Posted in Անգլերեն 10

Winter camp 2022

This year’s winter camp has just finished. It went so good, interesting and funny. I was in Ms. Ruzan’s group who is also my Spanish teacher. I’m of the opinion that our group was the best. We did a lot of things during camp: we cooked, traveled, discussed many films, books, topics, played board games.
We went to ice rinks, quest, blue mosque and many other places.
We did cooking project and during that we cooked quesadilla, burrito, sangria which are the traditional dishes of Spain.
We also had a meeting with the Los Reyes band.
We had discussions about social media, death sentence should be legal or not, about the movie “the place” and a story about the suicidal boy which was translated by our teacher Ms. Ruzan herself. Those discussions were very interesting for me.
In the and I just want to say that this year’s winter camp went very well and I’ll look forward to the summer camp.

For more information about our camp click here.

Posted in Պատումներ

Ձմեռային ճամբար (երրորդ շաբաթ) 

Ահա և ավարտին մոտեցավ ձմեռային ճամբարի երրորդ շաբաթը՝ վերջինը։ Շաբաթվա ընթացքում իրականցրեցինք բազմանթիվ հետաքրքիր և ուսուցողական նախագծեր։
Շաբաթը սկսվեց ամենամյա թիմային ինտելեկտուալ մրցաշարով, որին մասնակցեցին մոտավորապես 12 խմբեր, դե իհարկե, իսպանախոսների ջոկատը չէր կարող անմասն մնալ։ Մենք նույնպես մասնակցեցինք և թիմային աշխատանքի արդյունքում գրավեցին երրորդ հորիզոնականը։

Այս շաբաթ մեր կազմակերպիչի՝ Ռուզաննա Սարգսյանի, ծննդյան տարեդարձն էր և այդ օրը մենք չէինք կարող մոռացության մատնել, որովհետև ընկեր Ռուզանի ծննդյան օրը, իրոք, տարվա ամենագեղեցիկ օրերից է։ Նա մեզ համար միշտ եղել է ու կլինի լավագույն ուսուցչուհին, լավ ընկեր, ով միշտ պատրաստ է իր խորհուրդներով և խոսքերով աջակցել ու խրախուսել մեզ։ Այսպիսով մենք ունեցանք ծննդյան փոքրիկ սեղան, որն առավել լիարժեք էր դարձնում ջերմ և ընկերական միջավայրը՝ համեմված հետաքրքիր խոսակցություններով։

Դե իհարկե ճամբարի շրջանակներում չէինք կարող չանդրադառնալ նաև մեր գրականությանը։ Գրականության ուսուցիչներից Հասմիկ Ղազարյանը, Սոֆյա Այվազիանը և Մարիետ Սիմոնյանը կազմակերպել էին «Զոհրապ, Զահրատ և ուրիշներ» բեմականացումը։

Շաբաթը նաև լի էր սեղանի ժամանցային և ուսուցողական խաղերով, հոգեբանական թեստերով, անկեղծ զրույցներով։

Ունեցանք այցելություն կրթահամալիրի գինու դպրոց, որտեղ գինեգործության խմբի սովորողները մեզ մանրամասն ներկայացրին գինու պատրասման, շշալցման և պահպանման եղանակները։ Այնուհետև եղավ գինու, կոնյակի և լիկյորի հյուրասիրություն։

Վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ նաև ամփոփիչ կլոր սեղաններ՝ ստեղծագոր պատանիի և համագործակցային նախագծերի։

Posted in Պատումներ

Ձմեռային ճամբար (երկրորդ շաբաթ) 

Ավարտին մոտեցավ ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթը։ Ճամբարն ընթանում է շատ բուռն և հետաքրքիր։ Շաբաթը սկսեցինք ճամփորդությամբ։ Այցելեցինք Կապույտ մզկիթ, այնուհետև հայկական կերամիկայի պատրասման թանգարան, որտեղ ստացանք բազմաթիվ նոր գիտելիքներ։ Թանգարանում ստեղծված էր տաք և հարմար միջավայ ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար։ Մեզանից շատերն այնտեղ նվագեցին դաշնամուրային գեղեցիկ ստեղծագործություններ, իսկ ոմանք երգեցին։ Այցելեցին քուեսթ, որտեղ բազմաթիվ փորձություններ հաղթահարելով գտանք ելի ճանապարհը։ Ճիշտ է, այն պարզապես խաղ է, բայց և՛ մարզում է միտքը, և՛ մտերմացնում է հարաբերություններն ընկերների հետ։

Քննարկումներն ու ֆիմերի դիտումները կազմում են մեր ճամբարի անբաժան մասը։ Այս շաբաթ դիտեցինք «Место встречи» ֆիլմը, որի շուրջ ծավալվեց մեծ քննարկում, ինչպես նաև դիտել ենք կարճամետրաժ ֆիլմ, որի ժամանակ փորձում էինք կռահել ընթացքն ու ավարտը։ Հնչել են բազմաթիվ կարծիքներ, սակայն մեզնից ոչ ոք չկարողացավ հնչեցնել ճիշտ պատասխանը։

Место встречи — смотреть онлайн — Кинопоиск

Մեր ջոկատի անդամների մեծ մասն ունի երաժշտական հմտություններ և այդ իսկ պատճառով ունեցանք հանդիպում «Los reyes» երաժշտական խմբի հետ, որի ընցաքում և՛ ունկնդրեցինք նրանց ստեղծագործությունները, և՛ երգեցին նրանց հետ։

Դե արդեն նշեցի, որ մեր ջոկատը հարուստ է բազմաթիվ տաղանդավոր անդամներով։ Մենք կազմակերպեցինք «Talant show» ցույց տալու, ինչպես նաև բացահայտելու մեր խմբի տաղանդավոր անդամներին։ Ընթացքը շա՜տ հետաքրքիր էր։

Դե էլ ինչ ճամբար, առանց խոհանոցային նախագծի, հատկապես այն դեպքում, երբ մենք համարվում ենք իսպանախոսների խումը, իսկ իսպանախոս երկրները ունեն շա՜տ համեղ խոհանոց։ Պատրաստեցինք սանգրիա, պաեյա, պիցցա, մոխիտո։

Posted in Պատումներ

Ձմեռային ճամբար (առաջին շաբաթ) 

Այսօր՝ հունվարի 14-ին, ամփոփեցինք սեբաստացիների կողմից ուստարվա ամենասիրված ժամանակահատվածներից մեկի առաջին շաբաթը։ Ինչպես գիտենք, ձմեռային արձակուրդներից հետո կրթահամալիրում սկսվում է ձմեռային ճամբարը, որի ընթացքում որոշ չափով կտրվում ենք առօրյա դասերից և կենտրոնանում ենք նախագծերի, խմբային աշխատանքների ու խաղերի, քննարկումների, ինչպես նաև ճամփորդությունների վրա։ Ճամբարի ընթացքում ոչ միայն ձեռք ենք բերում նոր ընկերներ, այլ նաև ավելի ենք մտերմանում արդեն իսկ ծանոթ ընկերների հետ։
Այս տարի իմ երկրորդ տարին էր ձմեռային ճամբարի իսպանախոսների խմբում։ Ուրախ եմ, որ գտնվում եմ հենց այդ ջոկատում, որովհետև և՛ ուսուցչուհին, և՛ երեխաները ապահովում են ուրախ, հետաքրքիր, ուսուցողական միջավարը։
Առաջին շաբաթն անցավ շատ հագեցած։ Օրինակ գիտե՞ք՝ ինչպես է կոչվում գերմանական դաշնային բանկը։ Այս և նմանատիպ շատ հարցերի պատասխաններ ստացանք դեսից-դենից խաղի շրջանակներում։ Դասական գրականությունը և ճիշտ խոսքը նույնպես անպակաս էին մեր առօրյայից։ Դե իհարկե, եթե գտնվում էինք իսպանախոսների խմբում, ապա չէինք կարող չանդրադառնալ իսպանական գրականությանը, ավելի կոնկրետ Դոն Կիխոտին։ 

Չեմ կարող պատկերացնել մեր ճամբարն առանց քննարկումների։ Ունեցել ենք տարբեր թեմաներով քննարկումներ, որոնցից են «Կյանքը վիրտուալ ցուցամոլություն» թեման։ Ընթացքին ավելի մանրամասն ծանոթանալու համար, կարող եք մտնել հետևյալ հղումով։ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան տղա» ստեղծագործությունը ևս եղավ մեր քննարկման թեմաներից մեկը։ Այնուհետև գրականությունից անցանք կինոարվեստին։ Դիտեցինք «Café solo» կարճամետրաժ իսպանական ֆիլմը, որը ոչ միայն դարձավ քննարկման թեմա, այլև իսպաներենը զարգացնելու առիթ։
Ձմեռային ճամբարի առաջին շաբաթվա ընթացքում նաև ունեցանք այցելություն դեպի սահադաշտ։ Սահադաշտ հասնելու ճանապարհին մեր միջև ծավալվեց շատ հետաքրքիր խոսակցություններ, որը նպաստեց միմյանց ավելի լավ ճանաչելուն։ Իսկ արդեն սահադաշտում, միմյանց օգնելով, զրուցելով և կատակներ անելով, անցկացրեցինք ժամանակը։ Սահադաշտում, ընկերական միջավայով շրջապատված, ժամանակը շատ հետաքրքիր է անցնում։

Դե իսկ արդեն շաբաթն ամփոփեցինք 9-րդ դասարանցիների մեդիա ուրբաթին մասնակցելով։ 

Posted in Գրականություն 10, Իսպաներեն 10

Ինքնասպան տղան. Ռաֆայել Դիեստե

El niño suicida (բնագիր)
Ինքնասպան տղան (թարգմանություն)

Ձմեռային ճամբարի շրջանակներում մեզ հնարավորություն ընձեռնվեց ծանոթանալու իսպանական գրականությանը։ Ընթերցեցինք Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան տղա» ստեղծագործությունը, որպես համագործակցային նախագիծ գրականության ուսուցչուհի Հասմիկ Ղազարյանի հետ։
Ստեղծագործությունը կյանքի հակառակ ընթացքի մասին էր՝ ծերությունից երիտասարդություն։ Ըստ իս թափառաշրջիկի պատմությունը, ինքնասպան տղայի մասին, ունի երկու վարկած։ Առաջինն այն է, որ նա պարզապես ցանկանում էր շփոթության մեջ գցել պանդոկում հավաքվածներին, որպիսի կարողանար դուրս գալ՝ առանց վճարելու։ Իսկ երկրորդն այն է, որ նա պարզապես փորձում էր արդարացնել տղայի ինքնասպանության դեպքը, որն իր համար ևս ցավալի էր։
Իսկ եթե թափառաշրջիկի պատմությանը վերաբերվենք լուրջ, ապա կարծում եմ կյանքը տղայի համար եղել է շատ բարդ, որովհետև, երբ նա ծեր էր, իսկ նրա միտքը նորածնի, բոլորը նրան լուրջ էին վերաբերվում, իսկ արդեն նրա մանկության տարիներին, երբ նա արդեն ուներ մեծ կյանքի փորձ, նրան ոչ ոք լուրջ չէր վերաբերվում։ Չնայած նրան, որ տղան 50-15 տարեկան հասակում ունեցել է հրաշալի կյանք, կարծում եմ, որ դա այդքան էլ այդպես չէ, որովհետև, երբ նա կապնվում էր որևէ կնոջ հետ, կինը ծերանում էր, ինկ նա ընդհակառակը՝ փոքրանում, և նա ստիպված էր բոլորին թողնել ժամանակ առ ժամանակ։