Posted in Հասարակագիտություն (Ա) 10

Կյանքում կատարած մեր դերը

Բոլորս էլ հաստատ լսել ենք «Կյանքը բեմ է, իսկ մարդիկ դերասան» արտահայտությունը։ Որտեղի՞ց է այն առաջացել և արդյո՞ք այդ խոսքերը ճիշտ են։
Մենք բոլորս անհատականություն ենք և շփվում ենք բազմաթիվ մարդկանց հետ, սակայն մենք մեզ դրսևորում ենք տարբեր ձևերով՝ կախված տվյալ պահին գտնվելու վայրից և շրջապատող մարդկանից։ Եկեք խոսենք օրինակներով։ Տանը մենք շփվում ենք մեր ծնողների, քրոջ, եղբոր, տատիկի ու պապիկի հետ և իանց հետ ունենք մեր շփման ձևերե, ազատությունն ու սահմանափակումները, սակայն նույն կերպ մենք չենք կարող ներկայանալ դպրոցում, աշխատանքի վայրում։ Դպրոցում արդեն գործում է աշակերտ-ուսուցիչ կապը և մենք պետք է իմանանք ու պահպանենք մեր իրավունքների ու պարտականությունների սահմանը՝ լինելով հարգալից, պատասխանատու։ Իսկ արդեն ընկերական շրջապատում մենք մեզ դրսևորում ենք փոքր ինչ այլ կերպ։
Ահա և սկզբում հնչեցրած հարցի պատասխանը։ Մենք կյանքի դերասաններն ենք և յուրաքանչյուր միջավայրում ունենք տարբեր դերեր և պետք է հարմարվենք ու կատարենք տվյալ պահին մեզ բաժին հասած դերը։