Posted in Գրականություն 10

Գուրգեն Խանջյան «Համբերություն քեզ, մարդ ջան…»

Գուրգեն Խանջյան «Համբերություն քեզ, մարդ ջան…»

Գիտե՞ք ամենաուսուցողական պահը որն է։ Ինձ համար դա նոր մարդկանց՝ գրողների, աշխատանքներին ծանոթանալը, տարբեր կարծրատիպերի, մտածելակերպերի և աշխարհայացների բացահայտումն է։ Այսօր ծանոթացա Գուրգեն Խանջյանի ստեղծագործություններին։ Նշեմ, որ նրա գրիչը յուրահատուկ է՝ գրված է պարզ և բոլորին հասկանալի լեզվով, սակայն պարունակում է խորը և իմաստալից բովանդակություն։
Այսօր ընթերցեցի «Համբերություն քեզ, մարդ ջան…» ստեղծագործությունը։ Այն գրված էր կյանքի, նրա փուլերի, դժվարությունների մասին։ Այստեղ խոսվում է կյանքի բանաձևի մասին, որն անփոփոխ է յուրաքանչյուրի համար։ Ըստ դրա մարդիկ ծնված օրվանից շարժվում են այնպես, ինչպես թելադրում է հասարակություը։ Ինքս շատ եմ մտածել այս հարցի շուրջ՝ «Ի՞նչպես կլիներ կյանքը, եթե չլիներ հասարակությունը, նրա կարծիքը, ավանդությունները և սովորությունները»։ Հետո հասկացա, որ կյանքը կլիներ բոլորովին ուրիշ, մենք ևս, բայց այդ ժամանակ մեր գլխում կծվեն նոր հարցեր, չէ՞ որ մենք միշտ մտածում ենք նրա մասին՝ ինչը չկա։
Նշեմ նաև, որ պատմվածքի սկզբնական հատվածը նմանեցրի Ջորջ Օրուելի վերջերս ընթերցած գրքերից մեկին՝ «Անասնաֆերմային»։ Կարծում եմ՝ նման են նրանով, որ երկու ստեղծագործություններում էլ խոսվում է ազատության ձգտման մասին։ Այստեղ՝ մարդիկ, այնտեղ՝ անասնաֆերմային կենդանիները։ Սակայն ի վերջո երկուսն էլ հասնելով իրենց ազատությանը իրենք իրենց համար են ստեղծում սահմաններ, արգելքներ և նորից նմանվում նախկինում եղածին։

Posted in Հայոց լեզու 10

Լեզվական աշխատանք

1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Արդեն երկուսուկես դարից ավելի է ինչ Իտալիայում՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, հիմնադրվել է հայկական հոգևոր մի կենտրոն՝ Մխիթարյան միաբանությունը, որն իր վրա բևեռված է պահում քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը։ Հայրենի ժողովրդի լուսավորության և մշակույթի զարգացման գործին մատուցած իր աներկբա ծառայություններով այդ ուխտը մի հրաշալի կաճառ է և արդարև պատիվ է բերում մեր ժողովրդին, այս միաբանության սրբակյաց եղբայրների բարեկրթությունը, անկեղծ նվիրվածությունը, բարձր արժանիքներն ու առաքինությունները սքանչելիորեն ներդաշնակված էին և աշխարհիկ մարդուն համակում էին այն հավատով, թե նույնիսկ այս կյանքում կա մի ուրիշ՝ ավելի լավ կյանք։
Սուրբ Ղազարի միաբանությամբ զմայլված են եղել շատ ճանապարհորդներ։ Իսկ անգլիացի հանճարեղ բանաստեղծ Ջորջ Բայրոնի հետաքրքրությունն ու հիացումը ոչ թե ճամփորդական պատահական այցելության արդյունք էինայլ տևական համակեցության ու համագործակցության արգասիք։
Ազատության մեծ երգիչը անկեղծ ու ջերմ տողեր է գրել հայ ժողովրդի ու նրա ճակատագրի մասին «Թերևս դժվար է գտնել որևէ այլ ազգի կենսագրություն, որն առավել զերծ լինի արատավորող ոճիրներից, քան հայերինը, որոնց առաքինությունները խաղաղասիրության արգասիք են,իսկ թուլությունները՝ բռնադատման հետևանք․ նրանց հայրենիքը պիտի մնա ամենահետաքրքիր երկրներից մեկը»։