Posted in Հայոց լեզու 10

Լեզվական աշխատանք

Արտագրիր՝ լրացնելով բաց թողած տառերը և կետադրելով։

Հազար ինը հարյուր տասնհինգ թվական, Վաղարշապատ, բարկ, անխնա այրող արև։ Արհավիրք, գաղթականներով լեփ-լեցուն ճանապարհներ։
Աղետալի լուրեր հասան Թիֆլիս։ Թումանյանի տունը դարձել էր հավաքատեղի, ուր հավաքվում էին ազգի կարկառուն և նշանավոր զավակները, քննարկում տիրող իրավիճակը։ Մեծ բանաստեղծը այդ ահասարսուռ օրերինկծկվել էր, կորցրել բնատուր զվարթությունը, վշտալլուկ դեմքին ի հայտ էին եկել նոր խորշոմներ։ Իր ժողովրդի դժխեմ ճակատագիրը բզկտում էր նրա՝ ազգի ցավերով տառապող զգայուն հոգին։ Սիրտը այնտեղ էր՝ մայր Հայաստանում։
Հունիս ամսին Էջմիածինը լեփ-լեցուն էր. անթիվ-անհամար որբ ու անտերունչ երեխաներով, Արևմտահայաստանից փախած այլ գաղթականներով։ Կուչ եկած այս ու այն պատի տակ՝ նրանք տանջալլուկ հայացքները մի կտոր հաց ստանալու ակնկալությամբ հառում էին անցորդներին։ Կանայք՝ ցնցոտիավոր, բոկոտն, տնից տուն էին գնում, մուրում՝ վախվորած պարզելով դողդոջուն ձեռքերը։

Posted in Էկոլոգիա 10

Վայրիից առավել վայրի. կրակը, անտառները և ապագան

Դիտեցի «Վայրիից առավել վայրի. կրակը, անտառները և ապագան» ֆիլմը։ Ֆիլմում պատկերավոր ներկայացվում է կլիմայի գլոբալ փոփոխությունների պատճառով առաջացած հրդեհները։ Մեծամասշտբ հրդեհները տեղի են ունենում կլիմայի չորացումների պատճառով, որովհետև չորացած տարածքների այրվելու գործընթացն ընթանում է ավելի պարզ և հեշտ եղանակով։
Ինչպես ասվում է ֆիլմում՝ «Անկախ նրանից մենք հետաքրքրված ենք անտառների այրմամբ, թե ոչ, դա մեզ վրա ունենում է ազդեցություն», ես լիովին համամիտ եմ հետևյալ մտքի հետ, որովհետև, եթե նույնիսկ մտածմունքային տեսանկյունից ոչ մի բան մեզ չլինի, մեկ է, այդ այրումն աղտոտում է այն օդը, որը մենք շնչում ենք և դա էլ հենց նրա մեծ ազդեցություններից մեկն է մեր վրա։
Ներկայումնս ամբողջ աշխարհում շատացել են հրդեհների քանակները։ Մի քանի տարի առաջ կրակի բաժին էր դաձել Հայաստանում գտնվող Խոսրովի արգելավայրը, ինչպես նաև չենք մոռանում Աֆրիկայի մեծամասշտաբ հրդեհի մասին։

Ֆիլմի հղումը