1․ Կարդա Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմը։
2․ Գտիր երախ, անձավ, քաջք, շնալիր, համկալ, փարախ բառերի բացատրությունը։
երախ – կենդանիների բերան
անձավ – քարանձավ
քաջք – բարի կամ չար առասպելական ոգի
շնալիր – շան ալյուր
համկալ – եզների փոխանակությամբ վար անելու ընկերակից
հարախ – ոչխարների հանգստանալու տեղ
3․ Գտիր հատվածներ, որտեղ երևում է, որ Սաքոն ուժեղ է ֆիզիկապես։
Աժդահա Սաքոն ընչի՞ց է վախում։
Հապա մի նայի՛ր հըսկա հասակին,
Ո՜նց է մեկնըվել։ Ասես ահագին
Կաղնըքի լինի անտառում ընկած։
Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ,
Գըլուխը մեխած մահակը ձեռին՝
Ձեն տարավ, կանչեց զալում շըներին
Ու բիրտ, վայրենի կանգնեց, ինչպես սար,
Էնժամ կիմանաս, թե ընչի համար
Թե՛ գող, թե՛ գազան, հենց դատարկ վախից,
Հեռու են փախչում նըրա փարախից։