Posted in Հայոց լեզու 10

Թեստեր ուսուցիչների համար

Յուրաքանչյուր մարդ իր դպրոցական և ուսանողական տարիներին գրում է բազմաթիվ թեստեր՝ իր գիտելիքների բազան ստուգելու համար։ Մեր դպրոցում ունեցել ենք հանդիպումներ այդ թեմայով, մասնավորապես իններորդ դասարանում, որը մեզ համար քննական տարի էր։ Քննարկումների ժամանակ եկել ենք այն եզրահանգման, որ որևէ թեստի միջոցով գրագիտության մակարդակ պարզելը շատ հարաբերական է։ Անձամբ կարծում եմ, որ օրինակ հայոց լեզվի և գրականության պարագայում կարելի է գրել շարադրություն, որովհետև դա և՛ ցույց է տալիս մտքի թռիչքը, և՛ կետադրական, ուղղագրական գիտելիքները, ինչպես նաև նախադասությունների հստակ ձևակերպումը և մտքի արտահայտումը։
Իսկ ի՞նչ թեստեր կարելի է տալ ուսուցիչներին՝ աշխատանքի ընդունելու համար։ Օրինակը նորից բերեմ հայոց լեզվի և գրականության համար։ Ըստ իս՝ դա միայն մի թեստով որոշելը սխալ է, դրան ի հավելում կարելի է տալ վերլուծական աշխատանքներ, որոնք ցույց կտան ուսուցչի աշխատելու մեթոդները։ Ինչպես նաև մեկ-երկու անգամ նախնական հանդիպում ունենա աշակերտների հետ, որովհետև գիտելիքներից զատ շփվելու կարողությունն է շատ կարևոր։