Posted in Հասարակագիտություն (Դ) 10

Բարոյական կշռադատումներ

Ընթերցեք երկընտրանքը և կատարեք առաջադրանքները։

Գևորգը և Արսենը լավ ընկերներ էրն։ Մի օր նրանք միասին գնացին գնումներ կատարելու։ Արսենը փորձելու համար հագավ մի սվիտեր, և ի զարմանս Գևորգի, վերարկուի տակից սվիտերը հագին դուրս եկավ խանութից։ Հաջորդ պահին խանութի աշխատակիցը կանգնեցրեց Գևորգին և պահանջեց ասել դուրս եկած տղայի անունը։ Ապա աշխատակիցը խանութի տիրոջն ասաց, որ տղաներին տեսել է միասին և վստահ էր, որ ապրանքը գողացել էր նրա՝ խանութից դուրս եկած ընկերը։ Խանութի տերն ասաց Գևորգին, որ վերջինս կարող է շատ լուրջ խնդիրներ ունենալ, եթե չասի ընկերոջ անունը։

Շարունակել կարդալ “Բարոյական կշռադատումներ”
Posted in Հասարակագիտություն (Ա) 10

Գեղեցիկ վարվելակերպ և հաղորդակցություն

  • Մեր օրերում կարևո՞ր է գրագետ վարվելակերպը թե՞ ոչ:
    Իհարկե կարևոր է։ Գրագետ վարվելակերպի համար սահմանված ժամանակ չկա, այն բոլոր ժամանակներում կարևոր կետ է հանդիսանում շփման մեջ։ Տարիների ընթացքում կարող են փոխվել դրա կանոնները, սակայն այն մշտապես լինելու է ակտուալ ամեն պարագայում։ Երբ որևէ մեկն ունենում է գործնական հանդիպում կամ ըկերական ընթրիք, ապա էթիկայի կանոնների բացակայությունը կարող է պատճառ հանդիսանալ այդ մարդկանց հիասթափեցնելու, և ամենայն հավանականությամբ նրանք հաջորդ անգամ կհրաժարվեն ձեզ հետ հանդիպումից։
Շարունակել կարդալ “Գեղեցիկ վարվելակերպ և հաղորդակցություն”