Posted in Պատումներ

Ձմեռային ճամբար (երրորդ շաբաթ) 

Ահա և ավարտին մոտեցավ ձմեռային ճամբարի երրորդ շաբաթը՝ վերջինը։ Շաբաթվա ընթացքում իրականցրեցինք բազմանթիվ հետաքրքիր և ուսուցողական նախագծեր։
Շաբաթը սկսվեց ամենամյա թիմային ինտելեկտուալ մրցաշարով, որին մասնակցեցին մոտավորապես 12 խմբեր, դե իհարկե, իսպանախոսների ջոկատը չէր կարող անմասն մնալ։ Մենք նույնպես մասնակցեցինք և թիմային աշխատանքի արդյունքում գրավեցին երրորդ հորիզոնականը։

Այս շաբաթ մեր կազմակերպիչի՝ Ռուզաննա Սարգսյանի, ծննդյան տարեդարձն էր և այդ օրը մենք չէինք կարող մոռացության մատնել, որովհետև ընկեր Ռուզանի ծննդյան օրը, իրոք, տարվա ամենագեղեցիկ օրերից է։ Նա մեզ համար միշտ եղել է ու կլինի լավագույն ուսուցչուհին, լավ ընկեր, ով միշտ պատրաստ է իր խորհուրդներով և խոսքերով աջակցել ու խրախուսել մեզ։ Այսպիսով մենք ունեցանք ծննդյան փոքրիկ սեղան, որն առավել լիարժեք էր դարձնում ջերմ և ընկերական միջավայրը՝ համեմված հետաքրքիր խոսակցություններով։

Դե իհարկե ճամբարի շրջանակներում չէինք կարող չանդրադառնալ նաև մեր գրականությանը։ Գրականության ուսուցիչներից Հասմիկ Ղազարյանը, Սոֆյա Այվազիանը և Մարիետ Սիմոնյանը կազմակերպել էին «Զոհրապ, Զահրատ և ուրիշներ» բեմականացումը։

Շաբաթը նաև լի էր սեղանի ժամանցային և ուսուցողական խաղերով, հոգեբանական թեստերով, անկեղծ զրույցներով։

Ունեցանք այցելություն կրթահամալիրի գինու դպրոց, որտեղ գինեգործության խմբի սովորողները մեզ մանրամասն ներկայացրին գինու պատրասման, շշալցման և պահպանման եղանակները։ Այնուհետև եղավ գինու, կոնյակի և լիկյորի հյուրասիրություն։

Վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ նաև ամփոփիչ կլոր սեղաններ՝ ստեղծագոր պատանիի և համագործակցային նախագծերի։