Posted in Հայոց լեզու 10

Տեքստային աշխատանք

Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձանէր՝ գողտրիկ դղյակով։ Մի ինչ-որ լեհ իշխան՝ Ադամ անունով, որ Նապոլեոնի կռիվներին մասնակցած բարձրաստիճան սպաէր, իննսուն տարի սրանից առաջ կառուցել է այդ դղյակը։ Աշխարհակալ Նապոլեոնի ճանապարհը փակելու համար կռվի ելած թուրք ենիչերիները ջարդվել էին, և նրանց փախուստի ժամանակ Ադամը թուրքի հարեմից մի հարճ էր փախցրել։ Հարճը մի հելենուհի էր՝ Սոֆյա անունով։ Իշխանն այնքան էր սիրել Սոֆյային, որ ամենաօրինական ճանապարհով՝ հարսանիքով, ամուսնացել էր հետը, դղյակն անվանել Սոֆիևկա։ Դղյակը զարդարելով ու կահավորելով հունական դասական ոճով՝ ուզել էր՝ իր սիրելին հայրենաբաղձությունից չտրտմի։
Ի՜նչ անմոռաց անակնկալ էր, երբ լուսաբացի աղջամուղջին պատշգամբ ելա՝ հիանալով վարդերից ստեղծված երփներանգ ուղեգորգով։

Շարունակել կարդալ “Տեքստային աշխատանք”