Թեմա 1.Արևելքի1—ինպետությունները.
ա/ Եգիպտոս
բ/ Համաեգիպտականպետությունը /Համաշխարհայինպատմություն-10, էջ 7-9, 13-15, նաևայլաղբյուրներ/.
Day: 02.11.2021
Ջորջ Օրուել «Անասնաֆերմա»

Բովանդակություն
Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» այլաբանական վիպակը հրապարակվել է 1945 թվականին։ Քաղաքական սատիրայի և հակաուտոպիական ժանրերի վիպակ է, որի հիմքը 1917 թվականի Բոլշևիկյան հեղափոխությունն է և դրան հաջորդած ստալինիզմը։
Գրքի հերոսներն են «Մենըր» ֆերմայի անասունները, որոնք, ազատվելով իրենց շահագործող ֆերմերից, փորձում են ստեղծել հավասարության վրա հիմնված համայնք՝ Անասնաֆերման։
Այժմ «Անասնաֆերման» համարվում է դասական ստեղծագործություն։ Անգլիացի հռչակավոր գրող Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» և «1984» վեպերը քսաներորդ դարի «հակաուտոպիայի» հանրահայտ նմուշներ են, ուր հեղինակը քննարկում է ամբողջատիրական վարչակարգերի պայմաններում անհատականության ոչնչացման գործընթացը։
Գրողի մասին
Ծնվել է բրիտանացի առևտրային գործակալի ընտանիքում 1903 թվականի հունիսի 25-ին, Հնդկաստանում։ 1922-1927 թվականներին ծառայել է Բիրմայի գաղութային ոստիկանությունում, ապա երկար տարիներ բնակվել է Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում՝ գոյությունն ապահովելով պատահական եկամուտներով։ Այդ ժամանակ էլ սկսել է հանդես գալ գեղարվեստական ստեղծագործություններով ու հրապարակախոսական հոդվածներով։ Ջորջ Օրուել գրական կեղծանունով սկսել է հանդես գալ 1933 թվականից։ 1936-1939 թվականներին մասնակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Օրուելը վարել է հակաֆաշիստական հաղորդում BBC-ում։ Մահացել է թոքախտից 1950 թվականի հունվարի 21-ին Լոնդոնում։
Մեջբերումներ
- Մարդու դեմ պայքարելով, մենք չպետք է նմանվենք նրան։
- Ցանկացած հարցի, ամեն դժվարության նա պատասխանում էր մի նախադասությամբ․ «Ես ավելի եռանդուն կաշխատեմ», դարձնելով այն իր անձնական նշանաբանը։
- Դրսի անասունները նայում էին մեկ խոզին, մեկ մարդուն, ապա նորից խոզին ու նորից՝ մարդուն, սակայն անկարող էին արդեն մեկին մյուսից տարբերել։
Կարծիք
Վիպակն ինձ համար շատ հետաքրքիր էր։ Ստեղծագործության սկզբում «Մեներ ֆերմայի» անասունները բողոքում էին մարդանցից այն պատճառով, որ իրենց հետ շատ վատ են վարվում և ժողովի ընթացքում կազմակերպեցին ապստամբություն իրենց իրավունքները վերականգնելու համար։ Ապստամբությունից հետո առաջին տարին շատ լավ ընթացավ, սակայն խոզերը, ովքեր ամենախելացին էին այդ անասունների մեջ, որոշեցին օգտվել մյուսների միամտությունից և օգտագործել նրանց։
Այսպիսով, Ջորջ Օրուելի աշխատության գերագույն միտքն այն է, որ ամեն ոլորտում խելացիներն ու ուժեղները միշտ իրենց առանձնացնում են խմբից, իրենց կարգում առաջնորդ և յուրաքանչյուր որոշում կայացնում արեն շահադիտական կողմից՝ չմտածելով մյուսների մասին։ Եվ հաշվի չեն առնում, որ իրենց նախկինում ստեղծած օրենքները հենց իրենք սկսում են ոտնահարել։