Posted in Պատմություն 10

Փետրվարի 7-11

Թեմա 1. «Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում».
ա/ Հայաստանը և Հռոմի ու Պարթևստանի մրցակցությունը
բ/ Արշակունիների գահակալումը Մեծ Հայքի թագավորությունում /բանավոր, Հայոց պատմություն-10, էջ 74-80, նաև այլ աղբյուրներ/.

Շարունակել կարդալ “Փետրվարի 7-11”
Posted in Անգլերեն 10

What friends are for (English in Mind Student’s Book 3)

  1. READ AND LISTEN

b. Answer the question 
    1. Why doesn’t Amy go to the Rapman concert and do the interview?
Amy doesn’t go to the Rapman concert and do the interview becouse it’s her mother’s birthday.

    2. Why does Tom say: ‘How could you, Laura?’
Tom says: ‘How could you, Laura?’ becous their friend Nick’s his biggest fan.

    3. Did Laura know that Nick likes Rapman?
No, she didn’t and that was a suprize for her.

    4. Why does Laura need to talk to Nik?
Laura needed to talk to Nick, becouse she had to do interview for the radio.

    5. What is Tom and Laura’s opinion of Nick’s report?
Laura and Tom think that Nick did great job.

Շարունակել կարդալ “What friends are for (English in Mind Student’s Book 3)”
Posted in Հայոց լեզու 10

Պարզ ընդարձակ նախադասություն

  1. Լրացրու բաց թողած տառերը, կետադրիր։ 
  2. Մուգ նշված նախադասությունները վերլուծիր շարահյուսորեն։

Մարզպետունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ․ հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա, արծաթազարդ սաղավարտ՝ սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը, բազպանները, սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները և ճտքավոր կոշիկները։ Ծանր սուրը՝ արծաթազօծ պատյանով , ըստ ամենայնի, լրացնում էր նրա զինվորական զարդարանքը։
Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին՝ խրոխտ ձայնով խոսեց․
-Ազնի՛վ իշխաններ և իշխանուհիներ, սիրելի՛ զինակիցներ, մեր քաջազն արքան՝ Աշոտ Երկաթը, անհաջողությունից քաշվել է Կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում՝ սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևով, որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը, մինչև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։

Գլխին դրել էր պողպատյա, արծաթազարդ սաղավարտ՝ սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով։

Ենթակա-զեղչված է
Ստորոգյալ-դրել էր
Ուղիղ խնդիր-սաղավարտ
Տեղի պարագա-գլխին
Որոշիչ-պողպատյա, արծաթազարդ, սպիտակ, նախարարական, ցցունքով, զինանշանով

-Ազնի՛վ իշխաններ և իշխանուհիներ, սիրելի՛ զինակիցներ, մեր քաջազն արքան՝ Աշոտ Երկաթը, անհաջողությունից քաշվել է կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում՝ սպասում է մեր օգնությանը։ 

Ենթակա-արքան
Բացահայտիչ-Աշոտ Երկաթը
Ստորոգյալ-քաշվել է, սպասում է
Ձևի պարագա-փակվելով
Որոշիչ-ազնիվ, սիրելի, քաջազն, անառիկ, Կաքավաբերդ
Հատկացուցիչ-մեր
Տեղի պարագա- ամրոցում
Պատճառի պարագա-անհաջողությունից
Հանգման խնդիր-օգնությանը