Posted in Գրականություն 10

Կարդում ենք Թումանյան

  1. Իրապատում հեքիաթները
  2. Ուսումնասիրում՝ իրապատում հեքիաթի առանձնահատկությունները
  3. Ընթերցանություն («Անբան Հուռին», «Անխելք մարդը», «Կիկոսի մահը», «Տերն ու ծառան», «Սուտլիկ որսկանը» և այլն
  4. Հեքիաթների մեջ ընդհանրությունը, դրա մեկնաբանությունը՝ ըստ ընթերցողի

Իրապատում հեքիաթներն արտացոլում են ժողովրդի կյանքը, մարդկային ձգտումները, ճակատագիրը։ Կենդանական հեքիաթներում անձնավորվում են տարբեր կենդանիներ։ Կենդանիների միջոցով ներկայացվում են մարդկային որոշակի հատկանիշներ՝ ինչպես չարությունը, խորամանկությունը, նախանձը, ագահությունը, ժլատությունը, մեծամտությունը, այնպես էլ լավ կողմերը՝ բարությունը, անձնազոհությունը, վեհանձնությունը, ազնվությունը, հավատարմությունը, իմաստնությունը և այլն։ Հեքիաթներում հաճախ են իրար խառնվում իրականն ու երևակայականը։ 
Հովհաննես Թումանյանն իմ ամենասիրելի հեքիաթ գրողներից մեկն է։ Նրա աշխատանքները և՛ երեխաների, և՛ մեծերի համար են։ Նրա գործերին ծանոթ եմ դեռ մանկուց և միշտ շատ եմ սիրել, որովհետև շատ պատկերազարդ և երևակայական են։ Այժմ, երբ արդեն մեծ եմ, վերընթերցեցի և հասկացա, որ դրանք նաև ստեղծված են մեծահասակների համար։ Այնտեղ մարդկային կյանքն ու խնդիրները ներկայացված են հորինված կենդանիների և մարդկանց աշխարհում։

5. Աբսուրդը Թումանյանի իրապատում հեքիաթներում՝ տեղեկություններ աբսուրդի գրականության մասին,  աբսուրդի գրականության և աբսուրդի թատրոնի այլ նմուշների ընթերցում համաշխարհային գրականությունից- (Դանիել ԽարմսՋոյսԿամյու, Իոնեսկո և այլն)