Posted in Պատումներ

Ձմեռային ճամբար (երկրորդ շաբաթ) 

Ավարտին մոտեցավ ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթը։ Ճամբարն ընթանում է շատ բուռն և հետաքրքիր։ Շաբաթը սկսեցինք ճամփորդությամբ։ Այցելեցինք Կապույտ մզկիթ, այնուհետև հայկական կերամիկայի պատրասման թանգարան, որտեղ ստացանք բազմաթիվ նոր գիտելիքներ։ Թանգարանում ստեղծված էր տաք և հարմար միջավայ ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար։ Մեզանից շատերն այնտեղ նվագեցին դաշնամուրային գեղեցիկ ստեղծագործություններ, իսկ ոմանք երգեցին։ Այցելեցին քուեսթ, որտեղ բազմաթիվ փորձություններ հաղթահարելով գտանք ելի ճանապարհը։ Ճիշտ է, այն պարզապես խաղ է, բայց և՛ մարզում է միտքը, և՛ մտերմացնում է հարաբերություններն ընկերների հետ։

Քննարկումներն ու ֆիմերի դիտումները կազմում են մեր ճամբարի անբաժան մասը։ Այս շաբաթ դիտեցինք «Место встречи» ֆիլմը, որի շուրջ ծավալվեց մեծ քննարկում, ինչպես նաև դիտել ենք կարճամետրաժ ֆիլմ, որի ժամանակ փորձում էինք կռահել ընթացքն ու ավարտը։ Հնչել են բազմաթիվ կարծիքներ, սակայն մեզնից ոչ ոք չկարողացավ հնչեցնել ճիշտ պատասխանը։

Место встречи — смотреть онлайн — Кинопоиск

Մեր ջոկատի անդամների մեծ մասն ունի երաժշտական հմտություններ և այդ իսկ պատճառով ունեցանք հանդիպում «Los reyes» երաժշտական խմբի հետ, որի ընցաքում և՛ ունկնդրեցինք նրանց ստեղծագործությունները, և՛ երգեցին նրանց հետ։

Դե արդեն նշեցի, որ մեր ջոկատը հարուստ է բազմաթիվ տաղանդավոր անդամներով։ Մենք կազմակերպեցինք «Talant show» ցույց տալու, ինչպես նաև բացահայտելու մեր խմբի տաղանդավոր անդամներին։ Ընթացքը շա՜տ հետաքրքիր էր։

Դե էլ ինչ ճամբար, առանց խոհանոցային նախագծի, հատկապես այն դեպքում, երբ մենք համարվում ենք իսպանախոսների խումը, իսկ իսպանախոս երկրները ունեն շա՜տ համեղ խոհանոց։ Պատրաստեցինք սանգրիա, պաեյա, պիցցա, մոխիտո։