելակերպերի և աշխարհայացների բացահայտումն է։ Այսօր ծանոթացա Գուրգեն Խանջյանի ստեղծագործություններին։ Նշեմ, որ նրա գրիչը յուրահատուկ է՝ գրված է պարզ և բոլորին հասկանալի լեզվով, սակայն պարունակում է խորը և իմաստալից բովանդակություն։
Այսօր ընթերցեցի «Համբերություն քեզ, մարդ ջան…» ստեղծագործությունը։ Այն գրված էր կյանքի, նրա փուլերի, դժվարությունների մասին։ Այստեղ խոսվում է կյանքի բանաձևի մասին, որն անփոփոխ է յուրաքանչյուրի համար։ Ըստ դրա մարդիկ ծնված օրվանից շարժվում են այնպես, ինչպես թելադրում է հասարակություը։ Ինքս շատ եմ մտածել այս հարցի շուրջ՝ «Ի՞նչպես կլիներ կյանքը, եթե չլիներ հասարակությունը, նրա կարծիքը, ավանդությունները և սովորությունները»։ Հետո հասկացա, որ կյանքը կլիներ բոլորովին ուրիշ, մենք ևս, բայց այդ ժամանակ մեր գլխում կծվեն նոր հարցեր, չէ՞ որ մենք միշտ մտածում ենք նրա մասին՝ ինչը չկա։
Նշեմ նաև, որ պատմվածքի սկզբնական հատվածը նմանեցրի Ջորջ Օրուելի վերջերս ընթերցած գրքերից մեկին՝ «Անասնաֆերմային»։ Կարծում եմ՝ նման են նրանով, որ երկու ստեղծագործություններում էլ խոսվում է ազատության ձգտման մասին։ Այստեղ՝ մարդիկ, այնտեղ՝ անասնաֆերմային կենդանիները։ Սակայն ի վերջո երկուսն էլ հասնելով իրենց ազատությանը իրենք իրենց համար են ստեղծում սահմաններ, արգելքներ և նորից նմանվում նախկինում եղածին։

Posted in Հայոց լեզու 10

Լեզվական աշխատանք

1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Արդեն երկուսուկես դարից ավելի է ինչ Իտալիայում՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, հիմնադրվել է հայկական հոգևոր մի կենտրոն՝ Մխիթարյան միաբանությունը, որն իր վրա բևեռված է պահում քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը։ Հայրենի ժողովրդի լուսավորության և մշակույթի զարգացման գործին մատուցած իր աներկբա ծառայություններով այդ ուխտը մի հրաշալի կաճառ է և արդարև պատիվ է բերում մեր ժողովրդին, այս միաբանության սրբակյաց եղբայրների բարեկրթությունը, անկեղծ նվիրվածությունը, բարձր արժանիքներն ու առաքինությունները սքանչելիորեն ներդաշնակված էին և աշխարհիկ մարդուն համակում էին այն հավատով, թե նույնիսկ այս կյանքում կա մի ուրիշ՝ ավելի լավ կյանք։
Սուրբ Ղազարի միաբանությամբ զմայլված են եղել շատ ճանապարհորդներ։ Իսկ անգլիացի հանճարեղ բանաստեղծ Ջորջ Բայրոնի հետաքրքրությունն ու հիացումը ոչ թե ճամփորդական պատահական այցելության արդյունք էինայլ տևական համակեցության ու համագործակցության արգասիք։
Ազատության մեծ երգիչը անկեղծ ու ջերմ տողեր է գրել հայ ժողովրդի ու նրա ճակատագրի մասին «Թերևս դժվար է գտնել որևէ այլ ազգի կենսագրություն, որն առավել զերծ լինի արատավորող ոճիրներից, քան հայերինը, որոնց առաքինությունները խաղաղասիրության արգասիք են,իսկ թուլությունները՝ բռնադատման հետևանք․ նրանց հայրենիքը պիտի մնա ամենահետաքրքիր երկրներից մեկը»։

Posted in Հայոց լեզու 10

Թեստեր ուսուցիչների համար

Յուրաքանչյուր մարդ իր դպրոցական և ուսանողական տարիներին գրում է բազմաթիվ թեստեր՝ իր գիտելիքների բազան ստուգելու համար։ Մեր դպրոցում ունեցել ենք հանդիպումներ այդ թեմայով, մասնավորապես իններորդ դասարանում, որը մեզ համար քննական տարի էր։ Քննարկումների ժամանակ եկել ենք այն եզրահանգման, որ որևէ թեստի միջոցով գրագիտության մակարդակ պարզելը շատ հարաբերական է։ Անձամբ կարծում եմ, որ օրինակ հայոց լեզվի և գրականության պարագայում կարելի է գրել շարադրություն, որովհետև դա և՛ ցույց է տալիս մտքի թռիչքը, և՛ կետադրական, ուղղագրական գիտելիքները, ինչպես նաև նախադասությունների հստակ ձևակերպումը և մտքի արտահայտումը։
Իսկ ի՞նչ թեստեր կարելի է տալ ուսուցիչներին՝ աշխատանքի ընդունելու համար։ Օրինակը նորից բերեմ հայոց լեզվի և գրականության համար։ Ըստ իս՝ դա միայն մի թեստով որոշելը սխալ է, դրան ի հավելում կարելի է տալ վերլուծական աշխատանքներ, որոնք ցույց կտան ուսուցչի աշխատելու մեթոդները։ Ինչպես նաև մեկ-երկու անգամ նախնական հանդիպում ունենա աշակերտների հետ, որովհետև գիտելիքներից զատ շփվելու կարողությունն է շատ կարևոր։