Posted in Գրականություն 10

Թումանյանի բանաստեղծություններ

  • Բանաստեղծությունների ընթերցում՝ «Համերգ», «Իմ երգը», «Սիրիուսի հրաժեշտը», «Հին օրհնություն»։ «Հայոց լեռներում», «Հայրենիքիս հետ», «Բարձրից», «Հոգեհանգիստ» և այլն։
  • Թումանյանի բանաստեղծությունների տաղաչափությունը, դրանով տրամադրության ու տեմպի ապահովումը։ Նման տաղաչափությամբ օտարալեզու բանաստեղծության դիտարկում (անգլերեն, ռուսերեն և այլն՝ համագործակցություն օտար լեզուներ բնագավառի հետ)
  • Բանաստեղծությունների տրամադրությունը, պատկերավորությունը։

1․Տպավորություններդ գրառիր Թումանյանի բանաստեղծությունների եւ բանաստեղծելու նրա հնարքների շուրջ։
Հովհաննես Թումանյանն իմ ամենասիրելի գրողներից մեկն է, սիրում եմ նրա բոլոր գործերը, սակայն իմ սրտում առանձնահատուկ տեղ ունեն իր հեքիաթները, քանի որ մանկությունս անցել է դրանց ներքո։ Մեծանալով արդեն սկսեցի ընթերցել նաև բանաստեղծություններ։ Նա ունի բազմաթիվ բանաստեղծություններ, սակայն իմ ամենասիրելին միշտ կմնա «Թմկաբերդի առումը», որն ամեն տարի վեընթերցում եմ։
Թումանյանն ունի յուրահատուկ գրիչ։ Նա իր բանաստեղծությունների հերոս է դնում հորինված կերպարների կամ կենդանիների, որի մեջ միաձուլում է նաև բնությունը։

Շարունակել կարդալ “Թումանյանի բանաստեղծություններ”