Posted in Գրականություն 10

Գաբրիել Գարսիա Մարկես «Ինչ-որ կարևոր բան տեղի կունանա այս գյուղում»

Ընթերցանություն. Գաբրիել Գարսիա Մարկես. «Ինչ-որ կարևոր բան տեղի կունենա այս գյուղում»։

  • Ինչ է կանխազգացումը։ Ազդո՞ւմ է կանխատեսումը մեր վարքի վրա։
    Կանխազգացումն այն երևույթն է, որի ժամանակ մենք ենթադրում ենք որևէ բան, որ տեղի կունենա հետագայում։ Կանխազգացումերը կարողեն են մարդու վրա թողնել և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն։ 
  • Ազդո՞ւմ է կնոջ կանխազգացումը գյուղի մարդկանց վարքի վրա։
    Այո՛։ Կնոջ կանխազգացումները գյուղի բնակիչների վրա ունեին ազդեցություն։ 
  • Այն, ինչ տեղի ունեցավ, կարո՞ղ էր տեղի չունենալ։ Կյանքում հենց այդպե՞ս են վատ բաները լինում։
    Եթե մարդիկ միմյանց չհավատային, այդպիսի բան կարող էր տեղի չունենալ։ 
  • Այս պատմվածքում ինչն է հնարավոր, ինչը՝ չափազանցված։
    Հնարավոր էր այն, որ կնոջ կանխազգացումը միգուցե համապատասխաներ իրականությանը, իսկ չափազանցված է այն, որ գյուղում բոլորն անխտիր հավատում էին մեկին, և չէին մտածում սեփական կարծիք ձևավորելու և դրանով առաջնորդվելու մասին։
  • Ասելիքը ո՞րն է։ Ընդհանրացում արա՝ հանրությանը բնութագրելով։
    Ստեղծագործության ասելիքն այն էր, որ ոչ միշտ է պետք հետևել ինչ-որ մեկի կանխազգացմանը, այլ պետք է կշռադատված մտածել, ձևավորել սեփականը, ոչ թե առանց մտածելու հետևել մեկին։
  • Ծանոթացիր «Մոգական ռեալիզմ» ժանրին։