Ահա և ավարտին մոոտեցավ առաջին կիսամյակը։ 10-րդ դասարանում առաջին անգամ ունեի հնարավորություն ինքս ընտրելու դասավանդողներիս՝ հաշվի առնելով նրանց ուսումնական պլանը և նախագծերը։ 10-րդ դասրանը նաև կարևորում եմ նրանով, որ շատ առարկաներ անցնում ենք միայն ընտրության դեպքում. այդ կերպ մենք առավել շատ ուշադրություն ենք դարձնում այն առարկաներին, որոնք կիրառվելու ենք ապագա մասնագիտության մեջ, ինչպես նաև տվյալ առարկայի մեջ խորանալով ավելի լավ ենք պատկերացնում, թե արդյո՞ք մեզ տեսնում ենք տվյալ ոլորտում։ Օրինակ ես նախորդ տարիներին մտածում էի, որ ապագայում ցանկանում եմ դառնալ բժիշկ, սակայն ավելի խորը ուսումնասիրելով բնագիտական առարկաները, հասկացա, որ դա այդքան էլ իմ ոլորտը չէ։ Սա համարումեմ մեծ ձեռքբերում առաջին կիսմյակի ընթացքում, որովհետև կարծում եմ՝ մասնագիտական կողմնորոշումն ամենակարևոր բաներից է։
Ընտրությամբ գործուններիս մեջ մտնում էր նաև իսպաներենը։ Արդեն երրորդ տարին է, ինչ իսպաներենը կազմում է իմ ընտրության անբաժան մասը, որովհետև տարեց տարի սերս Իսպանիայի և իսպաներենի հանդեպ մեծանում է։ Այդ դասաժամերի ընթացքում բացի քերականությունից և բառապաշարից նաև իրականացրեցինք բազմաթիվ նախագծեր՝ «Իսպանախոս երկրների խոհանոցը», թարգմանություններ, թանգարանի այցելություն, ինչպես նաև առաջին անգամ դիտեցի իսպանական հեռուստասերիալ և արդեն իսկ բառապաշարի իննսուն տոկոսը հասկանալի էր ինձ համար։
Այլ առարկաներից ևս մասնակցել եմ բազմաթիվ նախագծային աշխատանքների, որոնց ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ իմ բլոգում։ Կիսամյակի անբաժան մաս են կազմել ուսումնական ճամփորդությունները, որոնցից կառանձնացնեմ Գեղարոտի ջրվեժի այցելությունը։
Առաջին կիսամյակն անցավ շատ հետաքրքիր, իսկ այժմ մեծ անհամբերությամբ սպասում եմ հունվարյան ճամբարին։